չէ ժողովուրդ, վախենալու բան չկա
youtube-ով վիդեոներ կան, որոնցով ցույց են տալի թակարդները ոնց են սարքվել
այ էտ վիդեոները նայելուց հետո էտ ամեն ինչը թեթև կտանեք
-Որտեղ է այդ անիծյալ ինժիներների խումբը?-հարցրեց Ռիգգը:
-Կարող են հայտնվել ամեն վայրկյան,-Քերրին հանգիստ էր:
-Ամեն մի հաջորդ վայրկյանը ավելի երկար է տևում:
-Ես գիտեմ, թե այդ մարդը ինչպես է աշխատում: Նա խաղ է խաղում: Դա նշանակում է, որ մենք պետք է մի քիչ սպասենք:
-Նայիր ժամացույցին: Այլ բան առաջարկիր, թե չէ նրա որդին կմեռնի:
Քերրին Էրիկին ցույց տվեց Ջոնի գծած գծանկարները, որոնք թափված էին ամենուր.
-Նրա աշխատանքը... Ահա թե ինչով է նա զբաղված: Նա ուզում է քեզ սովորեցնել այս ամենը: Ուզում է, որպեսզի լսես նրան... Վերացրու նրա գործերը:
Էրիկը մտավ Ջոնի սենյակը և սկսեց տակնուվրա անել ձեռքի տակ ընկած ամեն ինչ: Ջոնը չէր վրդովվում: Նա հանգիստ հարցրեց.
-Առանց հանցանշանների ինչպես ես ինձ ձերբակալելու, Էրիկ?
- Ձայնդ կտրիր:
-Ուրեմն վերացրու:
-Ես այդպես էլ անում եմ,-Էրիկը մեծ եռանդով պատռում էր թղթերը:
-Իմացիր, որ դա քո որդուն չի փրկի:
-Սպանես նրան, կսպանեմ քեզ!
-Իրոք? Երկուսս էլ գիտենք, թե ինչ տեսակի մարդ ես: Այն տեսակը, որ զենք է օգտագործում անզենների դեմ: Մարդու տեսակ, որ ոչնչացնում է հանցանշանները և ցանկանում է մեղադրանքի հասնել: Մարդու տեսակ, որին լքել է կինը և ատում է որդին:
-Փակիր բերանդ!!!
-Տես` քո ինժիներների թիմը եկավ: Ճիշտ ժամանակին:
-Մենք հենց հիմա կգտնենք այդ տեղը:
-Ինչ-որ մեկը քեզ չասաց, Էրիկ...
-Հոգնել եմ քեզ լսելուց:
-Միգուցե ես ընդամենը քեզ ցույց տամ դա: Ինձ համար դա դժվար կլինի, այդ պատճառով էլ կարող ես հարցնել այն մարդկանցից, որոնք լսում են ռացիայով, որպեսզի հանեն դա: Գորշ սեղանի երկրորդ դարակում է:
Քերրին այդ դարակից ինչ-որ թղթապանակ հանեց: Այնտեղ այն 7 մարդկանց նկարներն էին, ովքեր Դանիելի հետ միասին փակվել էին շինությունում: Էրիկը ճանաչեց այդ մարդկանց:
-Կարող ես նրանց չհիշել, բայց համոզված եմ, նրանք քեզ հիշում են: Դու նրանց ձերբակալել ես: Քո որդին խաղում է մարդկանց հետ, որոնց դուրը դու չես գալիս, քննիչ: Ինչ կլինի, եթե նրանք իմանան, թե ով է որդիդ?
***
Խավիերը հարիչը ձեռքին մտավ այն սենյակը, որտեղ նրանք ութով հայտնվել էին սկզբում: Հուսահատ խփեց երկաթյա պահարանին: Գուսի դիակից ահավոր հոտ էր փչում: Խավիերը մի շոր վերցրեց և մոտեցավ Գուսի գլխին, որպեսզի ծածկի այն: Հանկարծ նա շշմեց:
Դուք բոլորդ էլ կրում եք կոմբինացիան: Լավ մտածեք: Թվերը ձեր մտքի ետևում են, իսկ հերթականությունը կարող եք գտնել ծիածանի միջոցով:
-Վայ ես քոոոո...-Խավիերը կարծես Ամերիկա էր հայտնաբերել:
Գուսի վզի հետևում կարմիր գույնով գրված էր “2”...
Ջոնասը երերալով ներս մտավ և մի լավ փսխելուց հետո հարցրեց.
-Ինչ ես անելու?
-Դեռ չեմ որոշել:
-Գիտես, մյուսները վախեցած են քեզանից?
-Լավ...
-Ես ու դու դեռ կարող ենք կռվել: Կամ էլ կարող ենք միասին որոշել, թե ինչ անենք:
-Դու և մյուսները կարող եք մտածել ինչ ուզում եք, իսկ ես գտել եմ ինչ անել:
-Դու ինձ հիշեցնում ես ինձ: Ինչ իրավիճակում էլ լինես, միշտ աշխատում ես թշնամիներ ձեռք բերել: Ես ունեմ թշնամիներ այս անտեր պատերի հետևում, եղբայր: Նրանք ինձ են փնտրում: Եվ եթե չգտնեն ինձ, նրանք կփնտրեն նրանց, ովքեր հարազատ են ինձ: Իմ ընտանիքին: Հասկանում ես?
-Ոչ, չեմ հասկանում: Ես եմ որ կամ, և դա ինձ դուր է գալիս: Իսկ հիմա` շրջվիր:
-Ինչ?
-Շրջվիր,-Խավիերը դանակը ձեռքին սկսեց մոտենալ:
Ջոնասը դա ընկալեց որպես հարձակում և սկսեց մենամարտել Խավիերի դեմ: Չնայած, որ Խավիերը ամուր կառուցվածք ուներ, Ջոնասը ավելի ուժեղ գտնվեց և մի քանի հարվածով տապալեց նրան գետնին: Այնուհետև կռացավ, որպեսզի շունչ քաշի: Խավիերը վերցրեց բեյսբոլի հարիչը և ամբողջ ուժով այն մխրճեց Ջոնասի գլխի մեջ: Մի քանի վայրկյանից Ջոնասը մեռավ: Խավիերը նայեց Ջոնասի թիվը: Դա նարնջագույն "16" էր:
***
Լաուրան, Էդդիսոնը, Դանիելը և Ամանդան միասին միջանցքներից մեկում էին: Լաուրան մեռավ այդտեղ: Մեռնելուց առաջ նա ցույց տվեց պատի վրայի նկարներից մեկը: Նկարի վրա ճաք կար: Այն "իքս" տառի տեսքն ուներ: Էդդիսոնը նկարի հետևում գտավ լուսանկար, որի հետևում գրված էր. "հայր և որդի": Լուսանկարի վրա պատկերված էին Էրիկը և Դանիելը:
-Ինչ ես անում նրա հետ? Սա քո հայրն է?
-Դու գիտես նրան?-հարցրեց Դանիելը:
-Այո: Նա ինձ ձերբակալել է: Ասա, որ սա քո հայրը չէ: Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում: Դուք երկուսովդ միշտ միասին եք: Հիմա մենք գիտենք, թե ինչ ընդհանուր բան ունենք,-Էդդիսոնը լքեց Ամանդային և Դանիելին:
-Խնդրում եմ սպասիր, ես չգիտեի...
-Ամանդա!-հեռվից լսվեց Խավիերի ձայնը:-Որտեղ ես?
Ամանդան փախավ միջանցքից: Դանիելը հետևեց նրան:
Խավիերը ճանապարհին նայել էր Օբիի թիվը: Մտնելով միջանցք` նա տեսավ նաև Լաուրայի թիվը: Տեսավ նաև Էրիկի ու Դանիելի լուսանկարը: Տեսավ, որ նրա հետևում գրված է "հայր և որդի": Եվ կատաղած շարժվեց առաջ: Ընդարձակ սենյակում նա գտավ երկուսին և սկսեց վազել նրանց հետևից:
***
Տեսնելով այս ամենը` Էրիկը այլևս չդիմացավ: Գնաց Ջոնի մոտ և շուռ տվեց սեղանը: Այնուհետև աթոռից հանեց կմախքացած ծերուկին և սկսեց հարվածել նրան:
-Էրիկ! Էրիկ! Ոչ!-Քերրին փորձեց կանգնեցնել Էրիկին, բայց Ռիգգը փակեց նրա ճանապարհը:
-Մենք արդեն քո ասածով փորձեցինք:
Էրիկը մի քանի անգամ բռունցքով խփեց ծերունու դեմքին, հետո նրան շպրտեց դեպի դիմացի պատը: Իսկ Ջոնը չէր տրտնջում: Նույնիսկ նրա դեմքին չար ժպիտ երևաց.
-Ես քեզ ոչինչ չեմ ասի, քանի դեռ որդիդ արյունաքամ է լինում:
Էրիկը ջարդեց Ջոնի աջ ձեռքի ցուցամատը և նորից հարվածեց նրա երեսին:
-Այսպես ես արժանացել մեդալներիդ, Էրիկ Մեթյուս!!!-ցավից ոռնաց Ջոնը:
Լսելով նման բան` Էրիկը Ջոնին ուժեղ հարվածով փռեց գետնին:
Քերրին անհանգիստ էր: Նրա սիրտը ինչ-որ վատ բան էր գուշակում:
***
Էդդիսոնը դռներից մեկը բաց գտավ: Մտավ ներս: Սենյակի կենտրոնում առաստաղից կախված էր մի ապակյա տուփ: Տուփում հակաթույնով ներարկիչ էր դրված: Տուփի ներքևի մասում 2 անցքեր կային, որոնք խցանված էին ածելիներով: Տուփին ծրար էր ամրացված: Ծրարում ձայներիզ կար, իսկ ձայնագրիչը Ջոնասի մոտ էր: Էդդիսոնը գերադասեց չլսել ձայնագրությունը: Ձեռքը անցկացրեց անցքերից մեկով և փորձեց վերցնել ներարկիչը: Ներարկիչի մասերը առանձնացան միմյանցից, և անմահական հեղուկը թափվեց: Հուսահատությունից Էդդիսոնը երկրորդ ձեռքը անցկացրեց երկրորդ անցքով, որպեսզի վերցնի ներարկիչը, իսկ երբ ցանկացավ ձեռքերը դուրս հանել, ածելիները չթողեցին: Վիճակը ողբալի էր: Սկսեց օգնություն կանչել: Խավիերը լսեց նրա ձայնը: Մտավ ներս, բայց միայն նայեց համարը և հեռացավ` Էդդիսոնին թողնելով անհուսալի վիճակում:
***
Ամանդան և Դանիելը փախան դեպի սկզբնական սենյակ: Այնտեղ մեկի փոխարեն արդեն 2 դիակ կար:
***
Էրիկը ևս մի քանի անգամ Ջոնին հարվածելու հետո լիցքավորեց ատրճանակը և ուղարկեց նրա բերանը:
-Բաց բերանդ: Բաց բերանդ! Հիմա կասես, թե որտեղ է նա? Որտեղ? Ասա!
-Խաղն ավարտված է,-տնքալով պատասխանեց Ջոնը,-ես քեզ կտանեմ այդտեղ:
-Կտանես հենց հիմա:
-Կտանեմ քեզ և ուրիշ ոչ մեկին: Ես ու դու:
-Ինչպես դուրս գանք այստեղից?
-Պատին կոճակ կա: Արագացրու: Ժամանակ չկա:
Էրիկը սեղմեց Ջոնի ասած կոճակը: Սենյակը, որը վերելակ էր, իջավ դեպի գործարանի ներքնահարկ: Այնտեղից դուրս գալով` երկուսով նստեցին Էրիկի մեքենան և շարժվեցին: Բարեբախտաբար, ինժիներների խումբը գտավ այդ շինության վայրը: Ռիգգը իր խմբով նույնպես ուղևորվեց դեպի այդտեղ: Քերրին ինժիներների հետ մնաց գործարանում:
![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 21.10.2007, 14:22:
Freeman (31.07.2010)
Խավիերը հասավ Ամանդայի և Դանիելի հետևից: Երկուսով միասին հենվեցին դռանը, որ Խավիերը չկարողանա այն բացել: Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող: Ամանդան Ջոնասի գլխից հանեց հարիչը և այն խփեց դռան տակ: Հանկարծ նա նկատեց, որ չհրկիզվող պահարանի տակ ելք կա: Դանիելի հետ միասին հրեց պահարանը, բայց ելքը փակ էր: Իսկ հարիչը դուռը երկար չէր կարող պահել: Դանիելը հիշեց, որ սենյակում գտած բանալին վերջինը վերցրել է Ջոնասը: Բարեբախտաբար` Ջոնասը սենյակում էր: Դանիելը նրա գրպանից գտավ այդ բանալին, որի միջոցով էլ բացվեց ելքը:
***
Էրիկն ու Ջոնը տեղ հասան: Ջոնը իր մոտից մի բանալի հանեց և տվեց Էրիկին:
-Էրիկ. քեզ ներս մտնելու համար այս բանալին է պետք:
***
Խավիերը մտավ ներս: Ամանդան ու Դանիելը ելքով փախել էին դեպի ներքնահարկ: Խավիերը իջավ նրանց հետևից:
***
-Դանիել!-ներս մտնելով` Էրիկը սկսեց ձայնել որդուն:
***
"S.W.A.T."-ը տեղ հասավ:
-Քերրի, մենք տան մեջ ենք,-ռացիայով խոսեց Ռիգգը:
-Քեզ չեմ տեսնում, սերժանտ...-պատասխանեց Քերրին,-կրկնում եմ` չեմ տեսնում:
***
Ամանդան և Դանիելը մի դուռ տեսան: Ամանդան բացեց այն: Երկուսով ներս մտան: Ամանդան վառեց լույսը: Դա մի հին, կեղտոտ բաղնիք էր, որտեղից գարշելի հոտ էր փչում: Այնտեղ 2 դիակ էր ընկած. Ադամը և Զեպպն էին: Մոտակայքւմ դր. Գորդոնի ոտքն էր` շղթայի մեջ: Ոտքի մոտ սղոց կար: Դանիելը հասկացավ, որ ժամանակին այդ բաղնիքն էլ է եղել թատերաբեմ` մոլագար մարդասպանի խաղերի համար: Երկուսով ուժասպառ նստեցին: Դանիելը արդեն արյունահոսում էր:
***
-Դանիել!-Էրիկը հասել էր արդեն չհրկիզվող պահարանով սենյակը:
***
Խավիերը մտավ ներս: Դանակը ձեռքին մոտեցավ Ամանդային և Դանիելին: Վերջինս արդեն ուժասպառ էր եղել:
-Նա մեռել է,-ասաց Ամանդան, կարծելով, թե Խավիերը ուզում է սպանել Դանիելին:
-Ոչինչ: Ինձ պետք է ընդամենը իմանալ, թե ինչ է գրված նրա վզի հետևում: Հետո քոնը կնայեմ:
-Բայց դու դեռ քո համարը չգիտես: Ինչպես կիմանաս, եթե ես քեզ չասեմ?
***
Էրիկը ելքով իջավ դեպի ներքնահարկ:
-Դանիել!!
***
Խավիերը մոտեցավ հայելիներին և փորձեց նայել իր համարը: Չստացվեց: Այդ ժամանակ նա դանակով սկսեց կտրել վզի հետևի կաշին: Խավիերը, որը սիրտ չարեց մտնել ներարկիչներով փոսը, կտրում էր իր սեփական կաշին: Նրա մեջ գոյատևման բնազդ էր առաջացել: Այն, ինչը, ըստ Ջոնի, նրա մոտ բացակայում էր: Ամանդայի սարսափած հայացքի ներքո Խավիերը կտրեց վզի հետևի մաշկը և հաղթական կերպով նայեց իր համարը: Հետո հարձակվեց Ամանդայի վրա: Թվաց, թե Ամանդայի վերջը եկել է և Խավիերին ոչինչ չի կանգնեցնի, սակայն Դանիելը վերջին ուժերը լարելով վերցրեց սղոցը և կտրեց Խավիերի կոկորդը: Էրիկ Մեթյուսի գող որդին նաև մարդասպան դարձավ:
***
Իսկ Ռիգգը և իր խումբը էկրաններին չէին երևում: Այդ ամենը ուղղակի տեսագրություն էր: Քերրին դա իմացավ, երբ ժամանակի ավարտին մնացել էր մի քանի րոպե:
***
"S.W.A.T."-ի տղաները կարծելով, որ սխալ տուն են եկել, հեռացան այդտեղից:
***
Էրիկը մտավ բաղնիք: Այնտեղ արդեն 3 դիակ կար: Ինչ-որ մեկն էլ վաննայում էր: Էրիկը մոտեցավ, կարծելով, որ դա իր որդին է: Խոզի դիմակով ինչ-որ մեկը դուրս եկավ այդտեղից և ներարկիչով հարվածեց Էրիկին: Էրիկը կորցրեց գիտակցությունը:
***
Երբ ժամանակը ավարտվեց, գործարանում մի չհրկիզվող պահարան բացվեց: Քերրին այնտեղ տեսավ Դանիելին: Ինչպես Ջոնն էր խոստացել` ողջ-առողջ:
***
Արթնանալով` Էրիկը իրեն գտավ նույն մութ և կեղտոտ բաղնիքում: Գարշահոտից սիրտը սկսեց խառնել: Դուռը բաց էր: Լապտերը և ատրճանակը ընկած էին հատակին: Էրիկը փորձեց վերցնել ատրճանակը, բայց ոտքը շղթայված էր: Մի ձայնագրիչ տեսավ: Վերցրեց և սեղմեց կոճակը: Մի կանացի ձայն ասում էր.
"Բարև, Էրիկ: Դու միգուցե չես հիշում ինձ, բայց մի օր դու իմ կյանքը փոխեցիր: Դու ինձ բանտ ուղարկեցիր: Ես շատ մեղքեր ունեի, բայց ոչ թմրանյութեր պահելու մեջ, ինչպես դու էիր ասում: Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում ճաղերի հետևում լինել: Հետո ինչ-որ մեկը իմ կյանքը երկրորդ անգամ փոխեց: Ես մեղավոր էի...
ՋՈՆ.-Բարև, Ամանդա...
...Բայց իմ կյանքը փրկվեց այդ օրը...
ԴԱՆԻԵԼ.-Ասում ես` խաղացել ես և փրկվել?...
ԱՄԱՆԴԱ.-Այո...
...Ես ինձ համար գտա Հայր... Առաջնորդ... Ուսուցիչ...
ՋՈՆ.-Պետք է հանդիպես մահվանը, որպեսզի վերածնվես...
ԱՄԱՆԴԱ.-Նա օգնեց ինձ...
...Որն է քաղցկեղի դեղը, Էրիկ?...
ՋՈՆ.-Նրանք, ովքեր չեն գնահատում կյանքը, արժանի չեն կյանքի...
...Մահվան դեղը... Պատասխանը անմահությունն է: Ստեղծելով ապագան, մենք ապրում ենք պայծառ կյանքով և դառնում անմահ: Հիմա մեր դերերը փոխվել են...
ՔԵՐՐԻ.-Դա քեզ ուղղված կանչ է...
ԷՐԻԿ.-Ինչ է քեզ պետք!!?...
ՋՈՆ.-Ես էլ քեզ ասացի...
ԱՄԱՆԴԱ.-Նա ուզում է, որ մենք փրկվենք...
ՋՈՆ.-Ես ուզում եմ խաղ խաղալ...
ԱՄԱՆԴԱ.-Մենք պետք է խաղանք կանոններով...
ՋՈՆ.-Կանոնները հասարակ են. այն, ինչ պետք է անես` նստես և խոսես ինձ հետ: Երբ ժամանակը ավարտվի` նորից կտեսնես որդուդ` ողջ և առողջ...
ԷՐԻԿ.-Հեյ! Սա ինչ գրողուցավ է!!?...
ՋՈՆ.-Քո որդի Դանիելը: Հիշում ես նրան, չէ?...
ԴԱՆԻԵԼ.-Իմ հայրը իսկական պնդաճակատն է...
ՋՈՆ.-Անարժան այն կյանքին, որ տրվել է քեզ... Կարծես թե որդուդ մահվան մոտալուտ լուրը ստիպում է քեզ գործել: Ինչու ես գործում միայն այն դեպքում, երբ կյանքը վտանգի մեջ է?...
ԷՐԻԿ.-Դանիել!...
ՋՈՆ.-Մի մոռացիր կանոնները...
ԷՐԻԿ.-Ձայնդ կտրիր!!!...
ՔԵՐՐԻ.-Նա խաղ է խաղում...
ԷՐԻԿ.-Բայց դա ոչինչ չի նշանակում...
ՋՈՆ.-Ինչ տեսակի մարդ ես... Ես քեզ չեմ ասի, քանի դեռ որդիդ արյունաքամ է լինում... Ես քեզ կտանեմ այդտեղ... Ինչ-որ մեկը քեզ չասաց, Էրիկ...
...Ես եմ, որ շարունակելու եմ Ջոնի գործը նրա մահվանից հետո...
ՋՈՆ.-Ուրեմն, վերացրու...
...Եվ դու իմ առաջին փորձարկումների օբյեկտն ես: Հիմա դու փակված ես` միայնակ և անօգնական"
-Դանիել!!!...-հուսահատ կանչեց Էրիկը:
Ամանդան մոտեցավ դռանը և ասելով.
-Խաղն ավարտված է,-կողպեց դուռը և հեռացավ` Էրիկին թողնելով դիակների հետ:
-Ես շանսատակ կանեմ քեզ, շուն!! Քոսոտ շուն!! Դու քոսոտ շուն!!! Ես շանսատակ կանեմ քեզ!!!
***
Իսկ Ջոնը ժպտում էր...
---
վերջ երկրորդ մասի
ՌԵԺԻՍՈՐ. Darren Lynn Bousmann
ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ. Gregg Hoffman, Oren Koules, Mark Burg
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. Leigh Whannel, Darren Lynn Bousmann
ԱՄՍԱԹԻՎԸ. 28.10.05 թ.
ԲՅՈՒՋԵՆ. 4000000 դոլլար
ԴԵՐԵՐՈՒՄ.
ՋՈՆ-Tobin Bell
ԱՄԱՆԴԱ-Shawnee Smith
ՔԵՐՐԻ-Dina Meyer
ԷՐԻԿ-Donald Wahlberg
ԴԱՆԻԵԼ-Erik Knudsen
ՌԻԳԳ-Lyriq Bent
ԼԱՈՒՐԱ-Beverley Mitchell
ԷԴԴԻՍՈՆ-Emanuelle Vaugier
ԳՈՒՍ-Tony Nappo
ՋՈՆԱՍ-Glenn Plummer
ԽԱՎԻԵՐ-Franky Gonzalez
ՕԲԻ-Tim Burd (իմիջայլոց, ինտերնետով իրա հետ մի անգամ խոսացել եմ)
ՄԱՅՔԼ-Noam Jenkins
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 21.10.2007, 15:02:
Freeman (31.07.2010)
ՄԻ ՔԻՉ ԱՄԱՆԴԱ ՅԱՆԳԻ ՄԱՍԻՆԱմանդայի մանկությունը ծանր է եղել: Ծնողների և շրջապատի վատ վերաբերմունքը նրան ստիպել են անցնել թմրանյութերին և փողոցային կյանքին դեռևս երիտասարդ տարիքում: Մի օր Ամանդան ձերբակալվում է Էրիկ Մեթյուսի կողմից և բանտ նստում մի հանցագործության համար, որը կատարած չի լինում: Երբ նա բանտից ազատվում է, քաղաքում հայտնված է լինում մի մոլագար մարդասպան, որը մարդկանց սպանում է` գցելով իր մահացու թակարդները: Դա "Փազզլ"-Մարդասպանն էր՝ Ջոն Կրամերը: Ամանդան դառնում է նրա հերթական զոհը, սակայն հրաշքով փրկվում է: Նա թողնում է թմրանյութերը և նոր կյանք սկսում: Դրա համար նա պարտական էր Ջոնին: Ամանդան և Ջոնը, որոնք միայնակ էին ապրում, սկսում են հանդիպել իրար հետ: Եվ Ամանդան սիրում է Ջոնին հոր պես: Նա սկսում է օգնել Ջոնին նրա գործերում: Սակայն Ամանդան ուներ ևս մեկ վատ սովորություն. նա կտրում էր իր երակները: Դրա համար Ջոնը երկրորդ անգամ է փորձում նրան` մի շարք մարդկանց հետ փակելով թունավոր գազով հագեցած անհայտ տան մեջ: Դա մի մեծ խաղ էր, որը սկսվեց Մայքլի փորձությունից և ավարտվեց նրանով, որ երկրորդ անգամ փրկված Ամանդան պարտված Էրիկ Մեթյուսին փակեց այն սանհանգույցում, որտեղ ամիսների ընթացքում նեխել էին Ադամի և Զեպպի դիակները: Եվ քաղցկեղից հյուծված Ջոնը իր գործը շարունակելը հանձնարարեց Ամանդային: Չնայած Էրիկը Ջոնի զոհն էր, սակայն Ամանդան նրան անվանեց իր "առաջին փորձարկումների օբյեկտ": Էրիկը առաջինն էր և ոչ վերջինը: Դեպքերը անսպասելի զարգացում ունեցան...
"SAW 3"
Գործող անձեր.
ՋՈՆ ԿՐԱՄԵՐ-սերիական մարդասպան` "Փազզլ"-Մարդասպան մականունով: Ունի գլխուղեղի քաղցկեղ
ԱՄԱՆԴԱ ՅԱՆԳ-նրա օգնականը
ԷՐԻԿ ՄԵԹՅՈՒՍ-քննիչ, որը անհուսալի վիճակում փակված է սանհանգույցում
ՔԵՐՐԻ-քննիչ
ՀՈՖՖՄԱՆ-քննիչ
ՌԻԳԳ-"S.W.A.T." խմբի սերժանտ
ԴՐ. ԼԻՆ ԴԵՆԼՈՆ-բժշկուհի: Աշխատում է հիվանդանոցում, որտեղ ժամանակին աշխատել է Լոուրենս Գորդոնը
և այլոք
---------------------------------------------------------------------------
Էրիկը սապոգի օգնությամբ վերցրեց ատրճանակը: Այն դատարկ էր: Վերցրեց լապտերը և սկսեց հետազոտել տարածքը: Պատի տակ սղոց էր ընկած: Վերցրեց այն և սկսեց սղոցել շղթան: Բայց այն շատ հաստ էր: Լապտերով շարունակեց լուսավորել շուրջը: Հանկարծ նա քար կտրեց. դիակներից քիչ հեռու, չորացած արյան շրջանի կենտրոնում շղթայված ոտք էր ընկած: Ինչ-որ մեկը ոտքը սղոցելով դուրս էր պրծել շղթայից... Էրիկը սղոցը մոտեցրեց ոտքին: Երկար երկմտեց, սակայն որոշեց չվարվել Լոուրենս Գորդոնի պես: Զեպպի գլխի մոտ այն զուգարանակոնքի բեկորն էր, որով Ադամը ջարդել էր նրա գլուխը: Էրիկը վերցրեց այն և դրանով ջարդեց իր գարշապարը: Հետո ոտնաթաթը ուղղեց ոտքի ուղղությամբ և դուրս հանեց շղթայից: Էրիկը ազատեց ոտքը, բայց դուռը կողպված էր, և նա ազատվելու հնարավորություն չուներ:
***
"S.W.A.T."-ը Հոֆֆմանի հետ ներս մտավ: Դա մի դպրոց հիշեցնող շինություն էր: Առաջին սենյակում տղամարդու մասնատված դիակ կար:
-Աստված իմ... Կանչեք Քերրիին,-կարգադրեց Ռիգգը:
Քերրին անհապաղ ներկայացավ:
-Հը. նա է?
-Մենք դեռ չգիտենք:
Քերրին ներս մտավ: Հոֆֆմանը դիակի վրա կռացած հետազոտում էր այն:
-Սա քննիչ Մեթյուսը չէ,-համոզիչ կերպով եզրակացրեց նա:
Քերրին թեթևացած հոգոց հանեց:
Դիակը պատկանում էր աթլետիկ տվյալներով թխամորթ մի տղամարդու: Նրա մեջքին "Փազզլ"-Մարդասպանի ստորագրությունն էր: Հատակին շղթաներ էին ընկած:
-Ինչ է պատահել?-հարցրեց Քերրին:
-Զոհին այստեղ էին պահում այս շղթաները:
Նա արթնացավ մի անհայտ սենյակում` աթոռին նստած: 11 շղթաներ պահում էին նրա մարմինը. 2-ը` ձեռքերը, 2-ը` թևերը, 2-ը` ուսերը, 2-ը` ոտքերը, 2-ը` որովայնի 2 կողմերը, ևս մեկը բռնել էր ստորին ծնոտից: Մի ծայրով շղթաները ամրացված էին պատին, իսկ մյուս ծայրով մտնում էին նրա մարմնի մեջ: Դիմացը հեռուստացույց կար: Տղամարդը տագնապահար օգնություն կանչեց: Հեռուստացույցը միացավ: Էկրանին երևաց տիկնիկ Բիլլին.
"Բարև, Թրոյ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Խաղը անցկացվելու է մի սենյակում, որը փոքր-ինչ մեծ է այն բանտախցից, որում անց ես կացրել կյանքիդ մեծ մասը: Չնայած բոլոր առավելություններին, որոնք քեզ տրվել են ծննդյանդ օրից, դու նորից բանտ ես վարադառնում: Միթե շղթաներում քեզ ավելի ապահով ես զգում, քան ազատության մեջ? Այսօր ես կպարզեմ, թե ինչի ես պատրաստ հանուն այդ շղթաներից ազատվելու... Ընդմիշտ... Ապրել, կամ մեռնել, Թրոյ! Կատարիր քո ընտրությունը!..."
Թրոյը էլեկտրոնային վայրկյանաչափի ձայն լսեց: Շրջվեց և տեսավ, որ մի խաղալիք արջուկ ձեռքում բանկա է գրկել: Մնացել էր 1ր 28վ:
-Դա ռումբ էր,-շարունակում էր Հոֆֆմանը:-Այն, ինչ նա պետք է աներ` ազատվել շղթաներից և դուրս գալ, քանի դեռ այն չի պայթել:
-Այդքանը?-տարակուսանքով հարցրեց Ռիգգը:
Կյանքի մեծ մասը ազատազրկման մեջ անցկացրած Թրոյի համար ազատությունը շատ թանկ էր: Շղթաներից ազատվելու միակ եղանակը դրանք մարմնից պոկելն էր: Մնացել էր 1 ր 13 վ: Թրոյը պոկեց աջ ձեռքը պահող շղթան: Ցավը ստիպեց նրան լիաթոք գոռալ: Բայց շտապել էր պետք: Մնացել էր 1 րոպե: Արհամարհելով սարսափելի ցավերը` Թրոյը ևս 9 շղթա պոկեց: Բաղձալի ազատությունից նրան բաժանում էր միայն ծնոտը պահող շղթան: Սակայն ժամանակը չբավականացրեց:
-Չեմ հասկանում,-ասաց Ռիգգը,-ինչպես կարող էր նա անել դա: Նա կարծես մեռած լիներ:
-Այո, դա նրան այդքան էլ նման չէ,-կարծիքը կիսեց Քերրին:
-Այդպես ես կարծում?-հարցրեց Հոֆֆմանը;
-Ինչպես մտաք այստեղ?
-Կտրեցինք դուռը,-պատասխանեց Ռիգգը:
-Ինչու?
-Մի կին պայթյուն լսեց և կանչեց մեզ:
-Ոչ. նկատի ունեմ` ինչու էր հարկավոր կտրել դուռը?
-Այն զոդված էր: Հնարավոր չէր լինի բացել:
-Ահա թե ինչ:
-Չեմ հասկանում,-ասաց Հոֆֆմանը:
-Խաղի իմաստը նրանում էր, որ զոհը ազատվի շղթաներից և դուրս գա սենյակից: Ինչպես նա դուրս գար, եթե դուռը զոդված էր?
***
Այո, դա "Փազզլից" չէր: Իր բոլոր զոհերին նա փրկվելու հնարավորություն էր տալիս: Իսկ այստեղ պարզվեց, որ Թրոյը չէր կարող փրկվել, եթե նույնիսկ ազատվեր բոլոր շղթաներից, ինչը նույնպես հնարավոր չէր, քանի որ նա չէր կարող պոկել ծնոտը պահող շղթան:
***
Քերրին տանը սկսեց հետազոտել դեպքի վայրում գտնված տեսաերիզը: Էկրանին կանացի ուրվագծեր երևացին: Դժվար էր ասել. դա հայելային արտացոլում էր, թե` տեսագրություն: Քերրին առաջ տվեց կադրը: Ուրվագծերը չէին անհետանում: Ուրեմն` դա հայելային արտացոլում էր: Քերրին ատրճանակը ձեռքին սկսեց մոտենալ: Անջատեց էկրանը: Հենց այդ պահին, ասես գետնի տակից, խոզի դիմակով ինչ-որ մեկը հայտնվեց և հարվածեց Քերրիին: Քերրին կորցրեց գիտակցությունը:
***
Արթնանալով` Քերրին իրեն գտավ ինչ-որ անհայտ միջանցքում` առաստաղից կախված: Մի քանի զույգ աքցաններ բռնել էին նրա կողոսկրերից: Գլխավերևում ապակյա թաս կար` ինչ-որ թափանցիկ հեղուկով: Դիմացը հեռուստացույց էր դրված: Քերրին փորձեց քանդել աքցանները: Հեռուստացույցի էկրանը միացավ: Էկրանին երևաց Քերրիին արդեն ծանոթ տիկնիկի դեմքը:
"Բարև, Քերրի: Ես ուզում եմ խաղ խաղալ: Մինչ այս պահը դու անց էիր կացնում կյանքդ մեռելների կողքին, իրար միացնելով նրանց կյանքի վերջին պահերը: Դու լավ էիր այդ գործում, որովհետև դու էլ էիր մեռած: Մեռած` ներքուստ: Քո էությամբ դու ավելի շատ սառը դիակ ես հիշեցնում, քան կենդանի մարդ: Դու երևի ուզում ես միանալ քո ճշմարիտ ընտանիքին, որը քո միակ ընտանիքն էր` մահվան ընտանիքը: Սարքը, որ կրում ես, գրկել է քո կրծքավանդակը: Երբ ես ավարտեմ խոսքս, դու կունենաս մեկ րոպե այն հանելու համար, որից հետո... Դու լավ գիտես, թե ինչ կլինի: Միայն մեկ բանալի կա, որը կբացի կողպեքը, Քերրի: Այն քո դիմացն է: Երկարացրու ձեռքդ և վերցրու այն, բայց շտապիր. թթուն կտարրալուծի այն մի քանի վայրկյանում: Կատարիր քո ընտրությունը:"
Քերրին փորձեց քանդել աքցանները, բայց չստացվեց: Հարկավոր էր վերցնել բանալին: Ձեռքը տարավ դեպի թասը, որտեղ լցված թթուն (որը, ամենայն հավանականությամբ, ծծմբական թթվի խիտ լուծույթ էր) պիտի հալեցներ բանալին: Ձեռքը հասցրեց մինչև հատակ, բայց սուր ճիչ արձակելով այն դուրս քաշեց: Առաջին փորձը արդյունք չտվեց: Որպես կանոն, առաջին անվստահ փորձը նշանակում է ձախողում, բայց Քերրին համարձակ գտնվեց: Երկրորդ անգամ տարավ ձեռքը դեպի բանալին: Այս անգամ դա նրա մոտ ստացվեց: Քերրին իր այրված ձեռքով հանեց բանալին և քանդեց կողպեքը: Սակայն աքցանները այդպես էլ դուրս չեկան: Քերրին, ինչպես և Թրոյը, դատապարտված էր մահվան: Կյանքի վերջին վայրկյաններին միջանցքի ծայրում նա տեսավ Ամանդային: Ամանդային, որը շարունակում էր իր ուսուցչի գործը, մարդկանց գցելով թակարդներ, որոնցից հնարավոր չէր ազատվել:
-Դու...-մրմնջաց Քերրին և անզոր տարածեց ձեռքերը: Աքցանները մեծ թափով անջատվեցին միմյանցից: Քերրին գտավ իր անխուսափելի մահը:
![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 22.10.2007, 14:10:
Լույսը դեռ չէր բացվել, իսկ Լինը և Քրիսը արթուն էին: Լինը նստած էր անկողնում:
-Ես պետք է հիվանդանոցում լինեմ ժամը 9-ին:
-Բայց այսօր երեքշաբթի է: 11-ին:
-Վերջին պահին ամեն ինչ փոխեցին:
-Ուրեմն, շտապիր:
Լինը վեր կացավ, մոտեցավ սեղանին, մեկ հաբ կուլ տվեց, հետո հագնվեց և վերցրեց պայուսակը, որպեսզի գնա գործի:
-Ցնցուղ կընդունես?-հարցրեց Քրիսը:
-Ոչ: Հիվանդանոցում կընդունեմ:
-Մենք 5 րոպե կարող ենք զրուցել: Պետք է նայես աչքերիս մեջ ընդամենը 5 վայրկյան...
-Ինչ է պետք?
-Ուղղակի... Ոչինչ...
-Լին!-նորից խոսեց Քրիսը, երբ Լինը դուրս էր գալիս:
-Ինչ ես ուզում, Քրիս?
-Ամուսնալուծություն...
***
Գործի վայրում Լինը հրաժարվեց վիրահատություն անելուց: Մտավ հանդերձարան, բայց դուրս չեկավ, քանի որ նրան էլ առևանգեցին:
***
Արթնանալով` բժիշկը իրեն գտավ մի փոքրիկ սենյակում` հաշմանդամի սայլակին գամված: Ձեռքերը և բերանը կապկպված էին: Սենյակը, որը լուսավորվում էր միայն էլեկտրական լույսով, լիքն էր պարաններով և կեռիկներով, որոնք կախված էին պատից: Պատերին ամրացված դարակների վրա խոզի դիմակներ կային: Լինը շփոթված էր: Մի կին դանակը ձեռքին ներս մտավ: Դա Ամանդան էր: Տեսնելով նրան` բժիշկը իրար անցավ.
-Ով ես դու?! Ով ես դու?! Ինչ է սա?!... Սա ինչ է?!!... Ինչ ես անում?!!
-Քեզ խելոք պահիր,-դանակը շուրթերին մոտեցնելով` խոսեց Ամանդան,-գնացինք,-և սայլակով տարավ նրան:
***
Երկուսով մտան մի սենյակ: Այդտեղ դեղերով լցված պահարաններ և զանազան կենցաղային իրերով լի սեղաններ կային: Պատերին զանազան տարօրինակ գծանկարներ էին փակցրած: Սենյակի կենտրոնում սրտի աշխատանքը չափող սարք և մահճակալ կար: Մահճակալին մի վտիտ ծերունի էր պառկած` թթվածնային դիմակով: Դա Ջոն Կրամերն էր: Դաժան հիվանդությունը նրան գամել էր անկողնուն: Նա մահամերձ էր:
-Ով ես դու?!-հարցրեց Լինը:
-Ողջույններս, Դր. Դենլոն: Դու երևի ինձ չես հիշում, բայց ես քեզ հիշում եմ: Մի անգամ ես ձեր հիվանդանոցում հյուր էի: Հիշում ես?
-Որտեղ եմ ես?!
-Դու ինձ հիշում ես?
Ամանդան բժշկին մի քանի թուղթ տվեց: Դրանք ժամանակին կազմել էր Լոուրենս Գորդոնը`Ջոնին հետազոտելու հիման վրա:
-Ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Քեզ բուժում էր Լոուրենս Գորդոնը:
-Ես նրա հաճախորդն էի, նա էլ` իմը: Այդտեղ գրված է, որ իմ գործերը վատ են: Համաձայն ես?
-Ոչ մի միջոցառում օգնել չի կարող:
-Ես հիշում եմ, թե ինչպես դու ինձ ասացիր դա մեկ տարի առաջ: Ընդ որում` նույն տոնով: Սկսում եմ ենթադրել, որ բժիշկները մեռելների հետ խոսելու հատուկ տոն ունեն: Եվ? Ինչքան ժամանակ ինձ կտաս?
-Ես պետք է դրա համար հետազոտեմ քեզ: Բայց բոլոր դեպքերում էլ հիվանդությունն անսպասելի է: Այն կախված է...
-Ես այսքան իրեր եմ հավաքել: Դրա համար էլ կարծում ես, թե հիվանդանոցում ես?
-Ոչ...
-Ուրեմն ինչու ես ինձ հետ խոսում նույն տոնով?... Ինձ նայիր!!!-Ջոնը, չնայած իր տկարությանը, այնպես բղավեց, որ Լինը տեղից վեր թռավ,-Ինձ նայիր... Ես քեզ հասարակ հարց տվեցի. ինչքան ժամանակ ինձ կտաս?
-Պատասխանելը հեշտ չէ: Քո դեպքում` շատ քիչ:
-Մահը անակնկալ է... Եթե, իհարկե, ներքուստ մեռած չես... Երբ հակադեպրեսանտներ ես կուլ տալիս, կորչում ես ամուսնուցդ, մոռանում ես երեխաներիդ մասին, ինչ է մնում քեզ այս կյանքում անել, եթե ոչ` հանձնվել?
-Ինչ ես ուզում?
-Ինչ եմ ուզում? Ես ուզում եմ խաղ խաղալ: Կանոնները հասարակ են, իսկ ելքը` գրեթե միշտ մահ: Դու ստուգվելու ես: Ստուգվելու է քո կամքը: Կարող ես? Կարող ես խաղալ կանոններով և կյանքի բարիքը շնորհել:
Մինչ Ջոնը խոսում էր, Ամանդան մի օղակ բերեց և հագցրեց դր. Դենլոնի վզին: Օղակի վրա փոքրիկ ատրճանակներ կային` ուղղված դեպի բժշկի դեմքը:
-Այս վզկապը ամրացված է իմ կարդիոմոնիտորին,-շարունակեց Ջոնը:-Եթե իմ սիրտը կանգնի, կամ դու շատ հեռու գնաս, վզկապը կպայթի: Քո և իմ կյանքերը կավարտվեն միաժամանակ:
Եվ Լինը հասկացավ, որ իր կյանքը այսուհետ կախված է այդ կիսամեռ ծերունու կյանքից:
-Խնդրում եմ: Խնդրում եմ,-թախանձեց նա:-Մի արա այդպես: Ես ընտանիք ունեմ... Ընտանիք...
-Կարճ ասեմ. չես թողնում, որ նա մեռնի, ինչ գնով էլ դա լինի,-ասաց Ամանդան:-Առանց աղաչանք-պաղատանքի: Առանց լաց լինելու:
-Ինչու է քեզ պետք նրան կենդանի պահելը?
Ամանդան կոպտորեն բռնեց Լինի մազերից և նրա գլուխը թեքեց դեպի կողքի սենյակ, որտեղ էկրաններ կային:
-Այնտեղ` էկրաններին, ևս մեկ փորձարկվող կա. տղամարդ է,-խոսում էր Ամանդան և լիցքավորում ատրճանակները:-Նա մի շարք փորձություններ կանցնի: Եթե նա բարեհաջող ավարտի դրանք, իսկ Ջոնը դեռ շնչի, ես կհանեմ վզկապը և քեզ ազատ կարձակեմ:
-Դու մեծ կտոր ես այս խաղում: Այն կարելի է անվանել իմ "կարապի երգ",-խոսեց Ջոնը:-Ամանդա, ժամանակն է խաղ խաղալ:
Ամանդան գնաց կողքի սենյակ, որպեսզի հետևի փորձարկվող տղամարդու "ելույթներին":
***
Այդ տղամարդը արթնացավ մի արկղի մեջ: Խուճապի մատնված օգնություն կանչեց, բայց ոչ ոք մոտակայքում չկար: Հարվածեց արկղի պատերին, բայց ապարդյուն: Արկղի անցքերից նայելով նա տեսավ, որ արկղը ինչ-որ անհայտ սենյակում կախված է առաստաղից: Արկղի անկյունում մի ձայնագրիչ տեսավ: Վերցրեց և սեղմեց կոճակը.
"Բարև, Ջեֆֆ! Վերջին տարիներին դու դարձել ես քո նախկին "ես"-ի մի մասնիկը միայն: Քեզ մտքեր են տանջում, դու ուզում ես վրեժ լուծել մարդասպանից, որը սպանել է քո որդուն, և որը, ի զարմանս քեզ, ազատ է արձակվել դատից հետո: Այսօր դատավորը դու ես լինելու: Դու կանցնես մի շարք փորձությունների միջով: Նրանցից յուրաքանչյուրում դու կտառապես, բայց յուրաքանչյուրում հնարավորություն ունես ներելու: Եվ երբ բարեհաջող ավարտես փորձություններդ, խոստանում եմ, կհանդիպես մի մարդու, ով պատասխանատու է քո երեխայի կորուստի համար, և դա կլինի քո գլխավոր փորձությունը. կկարողանաս արդյոք ներել նրան? Բայց շտապիր. 2 ժամից բոլոր դռները կփակվեն, և այս տեղը կդառնա քո գերեզմանը: Սա այն է, ինչին սպասել ես, Ջեֆֆ!"
Ջեֆֆը տագնապի մեջ էր: Ինչքան ուժ ուներ` սկսեց հարվածել արկղին: Բայց ոչինչ չէր ստացվում: Թվում էր, թե վիճակը անհուսալի է, բայց հերթական հարվածից հետո արկղը ընկավ գետնին և ջարդվեց: Ջեֆֆը ազատվեց:
-Դու սպանել ես որդուս: Ոչինչ մի աղերսիր: Դու գիտես, թե ով եմ ես,-ատրճանակը հայելուն պահած` ինքն իրեն խոսում էր Ջեֆֆը: Դա նրա համար դարձել էր ամենօրյա արարողություն: Նա այդ կերպ պատրաստվում էր մարդասպանի հետ հանդիպմանը: 3 տարի առաջ նրա որդի Դայլենին մի հարբած վարորդ վրաերթի էր ենթարկել: Թվում էր` ժամանակը կբուժի վերքերը, բայց Ջեֆֆի ցավը ավելի ու ավելի էր խորանում: Տարիների ընթացքում նա մոռացել էր դստերը և կնոջը ու իր օրվա մեծ մասը անց էր կացնում որդու սենյակում:
-Տանջվիր, տականք...
Հանկարծ Ջեֆֆը տեսավ, որ Դայլենի խաղալիքներից մեկը չկա: Այդ պարագայում նա գիտեր, թե որտեղից գտնել այն: Մտավ դստեր` Քորբեթի սենյակը: Փոքրիկ աղջիկը արթնացավ քնից:
-Ուր է...-հարցրեց Ջեֆֆը` չորսբոլորը փնտրելով այդ խաղալիքը, որը գտավ աղջկա անկողնում:-Քեզ քանի անգամ ասեմ. մի ձեռք տուր:
-Ես ուղղակի չեմ ուզում միայնակ քնել:
-Ոչ: Ուղղակի ձեռք մի տուր Դայլենի իրերին:
***
Ջեֆֆը մտահոգ նստած էր: Քորբեթը մտավ ներս:
-Ներիր, հայրիկ:
-Դու գիտես. ես քեզ սիրում եմ: Ինչ ես կարծում. ինչ կասեր մայրիկը, եթե հիմա մեզ հետ լիներ?...
-Ես կպատրաստվեմ դպրոցին,-ասաց աղջիկը և դուրս եկավ սենյակից: Ջեֆֆը նրա հետևից փակեց դուռը: Իսկ դռան հետևում խոզի դիմակով ինչ-որ մեկն էր:
Ջեֆֆը ոտքի կանգնեց: Բարեբախտաբար, ոչ մի տեղը չէր վնասել: Սկսեց թափառել սենյակով: Դռան մոտ մի սեղան կար: Սեղանին` տուփ էր դրված: Տուփում թուղթ և բանալի կար: Թղթի վրա գրված էր. "Բաց դուռը, Ջեֆֆ": Ջեֆֆը բանալիով բացեց դուռը և միջանցք դուրս եկավ:
![]()
Freeman (31.07.2010)
Ամանդան սենյակ մտավ և զեկուցեց.
-Սկսվեց... Նա դուրս եկավ արկղի միջից:
-Իմ քսան վայրկյանանոց զննումը առանց որևէ բժշկական հարմարանքի թույլ է տալիս ենթադրել, որ նրա ուղեղը չի արձագանքում,-ասաց դր. Դենլոնը:
-Օօօօ...-հեգնեց Ամանդան:
-Նա պետք է հիվանդանոցում լինի, որպեսզի գլխուղեղը վիրահատեն:
-Մոտիկ արի:
-Ոչ...
-Ոչ, իրոք, մոտիկ արի,-Ամանդան բռնեց Լինի մազերից,-քեզ մի հարց տամ. ես բերել եմ Ջոնին քեզ մոտ, թե քեզ եմ քարշ տվել Ջոնի մոտ? Հերիք է գլուխ ցավեցնես! Ոչ ոք հիվանդանոց չի գնա!
-Ես ունակ չեմ հրաշքների: Դու նրան ցավազրկող ես տալիս: Այսպիսի դեպքերում նրան ստերոիդներ են պետք:
-Օօօօ,-նորից հեգնեց Ամանդան և մի հաստափոր գիրք վերցրեց, որը բժշկական հանրագիտարան էր,-միգուցե մենք փորձենք կորտիկոստերոիդներ, կամ, ասենք, դեքսամեթազոն: Ասա այն, ինչ ես չգիտեմ, բթամիտ անասուն!
-Նա միայն հիվանդանոցում կարող է դեղեր ստանալ: Հակառակ դեպքում` կմեռնի:
-Դու որևի լավ չես լսում: Կամ էլ լավ չես հասկանում: Դու չհասկացար? Եթե մեռնի նա, կմեռնես և դու:
-Դու ինձանից անհնարինն ես պահանջում:
-Ես չեմ պահանջում: Նա է պահանջում: Նա ընտրել է քեզ, և ոչ թե ինձ!-զայրացավ Ամանդան:
-Ամանդա,-ասաց Ջոնը,-բժիշկը լավ չի աշխատի, եթե նրան սպառնում ես: Իմ կարծիքով նա ամեն ինչ հասկացավ:
-Ներիր...
Հանկարծ Ջոնը սկսեց ջղաձիգ կծկումներ անել: Երկուսով իրար անցան: Ամանդան անհանգստանում էր Ջոնի, իսկ Լինը` իր կյանքի համար: Որոշակի օգնությունից հետո Ջոնի վիճակը թեթևացավ, բայց այսպես երկար չէր կարող շարունակվել: Կարճ ժամանակում Ջոնի դրությունը ավելի էր վատանալու, եթե բժիշկը ինչ-որ բան չձեռնարկեր:
***
Ամանդան լաց էր լինում: Նա հասկանում էր, որ եթե Ջոնի կյանքը մազից է կախված, ապա նույնիսկ բժիշկը չի կարող օգնել: Լինը կարող էր մի քանի ժամով հետաձգել նրա մահը, բայց մի բան պարզ էր. Ջոն Կրամերի ժամերը հաշվված էին: Ամանդան խոստացավ բժշկին անհրաժեշտ սարքեր տրամադրել: Լինը Դենլոնը պետք է "տնային պայմաններում" վիրահատեր Ջոնի ուղեղը: Գործիքների թվում էին էլեկտրական սղոցը և էլեկտրական շաղափը:
***
Ջեֆֆը դուռ տեսավ, որի վրա գրված էր. "դիմավորիր քո վախերին": Ջեֆֆը ներս մտավ: Դուռը փակվեց: Դա մի սենյակ էր, որտեղ ջերմաստիճանը երևի զրոյից էլ ցածր լիներ: Սենյակի կենտրոնում մի մերկ կին էր շղթաներից կախված: Տեսնելով Ջեֆֆին` նա սկսեց օգնություն հայցել: Ջեֆֆը փորձեց իր մոտի բանալիով քանդել շղթաների կողպեքը, բայց բանալին չէր բռնում: Սենյակի անկյունում ձայնագրիչ կար: Ջեֆֆը վերցրեց այն և սեղմեց կոճակը.
"Սա քո առաջին փորձությունն է, Ջեֆֆ! Վերջին 3 տարում դու անիծում էիր այն մարդկանց, որոնք պատասխանատու էին որդուդ մահվան համար և երևակայում էիր, թե ինչպես ես նրանց հախից գալիս: Տես. դու գտար մի կին, որը շղթայված է քո առաջ: Նա չի կարող փախնել այնպես, ինչպես փախավ որդուդ սպանության օրը: Նրա անունը Դենիկա Սքոթ է և նա միակ վկան էր քո որդու անժամանակ վախճանի: Եթե ոչ նրա վախկոտությունը, ապա նա կարող էր ազդել անարդար որոշման վրա: Հիմա միայն դու ես, որ կարող ես նրան կյանքի բերել, մինչև նա կմեռնի ցրտահարությունից: Պատի հետևում ճաղեր կան: Այդտեղ մի բանալի կգտնես, որը կազատի նրան և քեզ մեկ քայլ կմոտեցնի այն մարդուն, ով պատասխանատու է երեխայիդ կորստի համար: Դու կվերցնես բանալին միայն քեզ փրկելու համար, թե ուրիշին էլ կփրկես? Կատարիր քո ընտրությունը:"
Ջեֆֆը ապշած էր: 3 տարի առաջ, երբ հարբած վարորդը վթարի ենթարկեց Դայլենին, մի կին տեսավ դա, բայց փախավ, որպեսզի խուսափի դատարանում ցուցմունք տալուց: Հիմա նա Ջեֆֆի դիմաց էր: Նրա մարմնի վրա ռետինե խողովակներով սառը ջուր էր ցայտում:
-Ինչու ես այդպես կանգնել: Չէ որ ես ոչինչ չեմ արել?
-Այո. դու ոչինչ չես արել!
-Ես մեռնում եմ:
-Նա մեռավ! Ութամյա որդիս... Մեռավ իմ գրկում!...
Ջեֆֆը, որը անգամ ձեռքերով չէր կարողանում տաքացնել իրեն, սառը հայացքով հետևում էր այդ կնոջ տառապանքներին:
-Այո... Ես սխալվել եմ... Ներիր,-ասաց ուժասպառ եղած Դենիկա Սքոթը:-Բայց ես էլ եմ մարդ, այնպես, ինչպես որդիդ: Նայիր...
Ջրի շիթը ուժեղանում էր: Ուժեղանում էին նրա ճիչերը: Եվ Ջեֆֆը որոշեց գործել: Պատի հետևում մի մեծ վանդակ կար: Վանդակի կենտրոնում կախված էր բանալին: Ջեֆֆը երկարացրեց ձեռքը, բայց չհասավ: Իսկ Դենիկայի տառապալից ճիչերը դադարեցին: Ջեֆֆը մոտեցավ և տեսավ, որ նա ասես սառցե քանդակ է դարձել: Մնում էր վերցնել բանալին և դուրս գալ սենյակից: Ջեֆֆը երեսը հպեց վանդակին և երկարացրեց ձեռքը: Այդ կերպ նա հասավ բանալուն: Վերցրեց այն և քաշեց սառած վանդակաճաղին ամուր կպած երեսը: Այտի վրա վերք մնաց:
Ջեֆֆը ցրտից և իր տեսածից դողալով դուրս եկավ սենյակից: Նրա դիմաց մի սեղան կար, սեղանի վրա` ճամպրուկ: Ճամպրուկի մեջ թուղթ էր դրված և փամփուշտ: Թղթի վրա գրված էր. "մեկ փամփուշտը վերջ կդնի ամեն ինչի":
Freeman (31.07.2010)
Լինը պատրաստում էր գործիքները: Նա միայնակ էր: Հետաքրքրությունից դրդված որոշեց զննել Ջոնի և Ամանդայի տարօրինակ իրերը և սարքերը: Սեղաններից մեկի վրա "հակադարձ արջի թակարդ" կար` հագցված գիպսե գլխի վրա: Լինը վախեցավ ձեռք տալ իրեն անծանոթ այդ սարքին: Սակայն թե ինչ է իրենից ներկայացնում դա, նա իմացավ: Թակարդը բացվեց` կտոր-կտոր անելով գիպսե գլուխը և աղմուկով ընկավ գետնին: Լինը սարսափից ճիչ արձակեց: Շրջվեց և տեսավ, որ իր առջև կանգնած է Ամանդան:
-Ամանդա...-կմկմաց բժիշկը,-Եթե իրոք քեզ համար թանկ է Ջոնը, ապա դու ինձ չես թույլ տա դա անել... Դու խելացի ես... Դու հասկանում ես...
-Ներիր: Գիտեմ, որ դժվար է կենտրոնանալ, երբ շուրջդ այդքան իրեր կան, որոնցով կարելի է ինձ սպանել: Օինակ, այս կացինը,-Ամանդան մի կացին վերցրեց և տվեց Լինի ձեռքը:-Վերցրու, քոնն է,-կանգնեց մեջքով դեպի բժիշկը:-Կարող ես կտրել վիզս, եթե անգամ վիրաբույժ չես: Բայց կամաց` Ջոնը չլսի, որ ես մեռնում եմ: Թե չէ նա վեր կկենա, կանջատի իրենից կարդիոմոնիտորը և "Բում!": Քեզ պետք է ընդամենը գտնել սենսորը և անջատել այն և 30 ոտնաչափ հեռանալու դեպքում էլ վզկապը չի պայթի: Կամ էլ, կարող ես ինքդ փորձել հանել այն վզիցդ: Բայց դա վտանգավոր կարող է լինել: Թեթևակի շեղումից այն կաշխատի: Ես գիտեմ. ես եմ այն սարքել,-Ամանդան վերցրեց կացինը:-Ամեն ինչ պատրաստել ես?
-Ես ունեմ գործիքներ ինչ-որ մեկին կտրելու համար: Ես չունեմ գործիքներ, որոնցով կարելի է կյանք փրկել:
-Կզարմանաս, իմանալով, թե ինչ գործիքներ կարող են կյանք փրկել,-Ամանդան գետնից վերցրեց "հակադարձ արջի թակարդը":
"Բարև, Ամանդա! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ..."
"...Միայն մեկ բանալի կա, որով կարող ես քանդել սարքը: Այն գտնվում է մահացած ընկերոջդ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Ամանդա, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!..."
"...Շնորհավորում եմ, Ամանդա. դու դեռևս ողջ ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար: Բայց ոչ դու: Ոչ այսուհետ..."
Ամանդան դուրս եկավ խուլ ու մութ ստորգետնյա շինությունից: Աշխարհը փոխվել էր: Այն ասես գունավոր էր դարձել: Ամանդան զարմացած շուրջն էր նայում: Նրան թվում էր, որ նա ուրիշ աշխարհում է: Կյանքը բուրում էր:
Ամանդան տուն մտավ: Նստեց բազկաթոռին: Դեռ երբեք այն այդքան փափուկ չէր եղել: Վառեց լույսը: Մի ձայն լսեց.
-Ամանդա! Մի վախեցիր! Կյանքը նոր միայն սկսվում է:
Շրջվելով` Ամանդան տեսավ մի ծերունու, որը բարի և խորաթափանց աչքերով իրեն էր ժպտում: Դա Ջոնն էր: Մարդ, որը փրկեց Ամանդային գորշ և անտանելի կյանքից: Կյանք, որտեղ թմրանյութերը խանգարում էին զգալ շրջապատող աշխարհի գույները, կյանքի բույրը և բազկաթոռի փափկությունը: Ջոնը Ամանդային նոր կյանք պարգևեց:
Հիշում էր Ամանդան և արտասվում... Մեռնում է Ջոնը...
***
-Ամանդա,-ասաց Ջոնը,-մի բան կա, որ պետք է անես: Սեղանին, մեջտեղի դարակում, ծրար կա: Քո անունով: Մահվանիցս հետո կբացես այն:
-Նա քեզ վիրահատելու է, որպեսզի թուլացնի ճնշումը...-Ամանդան լաց եղավ,-չեմ կարող:
-Ամանդա! Կարող ես: Կարող ես: Դու հիմա ուժեղ ես: Ես հավատում եմ քեզ:
-Դու ընտրեցիր նրան, որովհետև նա ավելի լավն է?
-Ուղղակի ես այդպես եմ որոշել:
***
Ջեֆֆը մտավ երկրորդ սենյակը: Դուռը փակվեց: Դիմացը մի պատ կար, իսկ պատի հետևից ինչ-որ տղամարդ օգնություն էր կանչում: Պատի կողքին աստիճաններ կային: Ջեֆֆը բարձրացավ: Այդ տղամարդը գտնվում էր ինչ-որ խորը ավազանում: Գետնին ձայնագրիչ կար: Ջեֆֆը վերցրեց և սեղմեց կոճակը.
"Ջեֆֆ! Երբ քո դիմաց պառկած դատավորը այդքան հեշտ բաց թողեց մարդասպանին, քո հոգին երբեք չէր հանգստանում: Հիմա դու հնարավորություն ունես նրա հոգին ուղիղ դեպի դժողք ուղարկել: Բայց դու նաև կարող ես նրան ներել: Բանալին, որը կփրկի նրան, թաքնված է քո որդու իրերի մեջ, որոնց հետ դու այդքան ժամանակ էիր անցկացնում: Հիմա եթե քո դիմացի վառարանի կոճակը սեղմես, կրակը կոչնչացնի այդ ամենը, թողնելով միայն բանալին: Դա նաև բանալի է, որը քեզ մեկ քայլ կմոտեցնի այն մարդուն, ով վերցրել է քո երեխային քեզնից: Նա շատ ժամանակ չունի, Ջեֆֆ: Խաղը սկսված է:"
Ինչ-որ մեխանիզմի ձայն լսվեց: Դա մսաղաց էր: Դատավորը գտնվում էր մսաղացի հատակում: Վերևից սկսեցին սատկած խոզեր թափվել դեպի մսաղաց: Դրանք աղացվում էին, և գարշելի զանգվածը, որից Ջեֆֆի սիրտը խառնում էր, լցվում էր պառկած դատավորի վրա, որը չէր կարող տեղից շարժվել, քանի որ նրա վիզը շղթայով կապված էր:
-Ես ուղղակի աշխատանքս էի անում,-հերթական խոզից առաջացած զանգվածը կուլ տալով` ասաց դատավորը:-Դու չես կարող այդպես անել!
-Դու ինձ հիշում ես? Իսկ հիշում ես Թիմին? Նա վրաերթի ենթարկեց որդուս, իսկ դու նրան 6 ամիս տվեցիր: Դե խոսա!
-Փրկիր ինձ! Ես քեզ կարող եմ օգնել!
-Սխալ կայանման համար են այդքան տալիս!
-Ես կարող եմ երկարացնել նրա ժամկետը!
-Նրան բաց են թողել! Բաց են թողել!
-Խնդրում եմ: Մի արա դա: Մի դարձիր մարդասպան! Խնդրում եմ!
Դատավորը պարզեց ձեռքը: Ջեֆֆը իջավ դեպի վառարանը, որտեղ Դայլենի իրերն էին:
-Ուր ես գնում! Օգնիր ինձ! Ես կմեռնեմ!
-Ձայնդ կտրիր!-բացականչեց Ջեֆֆը և ոտքով խփեց ավազանի պատին:
Վառարանում Դայլենի խաղալիքներն էին, հագուստները և լուսանկարները: Իրեր, որոնք միակ վկայությունն էին այն բանի, որ Ջեֆֆը ժամանակին ունեցել է որդի, որին նա այնքան սիրում էր: Իրեր, որոնցից բաժանվելը Ջեֆֆի համար հավասարազոր էր որդուն երկրորդ անգամ կորցնելուն: Իսկ խոզերը արդեն երեք-երեք էին լցվում մսաղացը: Եվ Ջեֆֆը երկար մտածելուց հետո սեղմեց կոճակը: Վառվեցին խաղալիքները, վառվեցին հագուստները, վառվեցին լուսանկարները, որոնց վրա ժպտացող Դայլենը կարծես վերջին հրաժեշտն էր տալիս հորը: Մնաց միայն մոխիրը, որի մեջ երևաց բանալին: Ջեֆֆը վերցրեց այն և շտապեց դեպի ավազանը: Ավազանի աստիճաններով իջավ դեպի նողկալի խյուսի մեջ խեղդվող դատավորը, քանդեց շղթան և ազատեց նրան:
***
-Նա անցավ երկրորդ փորձությունը: Դատավորը ողջ է,-մտնելով Ջոնի սենյակը` ասաց Ամանդան:
-Ես այդպես էլ գիտեի,-հիացմունքով պատասխանեց Ջոնը:
Եվ Լինը կատարեց վիրահատությունը: Շաղափով 4 անցք բացեց Ջոնի գանգի վրա, հետո էլեկտրասղոցով կտրեց նշած մասը և հանեց այն: Վիրահատությունը չափազանց բարդ էր: Միլիմետրերի սխալը կարող էր ճակատագրական լինել Ջոնի, և հետևաբար, նաև Լին Դենլոնի համար: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր:
-Ջոն, բարձրացրու ձեռքդ և շարժիր մատներդ,-ասաց բժիշկը: Ջոնը բարձրացրեց ձեռքը, բայց հանկարծ այն իջավ: Ջոնը հայտնվեց անգիտակից վիճակում: Սրտի աշխատանքը սկսեց դանդաղել:
-Ինչ է տեղի ունենում,-շփոթված հարցրեց Ամանդան: Լինը վերցրեց թթվածնային դիմակը և հագցրեց Ջոնին: Իսկ Ջոնը զառանցանքների մեջ էր: Նրա աչքին էին երևում Օբին և Ջիլլը` Ջոնի կինը:
-Ինչու նա չի շարժվում? Ինչ է պատահել?-լացակումած հարցրեց Ամանդան:-Մի բան արա...
Ջոնը անտեղյակ էր այդ ամենին: Գրկեց Ջիլլին և համբուրեց նրան.
-Ես քեզ սիրում եմ,-և Ջոնը առանց գիտակցելու ձեռքը տարավ դեպի Լինը: Ամանդան ցնցված էր: Միգուցե դա ընդամենը իրեն թվացել է?
-Ես քեզ սիրում եմ,-նորից ասաց Ջոնը: Ոչ, դա Ամանդային չէր թվացել: Եվ Լինը մեղավորի հայացքով նայեց դեպի Ամանդան:
***
Ամանդան գնաց, որպեսզի պատրաստի վիրակապերը: Ինչ-որ բան կարծես խեղդում էր նրան:
-Դու կտաս ինձ ամենը: Քո մարմնի ամեն մի մասնիկ: Ճիշտ է?
-Այո,-մանկական հուզմունքով պատասխանեց Ամանդան:
-Ձեռքերիդ վրայի կետերը ուրիշ կյանքից են: Թող այդ կյանքը անցյալում: Եվ երբ անցնես այդ միջանցքով, դուրս գալ այլևս չես կարող: Դու դա հասկանում ես?
-Այո:
Ջոնը Ամանդային ծրար տվեց:
-Սկսենք սրանից: Գնա:
Ամանդան իր առաջին քայլերն էր կատարում Ջոնին փոխարինելու ուղղությամբ: Նրան հանձնարարված էր առևանգել Ադամին:
Հիշում էր Ամանդան և արտասվում... Ջոնը թողել է իրեն...
Ամանդան խոզի դիմակ հագած սպասում էր դռան հետևում:
-Ով է? Ով է այդտեղ? Վերջդ կտամ, տականք!-Ադամը մոտենում էր: Ոչ մի ակնթարթ կորցնել չէր կարելի: Ադամը բացեց դուռը և սեղմեց ֆոտոապարատի կոճակը: Ամանդան հարձակվեց և քնաբերով թրջված սրբիչով քնեցրեց նրան: Առաջին քայլը վստահ էր:
Եվ Ամանդան դանակով կտրեց ազդրի մաշկը: Նորոգեց իր հին վերքերը: Ամանդան հին կյանք վերադարձավ:
Ամանդան բաղնիք մտավ: Ջոնը հայելու առաջ պատրաստվում էր խաղին: Գլուխը ներկում էր արյան գույնով:
-Շղթայիր նրա ոտքը,-ասաց Ջոնը, անգամ չնայելով. բերել է արդյոք Ամանդան Ադամին, թե` ոչ:
Իսկ Ամանդան բերել էր Ադամին: Տարավ վաննայի մոտ, շղթայեց նրա ոտքը խողավակից, դրեց վաննայի մեջ և բացեց ջուրը: Ջոնը սպիտակ ներկով պատի սալիկներից մեկի վրա "իքս" գրեց և արնագույն հեղուկ լցրեց հատակին:
-Ժամանակն է սկսել խաղը:
Ամանդան հանեց Ադամի շղթայի բանալին և գցեց վաննան: Ջոնը ներարկվում էր:
-Ինչ է դա?-հարցրեց Ամանդան:
-Դա սրտի աշխատանքը դանդաղեցնելու և մկանները թուլացնելու համար է: Ժամանակն է... Դուռը կփակես:
Եվ Ջոնը պառկեց այն դիրքով, ինչ դիրքով մենք նրան տեսանք առաջին ֆիլմի սկզբում:
Ամանդան թախծոտ հայացքով երկար նայեց Ջոնին, ասես դա նրանց վերջին հանդիպումն էր: Հետո հանգցրեց լույսը և փակելով դուռը` դուրս եկավ բաղնիքից:
Հետագայում, Ջոնի` բաղնիքից դուրս գալուց մի քանի ժամ հետո, Ամանդան խեղդամահ է անում ուժասպառ եղած Ադամին:
***
Ամանդան շոյեց Ջոնին:
-Ձեռք մի տուր: Նրա վիճակը միայն կվատանա,-ասաց Լինը:
Խոսքեր, որոնք ասես խայթեցին Ամանդային: Չկարողանալով իրեն զսպել` նա զայրացած հարձակվեց բժշկի վրա և ատրճանակ հանեց մոտից:
-Ամանդա!-բացականչեց գիտակցության եկած Ջոնը,-Թող! Թող նրան: Թող մեզ: Հավատա ինձ: Թող! Հենց հիմա!
Եվ Ամանդան վշտացած դուրս եկավ սենյակից: Նա զգաց, որ ատում է Ջոնին: Ատում է այնպես, ինչպես սիրում էր առաջ: Եվ նա որոշեց պատժել Ջոնին:
-Ներողություն եմ խնդրում նրա համար,-ասաց Ջոնը վախից գույնը գցած Լինին,-նա իմ աշակերտն է: Շուտով նա դառնալու է այնպիսին, ինչպիսին ես եմ: Եթե, իհարկե, ամեն ինչ հասկանա: Բայց առայժմ զգացմունքները խանգարում են նրան:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 23.10.2007, 14:00: Պատճառ: Գրառման ավելացում
-Ջեֆֆ,-ասաց դատավորը,-ցավում եմ որդուդ համար: Բայց մի բան հաստատ գիտեմ: Լինի դա 50 տարի ազատազրկում, թե մահապատիժ` քո ցավը չի մեղմանա: Վրեժը ոչինչ չի որոշում: Վրեժը միայն սրում է ցավը, Ջեֆֆ: Հասկացիր դա:
Ջեֆֆի դիմաց դուռ կար: Դռան վրա գրված էր. "սա քո հնարավորությունն է": Ջեֆֆը մտավ ներս: Դատավորը հետևեց նրան: Սենյակում մի սևամորթ երիտասարդ կար` խաչված մոլագարի հերթական թակարդին: Ջեֆֆի և դատավորի մտնելուց արթնացավ: Նրա վզից ձայնագրիչ էր կախած:
-Որտեղ եմ ես?-ճչաց երիտասարդը:-Օգնություն! Ինչ ես անում?-հարցրեց նա իրեն մոտեցող Ջեֆֆին:
Ջեֆֆը չպատասխանեց: Նա ապշահար մոտեցավ ձայնագրիչին և սեղմեց կոճակը:
"Բարև Ջեֆֆ! Եթե դու սա լսում ես, ապա դա նշանակում է, որ հանդիպումը, որի մասին դու այդքան երկար երազել ես... Վերջապես կայացավ: Տես. նա է քո կյանքի փոփոխության խորհրդանիշը: Մահվան խորհրդանիշը: Ես քեզ ներկայացնում եմ նրան որպես հասարակ մահկանացու: Նրա անունը Թիմոթի Յանգ է: 27 տարեկան է: Ապագա բժիշկ: Ունի հայր և մայր, այնպես, ինչպես և դու: Նրա կյանքը նույնպես փոխվեց որդուդ մահվան օրը: Այդ օրը նա սարսափելի սխալ գործեց: Կարծում ես` նա չի վճարել դրա համար? Սա քո հնարավորությունն է ստիպելու նրան վճարել: Թիմը թակարդված է իմ սիրած սարքավորմանը: Ես այն անվանում եմ պրկոց: Մարդկային մարմինը հրաշալի կառույց է: Երբևէ պատկերացրել ես, թե ինչքան կարող են ոլորվել մարդկային թևերը? Սարքը կսկսի պտտել ամեն ինչ: Բայց նա ապրելու հնարավորություն ունի` քո օգնությամբ: Սենյակում տուփ կա: Տուփի հետևում` բանալի: Այն ամրացված է հրացանի ձգանին: Դու քեզ պետք է հարց տաս. "արժի արդյոք փամփուշտ ընդունել մարդու դիմաց, ով սպանել է որդուս?" Դե ինչ. դիմացինիդ հետ կվարվես այնպես, ինչպես կցանկանաս, որ նա քեզ հետ վարվի, Ջեֆֆ? Կատարիր քո ընտրությունը:"
Եվ "պրկոցը" սկսեց ոլորել Թիմի աջ թևը:
-Դու չես կարող այդպես վարվել,-ասաց Թիմոթին և ճչաց ցավից:
Իսկ Ջեֆֆը կանգնել էր և նայում` ապշած իր տեսածից: 3 տարի առաջ Թիմոթի Յանգը վթարի է ենթարկել իր որդուն և 6 ամիս բանտ նստելուց հետո` ազատվել: Ջեֆֆը 3 տարի պատրաստվում էր այդ հանդիպմանը: Նա ամեն օր ատրճանակը ձեռքին "մարզվում" էր հայելու դիմաց, պատկերացնելով, թե ինչպես է դիմավորում մարդասպանին: Բայց որ հանդիպումը տեղի կունենա այսպիսի պայմաններում, Ջեֆֆը չէր էլ կարող պատկերացնել: Եվ երանի Թիմը բանտում լիներ...
Սարքը արդեն ոլորում էր նրա ձախ թևը: Իսկ նրա ճիչերը Ջեֆֆի գութը չէին շարժում: Դատավորը մոտեցավ տուփին: Այն հաստ ապակուց մի խողովակ էր, որի մի ծայրում թելից բանալի էր կախված: Թելը կապած էր հրացանի ձգանին, որը ուղղված էր դեպի բանալին: Դատավորը թեթևակի քաշեց բանալուց, բայց սիրտ չարեց այն վերցնել: Հարկավոր էր զգուշությամբ քանդել թելը, վերցնել բանալին և շտապ մի կողմ քաշվել` կրակոց չստանալու համար: Իսկ սարքը արդեն ոլորում էր ահասարսուռ ճիչեր արձակող Թիմի աջ ոտքը:
-Ջեֆֆ!-ասաց դատավորը,-Կանգնելով տեղումդ, դու մարդասպանի ես նմանվում: Դու մարդասպան ես?
-Դու մարդասպան ես,-իր ցավերի մեջ ասաց Թիմը:
-Ես ցանականում էի սպանել նրան տարիներով: Այո, միգուցե,-և Ջեֆֆը նույնպես ճչաց: Մոտեցավ բանալուն: Խնամքով քանդեց այն և հեռացավ: Հրացանը կրակեց: Կրակեց դատավորի գլխին: Դատավորի, որը փորձում էր ինչ-որ բանով օգնել տանջվող Թիմոթիին, չնկատելով, որ կանգնած է հրացանի առջև: Եվ մինչ Ջեֆֆը շփոթված նայում էր մեռնող դատավորին, սարքը ոլորել էր Թիմի ձախ ոտքը և անցել էր գլխին: Ջեֆֆը չկարողացավ ժամանակին գտնել բանալու անցքը, և Թիմը մեռավ: Մեռավ տանջալից մահով՝ "պրկոց" կոչվող մեխանիզմի վրա, որով միջնադարում տանջում էին անհավատներին: Իսկ Ջեֆֆը ողբում էր նրա մահը:
![]()
Ամանդան ատրճանակը ձեռքում սպասում էր:
***
-Չես կարծում, որ իմ հետ արժի զրույց կապել?-հարցրեց Ջոնը:-Պատմիր ինձ ամուսնուդ մասին:
-Մենք ասես կողմնակի մարդիկ ենք:
-Եվ?
-Երբ ես վերջին անգամ նրան տեսա, մենք կարծես օտարներ լինեինք, բայց հիմա ես ամեն ինչ կտայի, որպեսզի նրան նորից տեսնեի...
-Ամուսնությունը ինձ միշտ գերել է. տղամարդիկ, որոնք իրենց կանանց երեսը տեսնել չեն ցանկանում, կանայք` առաջին պատահածի գրկում: Մարդիկ արարում են երեխաներին, որպեսզի մոռանան նրանց: Այդպես չէ?
-Չեմ կարծում, որ ասում ես այն, ինչ հնարել ես, բայց իմ ամուսնությունը ինձ ավելի մեծ տառապանքներ է բերել, քան ցանկացած այլ ամուսնություն, որը կարող ես պատկերացնել:
-Տառապանքներ???... Դու դեռ ոչինչ չես տեսել... Այնպիսին, ինչպիսին ես եմ... Իսկ ով եմ ես?
-Հրեշ... Մարդասպան...
-Ես մարդասպան չեմ: Ես անարգում եմ մարդասպաններին:
-Խնդրում եմ... Խնդրում եմ... Բաց թող ինձ:
Ջոնը բռնեց նրա ձեռքը: Այդ պահին Ամանդան ներս մտավ: Մտավ և տեսավ դա: Ջոնը բռնել էր Լինի ձեռքից, այնպես, ինչպես նախկինում իր ձեռքն էր բռնում: Նախկինում, երբ Ամանդան Ջոնի միակ ուղեկիցն էր նրա կյանքում...
-Ամանդա,-ասաց Ջոնը,-ամեն ինչ նորմալ է: Դու մեզ պետք չես:
...Իսկ այժմ նա պետք չէ Ջոնին: Ջոնը արդեն գտել է ուրիշին: Ամանդան դուրս եկավ:
-Համոզված եմ: Եթե դու ապրես այս ամենը, Լին, ապա մի օր դու ինձ այնպես շնորհակալություն կհայտնես, ինչպես Ամանդան:
-Խնդրում եմ: Բաց թող ինձ: Չէ որ ես քո կյանքը փրկեցի?
-Միգուցե դու փրկեցիր բոլորովին ոչ իմ կյանքը?... Պատմիր ինձ դստերդ մասին: Իսկ ուզում ես խոսենք որդուդ մասին?
-Ինչ ասացիր???
-Ինչու ապրել մեռելների հետ, եթե ունես այդքան հոյակապ ընտանիք: Ամուսինը միայնակ չի լինի, դստերը մայր է պետք, իսկ հիվանդներին` բժիշկ, որը կնայի նրանց աչքերի մեջ և կվերաբերվի մարդկանց նման:
-Նա անցավ 3-րդ փորձությունը,-ատրճանակը ձեռքին մտնելով` ասաց Ամանդան:
-Շնորհավորում եմ, Լին, դու ազատ ես:
Վերջապես... Սակայն Լին Դենլոնին վիճակված չէր ազատվել:
-Այո, բայց դեռ նա դուրս չի եկել:
-Հանիր նրա վզկապը, Ամանդա: Թող նա գնա:
-Դեռ նա չի վերջացրել:
-Ամանդա: Լինը ավելի կարևոր է, քան քեզ է թվում: Հանիր վզկապը:
-Ես ասացի` ոչ,-Ամանդան լիցքավորեց ատրճանակը:
-Ամանդա: Խաղը ունի կանոննոր և հարկավոր է հետևել դրանց:
-Ես ասացի` ոչ!!! Նա արժանի չի ազատվելուն!
-Բայց դու խոստացար,-ասաց Լինը:
-Զիբիլ քեզ խոստացա!!-Ամանդան ատրճանակը ուղղեց դեպի նա:
-Ամանդա, իջեցրու ատրճանակը: Նա պահում է կյանքդ իր ձեռքերում:
-Ինչ? Դու այնպես ես արել, որ նա ինձ կառավարի? Ասել էի արդեն...
-Բաց թողեք ինձ խնդրում եմ: Ինձ ոչինչ պետք չէ: Ես ընտանիք ունեմ...-խնդրեց բժիշկը:
-Ձայնդ կտրիր!!!
-Իսկ ինչ կասես մյուս փորձարկվողների մասին?-հարցրեց Ջոնը:
-Ինչ ասեմ?
-Նրանց մասին էլ էիր այդպես մտածում: Այդպես էիր մտածում Էրիկ Մեթյուսի մասին?
-Էրիկ Մեթյուսը? Ես կպատմեմ քեզ, թե ինչ էի մտածում նրա մասին: Նա ոչինչ չսովորեց իր փորձությունից: Նա նույն մարդն էր, երբ ձերբակալել էր ինձ, և նույն մարդն էր հետո,-և Ամանդան պատմեց, թե ինչպես է դանակահարել Էրիկին նրա դանակով:-Այո, ես մարդասպան եմ: Էրիկը ինձանից խլեց իմ կյանքը, ես էլ նրան ստիպեցի նույն կերպ վճարել:
-Ոչ, Ամանդա: Քեզ այդպես թվում էր: Դու որոշեցիր, որ նա մեռած է, բայց ես ուղղեցի քո սխալը: Ես գիտեմ ամեն ինչ:
-Իսկ դու ինչով ես տարբերվում մարդասպաններից? Դու տանջում ես մարդկանց, նայում, թե ինչպես են նրանք մեռնում, իսկ հիմա աղաչում ես, որ չսպանեմ այս էգ շանը մի ինչ-որ խաղի պատճառով?
-Ամանդա! Գժվել ես, ինչ է?
-Զառանցանքներ! Ոչ ոք չի փոխվում:
-Եթե նա կարողացավ, ուրեմն դա մեր հաջողությունն է, չկարողացավ` դա ձախողում է:
-Սուտ է: Ես ասում եմ, որ նա չի փոխվել, որովհետև ոչ ոք չի փոխվում! Ոչ ոք չի վերածնվում! Այդ ամենը սուտ է!!! Իսկ ես ընդամենը զինվորիկ էի քո հիմար խաղերում:
***
Ջեֆֆը դուռ տեսավ: Այն կողպված էր: Եվ նա հիշեց, որ առաջին սենյակում մի բանալի էր գտել, որով բացել էր դուռը: Բարեբախտաբար, բանալին նրա մոտ էր և այն բացեց այդ դուռը, այլապես Ջեֆֆը ընդմիշտ կմնար փակված:
***
-Ես քեզ համար ոչինչ չեմ նշանակում,-Ամանդան այդ պահին նման էր փոթորկված ծովի:
-Դու ինձ համար ամեն ինչ ես նշանակում: Մեր ճակատագրերը կապված են իրար: Եվ ինչ էլ որ լինի, ես ուզում էի քեզ օգնել:
-Դե օգնիր ինձ! Ուղղիր ինձ: Ուղղիր ինձ, վիժվածք!!! Դիմացդ կանգնած եմ!... Ինչու է նա ավելի կարևոր քեզ համար...
-Ոչ: Նա ինձ համար չէ ավելի կարևոր: Նա ավելի կարևոր է քեզ համար:
-Սուտ է! Նա ոչինչ է!
***
Ջեֆֆը սեղան տեսավ: Սեղանի վրա տուփ էր, իսկ տուփում` ատրճանակ և թուղթ: Թղթի վրա գրված էր. "վերջին հնարավորությունը": Ջեֆֆը լիցքավորեց ատրճանակը մոտի փամփուշտով: Փորձությունները ավարտված էին:
***
-Սա քո վերջին հնարավորությունն է, Ամանդա! Ժամանակը գնում է: Մտածիր, թե ինչ ես անում: Մտածիր, թե ինչ ես ինձ խոստացել: Մտածիր մեր երազանքների մասին: Մեր վաղվա օրվա մասին:
-Լին?-լսվեց Ջեֆֆի ձայնը, որը մոտենում էր:
-Ջեֆֆ!-բացականչեց Լինը: Ամանդան կրակեց նրան: Վիրավորված բժիշկը ընկավ Ջեֆֆի գիրկը: Ամանդան կախեց գլուխը:
-Նա ոչ միայն բժիշկ էր,-ասաց Ջոնը:-Դու սպանեցիր Ջեֆֆի կնոջը:
Եվ Ամանդան հասկացավ իր սխալը: Բայց արդեն ուշ էր: Ջեֆֆը, մի ձեռքով գրկած պահելով կնոջը, մյուս ձեռքով սեղմեց ատրճանակի ձգանը: Ամանդան արյունաքամ ընկավ գետնին: Նա մեռնում էր: Մեռնում էր` իր հետ տանելով իր վաղվա օրը: Իր հույսերն ու երազանքները, որոնք այնքան շատ էին: Եվ Ջոնը մեկնեց ձեռքը իր չկայացած աշակերտին: Իր միայնակ կյանքի վերջին ամիսների միակ ուղեկցին:
-Ամանդա... Ամեն ինչ լավ է: Սա քո փորձությունն էր: Քո խաղը...
ՋՈՆ.-Ինչ եմ ուզում? Ես ուզում եմ խաղ խաղալ: Դու ստուգվելու ես: Ստուգվելու է քո կամքը: Կարող ես? Կարող ես խաղալ կանոններով և կյանքի բարիքը շնորհել...
...Ես ստուգում էի քեզ: Ես վերցրել էի քեզ...
ՋՈՆ.-Դու կտաս ինձ ամենը: Քո մարմնի ամեն մի մասնիկ...
...Որպեսզի դու շարունակես իմ կյանքի գործը...
ԱՄԱՆԴԱ.-Ես մարդասպան եմ...
ՋՈՆ.-Ես անարգում եմ մարդասպաններին...
...Բայց դու չէիր անում դա: Դու չէիր ստուգում մարդկանց ապրելու ցանկությունը...
ԱՄԱՆԴԱ.-Խաղն ավարտված է...
ԷՐԻԿ.-Ես շանսատակ կանեմ քեզ, շուն!...
...Դու խլում էիր նրանց վերջին հնարավորությունները: Քո հաղերը անհաղթահարելի էին, քո զոհերը դատապարտված էին մահվան...
ՔԵՐՐԻ.-Դու...
ՋՈՆ.- Դուրս գալ այլևս չես կարող: Դու դա հասկանում ես?...
...Հույսս կտրած ես որոշեցի քեզ վերջին հնարավորությունը տալ: Ես ամեն ինչ իր տեղը դրեցի...
ԱՄԱՆԴԱ.-Դու ընտրեցիր նրան, որովհետև նա ավելի լավն է?...
ՋՈՆ.-Ուղղակի ես այդպես որոշեցի...
...Դու չգիտեիր, որ Ջեֆֆը և Լինը մարդ ու կին էին: Ես դա դիտմամբ չէի ասում քեզ` խաղի նպատակով: Ես ոչինչ չէի ասել քեզ նրանց խորտակված ամուսնության մասին, դավաճանող կնոջ մասին, վրեժի ծարավ ամուսնու մասին, լքված դստեր մասին և քո ընտրությունը թողեցի քեզ: Կուզեի, որպեսզի դու հաղթեիր...
ՋՈՆ.-Ամանդա, իջեցրու ատրճանակը: Նա պահում է կյանքդ իր ձեռքերում...
ԱՄԱՆԴԱ.-Նա ոչինչ է...
ՋՈՆ.-Հանիր նրա վզկապը, Ամանդա: Թող նա գնա...
ԱՄԱՆԴԱ.-Ես ասացի` ոչ!!!...
ՋՈՆ.-Խաղը ունի կանոններ և պետք է հետևել դրանց...
...Դու չկարողացար: Խաղն ավարտված է:
Ամանդան մեռավ...
Ջեֆֆը կնոջը հենեց պատին և ատրճանակը պահեց Ջոնի ուղղությամբ:
-Դու ոչինչ չսովորեցիր: Քո վրեժը կվատացնի ամեն ինչ: Այն չի թեթևացնի քո ցավը և չի վերադարձնի որդուդ: Մտածիր դստերդ մասին, Ջեֆֆ: Դու հիմա նրան պետք ես առավել, քան երբևէ: Դու չես կարող ինձ սպանել, Ջեֆֆ:
Ջեֆֆը հիստերիկ ծիծաղ արձակեց: Ծիծաղ` լի ատելությամբ, զայրույթով, արհամարհանքով, հուսահատությամբ և հիասթափությամբ: Սեղմեց ձգանը, բայց փամփուշտ չկար:
-Քո կինը մեռնում է,-նորից խոսեց Ջոնը:-Նրա ժամանակը ավարտվում է:
Եվ Ջեֆֆը գրկեց իր մեռնող կնոջը: Երևի երբեք նա այդքան ջերմությամբ չէր գրկել կնոջը: Լինը, ինչպես և Դայլենը, մեռնում էր նրա գրկում:
-Ես քեզ սիրում եմ, -ասաց Լինը: Եվ նա երևի երբեք չէր ասել այդ խոսքերը այդպիսի անկեղծությամբ :
-Հիմա ես քեզ տուն կտանեմ:
-Միգուցե դու վտանգ չես տեսնում,-ասաց Ջոնը,-բայց այն ամենուր է: Եթե փորձես կնոջդ տուն տանել, նա կմեռնի: Շտապ օգնությունը կարող է գալ 4 րոպեից: Դու ուզում ես նրան տուն տանել, Ջեֆֆ? Մոտեցիր ինձ: Դու ուզում ես կյանքդ կարգավորել, Ջեֆֆ? Ես դա կարող եմ անել: Ասա` այո, կամ ոչ:
-Այո... Այո... Ինչ է քեզ պետք!!
-Վերջին փորձությունը: Կանոնները հասարակ են: Սեղանին կան մի կույտ գործիքներ, որոնցով կարելի է ճեղքել մարդկային մարմինը և հիանալ: Կամ` դու կարող ես ներել: Ներում ես ինձ այն ցավերի համար, որ ես պատճառեցի քեզ և կնոջդ? Ապրել, կամ մեռնել, Ջեֆֆ: Կատարիր մեր ընտրությունը:
Սեղանին վիրահատությունից մնացած գործիքներն էին:
-Ես ներում եմ քեզ,-ասաց Ջեֆֆը: Ասաց և աշխատեցրեց այն էլեկտրասղոցը, որով Լինը վիրահատել էր Ջոնին ու մոտեցրեց վերջինիս վզին: Հոգեվարքի մեջ գտնվող նրա կինը ուժ չուներ, որ բացատրեր նրան, որ իր կյանքը կախված է Ջոնի կյանքից: Նա միայն ասաց.
-Ջեֆֆ...
Ինքը` Ջոնը, չընկավ Ջեֆֆի ոտքերը և գթություն չաղերսեց: Նա խորամանկ ժպտաց, կարծես ցանկանալով ասել. "դու դեռ չգիտես, թե ինչ ես անում", կամ "դու դեռ կփոշմանես":
Ջեֆֆը կտրեց Ջոնի կոկորդը: Արյունը շատրվանի նման դուրս ցայտեց: Ծերունու սրտի աշխատանքը սկսեց կտրուկ դանդաղել: Նրա կյանքի վերջին գործողությունը եղավ այն, որ անկողնուց մի ձայնագրիչ վերցրեց և սեղմեց կոճակը:
"Բարև, Ջեֆֆ! Ես սա ձայնագրել եմ որպես, այսպես ասած, ապահովագրություն: Եվ եթե լսում ես, ապա աղոթիր: Ես էի քո ներման վերջին քննությունը, և եթե լսում ես, ապա դու այն ձախողեցիր: Հիմա պետք է գին վճարես: Վճար` միայն հանուն վրեժի ապրելու համար: Ես քեզ կտամ մի բան, որ քեզ կստիպի ապրել: Ես քեզ ասացի, Ջեֆֆ, որ դու չես կարող սպանել ինձ, բայց չասացի, թե ինչու: Պատասխանը պարզ է. ես եմ այն մարդը, ով պատասխանատու է երեխայիդ կորուստի համար. ես եմ միակ մարդը, որ գիտի, թե որտեղ է դուստրդ: Նա ունի օդի սահմանափակ պաշար, և եթե նրան ուզում ես հետ բերել, ապա պետք է խաղ խաղաս:"
Բոլոր դռները փակվեցին` բանտարկելով Ջեֆֆին:
-Ջեֆֆ!-վերջին անգամ բացականչեց Լինը: Վզկապը պայթեց` ազդարարելով Ջոնի մահը: Ջոն Կրամերը, նույն ինքը` "Փազզլ"-Մարդասպանը, որի դեմ անզոր գտնվեցին Տեպպը, Սինգը, Քերրին ու Էրիկ Մեթյուսը, սպանվեց մի դժբախտ հոր կողմից: Շրջվելով` Ջեֆֆը տեսավ կնոջ այլանդակված դեմքը: Ջեֆֆը հասկացավ, որ սպանելով Ջոնին, սպանել է նաև կնոջը: Եվ նրա հուսահատական ճիչերը այլևս ոչինչ հետ բերել չէին կարող:
Ջեֆֆը, որը կորցրել էր որդուն, կորցրեց կնոջը և մոտ էր դստերը կորցնելուն: Հարցականի տակ էր նաև նրա կենդանի մնալը:
---
վերջ երրորդ մասի
ՌԵԺԻՍՈՐ. Darren Lynn Bousmann
ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ. Gregg Hoffman, Oren Koules, Mark Burg
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. Leigh Whannel, Darren Lynn Bousmann
ԱՄՍԱԹԻՎԸ. 27.10.06 թ.
ԲՅՈՒՋԵՆ. 12000000 դոլլար
ԴԵՐԵՐՈՒՄ.
ՋՈՆ-Tobin Bell
ԱՄԱՆԴԱ-Shawnee Smith
ՋԵՖՖ-Angus McFayden
ԼԻՆ-Bahar Soomekh
ՔԵՐՐԻ-Dina Meyer
ԷՐԻԿ-Donald Wahlberg
ՌԻԳԳ-Lyriq Bent
ՀՈՖՖՄԱՆ-Kostas Mandilor
ԹՐՈՅ-J Larose (իմիջայլոց, ինքը MySpace-ում իմ ընկերներից ա)
ՋԻԼԼ-Betsy Russell
ԴԵՆԻԿԱ-Debra McCabe
ԴԱՏԱՎՈՐ-Barry Flatman
ԹԻՄ-Mpho Koaho
SAW 4ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՅՏՆԻ Է.
***
առաջին 4 րոպեն (ոչ բոլորին խորհուրդ կտայի նայել)
***
Չնայած Ջոնը և Ամանդան մեռած են, սակայն ինչ-որ մեկը շարունակում է նրանց գործը (ով գիտի դա փրկվածներից մեկնումեկն է. օրինակ՝ Դանիել Մեթյուսը):
***
էրիկ Մեթյուսը դեռևս ողջ է, սակայն դարձյալ թակարդում է: Մի ինչ-որ կանաչ սենյակում նա փակված է ինչ-որ անհայտ տղամարդու հետ: Կանգնած է սառցե շերտի վրա, վզին շղթա է կապված: Եթե նրան ժամանակին չփրկեն, նա կխեղդվի, քանի որ սառույցը հալվում է:
***
Ռիգգը թակարդն է ընկնում: Նա պետք է 90 րոպեում մի շարք փորձություններ անցնի, որ փրկի իրեն և ընկերոջը (երևի հենց Էրիկ Մեթյուսին): Նրա փորձությունները իրենց բնույթով նման են լինելու Ջեֆֆի փորձություններին երրորդ ֆիլմում:
***
Հոֆֆմանը 2 նոր քննիչների հետ (Սթրաում և Պերես) պարզում է Ջոնի վերջին "խաղի" մանրամասները:
***
Ջոնին դիահերձում են և նրա ստամոքսում հայտնաբերում ձայներիզ, որտեղ նա Հոֆֆմանին ասում է, որ իր գործը շարունակվելու է:
***
END CREDITS
Jigsaw/John-TOBIN BELL
Hoffman-COSTAS MANDYLOR
Agent Strahm-SCOTT PATTERSON
Jill-BETSY RUSSELL
Rigg-LYRIQ BENT
Agent Perez-ATHENA KARKANIS
Art-JUSTIN LOUIS
Lamanna-SIMON REYNOLDS
Eric Mathews-DONNIE WAHLBERG
Jeff-ANGUS MACFADYEN
Amanda-SHAWNEE SMITH
Lynn-BAHAR SOOMEKH
Kerry-DINA MEYER
Fisk-MIKE REALBA
Ivan-MARTY ADAMS
Brenda-SARAIN BOYLAN
Cecil-BILLY OTIS
Dr. Heffner-JAMES VAN PATTEN
Pathologist-DAVID BOYCE
Trevor-KEVIN RUSHTON
Vagrant-JULIAN RICHINGS
SWAT Pete-KELLY JONES
Tracy-INGRID HART
Corbett-NIAMH WILSON
Morgan-JANET LAND
Rex-RON LEA
Crime Scene Photographer-JOANNE BOLAND
Lab Technician-ZOE HEATH
Young Cop-BILL VIBERT
Matt-ERIC GORES
Derek-DEVON BOSTICK
Gus-TONY NAPPO
Addison-EMMANUELLE VAUGIER
Michael-NOAM JENKINS
Paul-MIKE BUTTERS
Troy-J LAROSE
The Man-OREN KOULES
Young Girl-ALISON LUTHER
Nurse Deborah-KIM ROBERTS
Dr. Steve-DAVID WEBSTER
Nurse Patti-SANDRA MANSON
Ինչպես երևում է, առաջին 3 ֆիլմերից շատ հերոսներ են վերադարձել՝ հիմնականում մեռած: Տարօրինակ է, որ չկան Լոուրենսը և Օբին, որի՝ Ջոնի հետ ունեցած կապը ռեժիսորի խոսքերով, պետք է բացահայտվի ֆիլմում (բացառված չեն նույնիսկ ազգակցական կապեր նրանց միջև):
***
Ֆիլմի բյուջեն լինելու է 10000000 դոլլար, որը ավելի քիչ է, համեմատած 3-րդ ֆիլմի հետ: Սակայն այն, որ բյուջեն նշանակություն չունի ֆիլմի լավ կամ վատ լինելու համար, դա ցույց տվեց առաջին ֆիլմը իր ընդամենը մեկմիլիոնանոց բյուջեով:
***
Ֆիլմում բռնության տեսարանները ավելի շատ են լինելու, քան առաջին կամ երրորդ ֆիլմում:
ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՅՏՆԻ ՉԷ.
***
Ով է նոր "Փազզլը":
***
Փրկվեց արդյոք Ջեֆֆը և փրկեց նա արդյոք դստերը:
***
Ով էր Օբին: Ինչու էր նա երևում Ջոնի զառանցանքներում: Որոշները գտնում են, որ Օբին, ինչպես և Ամանդան, ժամանակին փորձվել է Ջոնի կողմից և փրկվելով՝ դարձել նրա օգնականը: Համենայն դեպս, նրա ձայնագրությունը ասում էր, որ նա է առևանգել գազով հագեցած տան մեջ գտնվողներին:
***
Վերջապես, ինչ եղավ Լոուրենս Գորդոնի հետ: Նա երևի միակն է հերոսների մեջ, որի ճակատագիրը անորոշ է: Որոշները գտնում են, որ նա փրկվել է և շարունակում է Ջոնի գործը և նույնիսկ նա է թակարդը գցել Մայքլին, նա է տրամադրել բժշկական սարքավորումները Ջոնին և խնամել է նրան նրա կյանքի վերջին ամիսներին: Բայց այդ հարցի պատասխանը երևի չստանանք, քանի որ նա չի երևալու ֆիլմում:
Վաղը ֆիլմի պրեմիերան է
![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 25.10.2007, 17:44:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
երանի քո հավեսիիիիիիիիիիիիիիին
հենց նոր իմացա մի Ավստրալացի ծանոթ մարդուց, որ իրանց մոտ 3-4 ժամ առաջ եղել ա պրեմիերան
նենց եմ ուզում հարցնեմ. ինչ եղավ վերջը, էն էլ ասում եմ՝ չէ. մի 4-5 ամիս համբերի, մինչև կինոն Հայաստան կգա, ինքդ քո աչքերով կտենաս![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ