Խայտառակություն... Դրանից կարելի է միայն եզրակացնել, որ ամուսինը կատարյալ փալաս է եղել, որ թույլ է տվել իր մորը նման չլսված, չտեսնված ու ոչ մի տրամաբանության չենթարկվող խայտառակ բան անել: Դա միայն ցույց է տալիս, թե այդ մարդն ինչ աստիճանի անողնաշար, ինքնուրույն որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է ու մամայի բալա, էն էլ տենց զարհուրելի մամայի:
Ժողովուրդ, ես էլի եկել եմ ձեզ տեղեկացնելու, որ նմանատիպ թեմա Ակումբում վաղուց կա:Այն գտնվում է այստեղ (բայց ինչ զզվելին եմ, չէ՞
. ով ինչ թեմա բացի, միանգամից հայտնվում է բոբո Ուլուանան ու հայտարարում, որ այդպիսի թեմա արդեն կա
):
Բայց քանի որ թեման բացողը հենց սկզբից ավելի թեթև ու ժամանցահումորային մոտեցում է ցուցաբերել թեմայի նկատմամբ, բացի դրանից, թեման բացել է ոչ թե «Փիլիսոփայություն և հոգեբանություն», այլ «Դեսից-դենից» բաժնում, ապա թեման չի փակվի: Պարզապես առավել լուրջ ու ոչ հումորային գրառումները կտեղափոխվեն հին թեմա, իսկ այստեղ կգրենք զվարճալի և/կամ սարսափ-դեպքերի մասին:Այնպես որ շարունակում ենք բացահայտել մեր սարսափ-զոքանչներին ու սկսեսուրներին:
![]()
Էջանիշներ