User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Բանտում ծեծում են.

  1. #16
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    ետքան էլ համոզիչ չի…
    Չեմ կարծում, որ սրանով համոզելու փրձ է արվել, կարծում եմ պաշտոնական հաղորդում է տրված:

  2. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    ԶԼՄ-ՆԵ՞ՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

    Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանի մոտ՝ նույն հիմնարկի աշխատակցի կողմից հայտնաբերվել էր բջջային հեռախոս: Մեր տեղեկություններով, դատապարտվածի նկատմամբ ուժ էր կիրառվել: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն այդ մասին պարզաբանումներ էր տվել: Երեկ մամուլի քարտուղարն անդրադառնալով կրկին այդ միջադեպին, հավելել էր, որ համաձայն «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի «Իրերի, առարկաների եւ սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաթեթներով» ցանկի 3-րդ կետի (ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա եւ այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների)՝ արգելվում է. «Հիմնարկի աշխատակցի բջջային հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հ. Թորոսյանը չի ենթարկվել, հրահրել է քաշքշուկ, ցույց է տվել դիմադրություն, որի արդյունքում կոտրել է իր ձեռքում գտնվող բջջային հեռախոսը՝ հայտնելով, որ կկոտրի, բայց չի հանձնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածով իրեն վերապահված իրավունքով գործադրել է ֆիզիկական ուժ»: Սակայն տարօրինակ է, որ մամուլի խոսնակը գնահատելով կատարվածը, հանգում է հետեւյալին. «Դատապարտյալ Հ. Թորոսյանի կողմից կատարված այս եւ նմանատիպ այլ արարքները նպատակ են հետապնդում վարկաբեկելու քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, իսկ որոշ լրատվամիջոցներ, ցավոք, աջակցում են նրան այդ գործում»:

    new.aravot.am

  3. #18
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    |10.10.07| Մամուլի հաղորդագրություն
    2007թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանի մոտ, նույն հիմնարկի աշխատակցի կողմից հայտաբերվել է բջջային հեռախոս, որը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների՚ ներքին կանոնակարգի ՙԻրերի, առարկաների և սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով՚ ցանկի 3-րդ կետի (ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների) համաձայն` արգելվում է:
    Հիմնարկի աշխատակցի բջջային հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հ.Թորոսյանը չի ենթարկվել, հրահրել է քաշքշուկ, ցույց է տվել դիմադրություն, որի արդյունքում կոտրել է իր ձեռքում գտնվող բջջային հեռախոսը` հայտնելով, որ կկոտրի, բայց չի հանձնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածով իրեն վերապահված իրավունքով (քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում) գործադրել է ֆիզիկական ուժ:
    Առավել քան պարզ է, որ դատապարտյալ Հ.Թորոսյանի կողմից կատարված այս և նմանատիպ այլ արարքները նպատակ են հետապնդում վարկաբեկելու քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, իսկ որոշ լրատվամիջոցներ, ցավոք, աջակցում են նրան այդ գործում:

    Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայք
    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    ԶԼՄ-ՆԵ՞ՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

    Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանի մոտ՝ նույն հիմնարկի աշխատակցի կողմից հայտնաբերվել էր բջջային հեռախոս: Մեր տեղեկություններով, դատապարտվածի նկատմամբ ուժ էր կիրառվել: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն այդ մասին պարզաբանումներ էր տվել: Երեկ մամուլի քարտուղարն անդրադառնալով կրկին այդ միջադեպին, հավելել էր, որ համաձայն «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի «Իրերի, առարկաների եւ սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաթեթներով» ցանկի 3-րդ կետի (ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա եւ այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների)՝ արգելվում է. «Հիմնարկի աշխատակցի բջջային հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հ. Թորոսյանը չի ենթարկվել, հրահրել է քաշքշուկ, ցույց է տվել դիմադրություն, որի արդյունքում կոտրել է իր ձեռքում գտնվող բջջային հեռախոսը՝ հայտնելով, որ կկոտրի, բայց չի հանձնի: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածով իրեն վերապահված իրավունքով գործադրել է ֆիզիկական ուժ»: Սակայն տարօրինակ է, որ մամուլի խոսնակը գնահատելով կատարվածը, հանգում է հետեւյալին. «Դատապարտյալ Հ. Թորոսյանի կողմից կատարված այս եւ նմանատիպ այլ արարքները նպատակ են հետապնդում վարկաբեկելու քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, իսկ որոշ լրատվամիջոցներ, ցավոք, աջակցում են նրան այդ գործում»:

    new.aravot.am
    Գտեք 10 տարբերությունները

    Հարգելի Արթուր կարողա օֆֆտոպա բայց էս նույն բանը 2րդ անգամ էս արդեն տեղադրել
    Loading your personal settings....

  4. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Գտեք 10 տարբերությունները

    Հարգելի Արթուր կարողա օֆֆտոպա բայց էս նույն բանը 2րդ անգամ էս արդեն տեղադրել
    Հարգելի Սամվել,
    եթե ուշադիր կարդաք կտեսնեք, որ մեկը պաշտոնական հաղորդագրությունա, իսկ մյուսը ԶԼՄ-ի մեկնաբանություն դրա վերաբերյալ:

  5. #20
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սամվել,
    եթե ուշադիր կարդաք կտեսնեք, որ մեկը պաշտոնական հաղորդագրությունա, իսկ մյուսը ԶԼՄ-ի մեկնաբանություն դրա վերաբերյալ:
    Հա նկատել էի բայց դե ընդհանուր առմամբ նույն բանն էր գրված ընդ որում համարյա նույն տեքստն էր...լավ կներեք
    Loading your personal settings....

  6. #21
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանտում ծեծում են.

    |23.10.07| Մամուլի հաղորդագրություն
    Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանին տույժի են ենթարկել` պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելուց խուսափելու պատճառով: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պաշտոնապես հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
    Նույն զորակցությունն իր հաղորդագրությամբ հայտնել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Պետրոսյանը մասնակցելով դատապարտյալ Ժ.Սեֆիլյանի ընդունելությանը` զրույցի է բռնվել Ժ.Սեֆիլյանի հետ, որի ընթացքում, վերջինս պետության նկատմամբ արտահայտվել է անհարգալից, իսկ Պետրոսյանի հետ խոսել է «Դու»-ով, որի առթիվ գնդապետ Պետրոսյանը, հաջորդ օրը միջադեպի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել հիմնարկի պետին: Հայտնում ենք, որ գնդապետ Ս.Պետրոսյանը որևէ զեկուցագիր չի ներկայացրել այդ առիթով:
    Հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության կապիտան Է.Մութաֆյանը, հենց նույն օրը, կատարվածի առիթով զեկուցագիր է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին, նշելով, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված, դատապարտյալ Ժիրայր Սեֆիլյանը ընդունելության ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նույն քրեակատարողական հիմնարկի անձնակազմի նկատմամբ: Հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Պետրոսյանը պահանջել է հարգալից վերաբերվել ինչպես իր, այնպես էլ հիմնարկի մյուս աշխատակիցների նկատմամբ, սակայն դատապարտյալը շարունակել է նույն վարքագիծը` Պետրոսյանի և մյուս աշխատակիցների նկատմամբ վիրավորական խոսքեր ուղելով և չկատարելով աշխատակիցների օրինական պահանջները:
    Միջադեպի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը հանձնարարական է տվել համապատասխան աշխատակցին, դեպքի հանգամանքները պարզելու և զեկուցելու վերաբերյալ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ԱԱԲ-ի կապիտան Մ.Գալստյանը, հոկտեմբերի 18-ին, բացատրություններ է վերցրել հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ս.Պետրոսյանից, հիմնարկի Հ.Խ.Պ. հերթապահ, արդարադատության կապիտան Է.Մութաֆյանից, հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Ա.Եսայանից և առաջատար մասնագետ, արդարադատության լեյտենանտ Ս.Օհանյանից, որոնք տվել են նույնաբովանդակ բացատրություններ, իսկ դատապարտյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է բացատրություն տալուց, արձանագրության մեջ նշելով, որ «Եթե ինչ-որ քննություն է գնալու ինձ հետ, ես դա համարում եմ անհեթեթ և ընկալում որպես քաղաքական հալածանքի շարունակություն, ուստի հրաժարվում եմ պատասխանել Ձեր հարցերին»
    ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ.Բաղդասարյանի, 2007թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ, դատապարտյալ Ժ.Սեֆիլյանը ենթարկվել է տույժի` հայտարարվել է «նկատողություն» հետևյալ պատճառաբանությամբ.
    հիմնարկի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, աշխատակիցների օրինական պահանջները կատարելուց հրաժարվելու, այսինքն, խախտել է ներքին կանոնակարգով սահմանված, կալանավորված անձանց և դատապարտալների վարքագծի կանոնների 19-րդ կետը, որը սահմանում է` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց կամ դատապարտյալներին դիմում է «Դուք»-ով և կոչում «քաղաքացի» կամ «քաղաքացուհի» կամ, համապատասխանաբար, «կալանավորված» կամ «դատապարտյալ»` ավելացնելով ազգանունը: Կալանավորված անձինք և դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին դիմում են «Դուք»-ով և կոչում «պարոն» կամ «տիկին»` ավելացնելով ազգանունը:
    Սեֆիլյանը խախտել է նաև, վարքագծի կանոնների 23 կետի 10-րդ ենթակետը, որը սահմանում է, կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է հակաճառել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում պահպանություն և հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչին, հրաժարվել կամ խուսափել նրա օրինական կարգադրությունների կատարումից:
    ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայան

    Աղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարություն

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի՞ ծեծում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.01.2014, 17:58
  2. Խոշտանգումներ վրացական բանտում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2012, 18:36
  3. Երբ կինն ամուսնուն ծեծում է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 09.09.2008, 10:12
  4. Երբ ամուսինը կնոջը ծեծում է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 128
    Վերջինը: 08.09.2008, 00:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •