Ժող, էս նամակն էսօր եմ ստացել, տեղադրում եմ առանց մեկնաբանությունների: Կարդացեք ու եկեք քննարկենք, թե ինչ կարող ենք անել նման բարբարոսությունը կանխելու համար: Մենք էլ, ի վերջո, նմանվում ենք մի տեսակ հասարակական կազմակերպության, մենք էլ ենք ուժ: Ու, ամենակարևորը՝ ՀԱՅ ենք: Մեր բոլորի ակտիվությունն ու մասնակցությունը, կարծիքների փոխանակումը՝ առողջ քննարկման մթնոլորտում, խիստ ցանկալի ու անհրաժեշտ է:
Ստորև մեջբերում եմ նամակը.
Երեկ գազանաբար ոչնչացվում էին Գառնիի Քարերի սիմֆոնյանի բավականին մեծ հատված: Անցյալ տարի կարծես թե կասեցվեցին այդ «աշխատանքները» , բայց ամայության մատնված այդ գեղատեսիլ տարածքը նորից ձրիակերների աչքին ընկավ: Բնության կողմից մշակված հղկված բազալտե վեցանկյուն քարերը գայթակղեցին Դղյակների տերերին: « Կառուցման» նպատակներով երկաթե ձողերով ջարդում էին և առանձնացնում պիտանի բեկորները և հանձնում համապատասխան պատվիրատուներին:
Նրանք վախեցան անուններ նշել անգամ դեմքերը շրջեցին տեսախցիկից:
Այս մեղսագործությունը շուտով Ներդաշնակությունից կհանի բնության ողջ համակարգը և ևս մեկ աղետ կթակի մեր բազալտե դռները....
Նկարները կարող եք նայել հետևյալ հասցեում:
http ://www.flickr.com/photos /86132777@N00/1494031764/
Չգիտեմ թե ում դիմեմ, չգիտեմ թե ում հետ կիսեմ պատահածը:
Ով կլսի , կարձագանքի, ոտքի կկանգնի ու կկասեցնի ...?????????
Դիմում եմ նրանց ում բարոյականությունը չի ծախվում :
Լռության Սիմֆոնյան~
Քարերը լռել էին, պապանձվել
Չէին կարող հասկանալ իրենց հետ պատահածը:
Նրանք, որ դարերի ընթացքում ամուր պահպանել են դիքերը հայոց, որոնք զարմացրել են իրենց գեղեցկությամբ հազարավոր աչքեր, հայացքներ~
Որոնք բացել են մարդկանց մտահորիզոնը գեղեցիկի մասին, որոնք իր մեջ են առել ժողովրդի ուրախությունը, ցավը ու միշտ կանգուն, հավատարիմ պահապան եղել մեր ժողորդի`
Հիմա գազանաբար ոչնչացվում են, ավիրվում եմ հենց իր զավակների ձեռքով:
Ո? վ արմատախիլ արեց քո բարոյականությունը, Ի' մ հայ ժողովուրդ, ո? վ կուրացրեց քո դեպի անհունը նայող աչքերը, ո? վ ստիպեց քեզ քո իսկ ձեռքերով վերացնես Քո արժեքները` ինքդ քեզ....
Խլացել է խիղճդ:
Էջանիշներ