Մի հատ հարց տամ, էլի: Եթե տղայի հետ ընկերություն եք անում (կամ պետք ա նոր սկսեք անել), ու ամուսնանալուց հետո պետք ա հետո իրա ծնողների հետ ապրեք, բայց ձեզ իրենք վատ են վերաբերվում, դա ինչ ազդեցություն կարա ունենա կոնկրետ ձեր ու այդ տղայի հարաբերություններում:
Лучше Гор могут быть только Горы.
Գիտես իմ մոտ էլ նման բան եղելա, որ ապագա սկեսուրս անհաջող արտահայտությունա արել, կամ ինչ որ տհաճ բանա ասել: Իրա տղանա էտ հարցը հաթե, ես ամեն դեպքում իրա մամայի վատ վերաբերմունքից չեմ սկսել իրան քիչ սիրել, ասել եմ ինչը դուրս չի գալիս ու երբ զգացել եմ , որ ինքը քայլերա անում ավելիա աչքիս բարձրացել: Իհարկե փոքրիկ վեճերը անխուսափելի են: Շատ դեպքեր կան , որ հարս ու սկեսուր իրար տանել չեն կարողանում, սկեսուրը ատումա հարսին / հարսը սկեսրոջը ու չեն էլ թաքցնում, բայց ապրում են ամուսինները ու սիրոմ են իրար: եթե իմ ընկերոջ մաման կտրականապես դեմ լիներ ու ինձ չսիրեր, ես ընկերոթյան շրջանում կաշխատեի իրա հետ ուղակի չշփվել, իսկ հետոամեն ինչ անել առանձին ապրելու համար: Հետք գիտես ժամանակի ընթացքում մարդիկ իրար սովորում են ու հարազատ են դառնում, եթ ծնողները իրչ որ լուրջ պատճառ չունենան էտ աղջկա չսիրելո համար , ինձ թվումա ճանաչելուց հետո կընդունեն:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Եթե ծնողների վերաբերմունքն այնպիսին է, որ փոխվելու ենթակա չէ, հաստատ ազդեցությունը կունենա, մանավանդ որ շարունակեն ապրել ծնողների հետ: Ինչքան էլ իրար շատ սիրեն, հարգեն, բայց մեկ է կենցաղային խնդիրներն ամեն դեպքում ազդում են: Ուրիշ բան եթե երկու կողմերն էլ հասկացող ու հանդուրժող լինեն, ժամանակի հետ կհարթվեն բոլոր հարցերը:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Հենց տվյալ ձևակերպմամբ՝ ոչ, ընկերության մեջ՝ ոչ, բայց եթե խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, որոնք ամուսնության վերաճելու միտում ունեն, ապա նույնիսկ աննորմալ կլիներ, եթե աղջիկն ասեր՝ «դե ոչինչ, հիմա, ի՞նչ անենք, որ դուրները չեկա, թող իրենք իմ վրա թքած ունենան, ես՝ իրենց, մի կերպ կապրենք»: Կոպիտ եմ ասում, բայց դե:
Եթե իրար համար շատ կարևոր են մարդիկ, ապա կարծում եմ, պիտի մի քիչ սպասեն, ժամանակ տան իրենք իրենց ու ծնողներին, փորձեն դուր գալ էդ ընթացքում… Իսկ եթե չստացվի, ուրեմն պիտի մի ճար անեն ու առանձին ապրեն: Նույն տանիքի տակ նրանց կյանքը կարող է դժոխքի վերածվել:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Գոռ, եթե աղջիկը ուզում ա տղայի հետ ամուսնանա, ապա այո, իսկ եթե ուզածը մենակ ամուսնանալն ա, ապա կրկնապատիկ այո, ինչքան ուզում ես էդ փաստի ու տղայի նկատմամբ վերաբերմունքի միջև հակասություններ տես: Էդ մարդը իրա պրոֆեսիոնալ գործն ա անում, ամուսնանում ա, ու պարտավոր ա բոլոր դետալները հաշվի առնել:Իդ ջան, այսինքն տղայի հետ ընկերություն անելու, հարաբերություններ ունենալու համար պետք ա համոզված լինես, որ իրա ծնողները քեզ լա՞վ են վերաբերվում:
Ընկերության սկզբում ծնողների վերաբերմունքով հետաքրքրվելը առնվազն կանացի հաշվենկատության տգեղ դրսևորում ա ու դա ոչ հաստատման, ոչ հերքման կարիք չունի: Անկհայտ փաստ ա: Շատ մի խորացի![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ