Եկեք այստեղ տեղադրենք այն զվարճալի արտահայտություններն ու նախադասությունները, որոնց հանդիպում ենք աշակերտի/ուսանողի կողմից գրված շարադրություններում կամ էսսեներում: Խնդրեմ, առաջին օրինակները.

Կատերինան նետվեց գետը` անձնական գործերով:

Մարտի դաշտում լսվում էին մահացածների ճիչերը:

Հատակին պառկած էր ու հազիվ շնչում էր դիակը, կողքին նստել էր դիակի կինը, իսկ դիակի եղբայրը ուշակորույս պառկած էր մյուս սենյակում:

Նա տառապում էր անձի եռատակությամբ, որը կայանում էր հետևյալում` մի ոտքը անցյալում էր, մյուսն ապագայում, իսկ ոտքերի արանքում էր գտնվում սարսափելի իրականությունը:

Նա ինչ-որ բան էր ուզում ասել, բայց բացվող դուռը նրա բերանը փակեց:

Բնության նկարագրություններն ամենաշատ տեղն են զբաղեցնում գրքերում: