Իդ ջան, կարող ա էդ մարդիկ որոշակի խիստ սուբյեկտիվ բաների հետևանքում սկզբում քեզ վատ վերաբերվեն, կամ փորձեն լավ վերաբերվել, բայց զգաս, որ դա բռնազբոսիկ ա ու իրականում դուրները չես գալիս, բայց մի քիչ շփումից հետո, երբ իրար ավելի լավ ճանաչեք, հնարավոր ա, որ կարծիքը փոխվի, ու քեզ էնքան սկսեն սիրել, որ նույնիսկ չէիր էլ երազում: Ուղղակի էդ եմ ասում:
Իսկ ինչ վերաբերում ա Հայկի ասածին՝
«ընկերության սկզբում» դեպքում լրիվ համաձայն եմ. առանց ոչ մի բանի եթե թեմա բացի ու ասի՝ «այ որ գա ժամանակը ու դու ինձ ամուսնության առաջարկ անես, հենց առաջին անգամ քո ծնողներին դուր չեկա, ուրեմն հետդ չեմ ամուսնանալու», ուղղակի զավեշտ ա:
Բայց եթե ամեն ինչ լուրջ ա, չես կարող հաշվի չնստել էդ փաստի հետ: Ու ինձ չի թվում, թե տղային էլ դուր կգա, որ իր կինը ծնողներին դուր չգա կամ հակառակը:
Դու պատկերացրու՝ մի բան, որ չես սիրում, ամեն օր աչքիդ առաջ լինի: Ասենք՝ սենյակդ վերանորոգել են, ու հիմա դու ամեն առավոտ աչքերդ բացելով հայտնվում ես մուգ վարդագույն մի միջավայրում, պատերին՝ կապույտ ու կանաչ ծաղիկներ ու կարմիր մեծ ու փոքր սրտիկներ(): Մի քանի օր դիմադրել կարելի է, բայց տարիներո՞վ… Էլ չեմ ասում՝ ամբողջ կյանքը:
Մի հասարակ օրինակ ունեմ աչքիս առաջ, երբ նույնիսկ չես էլ կարող ասել, թե տղայի ծնողները իրենց հարսին չեն սիրում, լավ էլ սիրում են, բայց հարսի բնավորության մեջ բաներ կան, որ իրենց երբեմն դուր չեն գալիս, փորձում են «համակերպվել», բայց իրենց դա վատ զգալու տեղիք է տալիս, ու ԻՀԿ նույնիսկ դա հեշտ հաղթահարելի բան չի, իսկ եթե իրար չսիրեին, պատկերացրու, թե ինչեր կլինեին:
Հ.Գ.
Ներողություն տուֆտման համար:
Էջանիշներ