User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

  1. #16
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Եվրոխորհուրդ նամակ ուղարկենք, խնդրենք որ երբ պատվիրակություն ուղարկեն Ջուղա(հայկական խաչքարերի ոչնչացումը ստուգելու) մի պատվիրակությունել ստեղ ուղարկեն, բայց դե մենք փաստորեն Ադրբեջանցիներից բարբարոս ենք, իրանք հլը ուրիշի ստեղծածն են ավերում պատմական հետքերը ջնջելու համար, իսկ մենք...(ստեղ քֆուր կա)

  2. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Հա, Երվանդի հետ համամիտ եմ, Չուկն էլ շատ կարևոր հարց բարձրացրեց՝ ո՞վ կկազմակերպի այդ ամենը: Կամ գուցե բոլորս միասին, կազմակերպենք ստորագրահավաքը, հավաքվենք ու խելք-խելքի տանք, գրենք նամակն ու տեսնենք, թե ուր կարող ենք ուղարկել, որ ավելի ճիշտ ու արդյունավետ լինի: Առաջարկում եմ՝ առաջիկա հանդիպման թեժ թեմաներից մեկը լինի հենց սա

  3. #18
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Երկուշաբթի հոկտեմբերի 15-ին ժամը 13։00-14։00 ընկած ժամանակահատվածում կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոք ցույց ընդդեմ վանդալների

    http://bnamard.blogspot.com/
    ...

  4. #19
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոչնչացնում են Գառնու Քարերի Սիմֆոնիան

    Ա
    նբարոյականության սահմանը

    Կոտայքի մարզում հուշարձաններ են ոչնչացնում



    Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացնում են ուղղաձիգ ողորկ քարերը, որ հայտնի է «քարերի սիմֆոնիա» յուրօրինակ անվամբ: Բանն այն է, որ այդ տարածքը բնության բացառիկ հուշարձան է ու եզակի նաեւ աշխարհում: Այս բազալտե քարերը կապույտ են ու այնքան կատարյալ ու ողորկ, որ պատրաստի շինանյութ են: Իրեն հարգող որեւէ պետությունում ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի բնության հուշարձանը քանդել, որովհետեւ այն պատրաստի շինանյութ է: Մենք անում ենք:

    Ուղիղ 1.5 տարի առաջ էլ էին ոչնչացնում այս քարերը: Ի պատիվ զլմ-ների, հատկապես՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի նշենք, որ հետեւողական ընթացք տրվեց այդ խնդրի մանրամասն լուսաբանմանն ու հետաքննությանը, ինչու ոչ՝ նաեւ լուսանկարահանմանը: Պետական բոլոր կառույցներն արձագանքեցին դրան (կարծում ենք՝ ստիպված): Զայրացան միջազգային բնապահպանները՝ նշելով, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հարստություններից է ու այն պահպանել է պետք: Ինչեւէ, արդյունքը եղավ այն, որ վանդալիզմը դադարեցվեց, որպեսզի սկսվի... ճիշտ 1.5 տարի հետո:

    Որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտա, ասենք, թե ինչու ենք առանձնացնում հենց պաշտոնաթերթը: Ընդդիմադիր կոչվող ոչ մի մամուլ իրական վիճակը չտվեց, բոլորն էլ մեղքը բարդեցին գյուղապետի վրա, ոմանք էլ նույնիսկ հերքեցին հուշարձանի ոչնչացման փաստը: Մինչդեռ պաշտոնաթերթը նկատել էր, որ մեր իրականությունում գյուղապետն այդքան ապօրինությունները թույլ տալու համար այդքա~ն «լիազորություններ» չէր ունենա, եթե նրան չտրվեր դրա իրավունքը:

    Այլ կերպ՝ Կոտայքի մարզպետարանի ու Գառնիի գյուղապետարանի անբարոյականության սահմանն այդքան անսահման չէր լինի, եթե այս կառույցները չունենային այդ անսահմանության երաշխիքը...

    Մենք դիմում ենք ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին (հազիվ թե այս հարցը լուծեն բնապահպանության ու մշակույթի նախարարությունները)՝ քննության առնելու այս գործը վարչական ու քրեական գործառույթների շրջանակներում եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորների՝ ինչ դիրքի ու պաշտոնի էլ լինեն նրանք:

    Իսկ մեր տեղեկատվությամբ այդ դիրքը լա~վ էլ բարձունքում է, որին, համենայնդեպս, ի զորու է պատժելու ՀՀ վարչապետը:

    Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբ
    http://www.hayary.org/index.php?opti...=432&Itemid=56
    Կցված նկարներ Կցված նկարներ
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  5. #20
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Այսօր "շանթ"-ով ցույց էին տալիս. գնացել էին Գառնի, նկարել էին այդ ամենը, բայց այնտեղ բոլորը հերքում էին, որ կատարվել է քարերի մասսայական "կտրատում" և տեղափոխում: Ինչ-որ մեկն էլ ասաց (ինչ-որ պաշտոնյա էր), որ շատ հնարավոր ա, որ մի քանի հատ քար կտրեին տանեին ինչ-որ հուշարձաններ զարդարելու համար (այնպես հանգիստ էր խոսում, ասես դա բնական երևույթ ա, քիչ էր մնում մտնեի հեռուստացույցի մեջ ու ծեծեի դրան ): Նա ամեն կերպ հերքում էր, որ այդ քարերը մոտ անցյալում են տեղահան արվել, ասում էր, իբր դրանք կարող էին վաղուց կտրատվել չէ որ ոչ մի ապացույց չկա, որ այդ նույն տեղը երեկ քար է եղել, իսկ այսօր չկա:
    Իսկ բնապահպանության նախարարությունում ապշած էին: նրանք ասում էին, որ պատժիչ օրենքներ կան ծառերը կտրատելու դեմ, բնությունը ախտոտելու, բայց քարերը տեղահան անելու դեմ, ոչ մի պատժամիջոց չկա, որովհետև ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են նման քայլերի դիմել: Իսկ այն, որ Գառնին լինելով պատմամշակույթային նշանակություն ունեցող վայր, չի չափագրված ու ոչ մի տեղ գրված չի, թե քանի քար կա, ու որտեղ պետք է դրանք լինեն, նրանք բացատրեցին, որ մենք ունենք շատ հուշարձաններ ու պատմական նշանակություն ունեցող վայրեր, իսկ աշխատակիցները քիչ են, ու չափագրման աշխատանքները շատ դանդաղ են ընթանում:

    Հուսանք, որ մինչև այդ չափագրումների ավարտը մեր հուշարձանները չեն ոչնչանա…
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  6. #21
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Փաստորեն, եթե Հայաստան այցելի որևէ արտասահմանցի, որն անտարբեր է եկեղեցիների հանդեպ, ապա մի քանի տարի հետո մենք նրան ցույց տալու ոչինչ չենք ունենա, որովհետև "քարերը տեղահանելու դեմ պատժամիջոցներ չկան": Նույն տրամաբանությամբ կարելի է հրապարակի քարերը "տեղահանել":
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. #22
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Նրանք խոսք տվեցին, որ դա կուղղեն ու նոր դրույթ կավելացնեն օրենքի մեջ:

    Հուսանք…
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  8. #23
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչնչացվում է Գառնու քարերի սիմֆոնիան

    Ճիշտն ասած այսօր Հ1-ով տեսա, թե ինչպես էր ՀայԼուրը ցուցադրում, որ Գառնու տաճարի շրջակայքում վանդալիզմ է տեղի անենում. Դիտելու ժամանակ միանգամից դար ակումբը հիշեցի ինձ թվաց Դուք եք հայտնել ուր որ պետքն է, դրա համար են հիմա հեռուստատեսությամբ ցույց տալիս.

    Փաստորեն լայն հասարակական առձագանք է ստացել «քարերի սիմֆոնիան»

    Ամենակարևորը, որպեսզի հարցը վերջակետին հասցնելուց հետո, անմիջապես այդ մասին չմոռացվի, որովհետև հարցը լուծելուց հետո կարող է անցնել ժամանակ և այդ ամենը նորից կարող է կրկնվել. Պետք է այնպես հասցնել վերջակետին, որպեսզի ապագայում այդ տեղանքի ապահովությունը ապահովված լինի. Իհարկե չգիտեմ ինչպես կարելի է դա անել.
    Ուրախ գրառում:

  9. #24
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վտանգը մինչ օրս էլ կա, հլը մի քիչ օրերը բացվի իջեք ձոր տեսեք ինչա կատարվում, կամազներով են կրում, որ մի օր պատահի ինձ, անպայման կնկարեմ

  10. #25
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քարերի Սիմֆոնիան սեփականությու՞ն

    Հայաստանյան հանգստյան գոտիներում նկատվում է բավականին տհաճ տենդենց։ Հանկարծ գետերի ափին, ձորակներում, հանգստյան այլ վայրերում հայտնվում են մարդիկ, որոնք հայտարարելով, որ դա իրենց տարածքն է, մուտքի համար գումար են պահանջում։ Այդպիսի մի իրավիճակ է ստեղծվել Գառնու ձորում՝ «Քարերի սիմֆոնիայի» մոտակայքում։ Ճանապարհի եզրին նստած պապիկը բոլոր անցնող մեքենաներից 1000-ական դրամ է պահանջում՝ ասելով, որ դա իր սեփական տարածքն է և ինքն է հետևում ու պահպանում այն։ Նրա պնդմամբ՝ ինքը Հրանտ Համբարձումյան անուն-ազգանունով գրանցված է Աբովյանի հարկային տեսչությունում։ Սակայն տարօրինակ է, որ ՀԴՄ-ը պահանջելու դեպքում չի ներկայացնում, ոչ էլ ներկայացնում է սեփականության փաստաթղթեր։ Հիմա հարց է առաջանում, թե այդ տարածքները ի՞նչ հիմքերով են սեփականաշնորհվել, իսկ եթե սեփականաշնորհված կամ վարձակալված չեն, ապա ու՞ր են այս դեպքում իրավապահ մարմինները։



    lurer.com

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.08.2012)

  12. #26
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էն նույն անասունն ա՞, էն որ էն ժամանակ էլ էր փող վերցնում, հետո կարծեմ բուդկեն քանդել, ռադ էին արել, թե՞ էս ուրիշ ա:

  13. #27
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն ավերակ բիձեն ա... մի անգամ, որ ակումբցիքով գնացել էինք, սա էկավ չամռվավ, տեսավ չի ստացվում, բերանը սկսեց փրփրել, ասի՝ սա կմեռնի, ու փողը տվեցի, որ օրներս չհարամվի... Բագն էլ հլը ասում էր դատի տուր, դրան մինչև դատարան տանես, շունչը կփչի , դրա հովանավորներին ա պետք գտնել ու հերներն անիծել...


    Հ.Գ. սենց որ գնաց, քարերի սիմֆոնիան շուտով կդառնա ավերակի սիմֆոնիա...
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 01.08.2012, 01:34: Պատճառ: Հ.Գ.
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.08.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •