User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Սկեսուրի ու զոքանչի մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Սկեսուրի ու զոքանչի մասին

    Թե ինչպես են վերաբերվում սկեսուրներին ու զոքանչներին Հայաստանում, ոչ ոքի համար գաղտնիք չէ; Տեսնենք, թե ինչ է կատարվում աշխարհում

    Իտալացիներն ասում են. «Սկեսուրն ու հարսը կարկուտ ու անձրև են»:

    Թուրքերն ասում են. «Սկեսուրն ու հարսը միայն նկարում են իրար հետ յոլա գնում»:

    Իսպանացիներն ասում են. «Երբ հարս էի, լավ սկեսուր չունեի: Հիմա սկեսուր եմ դարձել, լավ հարս չունեմ»:

    Գերմանացիներն ասում են. «Տան մեջ երեք բան միմյանց հետ չեն հաշտվում. երկու աքաղաղը, շունն ու կատուն, հարսն ու սկեսուրը»:

    Աֆրիկական ցեղերի, հատկապես կաֆրերի մեջ խոր թշնամանք կա փեսայի ու զոքանչի միջև:

    Բնիկ ցեղերից մեկի մոտ փեսային արգելված է նայել զոքանչի երեսին, հաճախ զոքանչի անունն անգամ չպետք է արտասանի ու ամեն կերպ խուսափի նրանից, որովհետև համարվում է վտանգավոր ու ոչ սուրբ արարած:

    Գափոնում, եթե փեսան նայի զոքանչին կամ խոսի նրա հետ, մեծ տուգանք է վճարում:

    Սոմալիում զոքանչի համար մեծ ամոթ է համարվում, եթե իր անուշադրության հետևանքով փեսան իրեն տեսնի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.09.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    մտածելու տեղ է տալիս ճիշտ է արդյոք զոքանչի սարսափ կերպարը թե բացառություներ լինում են.. հետաքրքիր է ամուսնացած ակումբցիների կարծիք
    ...

  4. #3
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    մտածելու տեղ է տալիս ճիշտ է արդյոք զոքանչի սարսափ կերպարը թե բացառություներ լինում են.. հետաքրքիր է ամուսնացած ակումբցիների կարծիք
    Անձամբ իմ զոքանչը սարսափելի չի, ընենց ոչինչ, բարետես արտաքինով կին է, եթե նայենք որպես կին, բայց որ զոքանչա, դա արդեն ամբողջ գեղեցկությունը գցումա
    Մի փոքր ավելի լուրջ, ես զոքնաչիս դեմ բան չունեմ, սակայն երբ նա իբր պարզապես, թե մտածված, դա չգիտեմ, փորձում է աղջկա միջոցով միջամտել իմ ընտանիքի գործերին, փորձում է ընտանեկան կյանքի վերաբերյալ որևէ խորհուրդներ տալ իմ կնոջը, կամ երբ իմանում է որ վիճել եմ կնոջս հետ (իհարկե վիճելու փաստն իմանալու մեղավորը կինն է, ով այդ ամենը պատմում է մամային, սակայն դա արդեն ուրիշ թեմա է) և նրան ասում է «արի մամայի մոտ քեզ մի քիչ մխիթարեմ», այ ադ ժամանակ նա դառնում է իմ կյանքի համար մեկ սարսափը, համար մեկ թշնամին և դառնում է Զոքանչ բառիս ամենավատ իմաստով:
    Ես մի հատ խորհուրդ ունեմ բոլոր աղջիկներին, ով կընդունի թող ընդունի, ով ոչ՝ թող չընդունի, եթե ուզում եք որ ձեր ամուսնու ու մոր միջև հարաբերությունները լինեն բարիդրացիական, աշխատեք շուտ դորս գալ մամայի տան ազդեցության տակից և այնպես մի արեք որ նրանք հաճախ հանդիպեն, նույնը կարելի է ասել նաև հարս սկեսուր հարաբերությունների համար:
    Հետևություն՝ ամենալավ տարբերակը դա ապրել առանձին բնակարանում, հեռվից և՛ Զոքնաչը և՛ սկեսուրը քաղցր են:

    Հ. Գ Ես սիրում եմ իմ զոքանչին, սակայն 3000 կմ հեռավորության վրա:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2010)

  6. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Ինձ թվում է ամեն ինչ գալիս է նրանից, որ դեռ փոքր հասկաից լսում ես որ սկեսուրը վատն է վատ է վարվում հարսի հետ, կամ, որ զոքանչը անպայման ուզում է խանգարել ու բաժանել իր աղջկան փեսայից…

    Բայց չէ որ նրանք երկուսն էլ ծնող են ու դժվար թե վատը ցանկանան իրենց երեխաներին, եթե երկկողմանի լինի զիջումները ու երկուսն էլ համբերատար լինեն կարծում եմ ոչ մի վատ բան էլ չի կարող լինել:

    Չնայած կան այնպիսի դեպքեր, երբ զույգերից մեկի ծնողը ուղղկի իր երեխայի ընտրությունը չի հավանում, մոռանալով որ ինքը չի ամուսնանում այլ իր երեխան

    Ինչևէ Kheranyanի հետ համաձայն եմ, լավագույն տարբերակը ի սկզբանե առանձին ապրելն է առանձին տնտեսություններ ունենալը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #5
    Սկսնակ անդամ Dina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Ես ճիշտն ասած մի քիչ վախեցած եմ հարս կիսուր հարաբերւթյուններից, քանի որ լավ տարածված է այն կարծիքը որ հարս ու կիսուր շատ հազվադեպ է լինում որ կարողանում են համերաշխհ ապրել…
    Ու որ խորը մտածենք, դա շատ տրամաբանական է, ու այդտեղ ոչ ոք էլ մեղավոր չի
    Իրականում մարդ արարածին ընդհանրապես դժվար է ապրել որևէ մեկի հետ, քանի որ ինչքան մարդ, այնքան էլ բնավորություն, ու հատկապես երկու կին արարածների է դժվար ապրել միասին, դե տղայի հետ ապրելու մասին չեմ խոսում ,դա լրիվ ուրիշ է, քանի որ կա սեր, կամ ամեն դեպքում կին և տղամարդ ձգողություն
    Լավ շատ շեղվեցի թեմայից
    Բացի տարբեր բնավորություն ունենալուց, հարաբերությունները կարող է փչացնել կիսուրի հիվանդագին խանդը տղային հարսի հանդեպ
    Հա մոռացա ամենագլխավորներից մեկը տան կին, տնտեսուհի լինելու կռիվը
    Կիսուրները կառչում են այն գաղափարից որ իրենք են տան տնտեսուհին ու ոչ մի կերպ չեն ուզում ընդունել ընտանիքի նոր անդամի փորձերը յուրովի մի բան անելու…(խոսքս կենցաղային խնդիրների մասին է) .

    Բայց ինչու՞ եմ սենց կպած քննադատում կիսուրներին մի որ էլ ես եմ կիսուր դառնալու
    Ինչպես ասւմ են մարդ ու կնոջ համար "որ մեկը պետք է լինի բամբակ , մյուսը զանգակ", ինձ թվում ա նույն ել կարելի ա ասել հարս ու կիսուրի համար բայց թող ու փախի այն ընտանիքից որ հարս ու կիսուր զանգակ եղան
    Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
    (հետևություն )
    Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.

  8. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկեսուրի ու զոքանչի մասին

    Մեջբերում Dina-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի տարբեր բնավորություն ունենալուց, հարաբերությունները կարող է փչացնել կիսուրի հիվանդագին խանդը տղային հարսի հանդեպ
    Երեխեք մի հատ ուժս դեպք հիշեցի:
    Գյուղում սկեսուրը իր տղային ու հարսին առանձին սենյակներ է տրամադրել, իսկ ինքը քնել է այդ երկու սենյակի արանքում գտնվող միջանցքում ու մի քանի ամիս հետևել է, որ նրանք հանկարծ իրար հետ ոչ մի հարաբերություններ չունենան: Սա իրական դեպք է, կարծեմ նա այդպես է վարվել այն պատճառով, որ չի հավանել իր տղայի որոշումը ու դեռ հույս է ունեցել, որ տղան կփոշմանի ու աղջկան հետ կտանի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #7
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ իմ զոքանչը սարսափելի չի, ընենց ոչինչ, բարետես արտաքինով կին է, եթե նայենք որպես կին, բայց որ զոքանչա, դա արդեն ամբողջ գեղեցկությունը գցումա
    Մի փոքր ավելի լուրջ, ես զոքնաչիս դեմ բան չունեմ, սակայն երբ նա իբր պարզապես, թե մտածված, դա չգիտեմ, փորձում է աղջկա միջոցով միջամտել իմ ընտանիքի գործերին, փորձում է ընտանեկան կյանքի վերաբերյալ որևէ խորհուրդներ տալ իմ կնոջը, կամ երբ իմանում է որ վիճել եմ կնոջս հետ (իհարկե վիճելու փաստն իմանալու մեղավորը կինն է, ով այդ ամենը պատմում է մամային, սակայն դա արդեն ուրիշ թեմա է) և նրան ասում է «արի մամայի մոտ քեզ մի քիչ մխիթարեմ», այ ադ ժամանակ նա դառնում է իմ կյանքի համար մեկ սարսափը, համար մեկ թշնամին և դառնում է Զոքանչ բառիս ամենավատ իմաստով:
    Ես մի հատ խորհուրդ ունեմ բոլոր աղջիկներին, ով կընդունի թող ընդունի, ով ոչ՝ թող չընդունի, եթե ուզում եք որ ձեր ամուսնու ու մոր միջև հարաբերությունները լինեն բարիդրացիական, աշխատեք շուտ դորս գալ մամայի տան ազդեցության տակից և այնպես մի արեք որ նրանք հաճախ հանդիպեն, նույնը կարելի է ասել նաև հարս սկեսուր հարաբերությունների համար:
    Հետևություն՝ ամենալավ տարբերակը դա ապրել առանձին բնակարանում, հեռվից և՛ Զոքնաչը և՛ սկեսուրը քաղցր են:

    Հ. Գ Ես սիրում եմ իմ զոքանչին, սակայն 3000 կմ հեռավորության վրա:
    շաաաատ հաճելի զարմացած եմ,տարօրինակա որ տղամարդն է առանձին ապրելու մասին միտք արտահայտում
    Իրականում եթե լավ մտածենք բոլորի մոտ էլ լինում են տարաձայնություններ անկաղ ստատուսից ,,զոքանչ,, կամ ,,սկեսուր,, նույն խնդիրները կարող են սեփական ծնողների հետ լինել ուղակի ետ դեպքում ոչոք չի մտածում թե իր ծնողը ,,սարսափելի է,,..այ ուրիշ հարց եթե ,,սկեսուր,,է? ուղակի մի դեպքում համակերպվել էս,սովորական է,ծնողներդ են..իսկ մյուս դեպքում ,,ինչի պիտի հանդուրժես?,,?կարծում եմ սխալ է այդ դիրորոշումը
    Want to know the truth ?

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (05.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի քիչ հունգարերենի մասին :)
    Հեղինակ՝ մարդագայլուկ, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2013, 12:45
  2. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  3. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •