Կոնկրետ իմ պատմած դեպքում խնդիրը բժշկի մեջ չի եղել։ Բժիշկը ինչ որ պետք է բացատրել է։ Իմ ծանոթը լսել է կողմնակի մարդկանց կարծիքները։ Իմ ասածն էլ այն է, որ այս ֆորումը կարող է կարդան մարդիկ ու եզրակացնեն, որ կոլխիցինը վտանգավոր դեղ է ու չխմեն։
Դրա համար կխնդրեյի բոլորին զգուշավոր գրել։
Եթե շատ հազվադեպ վտանգ է ապա նշալ, որ շատ հազվադեպ դեպքերում․․
Ես շատ եմ եղել արևմտյան առողջապահական ֆորումներում, այնտեղ նույնիսկ սովորական մարդիկ աշխատում են հետազոտությունների վրա հղումներ անելով կատարել պնդումներ։
Լավ կլինի այդ գիտական մոտեցումները մենք էլ սովորենք։
ՍթրեյնջԼիթլԳըրլը ասում է վստահեմ հայկական մասնագետներին, խոսք չկա մեծ փորձ ունենք, բայց մենք արդեն 20 տարի է չունենք լուրջ գիտություն։ Աշխարհի բոլոր գիտական հոդվածները հավաքվում են այստեղ
http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed
Փորձեք այնտեղ գտնել հայկական ազգանուններ Պարբերականի կողքին։ Մատների վրա կհաշվեք դեպքերը։
օրինակ վիտամին Բ12-ի մասին, սա վերջիններից է, էլի կան նման հետազոտություններ
http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/24064015
Էջանիշներ