Հերթական անգամ Հայաստանում խախտվել է մարդու իրավունքները, կասկած չկա որ ցմահ բանտարկված Հայկ Թորոսյանը ծեծի է ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքում, բայց ինչպես միշտ Հայաստանում իրողությունը ապացուցելն անհնարին է. Այսպես ասած ծեծողն էլ են իրենք, գործը ծածկողն էլ.

Այս հոդվաձը կարդալով, որը բերված է ստորև մեջբերման մեջ, պարզից էլ պարզ է, որ մեր բանտարկյալների իրավունքները մինչև այսօր պաշտպանված չեն մեկուսարաններում. Ներկա Հայաստանի մեկուսարանները, մինչև այժմ հիշեցնում են ԽՍՀՄ-ի հետամնաց համակարգը, այնինչ մենք պարտավոր ենք դառնալու ավելի քաղաքակիրթ, հասկանալով որ հանցագործին ծեծելով մենք մարդու մեջ ծնում ենք միայն չարություն, որը ոչ թե ուղղում է նրա մեղավոր ոգին, այլ մարդուն դարձնում հիվանդ, ավելի մեծ սեպ խրելով նրա և հասարակության միջև.

ԴԻՄԱԴՐԵԼ Է ՈՒ ՉԻ՞ ԾԵԾՎԵԼ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքում ի ցույց բոլորի հոկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկվել ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը:

Այս մասին ահազանգ է ստացել «Ա1+»-ը: Ըստ մեր տեղեկատվության` քրեկատարողական հիմնարկի աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով: Ցմահ դատապարտվածները բջջային հեռախոս ունենալու իրավունք չունեն: Ըստ մեր աղբյուրի` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պետի փոփոխությունից հետո դատապարտվածների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, խստացել է :

Ի դեպ, եթե նույնիսկ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որն օգտագործելու իրավունք նա չուներ, ապա նրան ծեծելու իրավունք որեւէ մեկը եւս չուներ:

Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, թե տեղեկատվությունը, որ «ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը հիմնարկի աշխատիկիցների կողմից ծեծի է ենթարկվել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով` չի համապատասխանում իրականությանը»:

«Հայկ Թորոսյանի մոտ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Աշխատակիցների կողմից հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հայկ Թորոսյանը չի ենթարկվել, ցուցադրել է դիմադրություն, որի արդյունքում ինքը կոտրել է իր ձեռքում եղած բջջային հեռախոսը»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից հանձնարարական է տրվել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը` մանրամասն ուսումնասիրել դեպքի հանգամանքները, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
http://a1plus.am/am/?page=issue&iid=53048