Ժողովուրդ ջան ի ուրախություն բոլորիս ասեմ որ վերջապես և վերջապես այսօր ԱՄՆ ի կոնգրեսը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը` 27 կողմ և 21 դեմ ձայներով: Փառք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսին: Ամեն:
Զրուցենք այս ուրախ լուրի մասին:
__________________
Ժողովուրդ ջան ի ուրախություն բոլորիս ասեմ որ վերջապես և վերջապես այսօր ԱՄՆ ի կոնգրեսը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը` 27 կողմ և 21 դեմ ձայներով: Փառք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսին: Ամեն:
Զրուցենք այս ուրախ լուրի մասին:
__________________
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2007, 02:09:
Շնորհավորում եմ Հայ ժողովրդին լավ նորության համար, վերջապես թուրքիան կիմանա իրա տեղը
Կեցցե՛ Հայաստաաաաաաաաաաաա՜նը
ուռաաաաաաաաաաաաաաաաաա
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ճիշտն ասած ընդհանրապես չէինք սպասում ԱՄՆ-ից, նույնսիկ համոզված էինք, որ պատասխանը բացսական է լինելու, բայց ինչպես երևում է .....Վերջապես հույս կա, որ մեր հողերը, ինչպես նաև մեր Մասիսը տուն կվերադառնա վերջապեսՀիմա այնքան շփոթված եմ, որ չեմ կարողանում շարադրել մտքերս
Չեք պատկերացնի թե ինչ ա կատարվում հիմա մեր տանը
![]()
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
վերջապես.... մեր ջանքերը իզուր չէին....THANKS USA
Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!
Ժողովուրդ իհարկե շատ ուրախալի լուր ա,
բայց դա առաջին քայլն ա, միհատել պալատի նիստին պետքա քվեարկվի !
մանրամասները http://regnum.ru/#full897707
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
լավ նորությունն էր
Շաաաաաաատ կասկածելի ա: Տեսնենք, տեսնենք:
Лучше Гор могут быть только Горы.
Այսօր նորից ճշտեցի լսածս լուրը, որը առավոտվանից ցույց են տալիս TV ով: Ուրեմն US Congress - ը ընդունեց այդ 106 բանաձևը 27 կողմ և 21 դեմ ձայներով և անցավ 2 րդ փուլ՝ US House և եթե այդտեղ էլ դրական արդյունք ստանա, այսինքն ձայները անցնի, ուրեմն կմտնի վերջին փուլ՝ US Senate և եթե այդտեղ էլ շահենք ուրեմն՝ տաշիիիիիիիիիիիիիի տուշիիիիիիիիիիիիիիիիիի, Արարատը մերը կլինի, Վանը մերը կլինի, Մուշը մերը կլինի, Անին մերը կլինի և այլն: Ժողովուրդ ջան Բուշը խելըռել է, չի իմանում գլուխը որ պատին տա՝ Սպիտակ Տան, Կոնգրեսի, թե Սենատի: Ամեն ինչ արեց որ այդ 106 բանաձևը չանցնի իր ախպերության հետ՝ Թուրքիայի և Իսրայելի, բայց չկարողացավ: Այսօր ամբող օրը դրա մասին են խոսում: Հուսանք ապագան լավ կլինի, Աստված մեծ է և մեզ անտեր չի թողնի և եկենք ամեն ինչի համար աղոթող լինենք, Ամեն:
Ողջույն բոլորին
Գիշերը նստած սրտատրոփ սպասում էի այդ քվեարկությանը, որից առաջ քննարկման ժամանակ հնչում էին բազմաթիվ կարծիքներ, որոշները կոչ էին անում հետաձգել, իսկ որոշներն էլ պարզապես` ոչ քվեարկել: Այնուամենայնիվ որևէ կոնգրեսական իր ելույթում չժխտեց ցեղասպանության փաստը, նույնիսկ շատերն ասացին, որ ցավով պետք է ոչ քվերկեն և դա հենց ցույց տվեց, որ խնդիրը միայն Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նկատմամաբ վերջին շանտաժի ազդեցությունն էր:
Համաձայն եմ Նետվորքի հետ, որ իսկապես սա պարզապես կոնգրեսականների համապատասխան հանձնաժողովի քվեարկությունն եր և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այս բանաձևը, բայց հույս ունեմ, որ ԱՄՆ-ն վերջապես կհասկանա, որ Թուրքիայի շանտաժները վաղը կարող են ուղված լինել մեկ այլ կարևոր քաղաքական որոշման, որի արդյունքում իսկապես կվնասվի ԱՄՆ-ն:
Եկեք հույսով ու հավատով սպասենք բանաձևի վերջնական ընդունմանը...
Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին այս բանաձևի ընդունման համար:
Ավելացվել է 3 րոպե անց
Իսկապես այդ վերջնական ընդունումը շատ բան կտա հայերիս, բայց եկեք չմոռանանք, որ այդ բանաձևը որևէ պարտադրողական նորմ չի պարունակում իր մեջ, դա պազապես փաստաթուղթ է, որի համաձայն ԱՄՆ-ն ընդունում է որ անցյալի այդ ոճրագործությունն իսկապես որակված է ցեղասպանություն:
Վերջին խմբագրող՝ moj: 11.10.2007, 09:09: Պատճառ: Գրառման ավելացում
Լավ, էլի, ինչ մի ոգևորություն ա սկսվել: Չէ մի չէ, մի հատ էլ Թուրքիան կտան, կասեն, հայեր ջան, բարով վայելեք: Մի քիչ սառը նայեք, ինչ կփոխվի, ինչ չի փոխվի:
Թուրքիան ու Իսրայելը Բուշի "ախպերությունը" չեն, ԱՄՆ-ի ազգային շահերն են պահանջում, որ այդ երկրների հետ այդպիսի հարաբերություններ լինեն: Ասեմ, եթե ես լինեի ԱՄՆ-ի սենատոր, ապա շատ լուրջ կմտածեի, ասել "այո", թե "ոչ": Ընենց, որ, եկեք չանձնավորենք խնդիրը՝ Բուշ, կամ Քլինտոն, կամ եսիմ ով: Գոյություն ունի կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ շահեր, այլ ոչ թե անձնական հարաբերություններ, կամ "ախպերություն":
Խնդրում եմ Աստծո անունը այստեղ չշոշափել: ԱՄՆ-ի սենատի ընդունած բանաձևի հետ Աստված ոչ մի կապ չունի: Աստված էլի մեզ անտեր չի թողնում, ու դա ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ: Այ, պետք էր ցեղասպանությունից առաջ աղոթել, որ մեզ անտեր չթողնեին: Հիմա Աստծուն աղոթել ինչի համար, որ ամբողջ աշխարհում ասեն, հա, ձեր պապերին միլիոններով կոտորել են, ինչ մեղք եք դու՞ք: Ամենևին էլ այդպիսի բան չեմ ցանկանա: Ու ընդհանրապես, անհրաժեշտ է կոնկրետացնել, թե մենք ինչ ենք ուզում, հա, հետո, սրանից ինչ ա փոխվելու, ախր, ընենց բան չի, էլի, որ հասանք դրան, ու վերջ, հաղթեցինք:
Մի խոսքով, շատ դրական բան է տեղի ունեցել, բայց դրանից ոգևորություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Лучше Гор могут быть только Горы.
Չեմ կարծում, որ այս բաժինը կամ նույնիսկ այս ֆորումը նախատեսված է կրոնական քարոզչություն իրականացնելու համար: Աստծո և քրիստոնեության մասին բոլորս ունենք լավ պատկերացումներ և չեմ կարծում, որ այդ տեսակ քարոզչությունը կկարողանա որևէ բան փոխել:
Խնդրում եմ պարզապես մի քիչ զուսպ լինել:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 11.10.2007, 10:34:
Շատ ուրախ եմ ու զարմացած: Հույսով եմ այդ բանաձևը բոլոր փուլերով կանցնի : Ճիշտ դա հողերի վերադարձման գրավական չի, բայց մեշ առաջընթաց կլինի այդ և դրա հետ կապված այլ հաևցեևի լուծման համար: Երկար ճանապարհ կա անցնելու ու շատ հնարավոր է որ 2 թուլում դեմ քվերակվի, սպասենք տեսնենք թուրքիան ինչ արջագանք կտա, և արտաքին, և ներքին: Կարողա իրար հետ հանդիպեն պրիվատ խոսակցության ժամանակ նենց պայմաններ առաջադրվեն, որ կոնգրեսականները իրենք էլ ափսոսան իրենց որոշման համար: Հույսով եմ մեր լոբբին ավելի լավ կաշխատի: Ինչևէ արդարությունը վաղ թե ուշ պետք է ընդունվի:Դա եղել է ու ճանաչումը անհրաժեշտ է ոչ թե նրա համար որ մեզ խղճան այլ լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում: Մենք մեզ արդեն խղճացել ենք, հերիք է, հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են:
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Թուրքիան իսկապես չեն տա, բայց այն փաստը, որ ԱՄՆ վերջապես կկարողանա արարքն իր անունով կոչել "Ցեղասպանություն" կարծում եմ մեծ քայլ է մեր երկրի ու ազգության համար: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանին ետ կանչեցին հենց այս պատճառով:Լավ, էլի, ինչ մի ոգևորություն ա սկսվել: Չէ մի չէ, մի հատ էլ Թուրքիան կտան, կասեն, հայեր ջան, բարով վայելեք: Մի քիչ սառը նայեք, ինչ կփոխվի, ինչ չի փոխվի:
Միանգամայն համաձայն եմ, որ "աղպերությունը" քաղաքականության հետ, գոնե այս դեպքում կապ չունի, բայց նաև ուրախ եմ, որ գոնե կոնգրեսականների մեծ մասը շատ լուրջ մտածեց և կողմ քվեարկեց: Եթե ամերկացիներն են կարողանում կողմ քվեարկել, ապա մենք հայերս գոնե դեմ արտահայտվելու իրավունք չունենք:Թուրքիան ու Իսրայելը Բուշի "ախպերությունը" չեն, ԱՄՆ-ի ազգային շահերն են պահանջում, որ այդ երկրների հետ այդպիսի հարաբերություններ լինեն: Ասեմ, եթե ես լինեի ԱՄՆ-ի սենատոր, ապա շատ լուրջ կմտածեի, ասել "այո", թե "ոչ": Ընենց, որ, եկեք չանձնավորենք խնդիրը՝ Բուշ, կամ Քլինտոն, կամ եսիմ ով: Գոյություն ունի կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ շահեր, այլ ոչ թե անձնական հարաբերություններ, կամ "ախպերություն":
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ