User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Բանտում ծեծում են.

  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Բանտում ծեծում են.

    Հերթական անգամ Հայաստանում խախտվել է մարդու իրավունքները, կասկած չկա որ ցմահ բանտարկված Հայկ Թորոսյանը ծեծի է ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքում, բայց ինչպես միշտ Հայաստանում իրողությունը ապացուցելն անհնարին է. Այսպես ասած ծեծողն էլ են իրենք, գործը ծածկողն էլ.

    Այս հոդվաձը կարդալով, որը բերված է ստորև մեջբերման մեջ, պարզից էլ պարզ է, որ մեր բանտարկյալների իրավունքները մինչև այսօր պաշտպանված չեն մեկուսարաններում. Ներկա Հայաստանի մեկուսարանները, մինչև այժմ հիշեցնում են ԽՍՀՄ-ի հետամնաց համակարգը, այնինչ մենք պարտավոր ենք դառնալու ավելի քաղաքակիրթ, հասկանալով որ հանցագործին ծեծելով մենք մարդու մեջ ծնում ենք միայն չարություն, որը ոչ թե ուղղում է նրա մեղավոր ոգին, այլ մարդուն դարձնում հիվանդ, ավելի մեծ սեպ խրելով նրա և հասարակության միջև.

    ԴԻՄԱԴՐԵԼ Է ՈՒ ՉԻ՞ ԾԵԾՎԵԼ

    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքում ի ցույց բոլորի հոկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկվել ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը:

    Այս մասին ահազանգ է ստացել «Ա1+»-ը: Ըստ մեր տեղեկատվության` քրեկատարողական հիմնարկի աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով: Ցմահ դատապարտվածները բջջային հեռախոս ունենալու իրավունք չունեն: Ըստ մեր աղբյուրի` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պետի փոփոխությունից հետո դատապարտվածների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, խստացել է :

    Ի դեպ, եթե նույնիսկ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որն օգտագործելու իրավունք նա չուներ, ապա նրան ծեծելու իրավունք որեւէ մեկը եւս չուներ:

    Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, թե տեղեկատվությունը, որ «ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը հիմնարկի աշխատիկիցների կողմից ծեծի է ենթարկվել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով` չի համապատասխանում իրականությանը»:

    «Հայկ Թորոսյանի մոտ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Աշխատակիցների կողմից հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հայկ Թորոսյանը չի ենթարկվել, ցուցադրել է դիմադրություն, որի արդյունքում ինքը կոտրել է իր ձեռքում եղած բջջային հեռախոսը»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

    ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից հանձնարարական է տրվել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը` մանրամասն ուսումնասիրել դեպքի հանգամանքները, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
    http://a1plus.am/am/?page=issue&iid=53048
    Ուրախ գրառում:

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Շարունակում են հերքել:

    ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ԻՑ
    ՀՀ Ան քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը հիմնարկի աշխատակիցների կողմից ծեծի չի ենթարկվել:

    Ինչպես ասված է վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ. «Հ.Թորոսյանի մոտ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Աշխատակիցների կողմից հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հ.Թորոսյանը չի ենթարկվել, ցուցադրել է դիմադրություն, որի արդյունքում ինքը կոտրել է իր ձեռքում եղած բջջային հեռախոսը»:

    ՔԿՎ-ից տեղեկացնում են նաև, որ նշված հիմնարկի ղեկավարությանը վարչության պետը հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել դեպքի հանգամանքները: Կատարվածի մասին խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:

    Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե «Նուբարաշեն»-ում ցմահ ազատազրկվածին հիմնարկի աշխատակիցները ծեծի են ենթարկել` բջջային հեռախոս ունենալու և թաքցնելու համար:

    Աղբյուր` Panorama.am

  3. #3
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Ներկայացնում մի դեպք, որն ինձ հետ է պատահել ու եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

    Ոստիկանական բաժանմունքներից մեկի մուտքի մոտից դեպքի վայր շտապող օպերատիվ խմբին ճանապարհող ոստիկանի համազգեստի մեջ դժվարությամբ ճանաչեցի իմ համադասարանցի Սուրիկին, որին 7 թե 8 տարի չէի տեսել, մոտեցա գրկախառնվեցինք.
    -Ժամանակ ունե՞ս,-հարցրեց նա,- այսօր ես բաժնի հերթապահն եմ, շատ ծանր օր է, բոլորը գնացել են, հեռախոսների մոտ մարդ չկա, գնանք ներս հանգիստ զրուցենք, ես էլ կպատասխանեմ զանգերին:
    Մտանք ներս: Նա նստեց իր տեղը` դեմքով դեպի մուտքի դուռը, իսկ ինձ առաջարկեց նստել իր դիմաց`սեղանի կողքին, այնպես, որ ես չէի տեսնում մուտքը:
    -Դու հիմա նստած ես բերման ենթարկվածների տեղում, այնպես որ ես կարող եմ քեզ գրանցել,-կատակով ասաց նա ու սկսվեց դպրոցական ընկերների ջերմ զրույցը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում էր հեռախոսազանգերի պատճառով:
    Սուրիկը հերթական հեռախոսազանգին էր պանասխանում, իսկ ես հայացքս նրանից չէի կտրում `սպասելով ընդհատված զրույցի շարունակությանը, հանկարծ ես նրա պահվածքի մեջ տարօրինակ անհանգստություն զգացի և մինչ նա դեն նետեց հեռախոսափողն ու տեղից վեր թռավ ` վզակոթիս հասցված հուժկու և անսպասելի հարվածից ես փռվեցի սեղանին...
    - Ա'յ ապուշ, ես իմ ընկերն է ո՞ւր ես խփում,-ինձ համար աննկատ ներս մտած ու վզակոթիս հասցնող, օպերատիվ խմբի սերժանտի վրա հարձակվեց Սուրիկը:
    -Ներեցե'ք, պարոն մայոր, ինձ թվաց բերվածներից է:- հետո սերժանտը փաթաթվեց ինձ,- ցավտ տանեմ, հազար ներողություն եմ խնդրում քեզանից, ի՞նչ է, պարոն Մաթևոսյանը Ձեզ չէ՞ր զգուշացրել, որ այդտեղ նստել չի կարելի...
    ... Մինչև օրս, երբ հիշում եմ այդ դեպքը վզակոթս սկսում է ցավել...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկապես ահավոր վիճակ է քաղմասներում և այս դեպքը մեկն է այն հազարավորներից, որ հերթապահ մասում սկզբից ծեծում են և հետո նոր միայն փորձում հասկանալ թե ինչում էր մեղավոր այդ ծեծվածը:

    Նաև հետաքրքիր է թե այդ սերժանտը ինչ ընտրությամբ է ձեռք բարձրացնում քաղաքացիների վրա, խնդրում եմ ասացեք թե քանի տարեկան եք:

  5. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Քանի դեռ քաղաքացիները հանդուրժում են ոստիկանության անօրինական և վայրագ վարքը չի փոխվի ոչ մի բան.. ցավոք շատերին չի հետաքրքում ուրիշների ցավը մինչև չզգան այն իրենց կաշվի վրա։
    ...

  6. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեր ոստիկանական համակարգը բոլորս գիտենք, նենց որ չեմ ջոգում ինչ իմաստ ունի տուն-տունիկ խաղալը, նորմալ քաղաքակիրթ երկրում քաղաքացին ոստիկանին տեսնելով տեսադաշտում՝ իրեն ավելի ապահով է զգում, իսկ ստեղ՝ մանրից էդ տեղից վերանում են, քանի մի բան չեն սարքել, ու սա վերաբերվումա ոչ միայն ոստիկանական համակարգին, նաև դատախազությանը, մեծ մասը զբաղված են փող ուտելով, ու երբ քչությունա անում զբաղվում են «սարքոցիով», ու քանի որ մեծ մասնա տենց էն հատուկենտ ազնիվ մարդիկել կամ դուրս են մղվում համակարգից կամ դառնում են մեծամասնության նման, նենց որ չեմել զարմանա , ինչ վերաբերվումա բանտերին նդեղ կան մարդիկ որոնց նույնիսկ տվյալ քրեական հիմնարկի պետը մատով չի կարա կպնի, պռոստը ռիսկ չի անի, բայց դե մեծամասնությանը կծեծեն հաճույքով կարծում եմ

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Կարծում եմ թեմայի հեղինակը նկատի չի ունեցել ոստիկանության խնդիրներն այստեղ քննարկել, քանի որ բանտերը ոստիկանության հետ կապ չունեն:

    Կարծում եմ բանտերը ոստիկանությունից արդարադատությանը հանձնելը էական բարեփոխում մտցրեց: Ինչ եք կարծում ճիշտ եմ?

  8. #8
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Ժողովուրդ ես թեմայի կոնտեքստում մեր Իրավագիտության դասախոսը մի դեպք պատմեց...
    Մի օր մի մարդու բերման են ենթարկում քաղմաս և նա շատ հանգիս հայտարարում է որ չի ասի ոչինչ մինչև իր փաստաբանը չգա
    Մի հատ զարմացած աչքեր ...մի հատ խինդ ու ուրախություն բայց միաժամանակ վախ է առաջանում "անվտանգության" աշխատակիցների մոտ...
    Նա հայտարարում է որ կանչեն իրենց պետի /տոչնո չեմ հիշում ում մի խոսքով կոչումով ամենաբարձրին/...
    երբ Պետը ժամանում է այդ մարդը կրկին հայտարարում է որ պահանջում է Հրավիրել իր փաստաբանին
    Մեջբերում եմ Պետի խոսքերը...
    "Տեղք սրան բաց թողեք էսի շառա"
    Մեկնաբանությունները և հետևությունները թողնում եմ ձեզ
    Loading your personal settings....

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում մի դեպք, որն ինձ հետ է պատահել ու եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

    Ոստիկանական բաժանմունքներից մեկի մուտքի մոտից դեպքի վայր շտապող օպերատիվ խմբին ճանապարհող ոստիկանի համազգեստի մեջ դժվարությամբ ճանաչեցի իմ համադասարանցի Սուրիկին, որին 7 թե 8 տարի չէի տեսել, մոտեցա գրկախառնվեցինք.
    -Ժամանակ ունե՞ս,-հարցրեց նա,- այսօր ես բաժնի հերթապահն եմ, շատ ծանր օր է, բոլորը գնացել են, հեռախոսների մոտ մարդ չկա, գնանք ներս հանգիստ զրուցենք, ես էլ կպատասխանեմ զանգերին:
    Մտանք ներս: Նա նստեց իր տեղը` դեմքով դեպի մուտքի դուռը, իսկ ինձ առաջարկեց նստել իր դիմաց`սեղանի կողքին, այնպես, որ ես չէի տեսնում մուտքը:
    -Դու հիմա նստած ես բերման ենթարկվածների տեղում, այնպես որ ես կարող եմ քեզ գրանցել,-կատակով ասաց նա ու սկսվեց դպրոցական ընկերների ջերմ զրույցը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում էր հեռախոսազանգերի պատճառով:
    Սուրիկը հերթական հեռախոսազանգին էր պանասխանում, իսկ ես հայացքս նրանից չէի կտրում `սպասելով ընդհատված զրույցի շարունակությանը, հանկարծ ես նրա պահվածքի մեջ տարօրինակ անհանգստություն զգացի և մինչ նա դեն նետեց հեռախոսափողն ու տեղից վեր թռավ ` վզակոթիս հասցված հուժկու և անսպասելի հարվածից ես փռվեցի սեղանին...
    - Ա'յ ապուշ, ես իմ ընկերն է ո՞ւր ես խփում,-ինձ համար աննկատ ներս մտած ու վզակոթիս հասցնող, օպերատիվ խմբի սերժանտի վրա հարձակվեց Սուրիկը:
    -Ներեցե'ք, պարոն մայոր, ինձ թվաց բերվածներից է:- հետո սերժանտը փաթաթվեց ինձ,- ցավտ տանեմ, հազար ներողություն եմ խնդրում քեզանից, ի՞նչ է, պարոն Մաթևոսյանը Ձեզ չէ՞ր զգուշացրել, որ այդտեղ նստել չի կարելի...
    ... Մինչև օրս, երբ հիշում եմ այդ դեպքը վզակոթս սկսում է ցավել...
    Մենակ մի բան կարամ ասեմ՝

    Ձուկը գլխիցա հոտում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ թեմայի հեղինակը նկատի չի ունեցել ոստիկանության խնդիրներն այստեղ քննարկել, քանի որ բանտերը ոստիկանության հետ կապ չունեն:

    Կարծում եմ բանտերը ոստիկանությունից արդարադատությանը հանձնելը էական բարեփոխում մտցրեց: Ինչ եք կարծում ճիշտ եմ?
    Իհարկե ճիշտ ես. Ես հենց դա ի նկատի ունեի.
    Ուրախ գրառում:

  11. #11
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ճիշտ ես. Ես հենց դա ի նկատի ունեի.
    Հարգելի ակումբակիցներ~
    Ես ինձ հետ պատահածը պատմեցի ձեզ, որպեսզի ցույց տամ ` թե ինչքան անպաշտպան ենք մենք, որ եթե դեռևս օրինազանցության մեջ կասկածվողի հանդեպ (իսկ այն սերժանտի համար ես հենց այդպիսին էի ) կարող են այդպես վարվել, էլ ո՞ւր մնաց մահապատժի դատապարտվածը: Բանտի անձնակազմի համար դրանք գոյություն չունեցողներ են և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են:
    Սա, իհարկե, նաև համակարգային արատ է, ինչպես նաև այն, որ մարդասպանը կարող է անպատիժ մնալ, կամ թե նախագահի թիկնապահ լինելու պատճառով ընդհամենը մեկ տարի պայմանական ժամկետի պատիժ ստանալ , էլ ի՞նչ եք սպասում գոյություն չունեցող մարդու հանդեպ բանտի հսկիչների վերաբերմունքից:
    Ես ամենևին էլ չեմ կասկածում, որ մահապարտյալի նկատմամբ դաժան ծեծին մասնակցել են բոլորն, ովքեր այդ պահին այդտեղ են եղել, իսկ եթե հանկարծ այդ ծեծի արդյունքում նա մահանար` դրա մասին պաշտոնական հայտարարությունում կասվեր, որ կալանավորն անզգուշաբար լարման տակ է ընկել` էլեկտրական սալիկը վերանորոգելիս, կամ կախաղանի ձևով ինքնասպան է եղել:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ակումբակիցներ~
    Ես ինձ հետ պատահածը պատմեցի ձեզ, որպեսզի ցույց տամ ` թե ինչքան անպաշտպան ենք մենք, որ եթե դեռևս օրինազանցության մեջ կասկածվողի հանդեպ (իսկ այն սերժանտի համար ես հենց այդպիսին էի ) կարող են այդպես վարվել, էլ ո՞ւր մնաց մահապատժի դատապարտվածը: Բանտի անձնակազմի համար դրանք գոյություն չունեցողներ են և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են:
    Սա, իհարկե, նաև համակարգային արատ է, ինչպես նաև այն, որ մարդասպանը կարող է անպատիժ մնալ, կամ թե նախագահի թիկնապահ լինելու պատճառով ընդհամենը մեկ տարի պայմանական ժամկետի պատիժ ստանալ , էլ ի՞նչ եք սպասում գոյություն չունեցող մարդու հանդեպ բանտի հսկիչների վերաբերմունքից:
    Ես ամենևին էլ չեմ կասկածում, որ մահապարտյալի նկատմամբ դաժան ծեծին մասնակցել են բոլորն, ովքեր այդ պահին այդտեղ են եղել, իսկ եթե հանկարծ այդ ծեծի արդյունքում նա մահանար` դրա մասին պաշտոնական հայտարարությունում կասվեր, որ կալանավորն անզգուշաբար լարման տակ է ընկել` էլեկտրական սալիկը վերանորոգելիս, կամ կախաղանի ձևով ինքնասպան է եղել:
    Իսկապես, Հայաստանում հեց քո նշած կասկածյալին շատ դեպքրում ոստիկանները դնում են արդեն դատապարտվածի տեղ և գերազանցելով իրենց լիազորությունները որոշում են, որ իրենք պետք է պատժեն, իրենց ձևով:

    Այնուամենայնիվ ես խնդրել էի, որ Ձեր տարիքն ասեիք, իսկ եթե չեք ցանկանում հրապարակային ասել, ապա կարող եք ինձ անձնական նամակ ուղարկել: Կարծում եմ տարիքն իսկապես նշանակություն ունի այս դեպքում... շատ հետաքրքիր է տարիքն այդ սերժանտի համար դեր ունի թե ոչ:

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    |10.10.07| Մամուլի հաղորդագրություն
    2007թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանի մոտ, նույն հիմնարկի աշխատակցի կողմից հայտաբերվել է բջջային հեռախոս, որը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների՚ ներքին կանոնակարգի ՙԻրերի, առարկաների և սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով՚ ցանկի 3-րդ կետի (ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների) համաձայն` արգելվում է:
    Հիմնարկի աշխատակցի բջջային հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հ.Թորոսյանը չի ենթարկվել, հրահրել է քաշքշուկ, ցույց է տվել դիմադրություն, որի արդյունքում կոտրել է իր ձեռքում գտնվող բջջային հեռախոսը` հայտնելով, որ կկոտրի, բայց չի հանձնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածով իրեն վերապահված իրավունքով (քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում) գործադրել է ֆիզիկական ուժ:
    Առավել քան պարզ է, որ դատապարտյալ Հ.Թորոսյանի կողմից կատարված այս և նմանատիպ այլ արարքները նպատակ են հետապնդում վարկաբեկելու քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, իսկ որոշ լրատվամիջոցներ, ցավոք, աջակցում են նրան այդ գործում:

    Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայք

  14. #14
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    որի արդյունքում կոտրել է իր ձեռքում գտնվող բջջային հեռախոսը
    ետքան էլ համոզիչ չի…

  15. #15

    Հա համաձայն եմ բայց մեկա այդքանից հետո էլ չեք համոզի որ մեր բանտերում և
    քաղմասներում մարդու իրավունքները չեն խախտում
    Անկախ տարիքից իմիջայլոց

    Ինձ թվումա որ դրա հիմնական պատճառը կայանումա նրանում որ մենք այդքան էլ լավ ծանոթ չենք մեր իրավունքներին և պարտականություններին և ամենակարևորը նրանց իրավունքներին ու պարտականություններին ....
    Վերը բերված պատմությունս հենց դրա վառ ապացույցն էր որ գիտակ մարդը կարողա է քիչ թե շատ իրեն պաշտպանել

    Չնայած ո՞վ գիտե
    Loading your personal settings....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի՞ ծեծում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.01.2014, 17:58
  2. Խոշտանգումներ վրացական բանտում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2012, 18:36
  3. Երբ կինն ամուսնուն ծեծում է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 09.09.2008, 10:12
  4. Երբ ամուսինը կնոջը ծեծում է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 128
    Վերջինը: 08.09.2008, 00:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •