Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Ներկայացնում մի դեպք, որն ինձ հետ է պատահել ու եզրակացությունները թողնում եմ Ձեզ:

Ոստիկանական բաժանմունքներից մեկի մուտքի մոտից դեպքի վայր շտապող օպերատիվ խմբին ճանապարհող ոստիկանի համազգեստի մեջ դժվարությամբ ճանաչեցի իմ համադասարանցի Սուրիկին, որին 7 թե 8 տարի չէի տեսել, մոտեցա գրկախառնվեցինք.
-Ժամանակ ունե՞ս,-հարցրեց նա,- այսօր ես բաժնի հերթապահն եմ, շատ ծանր օր է, բոլորը գնացել են, հեռախոսների մոտ մարդ չկա, գնանք ներս հանգիստ զրուցենք, ես էլ կպատասխանեմ զանգերին:
Մտանք ներս: Նա նստեց իր տեղը` դեմքով դեպի մուտքի դուռը, իսկ ինձ առաջարկեց նստել իր դիմաց`սեղանի կողքին, այնպես, որ ես չէի տեսնում մուտքը:
-Դու հիմա նստած ես բերման ենթարկվածների տեղում, այնպես որ ես կարող եմ քեզ գրանցել,-կատակով ասաց նա ու սկսվեց դպրոցական ընկերների ջերմ զրույցը, որը մերթ ընդ մերթ ընդհատվում էր հեռախոսազանգերի պատճառով:
Սուրիկը հերթական հեռախոսազանգին էր պանասխանում, իսկ ես հայացքս նրանից չէի կտրում `սպասելով ընդհատված զրույցի շարունակությանը, հանկարծ ես նրա պահվածքի մեջ տարօրինակ անհանգստություն զգացի և մինչ նա դեն նետեց հեռախոսափողն ու տեղից վեր թռավ ` վզակոթիս հասցված հուժկու և անսպասելի հարվածից ես փռվեցի սեղանին...
- Ա'յ ապուշ, ես իմ ընկերն է ո՞ւր ես խփում,-ինձ համար աննկատ ներս մտած ու վզակոթիս հասցնող, օպերատիվ խմբի սերժանտի վրա հարձակվեց Սուրիկը:
-Ներեցե'ք, պարոն մայոր, ինձ թվաց բերվածներից է:- հետո սերժանտը փաթաթվեց ինձ,- ցավտ տանեմ, հազար ներողություն եմ խնդրում քեզանից, ի՞նչ է, պարոն Մաթևոսյանը Ձեզ չէ՞ր զգուշացրել, որ այդտեղ նստել չի կարելի...
... Մինչև օրս, երբ հիշում եմ այդ դեպքը վզակոթս սկսում է ցավել...
Մենակ մի բան կարամ ասեմ՝

Ձուկը գլխիցա հոտում