User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Սղոց / Saw

  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սղոց / Saw

    “SAW”
    Դեյվիդը կասկածվում է սպանության մեջ: Գլուխը կախ նստել է հարցաքննությունների սենյակում` ոստիկանի առջև: Սեղանին դանակ կա` սպանվածի արյունով, որը առկա է նաև Դեյվիդի հագուստի վրա: Դեյվիդը ընդունել է իր մեղքը: Նրա դեմքին բռնության հետքեր կան, բայց այն, որ Դեյվիդը ինքնապաշտպանության է դիմել, բացառվում է, քանի որ սպանվածի արյան մեջ թմրանյութի մեծ չափաբաժին է հայտնաբերվել: Այդպիսի չափաբաժնի դեպքում մարդն անգամ չէր էլ կարող շարժվեր, ուր մնաց հարձակվեր Դեյվիդի վրա:
    -Պատմիր ինձ, Դեյվիդ: Ամեն ինչը մանրամասնորեն պատմիր:
    -Դուք արդեն ամեն ինչ լսել եք:
    -Ես ուզում եմ նորից լսել այդ ամենը: Քո բառերով:
    -Ես ավարտել էի իմ աշխատանքը հիվանդանոցում և տուն էի վերադառնում...

    ...Դեյվիդը հիվանդանոցից (որտեղ նա աշխատում էր) տուն էր վերադառնում: Այդ օրը ոչնչով չէր տարբերվում նրա մյուս օրերից: Ինչպես միշտ` պայուսակը գցեց ուսը, հագավ ականջակալները, փլեյերի ձայնը բարձրացրեց մինչև վերջ, մոտեցավ վերելակին, սեղմեց կոճակը և սկսեց սպասել: Երաժշտությամբ կլանված՝ նա չնկատեց, որ ինչ-որ մեկը իր հետևում կանգնած էր: Այդ ինչ-որ մեկը թեթևակի խփեց նրա ուսին: Հազիվ շրջվելով` Դեյվիդը հարված ստացավ դեմքին և ուշագնաց եղավ: Դա այնքան արագ կատարվեց, որ Դեյվիդը չհասցրեց տեսնել, թե ով իրեն հարվածեց:
    Արթնանալով` Դեյվիդը իրեն գտավ մի ստորգետնյա սենյակում` գամված ինչ-որ աթոռի: Դիմացը հեռուստացույց կար: Դեյվիդի ձեռքերը կտորներով կապկպված էին աթոռին, իսկ գլխին երկաթյա ծանր մեխանիզմ կար, որը սաղավարտ էր հիշեցնում: Դեյվիդը անգամ չէր կարող օգնություն կանչել, քանի որ մեխանիզմի` բերան հիշեցնող ներքին մասը ուժեղ սեղմում էր նրա ծնոտները: Դեյվիդը փորձեց քանդել կապանքները: Հեռուստացույցը միացավ: Էկրանին երևաց մի տիկնիկ: Տիկնիկը ուներ մեծ քիթ և չար աչքեր: Արտաքինով նա նմանվում էր մի քյաֆթառ տղամարդու: Սկսեց խոսել.
    -Բարև, Դեյվիդ! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչ կլինի, եթե պարտվես: Սարքը, որը դու կրում ես, գրկել է քո վերին և ստորին ծնոտները: Սարքի ետևում վայրկյանաչափ կա: Երբ քո ժամանակը ավարտվի, սարքը կբացվի` մեծ ուժով պատռելով քո բերանը: Այն նման է «հակադարձ արջի թակարդի»: Նայիր:
    Տիկնիկը այդ ամենը ցույց տվեց գիպսե գլխի վրա: Վայրկյանաչափի սլաքը կատարեց մեկ լրիվ պտույտ, որից հետո թակարդի «ծնոտները» առանձնացան միմյանցից: Գիպսե գլխից մնացին միայն բեկորներ: Դեյվիդը ցանկացավ ճչալ, բայց հրեշավոր սարքը բռնել էր նրա բերանը: Տիկնիկը շարունակեց խոսքը.
    -Միայն մեկ բանալի կա, որով կարող ես բացել սարքի կողպեքը և այն հանել գլխիցդ: Այն գտնվում է քո մահացած ընկերոջ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Դեյվիդ, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Իսկ ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!

    Դեյվիդը սարսափահար պոկեց ձեռքերի կապանքները և կանգնեց ոտքի: Լսեց վայրկյանաչափի սլաքի ձայնը: Փորձեց ձեռքերի օգնությամբ հանել թակարդը, բայց չէր ստացվում: Դեյվիդը մի մարմին տեսավ և մոտեցավ: Նա ճանաչեց ընկերոջը: Մարմնի կողքին դանակ կար: Դեյվիդը վերցրեց այն և փորձեց հարվածել: Այդ պահին ընկերը բացեց աչքերը: Նա դեռ մեռած չէր: Երևում է, նրան թմրանյութերի մեծ չափաբաժին ներարկելով անշարժացրել էին: Դեյվիդը քարացավ: Իսկ վայրկյանաչափի սլաքը իր սպառնալից ձայնով հիշեցնում էր Դեյվիդին, որ ժամանակը անցնում է: Դեյվիդը ստիպված էր անել դա: Դանակի մի քանի հարվածով Դեյվիդը ճեղքեց ընկերոջ փորը:


    -Իրականում նա մեռած չէր, այլ ուղղակի չէր կարող շարժվել: Դու պատռել ես կենդանի մարդու փորը:
    -Ես գիտեմ...-լացակումաց ասաց Դեյվիդը:
    -Ինչ եղավ, երբ գտար բանալին?

    Գտնելով բանալին` Դեյվիդը բացեց կողպեքը: Այնուհետև 2 ձեռքով հանեց թակարդը և այն գցեց գետնին: Նա արեց դա ճիշտ ժամանակին, քանի որ հենց օդում թակարդը բացվեց: Դեյվիդը խելագարվածի նման սկսեց աղաղակել: Այդ պահին մի դուռ բացվեց: Նույն տիկնիկը մանկական հեծանիվով մտավ սենյակ և ասաց.
    -Շնորհավորում եմ, Դեյվիդ. դու դեռևս կենդանի ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ:

    Ֆիլմը ավարտվում է ոստիկանի հարցով.
    -Դու շնորհակալ ես, Դեյվիդ?
    Իսկ Դեյվիդը հեկեկում էր: Նա հազիվ փրկել էր իր կյանքը, բայց մոտակա մի քանի տարին անց էր կացնելու բանտում: Նրա պատմածը ոչ ոք լուրջ չէր ընդունել:
    -------------------------------------------------------------------------------------------------
    ռեժիսոր. James Wan
    սցենարի հեղինակ. Leigh Whannell
    գլխավոր դերում. Leigh Whannell (Դեյվիդ)
    տևողությունը՝ 9 ր 26 վ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 08.10.2007, 14:24:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    “SAW 1”


    ԳՈՐԾՈՂ ԵՎ ՉԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

    ԱԴԱՄ ՖՈԼԿՆԵՐ-Երիտասարդ լուսանկարիչ
    ԴՐ. ԼՈՈՒՐԵՆՍ ԳՈՐԴՈՆ-Բժիշկ: Չափազանց զբաղված մարդ:
    ԷԼԻՍՈՆ ԳՈՐԴՈՆ -Լոուրենս Գորդոնի կինը
    ԴԱՅԱՆԱ ԳՈՐԴՈՆ -Լոուրենս Գորդոնի դուստրը: Նախադպրոցական տարիքի երեխա:
    ԶԵՊՊ ՀԻՆԴԵԼ-Բժիշկ, աշխատում է դր. Գորդոնի հետ միասին
    ԴԵՎԻԴ ՏԵՊՊ-Քննիչ:
    ՔԵՐՐԻ -Քննիչ:
    ՍԹԻՎԵՆ ՍԻՆԳ-Քննիչ, որը մեռել է մինչ ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները:
    ՋՈՆ ԿՐԱՄԵՐ-Դր. Գորդոնի հաճախորդներից
    ԱՄԱՆԴԱ-Թմրամոլ կին
    ՓՈԼ-Մեռած տղամարդ
    ՄԱՐԿ-Մեռած տղամարդ
    ----------------------
    Ադամ Ֆոլկները ապրում էր իր սովորական կյանքով: Նրա կյանքում տարօրինակ իրադարձություններ գրեթե տեղի չէին ունենում: Սակայն մի օր նա հայտնվեց մի անհայտ վայրում:
    Ադամը արթնացավ ջրով լի վաննայի մեջ: Նա խցանել էր վաննայի անցքը: Արագորեն դուրս եկավ այդտեղից: Անցքը բացվեց, և ջուրը դատարկվեց: Մութ էր: Զզվելի հոտ էր գալիս: Ադամը շփոթված էր:
    -Օգնություն! Ինչ-որ մեկը կա? Հեյ! Ես կարծես մեռել եմ:
    -Ոչ: Դու չես մեռել,-տղամարդու ձայն լսվեց:
    -Ով է? Օգնեցեեեք!
    -Անօգուտ է: Քեզ չեն լսի:
    -Վառեք լույսը...
    -Եթե ես միայն կարողանայի...
    -Գրողը տանի! Ինչ է տեղի ունենում? Որտեղ եմ?
    -Ես դեռ չգիտեմ
    -Սա ինչ հոտ է?
    -Սպասիր, կարծես գտա անջատիչը:
    Այդ տղամարդը վառեց լույսը: Նա Լոուրենս Գորդոնն էր: Նրանք երկուսով գտնվում էին մի հին սանհանգույցի հանդիպակաց անկյուններում: Սանհանգույցի տեսքը և հոտը տհաճություն էին առաջացնում, բայց ամենատհաճը այն էր, որ կենտրոնում տղամարդու դիակ կար: Երևում էր, դիակի տերը ինքնասպան է եղել գլխին կրակելով, քանի որ ձախ ձեռքում ատրճանակ կար, իսկ գլխի մասում` արյուն, որը հատակին “լիճ” էր առաջացրել: Մյուս ձեռքով նա ձայնագրիչ էր բռնել: Ադամը ցանկացավ մոտենալ դիակին, բայց նրա աջ ոտքը շղթայված էր անկյունի խողովակից: Շղթայված էր նաև Լոուրենսի աջ ոտքը:

    Ադամը ապարդյուն քաշեց շղթայից.
    -Օգնություն! Օգնություն! Օգնություուուն!
    -Քեզ ոչ ոք չի լսի:
    -Գրողը տանի! Սա ինչ է նշանակում?
    -Հանգստացիր... Ընդամենը հանգստացիր: Վիրավոր ես?
    -Ինչ իմանամ?
    -Անունդ ինչ է?
    -Իմ անունը Վերին Աստիճանի Շփոթված է: Քո անունը ինչ է? Ինչպես ենք այստեղ հայտնվել?
    -Իմ անունը Լոուրենս Գորդոն է: Վիրաբույժ եմ: Այնպես, ինչպես դու, ոչինչ չեմ հիշում...-Լոուրենսը ցույց տվեց դիակը,-Նրան ճանաչում ես?
    -Ոչ:
    -Հիշում ես, թե ինչպես ես այստեղ հայտնվել?
    -Ոչ: Քնեցի իմ աղբանոց բնակարանում և արթնացա այս աղբանոցում: Իսկ դու:
    -Առանձնապես պատմելու բան չկա: Գործից գալիս էի, հետո չեմ հիշում...
    Ադամը նորից շղթայից ազատվելու անօգուտ փորձ արեց:
    -Վերջապես կասես անունդ?
    -Ադամ:
    -Դե ինչ, Ադամ: Մի բան պետք է անենք: Ժամանակն է, որ միասին մտածենք, թե ինչու ենք այստեղ, ովքեր են մեզ այստեղ բերել և ինչու են նրանք դեռևս ազատության մեջ: Ինչ-որ մեկը մեզանից ինչ-որ բան է ուզում: Բայց կոնկրետ ինչ?


    Պատերից մեկի վրա հայելիներ կային: Հայելիներից վերև ժամացույց կար: Ժամը 10:20 էր:
    -Նայիր ժամացույցին: Այն նոր է:
    -Եվ?
    -Ուրեմն ինչ-որ մեկը ուզում է, որպեսզի մենք իմանանք ժամը:
    Ադամը ձեռքը տարավ դեպի գրպանը: Մի ծրար գտավ իր անունով: Ծրարում փոքրիկ ձայներիզ կար: Լոուրենսը նույնպես գրպանից իր անունով ծրար հանեց: Այնտեղ ձայներիզից բացի փամփուշտ և բանալի կար: Եվ Լոուրենսը, և Ադամը փորձեցին բացել շղթաների կողպեքները այդ բանալիով, բայց չստացվեց: Ձայներիզները լսելու համար հարկավոր էր վերցնել ձայնագրիչը: Այն գտնվում էր դիակի աջ ձեռքում: Դիակը պառկած էր ձեռքերով դեպի Ադամը: Ադամը փորձեց ձգվել դեպի ձայնագրիչը, բայց ձեռքը չէր հասնում: Օգնության հասավ Ադամի շապիկը: Մի քանի փորձից Ադամը շապիկի օգնությամբ վերցրեց ձայնագրիչը, տեղադրեց ձայներիզը և սեղմեց կոճակը: Մի տղամարդկային ձայն ասում էր.
    «Ադամ! Ելիր և շողշողա! Հավանաբար, դու ուզում ես իմանալ, թե որտեղ ես: Ես կասեմ քեզ, թե որտեղ հավանաբար կարող ես լինել: Դու կարող ես լինել մի սենյակում, որտեղ շուտով մեռնելու ես: Մինչև այսօր դու ուղղակի նստում էիր ստվերներում, հետևելով ուրիշների կյանքերին նրանք կյանքից դուրս: Բայց ինչ են տեսնում թափառականները, երբ նայում են հայելու մեջ? Հիմա ես քեզ տեսնում եմ որպես զայրացածի և հուսալքվածի, ավելի ճիշտ` անհույսի, տարօրինակ խառնուրդ: Ուրեմն այսօր կհետևես, թե ինչպես ես մեռնում, թե ինչ-որ բան կձեռնարկես, Ադամ?»
    -Չհասկացա...,-քթի տակ խոսեց Ադամը
    -Գցիր այստեղ:
    -Ոչ... Դու ինձ տուր ձայներիզդ:
    -Լսիր! Այստեղից դուրս պրծնելու համար մենք պետք է համագործակցենք իրար հետ: Գցիր ինձ ձայնագրիչը:
    -Եթե ես սխալ գցեմ ձայնագրիչը, այն կջարդվի: Ավելի լավ է տուր ձայներիզդ:
    Լոուրենսը դժկամությամբ ձայներիզը գցեց Ադամին: Ադամը վերցրեց այն, տեղադրեց ձայնագրիչի մեջ և սեղմեց կոճակը.
    «Դր. Գորդոն, սա քո առավոտյան կանչն է: Աշխատանքային կյանքիդ ամեն օրվա մեջ դու մարդկանց նորություններ էիր բերում, որ նրանք շուտով մեռնելու են: Հիմա դու պետք է լինես մահվան պատճառ: Քո նպատակը այս խաղում Ադամին սպանելն է: Ունես ժամանակ մինչև ժամը 6-ը: Ձեզ հետ միասին տղամարդ է պառկած: Երբ արյանդ մեջ չափից շատ թույն կա, միակ բանը, որ մնում է քեզ անել, ինքնասպան լինելն է: Խաղում հաղթելու միջոցներ կան: Նրանք թաքնված են քո շրջակայքում: Հիշիր.
    Իքսը ցույց է տալիս գանձերի տեղը,
    Եթե չսպանես Ադամին մինչև ժամը 6-ը, Էլիսոնը և Դայանան կմեռնեն, և դու կմնաս այստեղ... Նեխելու:
    Խաղը սկսված է: Հետևիր քո սրտին:»

    -Հապա տուր ինձ: Հենց հիմա!-ասաց Լոուրենսը:
    Ադամը շփոթահար գցեց ձայնագրիչը նրան: Լոուրենսը ևս մեկ անգամ լսեց ձայնագրության վերջին մասը.
    «...Խաղը սկսված է: Հետևիր քո սրտին:»
    Բժիշկը սկսեց շուրջը նայել ինչ-որ բան գտնելու նպատակով: Զուգարանակոնքի (որը գտնվում էր Ադամից մոտ մեկ մետր հեռավորության վրա) բաքին սիրտ էր նկարած:
    -Նայիր այդտեղ:
    Ադամը ստիպված ձեռքը տարավ զուգարանակոնքի մուգ և գարշելի հեղուկի մեջ և զննեց եղած-չեղածը:
    -Գտար ինչ-որ բան?
    -Ոչ մի պինդ բան...
    -Ստուգիր բաքը:
    Ադամը հանեց բաքի կափարիչը: Մի տոպրակ կար: Տոպրակից Ադամը 2 սղոց հանեց, այնուհետև, նայելով տոպրակի մնացած պարունակությանը, ապշեց: Նա այնքան ապշեց, որ վերցրեց սղոցներից մեկը և սկսեց սղոցել շղթան, առանց երկրորդը Լոուրենսին տալու: Միայն երբ վերջինս ասաց. "Հեյ! Դու ինձ երկրորդը կտաս?" Ադամը սղոցը գցեց Լոուրենսին, իսկ տոպրակը իր մնացած պարունակությամբ գցեց վաննայի մեջ: Երկուսով սղոցեցին շղթաները, բայց դրանք շատ հաստ էին և չէին սղոցվում: Ադամի սղոցը անգամ քանդվեց: Լոուրենսը փորձեց սղոցել շղթայի կողպեքը, բայց դարձյալ չկարողացավ:
    -Գրողը տանի!-մի կողմ շպրտելով սղոցը` գոչեց Ադամը: Սղոցը կպավ հայելիներից մեկին և նրա անկյունից մի փոքր մաս ջարդեց:
    Որոշ դադար տիրեց: Լոուրենսի դեմքին ժպիտ երևաց: Նայեց մերթ սղոցին, մերթ` շղթային.
    -Նա չի ուզում, որ մենք սղոցենք մեր շղթաները. նա ուզում է, որ մենք սղոցենք մեր ոտքերը... Ես գիտեմ, թե ով է մեզ այստեղ բերել...
    -Ինչ?
    -Ես, իհարկե, նրան անձամբ չեմ ճանաչում, բայց ինչ-որ բան նրա մասին ինձ հայտնի է...
    -Ինչու շուտ չասացիր?
    -Եվ այսպես, լսիր... Սրա մասին ես իմացել եմ 3 շաբաթ առաջ: Բանը նրանում է, որ ես գլխավոր կասկածյալն էի...
    Քերրին, Տեպպը և Սինգը իջան աստիճաններով և մտան առաջին սենյակը: Ցանցի հետևում փշալարերի մի ամբողջ ջունգլի կար: Ցանցին մոտ, փշալարերի վրա տղամարդու դիակ էր ընկած: Ելքի դուռը փակ էր: Քերրին իր ձեռքում ձայնագրիչ էր վերցրել, որը գտել էր ցանցի հետևում.
    -Երևում է, նա այստեղ վաղուց է... Նա չի գտել ելքը... Զոհը 46 տարեկան է: Մեռել է արյան մեծ կորստից: Նա ամբողջությամբ ծածկված է խորը վերքերով: Հատակին անգամ նրա ստամոքսահյութի հետքերն ենք գտել: Զարմանալի է, որ նա այսքան կարողացել է անցնել: Ահա թե ինչ եմ գտել:
    Քերրին սեղմեց ձայնագրիչի կոճակը.
    «Բարև, Փոլ: Դու, լինելով լրիվ առողջ, ողջամիտ և միջնակարգ մարդ, անցած ամիս ածելիով կտրեցիր դաստակիդ երակները: Դա արեցիր մեռնելու համար, թե ուշադրության արժանանալ էիր ցանկանում? Այսօր դու կպատասխանես ինձ: Բանը նրանում է, որ եթե մեռնել ես ուզում, ապա դու այնտեղ ես, որտեղ որ պետք է: Բայց եթե ապրել ես ուզում, կտրտիր քեզ ևս մեկ անգամ: Գտիր դռան ճամփան փշալարերի միջով, բայց շտապիր. ժամը 3-ին դուռը կփակվի, և այս տեղը կդառնա քո գերեզմանը: Ինչքան արյուն կտաս կենդանի մնալու համար, Փոլ?»
    -Դռան վրա ժամացույց կար: Դուռը փակվեց ուղիղ ժամը 3-ին: Նրան տրվել էր ընդամենը 2 ժամ,-եզրափակեց խոսքը Քերրին:
    Փոլի մեջքին «փազզլ»-ի կտոր հիշեցնող պատկեր էր փորագրված:


    -Մամուլը անհայտ մարդասպանին «Փազզլ»-Մարդասպան (Jigsaw Killer) անվանեց,-շարունակում էր պատմել Լոուրենսը,-իրականում նա չէր սպանում իր զոհերին, այլ հենց իրենց, զոհերին էր ստիպում վերջ տալ իրենց կյանքին:
    Հաջորդ սենյակը մի կիսամութ սենյակ էր, որի կենտրոնում չհրկիզվող պահարան էր դրված: Այնտեղ տղամարդու ածխացած դիակ կար: Հատակին ցեխի շերտ և ապակու ջարդված կտորներ կային: Տեպպի ձեռքի լապտերը լուսավորեց պատերը: Հարյուրավոր թվեր էին գրված: Ձայնագրիչը ասում էր.
    «Բարև, Մարկ: Եթե դու իսկապես այդքան հիվանդ ես, ապա որտեղից այդքան լուսանկարներ ունես? Արի ստուգենք քո հիվանդ լինելը: Քո երակներում դանդաղ ազդող թույն կա: Հակաթույնը չհրկիզվող պահարանում է: Պահարանի կոդը գրված է պատին: Շտապ գտիր այն, բայց նաև նայիր, թե որտեղ ես դնում ոտքդ: Բացի դրանից, քո մարմինը ծածկված է հեշտ բռնկվող նյութով, այդ պատճառով ես քո փոխարեն զգույշ կվարվեի այդ մոմի հետ, այլապես այն մարդիկ, ում դու վառել ես քո արարքով, վրեժ կլուծեն քեզանից:»
    Քերրին ցույց տվեց պատը.
    -Պատին «փազզլ»-ի կտոր հիշեցնող անցք կա: Երևում է, մեր ընկեր "Փազզլը" սիրում է տեղավորել իրեն առաջին շարքերում իր հիվանդ խաղերին հետևելու համար: Այս անգամ, անցած անգամվա համեմատ, մենք ինչ-որ բան ունենք:
    Դա բժշկական սարք էր: Քննիչները որոշեցին «Փազզլին» փնտրել բժիշկների մեջ:



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 09.10.2007, 17:53:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Հաջորդ օրը Լոուրենսը հիվանդանոցում հյուրեր ուներ: Դրանք ուսանողներ էին: Լոուրենսը հյուրերին պատմում էր հաճախորդներից մեկի առողջական վիճակի մասին: Նրան լսում էր նաև Զեպպը: Լոուրենսը պատմում էր և ցույց տալիս ռենտգեն-լուսանկարների վրա.
    -Ինչպես տեսնում եք, մեր հիվանդը ունի չարորակ ուռուցք գլխուղեղի առջևի մասում: Նրա վիճակը գնալով վատանում է: Հիվանդը...
    -Ջոն... Նրա անունը Ջոն է, պրն. Գորդոն,-ընդհատեց Զեպպը:-Նա շատ հետաքրքիր անձնավորություն է:
    -Շնորհակալություն ինֆորմացիայի համար, Զեպպ: Ինչպես տեսնում եք,-դարձավ նա ուսանողներին,-մեր աշխատակազմը հիվանդների հետ ջերմ հարաբերություններ ունի:
    Զեպպը հեռացավ, իսկ Լոուրենսին կանչեցին տնօրենի սենյակ:
    -Կներեք, իմ պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն հիվանդներին խնամելը.-ասաց Լոուրենսը և գնաց տնօրենի սենյակ:
    Այնտեղ դր. Գորդոնին սպասում էին Տեպպը և Սինգը: Բժշկի համար դա շատ անսպասելի էր: Տեպպը խոսեց.
    -Բարև Ձեզ պրն. Գորդոն: Ես դետեկտիվ Տեպպն եմ, իսկ սա դետեկտիվ Սինգն է: Մենք ուզում ենք զրուցել Ձեզ հետ:
    Լոուրենսը նստեց:
    -Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ Ձեզ կտրում ենք Ձեր գործից:
    -Ոչինչ: Ինչով կարող եմ օգտակար լինել?
    -Ասացեք խնդրեմ. որտեղ եք եղել երեկ գիշեր, ժամը 11-ից մինչ 1-ը:
    -Դա ձեզ հետաքրքրում է?
    -Որ հարցնում ենք, ուրեմն հետաքրքրում է: Բայց եթե չեք ցանկանում այստեղ պատասխանել, կարող եք դա անել մեզ մոտ:
    -Դրա մասին խոսք լինել չի կարող: Ես աշխատանքի եմ: Իմ մեքենան էլ նորոգման է:
    -Ոչինչ: Դուք կարող եք գալ մեզ հետ,-ասաց Սինգը:
    -Կներեք: Բայց ինչ է ձեզ պետք?
    Տեպպը Լոուրենսին ցույց տվեց դեպքի վայրում գտնված հանցանշանը: Դա պատկանում էր իրենն: Լոուրենսը զարմացած էր: Տեպպի դեմքին ժպիտ երևաց. "Փազզլ"-Մարդասպանը հեշտությամբ բռնվել է:
    Ոստիկանությունում Լոուրենսը պնդում էր, որ սպանության ժամանակ եղել է իր ծանոթի մոտ և որ ոչ մի կերպ չի կարող բացատրել, թե ինչպես է իրեն պատկանող իրը հայտնվել սպանության վայրում: Լոուրենսը ձերբակալվեց Փոլի և Մարկի սպանությունների կասկածանքով: Բայց մի քանի օր անց նա անմեղ ճանաչվեց:
    ***
    Այդ օրը Սինգը եկավ և ասաց.
    -Մենք ստուգեցինք Ձեր ալիբին: Դուք չէիք խաբում:
    -Ես կարող եմ գնալ?
    -Կարող եք գնալ, բայց մենք Ձեզ կխնդրեինք մի փոքր ևս մնալ: Մի զոհ կա, որը փրկվել է: Մենք կուզեինք, որ դուք լսեիք նրա ցուցմունքները: Մենք երախտապարտ կլինենք:
    Հարցաքննությունների սենյակում մի կին կար: Նրա դեմքի վրա աչքի էին ընկնում չորացած արցունքները և այտերի վրայի վերքերը: Նրա կողքին Տեպպն էր.
    -Ամանդա! Ասացեք խնդրեմ, թե ինչ եք հիշում:
    -Ես արթնացա և զգացի սեփական արյանս համը:


    Ամանդան արթնացավ մի մութ սենյակում: Գամված էր աթոռին, ձեռքերը կապկպված էին, իսկ գլխին ինչ-որ մետաղյա ծանր սարք էր դրած, որը պինդ բռնել էր նրա բերանից: Ամանդան փորձեց քանդել կապերը: Մի լույս վառվեց: Դա հեռուստացույցի էկրան էր: Էկրանին մեծ քթով մի այլանդակ տիկնիկ երևաց և տղամարդու ձայնով ասաց.
    "Բարև, Ամանդա! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Հիմա ես քեզ կասեմ, թե ինչ կլինի քո պարտվելու դեպքում: Սարքը, որը դու կրում ես, գրկել է քո վերին և ստորին ծնոտները: Սարքի ետևում վայրկյանաչափ կա: Երբ քո ժամանակը ավարտվի, սարքը կբացվի` մեծ ուժով պատռելով քո բերանը: Այն նման է "հակադարձ արջի թակարդի": Հիմա ես ցույց կտամ:»
    Տիկնիկը դա ցույց տվեց ապակե գնդի վրա: Վայրկյանաչափով անցավ մեկ րոպե, և թակարդը բացվեց: Ապակե գունդը փշուր-փշուր եղավ: Ամանդայի աչքերը արցունքոտվեցին: Տիկնիկը շարունակեց.
    "Միայն մեկ բանալի կա, որով կարող ես քանդել սարքը: Այն գտնվում է մահացած ընկերոջդ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Ամանդա, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!"


    Ամանդան պոկեց ձեռքերի կապանքները և կանգնեց: Վայրկյանաչափը սկսեց աշխատել: Ամանդան փորձեց ձեռքերով քանդել սարքը, բայց չէր ստացվում: Կողքի սենյակում մի մարմին կար: Ամանդան ճանաչեց նրան. իր ընկերն էր: Մարմնի կողքին դանակ կար: Երբ նա վերցրեց դանակը, ընկերը բացեց աչքերը: Նրան ոչ թե սպանել էին, այլ թմրանյութեր սրսկելով՝ անշարժացրել: Ինչպես Սինգը ասաց, ոչ միայն այդ տղան չէր կարող շարժվել, այլ նույնիսկ դժվար թե որևէ բան զգար: Ամանդան այլընտրանք չուներ. դանակով պատռեց ընկերոջ փորը, գտավ ստամոքսում բանալին, քանդեց սարքը և գցեց այն: 2 վայրկյան էլ ուշացներ՝ "հակադարձ արջի թակարդը" կպատռեր նրա բերանը: Ամանդան հիստերիայի մեջ էր: Մի դուռ բացվեց: Տիկնիկը եռանիվ հեծանիվով ներս մտավ և ասաց.
    «Շնորհավորում եմ, Ամանդա. դու դեռևս ողջ ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ:»



    -Դուք ասացիք, որ թմրամոլ եք: Այդ պատճառով է նա Ձեզ ընտրել-հարցրեց Տեպպը:
    Ամանդան լուռ էր:
    -Հենց այդ պատճառով...
    -Նա օգնեց ինձ,-ասաց Ամանդան և սկսեց հեկեկալ:
    Տեպպը և Սինգը համոզված էին, որ “Փազզլը” բժիշկ է: Նրանք ցանկանում էին, որպեսզի Գորդոնը օգնի իրենց գտնել մարդասպանին: Բայց բժիշկը հրաժարվեց:

    Ադամը կլանված լսեց այդ տարօրինակ պատմությունները և հարցրեց.
    -Համոզված ես, որ նա է?
    -Այո, համոզված եմ:
    -Իսկ միգուցե դու ես ինձ այստեղ բերել,-Ադամը բարձրացրեց ձայնը:
    -Ես նույն վիճակում եմ, ինչ որ դու:
    -Խաբում ես!! Սուտ է!!-Ադամը ձեռքն առավ հայելուց պոկված բեկորը, որը ընկել էր իր մոտ,-Կամ հենց հիմա ինձ կասես ճիշտը, կամ էլ երդվում եմ, ես քեզ... Ես քեզ...-զարմացած նայեց բեկորի 2 կողմերին:
    -Ինչ?
    -Հայելին... Երկու կողմանի է...

    Պարզվեց, որ բեկորը մի կողմից հայելի է, իսկ մյուս կողմից` ապակի: Ադամն ու Գորդոնը սենյակում ոչ մի տեսախցիկ չէին տեսել: Իսկ ինչ, եթե իրենց հետևող տեսախցիկները հայելու հետևում էին թաքնված? Ադամը բեկորը գցեց հայելու վրա: Հայելին ջարդվեց: Նրա հետևում տեսախցիկ կար: Ադամը ձեռքն ընկած ամեն ինչով սկսեց խփել:
    -Անօգուտ է,-ասաց Լոուրենսը:
    -Նա նստել և նայում է մեզ:
    -Փոխանակ հայելուն խփես, մտածիր, թե ինչպես ազատվենք այս շղթաներից: Նրան պետք է արժանին հատուցել: Այս ամենը նա հիանալի է կազմակերպել:
    -Տեսնում եմ, դու այդ տխմարով հիանում ես:
    -Եթե ուզում ես ինչ-որ մեկին հաղթել, ապա բռունցքներդ պարզելուց առաջ պետք է հասկանաս, թե ինչ է նա մտածում: Այստեղ պետք է մի հուշում լինի... Միայն պետք է փնտրել այն...-Լոուրենսը նայում էր չորս կողմը, հուսալով, որ ինչ-որ բան կգտնի:
    -Տեսնում եմ, դու հանգիստ ես: Ժամանակ քիչ է մնում: Չես մտածում դրա մասին?
    -Ես մտածում եմ հենց դրա մասին! Նաև մտածում եմ, թե ինչ ասացի երեկ դստերս...

    Դայանայի քունը չէր տանում: Նա ասում էր, որ սենյակում մի չար մարդ իրեն է հետևում: Էլիսոնը բացեց ամուսնու սենյակի դուռը: Բժիշկը ինչպես միշտ զբաղված էր:
    -Լոուրենս: Կներես, որ անհանգստացնում եմ: Դայանան ուզում է, որ գաս իր սենյակը:
    -Մի րոպե...-առանց հայացքը համակարգչի էկրանից թեքելու պատասխանեց ամուսինը:
    -Նա ուզում է, որ ստուգես նրա սենյակը:
    -Հիմա կվերջացնեմ:
    ***
    -Տեսար? Ոչ մի չար մարդ չկա սենյակում: Կարող ես հանգիստ քնել,-սենյակը ստուգելուց հետո ասաց Լոուրենսը:
    -Վախենում եմ...
    -Բարի գիշեր,-հայրը ցանկացավ հանգցնել լույսը և դուրս գալ սենյակից, բայց աղջիկը հարցրեց.
    -Դու մեզ չես լքի, չէ, հայրիկ?
    -Ինչ? Դու նկատի ունես, հեռանամ ձեզանից? Ես այդպիսի բան երբեք չեմ անի: Ով է դա քեզ ասել?
    -Ոչ ոք:
    -Ճիշտ չէ... Ես քեզ շատ-շատ սիրում եմ:
    -Ամեն ինչից շատ?
    -Ամեն ինչից շատ,-պատասխանեց Լոուրենսը և համբուրեց դստերը,-Բարի գիշեր:
    -Բարի գիշեր:
    -Վաղը ես քո սիրած հեքիաթը կպատմեմ,-Լոուրենսը հանգցրեց լույսը և դուրս եկավ սենյակից:

    Այո, բժշկը հանգիստ էր արտաքուստ: Սակայն ներքուստ նա Ադամից պակաս անհանգիստ չէր: Նա լավ գիտեր մարդասպանի մասին: Գիտեր, որ եթե նա խոստացել է սպանել Էլիսոնին և Դայանային, ապա կանի դա` առանց մեկ վայրկյան տատանվելու:
    Ժամը 1:07 էր:
    -Ուզում ես տեսնել?-Լոուրենսը գրպանից հանեց ալբոմը և գցեց Ադամին:
    Ադամը վերցրեց ալբոմը և սկսեց դիտել լուսանկարները: Դրանց վրա Դայանան էր: Անմեղ և անօգնական, աշխույժ և ժպտուն: Ինչ իմանար, որ աշխարհում կան մարդիկ, որ երեխաներ են սպանում:
    -Գեղեցիկ են:
    -Շնորհակալություն:
    -Էլի երեխաներ ունես?
    -Մենք մտածել ենք այդ մասին: Բայց իմ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս:
    -Իսկ որտեղ է կինդ:
    -Այն լուսանկարի տակ, որը դու հիմա նայում ես: Դա իմ սիրած նկարն է:
    Ադամը հանեց Գորդոնի ասած լուսանկարը: Նրա վրա պատկերված էին Էլիսոնը և Դայանան... Կապկպված: Ադամը քարացավ: Նկարի տակ "փազզլի" կտոր էր նախշած...


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 10.10.2007, 12:53:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Այլևս կասկած չկար, որ այս ամենի հետևում Լոուրենսի ասած մարդն է: Նկարի հետևում գրված էր. “Իքսը ցույց է տալիս... Երբեմն տեսնում ես ավելին փակ աչքերով”:
    -Դու այդ լուսանկարներում ինձ չես գտնի, որովհետև ես շատ զբաղված մարդ եմ-Լոուրենսը չէր էլ նայում Ադամի կողմը:
    -Բայց այդ լուսանկարը չկա:
    -Ինչ ես խոսում?
    -Այդ քո ասած լուսանկարը չկա,-Ադամը այն պահեց իր մոտ:
    -Հաստատ?
    -Այո:
    Ադամը շպրտեց ալբոմը Լոուրենսին: Բժիշկը նայեց ամբողջ ալբոմը, բայց իր ասած լուսանկարը չգտավ: Նա ենթադրեց, որ դա իր կինը հանած կլինի, որի հետ նա երեկ վիճել էր:
    ***
    Էկրանը, որը ցույց էր տալիս բաղնիքը, գտնվում էր Գորդոնների տանը: Էկրանի կողքին ժամացույց կար: Մարդասպանը ժամը 6-ը լրանալուց հետո պետք է սպաներ կապկպված մորն ու աղջկան: Պարզվում է, որ մի ուրիշ տեսախցիկ նայում էր դեպի Գորդոնների տան պատուհանը: Լոուրենսի ազատ արձակվելուց հետո Տեպպը շարունակում էր կասկածել նրան, այդ պատճառով էլ թաքնված տեսախցիկ էր տեղադրել տան դիմաց: Պատուհանին ինչ-որ դեմք նշմարվեց: Դա երևաց Տեպպի տանը տեղադրված էկրանին: Դժվար էր ենթադրել, թե ում դեմքն էր դա: Բայց դա հաստատ Լոուրենսը չէր, այլ մի սևահեր տղամարդ: Լոուրենսի մազերը շագանակագույն էին և ավելի փարթամ:

    -Դու ով ես? Ես քեզ տեսնում եմ: Ինչ ես անում այդտեղ? Դր. Գորդոնի տանը: Ես գիտեմ, որ դու ինչ-որ բան գիտես: Ես քեզ հետ դեռ կխոսեմ: Ինձանից դու չես փախչի,-քթի տակ խոսում էր Տեպպը, առանց ենթադրելու անգամ, որ այդ մարդը կապկպել է դր. Գորդոնի կնոջն ու դստերը և ատրճանակը ձեռքին սպասում է, թե երբ է գալու ժամը 6-ը, որպեսզի սպանի նրանց:
    “Փազզլին” բռնելը դարձել էր Տեպպի, կարելի էր ասել, կյանքի նպատակը: Նրա տան պատերը ծածկված էին թերթերով, որտեղ "Փազզլի" մասին հոդվածներ էին: Տեպպի հիշողության մեջ թարմ էր Սինգի հետ պատահած դեպքը:

    Տեպպը և Սինգը բարձրացան նախկին գործարանի աստիճաններով: Լույսերը վառվում էին: Իրենց 4 կողմը ուշադիր զննելով` նրանք շարժվեցին առաջ: Մի քանի ծածկոցներ կային: Դրանցից մեկի տակ Տեպպն ու Սինգը ինչ-որ սենյակի մակետ գտան, մյուսի տակ` տիկնիկ և խոզի դիմակ: 3-րդ ծածկոցը շարժվում էր: Նրա տակ տղամարդ կար: Նա նստած էր աթոռին, վիզը կապված էր, իսկ բերանը փակված էր կտորով: Տեսնելով նրանց` սկսեց օգնություն հայցել: Տեպպը կարգադրեց Սինգին ծածկոցներով ծածկել նրան: Ինչ-որ մեկը վերելակով բարձրանում էր: Տեպպը և Սինգը թաքնվեցին: Այդ ինչ-որ մեկը ամենայն հավանականուրյամբ “Փազզլն” էր: Նրա արդեն իսկ ոտնաձայները լսելով ծածկոցի տակ գտնվող տղամարդը սկսեց աղաղակել: “Փազզլը” երկար զգեստ էր հագել, որը ծածկում էր նրան ոտքից գլուխ: Անգամ նրա դեմքը չէր երևում: Մոտեցավ հերթական զոհին և բարձրացրեց ծածկոցը.
    -Արդեն արթնացել ես, Ջեֆֆ? Մյուս անգամ ես կմեծացնեմ չափաբաժինը: Մի լացիր: Ես քեզ հիմա նպատակ կտամ կյանքում: Դու կծառայես ավելի մեծ բանի, քան ինքդ կաս:

    Տեպպն ու Սինգը զենքերը ձեռքներին դուրս եկան թաքստոցից և սպառնացին կրակել: “Փազզլը” ոտքով հատակի վրա մի կոճակ սեղմեց: 2 շաղափներ դուրս եկան աթոռի վերին մասից և ուղղվեցին դեպի տղամարդու վիզը:
    -Դուք պետք է կանգնեցնեք այդ ամենը, թե չէ նա կմեռնի 20 վայրկյանից: Ինչն է ձեզ համար ավելի կարևոր. ինձ ձերբակալելը, թե մարդկային կյանք փրկելը?-հաղթական կերպով ասաց մոլագարը:
    Սինգը մոտեցավ աթոռին, իսկ Տեպպը մոտեցավ մարդասպանին և զենքը պահեց նրա վրա:
    -Միայն մեկ բանալի կա, որ կարող է ազատել նրան-խոսեց "Փազզլը":
    -Ուր է?-հարցրեց Սինգը:
    -Տուփում:
    Սինգը աթոռի հետևում տուփ տեսավ: Տուփի մեջ մոտ 2 տասնյակ բանալի կար:
    -Որ մեկը?
    -Ես դա չեմ ասի:
    Սինգը մեկը մյուսի հետևից փորձում էր բանալիները:
    -Դու հիվանդ ես! Տխմար!-բացականչեց Տեպպը:
    -Այո: Ես հիվանդ եմ, օֆիցեր: Հիվանդ եմ աղետի պատճառով, որը ուտում է ինձ ներսից: Հիվանդ եմ մարդկանց` իրենց տրված պարգևների նկատմամբ անտարբեր վերաբերմունքից: Հիվանդ եմ, որովհետև որոշները արհամարհում են ուրիշների տառապանքները: Հիվանդ եմ այդ ամենի պատճառով:

    Ի վերջո Սինգը զենքի օգնությամբ շարքից դուրս հանեց մեխանիզմը, հասկանալով, որ "Փազզլը" լավ հիմարացրեց իրեն: Տեպպը կրակոցների ձայնից շրջվեց: Իսկ "Փազզլ"-Մարդասպանը, որը կարծես գլխի ետևում էլ աչքեր ուներ, զգաց դա և օգտվեց դրանից: Թևի տակից արագորեն դանակ հանեց, կտրեց Տեպպի կոկորդը և փախավ: Տեպպը վիրավորված ընկավ գետնին, իսկ Սինգը վազեց մարդասպանի հետևից, կրակելով նրա ոտքերի ուղղությամբ:

    Սինգը հասավ մի նեղ միջանցք: "Փազզլը" երևաց մի քանի մետր հեռավորության վրա: Տեսնելով, որ չի կարող հասնել նրան, Սինգը կրակեց նրա ուղղությամբ: “Փազզլը” ընկավ գետնին: Սինգը շարժվեց առաջ: Առաստաղից հրացաններ էին կախված, որոնց ձգաններին թելեր էին ամրացված: Թելերը անցնում էին հատակին զուգահեռ, մի քանի սանտիմետր բարձրության վրա: Սինգը չնկատեց դա և տրորեց թելերից մեկը: Հրացանները կրակեցին նրա գլխին: Սինգը մեռավ, իսկ “Փազզլը” ոտքի կանգնեց և փախավ: Տեպպի վզին այդ օրվանից սպի է մնացել:

    -Դու ինձանից չես փախնի: Ես քեզ կբռնեմ, որորվհետև ես քեզ ատում եմ: Ես արդեն հասնում եմ քեզ,-շարունակում էր քթի տակ խոսել Տեպպը:
    ***
    Ժամը 3:52 էր: Ադամը Էլիսոնի և Դայանայի լուսանկարն էր նայում: Լոուրենսը շարունակում էր շուրջը նայել:
    -Պետք է հուշում լինի... Ինչ-որ մի բան պետք է լինի... Այդ ինչ ես անում?-դարձավ նա Ադամին,-Հեյ!... Կներես, որ անհանգստացնում եմ: Ինչ ես անում?
    -Դու չես կարող ինձ կարգադրել, թե ինչ անեմ նրա համար, որ ես քեզ հետ այստեղ եմ:
    -Չես հասկանում: Մենք պետք է համագործակցենք:
    -Եվ ինչ անեմ ես?
    -Մենք պետք է խոսենք իրար հետ, մտածենք...
    -Ես էլ մտածում եմ:
    -Ինչ ես մտածում?
    -Անջատիր լույսը:
    -Ինչու?
    -Մեկ վայրկյան անջատիր:
    Լոուրենսը անջատեց լույսը: Պատի սալիկներից մեկի վրա, որը գտնվում էր բժշկի մոտ, շարունակում էր լույս ընկնել: Այն “իքս” տառի տեսք ուներ: Լոուրենսը վառեց լույսը, վերցրեց սղոցը և ջարդեց սալիկը: Մի տուփ կար պատի ներսում: Լոուրենսը վերցրեց այն: Տուփը կողպեքով փակված էր: Պետք էր գտնել բանալին: Դր. Գորդոնը հիշեց, որ իր ծրարում բանալի կար, որը նա գցել էր Ադամին, որպեսզի վերջինս փորձի բացել շղթայի կողպեքը: Այդ բանալիով էլ Լոուրենսը բացեց տուփը: Այնտեղ բջջային հեռախոս, կրակայրիչ և 2 ծխախոտներ կային: Ադամը ցանկացավ ծխել այդ ծխախոտներից, բայց Գորդոնը ասաց, որ դրանք կարող են թունավորված լինել: Տուփում մի թուղթ կար, որի վրա գրված էր. “Բժիշկ, սուս...”: Գորդոնը շրջեց թուղթը: Գրված էր. “Այս ծխախոտները անվնաս են: Խոստանում եմ: Չհաշված այն վնասը, որ արդեն նրանք իրենց մեջ պարունակում են: Լավ մտածիր, բժիշկ: Քեզ նույնիսկ ատրճանակ պետք չի գա Ադամին սպանելու համար:”

    Լոուրենսը փորձեց ոստիկանություն զանգել, բայց այդ հեռախոսով կարելի էր միայն զանգեր ընդունել:
    -Սա ես ինչ-որ տեղ տեսել եմ...-նայելով հեռախոսին` ասաց բժիշկը:

    Լոուրենսը ելավ մեքենայից և մոտեցավ ավտոմատ հեռախոսին` զանգելու: Բայց հեռախոսը չէր զանգում: Գրպանում բջջային հեռախոս գտավ: Որտեղից էր այն հայտնվել` չգիտեր: Զարմացած սկսեց զննել այն: Հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է իր հետևում: Հազիվ էր շրջվել` խոզի դիմակով մեկը հարվածեց նրան: Գորդոնը կորցրեց գիտակցությունը և արթնացավ սանհանգույցում:

    -Ինչպես իմացար, որ պետք է լույսը անջատել,-հարցրեց Լոուրենսը:
    -Ինչ տարբերություն: Դա աշխատեց:
    -Այո, բայց ինչպես իմացար?
    -Ներքին ձայնս հուշեց...
    -Ներքին ձայնս... Դու խաբել չգիտես:
    -Դու ճշմարտությունն ես ուզում իմանալ?
    -Այոոո!
    -Նայիր!
    Ադամը Էլիսոնի և Դայանայի լուսանկարը ուղարկեց Գորդոնին:
    -Աստված իմ... Սա քեզ որտեղից?-տեսածից քարացած հարցրեց Լոուրենսը:
    -Քո ալբոմից:
    -Ինչու սկզբից ցույց չտվիր?
    -Չկարողացա:
    Լոուրենսը, որը մինչ այդ հանգիստ էր երևում, չկարողացավ զսպել արցունքները:
    -Ցավում եմ...-ասաց Ադամը:
    Լոուրենսը դարձավ դեպի տեսախցիկը և բղավեց.
    -Ինչու ես այդպես անում, վիժվածք!!!...-այնուհետև սկսեց կմկմալ,-Լավ... Լավ... Պետք է մտածել...

    “Լավ մտածիր, բժիշկ: Քեզ նույնիսկ ատրճանակ պետք չի գա Ադամին սպանելու համար:”
    “Երբ արյանդ մեջ չափից շատ թույն կա, միակ բանը, որ մնում է քեզ անել, ինքնասպան լինելն է:”

    Լոուրենսը ծխախոտներից մեկը աննկատ թաթախեց դիակի արյան մեջ:
    -Ինչ ես անում?-հարցրեց Ադամը
    -Ոչինչ...-Լոուրենսը բարձրացավ և հանգցրեց լույսը:
    -Այդ ինչ ես անում???-նորից հարցրեց Ադամը:
    -Դու ուզում ես ծխել?-Լոուրենսը վառեց լույսը:
    -Այո: Ուզում եմ:
    -Վերցրու:
    Դր. Գորդոնը երկմտեց, բայց այնուամենայնիվ, կրակայրիչի հետ Ադամին տվեց մյուս ծխախոտը:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 11.10.2007, 14:29:

  8. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Ադամը սկսեց ծխեց: Մի քանի վայրյան անց նա թափահարվեց և ընկավ հատակին:
    -Ես թունավորեցի նրան, այնպես, ինչպես դու էիր ուզում! Ձեռք չտաս ընտանիքիս!!!-կոկորդով մեկ բացականչեց դր. Գորդոնը:
    Հանկարծ Ադամին հոսանք խփեց: Ադամը վեր թռավ տեղից:
    -Ինչ է?-Շփոթված հարցրեց Լոուրենսը:
    -Հենց նոր հոսանքը ինձ խփեց!
    -Ինչ? Հանգստացիր, դա քեզ ընդամենը թվաց:
    -Ես պետք է հանեմ սա ոտքիցս!-Ադամը դարձյալ քաշքշել շղթայից:
    -Բավական է!-ծղրտաց դր. Գորդոնը և նորից վերցնելով սղոցը` փորձեց սղոցել շղթան:
    Ադամը հանկած հիշեց, թե ինչպես է հայտնվել բաղնիքում:

    Ադամը տուն վերադարձավ և սկսեց լուսանկարներ հանել: Հանկարծ հոսանքը գնաց: Մութ էր: Ադամը լապտեր վերցրեց, բայց լապտերը չէր վառվում: Տանը կարծես ինչ-որ մեկը կար: Ադամը վերցրեց ապարատը, գցեց վզից և շարժվեց առաջ: Նրան որպես լույս ծառայում էր ապարատի ակնթարթային բռնկումը: Հյուրասենյակում` աթոռին, մի ինչ-որ անճոռնի տիկնիկ կար: Մեկը հաստատ մտել էր: Ադամը բացեց դռներից մեկը և իր դիմացը տեսնելու համար նորից սեղմեց ապարատի կոճակը: Նրա առջև խոզի դիմակով ինչ-որ մեկն էր: Հաջորդ վայրկյանին Ադամը կորցրեց գիտակցությունը:

    Ժամը 5:40 էր: Հեռախոսին զանգ եկավ: Լոուրենսը վերցրեց հեռախոսը.
    -Ով է?
    -Հայրիկ...-Դայանան էր:
    -Դայանա!...
    -Հայրիկ, դու ես?
    -Ես եմ, աղջնակս:
    -Հայրիկ, ես վախենում եմ...-աղջիկը լաց էր լինում:
    -Ամեն ինչ լավ կլինի, սիրելիս! Ուր է մայրիկը?
    -Ինձ հետ է:
    -Փոխանցիր հեռախոսը նրան:
    -Չեմ կարող... Այդ մարդը այստեղ է... Վախենում եմ... Հայրիկ, արի տուն:
    -Ալո... Դայանա?...
    -Լարրի?-հեռախոսը վերցրեց Էլիսոնը:
    -Էլլի! Դու ես?
    -Ադամը այդտեղ է?
    -Որտեղից դու նրան գիտես?
    -Մի հավատա Ադամին: Նա քեզ գիտի: Գիտի քեզ հետ տեղի ունեցածների մասին:
    Զանգը ընդհատվեց: Բժիշկը նորից դարձավ դեպի տեսախցիկը և բացականչեց.
    -Գրողը քեզ տանի!!! Եթե նրանց գլխից մազ պակասի, ես վերջդ կտամ, լսում ես, շան որդի? Կսպանեմ քեզ!!:
    -Նրանց հետ ամեն ինչ լավ է?
    -Իմ կինը... Նա... Նա ասաց քո անունը:
    -Ինչ ասաց?
    -Ասաց, որպեսզի չհավատամ քեզ:
    -Ինչին չհավատալ?
    -Նա ասաց, որ դու գիտես ինձ:
    -Դու էլ ինձ գիտես:
    -Հերիք է խաբես! Ստախոս!! Ասա ինձ ճիշտը!!!
    -Ես եմ ստախոսը? Ինչ էիր անում երեկ գիշեր, Լոուրենս? Հիվանդանոցում հիվանդ երեխաներին էիր փրկում? Ասացիր, որ երեկ գիշեր, քո տանից գնացիր դեպի հիվանդանոց:
    -Որովհետև դա այդպես է:
    -Ոչ, դա այդպես չէ: Ես կարող եմ ապացուցել դա,-Ադամը վաննայից լուսանկարներ հանեց: Դա էր տոպրակի պարունակությունը, որը տեսնելով, Ադամը ապշել էր:-Սա առաջին դեպքը չէ: Ես քեզ նկարում էի մի քանի օր:
    Ադամը լուսանկարները գցեց Գորդոնին: Բժիշկը դրանց վրա տեսավ իր պատկերները. Լոուրենսը` տանից դուրս գալուց, Լոուրենսը` բացօթյա սրճարանում նստած, Լոուրենսը` կանգառ գնալուց, Լոուրենսը` հյուրանոցում, իր սիրուհու սենյակը մտնելիս:
    -Բայց... Ինչու?-զայրացած հարցրեց նա:
    -Ուզում ես իմանալ, ինչ էի անում? Ես փող էի վաստակում քո նման հարուստ տղաներին նկարելով, որոնք գնում են դեպի ճանապարհից դուրս գտնվող հյուրանոցները, իրենց քարտուղարուհիների հետ պառկելու համար:
    -Հերիք եղավ,-Գորդոնը ճմռթեց լուսանկարները և շպրտեց մի կողմ:
    -Նույնիսկ պատկերացրու, որ մենք երկուսս էլ ստախոսներ ենք: Բայց իմ ֆոտոխցիկը չի կարող խաբել: Նա ցույց է տալիս այն, ինչ իր առջև է:
    -Ով էր նա?
    -Ով?
    -Այն մարդը, ով քեզ վճարում էր ինձ լուսանկարելու համար, նա ով էր?
    -Նա իրեն Բոբ է անվանում: Նա ինձ վճարում էր 200 դոլլար մեկ գիշերվա համար: Եթե ես իմանայի, որ սա է լինելու այս ամենի վերջը, ես մի գլուխ ավել կպահանջեի:
    -Ինչ է դա նշանակում? Դա նշանակում է, որ դու տեսել ես, թե ինչ է կատարվել ինձ հետ?
    -Իմ տեսածը այն էր, որ դու մտար մեքենան: Ես չեմ հարցրել քո անունը, ես չգիտեի, թե դու ով ես, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղ հայտնվել, չգիտեմ, թե ինչպես ես այստեղ հայտնվել: Ես ընդամենը նկարեցի և գնացի դեպի տուն, նկարները հանելու: Հաջորդ բանը, որ հիշում եմ` շղթայված եմ խողովակին մի ինչ-որ նախնադարյան բաղնիքում, այն մարդու դիմաց, որին նկարահանում էի:
    -Մի խոսքով` քեզ վճարած մարդն էլ մեզ այստեղ է բերել:
    -Միգուցե:
    -Ինչ է նշանակում` միգուցե: Իհարկե, դա այդպես է: Ինչպիսին էր նրա արտաքինը?
    -Նա տղամարդ էր:
    -Նա բարձրահասակ էր, սևահեր, ճաղատ, գեր?
    -Ոչինչ չգիտեմ նրա արտաքինի մասին:
    -Բայց դու պետք է ինչ-որ բան հիշես նրա մասին:
    -Չեմ կարող:
    -Այսինքն` այդ տղամարդու մասին ոչինչ չես հիշում:
    -Նա սևամորթ, բարձրահասակ մարդ էր: Վզին սպի կար: Վերջ?
    -Տեպպ... Դետեկտիվ Տեպպ...
    -Բայց նա, ով ինձ վճարում էր, ոստիկան չէր:
    -Ոչ, ոչ, ոչ: Նա հեռացվել էր ոստիկանությունից, երբ նրա գործընկերը սպանվեց: Բայց դա չկանգնեցրեց նրան ինձ հետևելուց: Նա կարծում է, որ ես այդ սպանությունների հետ կապ ունեմ: Նա խելագար է... Եվ դու օգնեցիր նրան: Դու նրանից փող էիր վերցնում իմ անձնական կյանք ներխուժելու համար: Ինչպես կարող էիր դա անել?
    -Դա իմ ուտելու պահանջմունքն է:
    -Լավ: Գիտես ինչ, Ադամ? Դու այս խաղի զոհը չես: Դու այս խաղի մասն ես!!
    -Բա ոնց: Չէ որ այդ ոստիկանը կասկածում է քեզ?
    -Քեզ ասում եմ` Տեպպը ոստիկան չի. նա խելագար է: Քեզ նման խելագար:
    -Դու զայրացած ես, որովհետև ես նկարում էի քեզ, թե որ նկարում էի, թե ինչպես ես դավաճանում կնոջդ?
    -Ես չեմ դավաճանել կնոջս!!!
    Դր. Գորդոնը ուժասպառ նստեց և նորից վերցրեց կնոջ ու դստեր լուսանկարը:

    շարունակելի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    -Ամեն ինչ լավ է?-հարցրեց Էլիսոնը աղջկան:
    Աղջիկը բացասաբար շարժեց գլուխը: Մայրը հասկացավ, որ իր տված հարցը անիմաստ էր: Մխիթարել դստերը նա ոչնչով չէր կարող:
    -Շատ եմ ցավում, որ այդպես եղավ... Ոչ մեկին չեմ թողնի քեզ ցավ պատճառի: Ամեն ինչ լավ կլինի:
    Էլիսոնը փորձեց քանդել ձեռքերի կապանքները: Դա նրան հաջողվեց:
    ***
    Հանկարծ Ադամը շվարած նայեց լուսանկարներից մեկին.
    -Լսիր. ինչ-որ մեկը երեկ գիշեր եղել է քո տանը կնոջիցդ ու աղջկանիցդ բացի?-նա գցեց լուսանկարը բժշկին: Լոուրենսը ուշադիր նայեց նկարին: Նրա վրա տղամարդու դեմք էր երևում:
    -Ես այս մարդուն գիտեմ... Զեպպ... Նրա անունը Զեպպ է... Նա աշխատում է ինձ հետ` հիվանդանոցում... Գրողի տարած... Հաճույքով կնայեի, թե ինչպես ես շունչդ փչում... Դու տականքի մեկը...
    Դա Զեպպն էր... Զեպպն էր, որ բռնել էր Էլիսոնին և Դայանային, կապկպել էր նրանց ու ատրճանակը ձեռքին հսկում էր` ժամանակ առ ժամանակ հետևելով բաղնիքում տեղի ունեցող իրադարձություններին... Եվ ինչպես Լոուրենսի մտքով չէր անցել, որ խորամանկ Զեպպը կարող է նենգաբար պլանավորել Մարկի և Փոլի սպանությունները այնպես, որ Տեպպը կասկածի իրեն: Եվ ինչպես Տեպպի մտքով չէր անցել կասկածել Զեպպ Հինդելին: Իսկ միգուցե Տեպպը արդեն հարցաքննել էր նրան, բայց Զեպպը իր համար կեղծ այլուրեքություն էր ստեղծել: Այո, Զեպպը արտաքինից էլ էր երևում, որ խորամանկ և նենգ անձնավորություն է: Նա չէր կարողանում քողարկել դա անգամ իր հաճախ երևացող ժպիտով: Եվ երբ նա ժպտում էր, այնքան նման էր դառնում այն այլանդակ տիկնիկին, որը երևացել էր Ամանդայի էկրանին, գործարանում՝ ծածկոցի տակ, Ադամի տանը՝ անկոչ հյուրի կարգավիճակով աթոռին նստած: Կարծես այդ տիկնիկը ստեղծվել էր հատուկ Զեպպի համար՝ "իր պատկերով":
    -Նայիր...-ցույց տալով ժամացույցը ասաց Ադամը,-Մեր ժամանակը սպառվեց...
    ***
    Ժամը 6-ն էր... Զեպպը անջատեց էկրանը և վերցրեց ատրճանակը: Էլիսոնը քանդեց կապերը, ազատեց ձեռքերը և հանեց աղջկա բերանի կապը:
    -Մայրիկ... Օգնիր...-ասաց Դայանան:
    Զեպպը մոտենում էր... Էլիսոնը, տեսնելով դռան հետևում նրա ստվերը, արագորեն փակեց աղջա բերանը և ձեռքերը հետև տարավ, որպեսզի Զեպպը չիմանա: Դուռը բացվեց: Զեպպը մոտեցավ Էլիսոնին, հանեց հեռախոսը և ասաց.
    -Դր. Գորդոնի ժամանակը սպառվեց: Հիմա ես պետք է անեմ այն, ինչ պետք է անեմ: Վախենամ, հենց Դուք պետք է ասեք նրան, որ նա պարտվել է:
    Զեպպը լիցքավորեց ատրճանակը և մոտեցրեց կնոջ գլխին:
    ***
    Բաղնիքում զանգ եկավ: Դր. Գորդոնը վերցրեց հեռախոսը.
    -Այդ դու ես, Զեպպ, դու շուն-շանորդի? Ես գիտեմ, որ դա դու ես, շան որդի!
    -Լարրի...-դա Լոուրենսի կինն էր:
    -Էլլի?
    -Դու պարտվեցիր...
    Այս ասելով` Էլիսոնը հանեց բռունցքը և խփեց Զեպպի երեսին: Մի քանի վայրկյան մենամարտելուց հետո նա խլեց ատրճանակը և պահելով Զեպպի ուղղությամբ, վերցրեց հեռախոսը և զանգեց ամուսնուն:
    -Էլլի! Ամեն ինչ լավ է?,-Լոուրենսը, լսելով այդ ամենը, խուճապի էր մատնվել:
    -Ոչ... ոչ... Գետնին!!-Էլիսոնը դա ասում էր Զեպպին, որը փորձում էր մոտենալ,-Լարրի, որտեղ ես?
    -Չգիտեմ: Ես ինչ-որ սենյակում եմ: Ինձ առևանգել են: Ներիր ինձ...
    -Այդ ինչ ես ասում? Սիրելիս, դու մեզ պետք ես:
    -Ներիր... Ես մեղավոր եմ քո առաջ: Խնդրում եմ, ներիր...
    -Մայրիկ...-կանչեց Դայանան:
    Էլիսոնը շրջվեց դեպի դուստրը: Այդ ժամանակ Զեպպը հարձակվեց և փորձեց վերցնել ատրճանակը: 2 կրակոց լսվեց:
    -Էլլի... Էլլի...-Լոուրենսը սարսափի մեջ էր:
    ***
    Տեպպը իր էկրանին տեսավ Գորդոնների տանը տեղի ունեցող խառնաշփոթը: Վերցրեց ատրճանակը և շտապեց դեպի այդտեղ:
    ***
    Լոուրենսը կանչի ընդհատվելուց հետո հեռախոսը շպրտեց իրենից հեռու:
    ***
    Զեպպը բռնեց տիկին Գորդոնին և հենեց նրան տան պահարաններից մեկին: Էլիսոնը ճարպկությամբ բացեց պահարանի դարակը, մկրատ հանեց և մխրճեց Զեպպի ազդրի մեջ: Եվ մինչ Զեպպը գետնին գալարվում էր, քանդեց աղջկա կապերը և նրա հետ միասին դուրս փախավ: Այդ պահին մտավ Տեպպը: Վիրավորված Զեպպը կրակեց նրա ուղղությամբ, բայց վրիպեց: Տեպպը հարձակվեց Զեպպի վրա, բայց Զեպպը ուժեղ հարվածով տապալեց նրան: Տեպպը մի քանի վայրկյան մնաց պառկած:
    -Տիկին Գորդոն,-կանանց հատուկ երանգով ճղճղաց Զեպպը,-հիմա ես կսպանեմ Ձեր ամուսնուն,-վերցրեց ատրճանակը, դուրս եկավ տնից և շարժվեց դեպի մեքենան: Տեպպը իր մեքենայով սկսեց հետապնդել նրան:
    ***
    Բաղնիքում Լոորենսին էլ հոսանքը խփեց: Մի քանի վայրկյան անշարժանալուց հետո Լոուրենսը վեր կացավ և փորձեց հանել շղթան: Նորից զանգ եկավ: Լոուրենսի ձեռքը չհասավ հեռախոսին: Նա փորձեց դա անել տուփի օգնությամբ, բայց չստացվեց: Շղթան հանելու ևս մի քանի անհաջող փորձ ձեռնարկեց: Շղթայից ազատվելու միայն մեկ եղանակ էր մնում... Լոուրենսը հանեց շապիկը, պինդ փաթաթեց շղթայված ոտքին, վերցրեց սղոցը և սկսեց սղոցել այն:
    -Ոչ! Աստված իմ!!!... Ինչ ես անում?!... Լոուրենս! Ինչ ես անում?... Ինչ ես... Օօօ, Աստված իմ, Լոուրենս, չէ! Ոչ, Լոուրենս, խնդրում եմ!... Աղաչում եմ, այդ ես չեմ,-Ադամը զուր էր փորձում կանգնեցնել Լոուրենսին: Դր. Գորդոնը չէր լսում Ադամին, նա անգամ չէր գոռում զարհուրելի ցավից: Նույնիսկ ոտքը սղոցելուց էր Լոուրենսը հանգիստ երևում: Իսկ Ադամը այնպիսի ճիչեր էր արձակում, կարծես իր ոտքն են սղոցում:


    ***
    Զեպպը դուրս եկավ մեքենայից և կաղալով շարժվեց դեպի բաղնիք: Տեպպը վազեց նրա հետևից:
    ***
    Բժիշկը ազատեց ոտքը շղթայից:
    ***
    Տեպպը հասավ Զեպպին, քաշեց նրա ոտքից և նրան գետնին տապալեց: Զեպպը ձեռքից բաց թողեց ատրճանակը: Տեպպը նորից հարձակվեց և նրան սկսեց պատերով խփել: խփեց այնքան, մինչև Զեպպը թուլացած ընկավ գետնին: Ընկավ այնտեղ, որտեղ ընկել էր ատրճանակը: Արագորեն վերցրեց այն: Տեպպը բռնեց նրան, բայց Զեպպը հնարամիտ կերպով ազատվեց և կրակեց: Տեպպը մեռավ, իսկ "Փազզլ"-Մարդասպանը շարունակում էր մնալ ազատության մեջ...
    ***
    Լոուրենսը սողալով մոտեցավ դիակին, վերցրեց ատրճանակը և ծրարում գտած փամփուշտը տեղադրեց նրա մեջ:
    -Դու պետք է մեռնես,-ուղղեց ատրճանակը Ադամի վրա:
    -Ոչ! Ես ապրել եմ ուզում!...-Ադամը կարթն ընկած անօգնական ձկան նման այսկողմ-այնկողմ էր թպրտում:
    -Ներիր!
    -Ես ապրել եմ ուզում!...
    -Իմ ընտանիքը...-Լոուրենսը կրակեց Ադամի վրա: Լոուրենսը արեց այն, ինչ պետք է աներ: Բայց ժամը 6-ից մոտ կես ժամ անցել էր: Լոուրենսը սկսեց լաց լինել, հայտնի չէ` ուրախությունից, որ կատարել է մարդասպանի պայմանը կնոջը և աղջկան փրկելու համար, թե Ադամին անտեղի սպանելուց:
    -Ես արեցի դա! Հիմա նրանց ինձ ցույց տուր!!!-այլայլված հայացքը ուղղելով դեպի տեսախցիկը` գոչեց Լոուրենսը:
    ***
    Էլիսոնը վերջապես գրկեց դստերը: Նրանք փրկված էին: Եթե Լոուրենսը դա իմանար, ապա Ադամը չէր մեռնի:
    ***
    Զեպպը բացեց սանհանգույցի դուռը և ներս մտավ: Տեսնելով նրան` Լոուրենսը սկսեց աղաղակել.
    -Ես քեզ շանսատակ կանեմ... Շան որդի...-բռնեց Զեպպի ոտքից, ինքն էլ հասկանալով, որ անկարող է ինչ-որ բան անել: Հետո հասավ ատրճանակին, վերցրեց այն և կրակեց, բայց փամփուշտ չկար:

    Զեպպը, կարծես ոչինչ էլ չէր եղել, մոտեցավ Ադամի մարմնին և ոտքով հրեց այն: Ադամը չէր շարժվում: Բայց ուշ էր: Զեպպը ատրճանակը ուղղեց դեպի դր. Գորդոնը.
    -Շատ ուշ է...
    -Ինչու?
    -Այսպիսին են կանոնները:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.10.2007, 11:50:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Զեպպը ցանկացավ կրակել, բայց Ադամը, որը սուտմեռուկի էր տվել, վեր կացավ, քաշեց Զեպպի ոտքից և տապալեց նրան: Այնուհետև վերցրեց զուգարանակոնքի կափարիչը և սկսեց անխնա հարվածել նրա գլխին: Մի քանի հարվածով ճզմեց Զեպպի գլուխը, բայց դեռ շարունակում էր հարվածել: Եվս մի քանի հարվածից հետո արդեն կափարիչը ջարդվեց, բայց Ադամը չէր կանգնում: Այնքան հարվածեց, մինչև Լոուրենսը բռնեց նրա ձեռքից: Ադամը ուշքի եկավ: Երկուսով գրկախառնվեցին: Ադամը սկսեց մանկան նման լաց լինել: Նրանք երկուսն էլ հրաշքով փրկվել էին... Լոուրենսը կորցրել էր ոտքը, իսկ Ադամը վիրավորվել էր թևը:

    -Ամեն ինչ լավ կլինի: Ես պետք է գնամ, թե չէ կմեռնեմ արյան կորուստից: Պառկած մնա: Ես քո հետևից օգնություն կուղարկեմ: Ես շատ շուտով...-բժիշկը բաց թողեց Ադամին և սողեսող գնաց դեպի դուռը:
    -Ոչ... Ոչ... Մնա!...-Ադամը թախանձագին մեկնեց ձեռքը, բայց դր. Գորդոնը շտապ օգնության կարիք ուներ:
    -Մի անհանգստացիր: Ես քո հետևից մարդ կուղարկեմ: Խոստանում եմ:
    -Լոուրենս... Լոուրենս! Ամեն ինչ լավ կլինի, չէ?
    -Ես քեզ չէի խաբի,-ասաց Լոուրենսը և դուրս եկավ բաղնիքից:
    Այլևս ոչ մեկին վտանգ չէր սպառնում: Ադամին մնում էր միայն սպասել, թե երբ են նրա հետևից Լոուրենսի ուղղարկած մարդիկ գալու: Իսկ իրականում միայն թվում էր, թե ամեն ինչ վերջացել է: Ամենաահավորը դեռ առջևում էր: Ադամը որոշեց չմնալ դր. Գորդոնի հույսին և զննել Զեպպի գրպանները. քանի որ Զեպպն է այս ամենը կազմակերպել, ուրեմն հավանաբար նրա մոտ է շղթայի բանալին: Գրպաններից մեկում դատարկ դրամապանակ էր: Մյուսում Ադամը մի ձայնագրիչ գտավ... Սեղմեց կոճակը: Նույն ձայնը ասում էր.
    “Բարև, Միստր Հինդել, կամ ինչպես քեզ հիվանդանոցում են ասում, Զեպպ: Ես ուզում եմ, որպեսզի դու ընտրություն կատարես: Քո մարմնով դանդաղ ազդող թույն է հոսում: Հակաթույնը կարող ես գտնել միայն իմ մոտից: Կսպանես անմեղ աղջկան և նրա մորը, քեզ փրկելու համար?


    ԶԵՊՊ.-Դր. Գորդոնի ժամանակը սպառվեց... Տիկին Գորդոն!!!...


    Ոշադիր լսիր. եթե կարող ես, ապա այսպիսին են կանոնները...”


    ԼՈՈՒՐԵՆՍ.-Ինչու?...
    ԶԵՊՊ.-Այսպիսին են կանոնները...


    Այո, Զեպպը “Փազզլը” չէր, ինչպես կարծում էին Տեպպը և Լոուրենսը: Զեպպը իրական “Փազզլի” հերթական դաժան խաղի դժբախտ զոհերից էր: Խաղ, որտեղ ամեն մեկը պետք է չմեռնելու համար մարդ սպաներ:

    Զարմանքից Ադամի բերանը բաց մնաց, բայց դա դեռ վերջը չէր: Դիակը “կենդանացավ”: Կանգնեց ոտքի և Ադամին ծանոթ ձայնով ասաց.
    -Շղթայիդ բանալին գտնվում էր վաննայում:
    Գտնվում էր... Բայց երբ Ադամը դուրս է եկել վաննայից, բանալին ջրի հետ միասին կոյուղի է գնացել... Փրկությունը մոտ է եղել...
    Երբ խաղի մասնակիցները իրար էին անցել և կասկածում էին մեկը մյուսին, իրական “Փազզլը” պառկած էր բաղնիքում, ձևացնելով, որ ինքը մարդասպանի հերթական զոհն է: Հիմա նա կանգնած էր Ադամի առջև... Դրանում ոչ մի կասկած լինել չէր կարող, քանի որ “դիակի” ձայնն էր դուրս գալիս Ադամի, Լոուրենսի և Զեպպի ձայներիզներից...

    ԶԵՊՊ.-Նրա անունը Ջոն է, պրն. Գորդոն: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է...
    ԼՈՈՒՐԵՆՍ.-Ինչպես տեսնում եք, մեր հիվանդը ունի չարորակ ուռուցք գլխուղեղի առջևի մասում...
    -Հիվանդ եմ աղետի պատճառով, որը ուտում է ինձ ներսից...
    ՔԵՐՐԻ.-Երևում է, մեր ընկեր "Փազզլը"...
    -Հիվանդ եմ մարդկանց` իրենց տրված բարիքների հանդեպ անտարբեր վերաբերմունքից...
    ՔԵՐՐԻ.-Երևում է, մեր ընկեր "Փազզլը" սիրում է տեղավորել իրեն առաջին շարքերում իր հիվանդ խաղերին հետևելու համար:
    -Բարև, Մարկ... Փոլ... Ամանդա... Զեպպ... Ադամ... Դր. Գորդոն... Ես ուզում եմ խաղ խաղալ...

    Ադամը գազազած նետվեց դեպի Զեպպի ատրճանակը, բայց “Փազզլը” ձեռքին փոքրիկ վահանակ ուներ: Սեղմեց կոճակը, և հոսանքը դարձյալ խփեց Ադամին: Այնուհետև գնաց դեպի դուռը, հանգցրեց լույսը և ասելով.
    -Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ: Խաղն ավարտված է,-կողպեց դուռը և հեռացավ` թողնելով Ադամին առանց փրկության հույսի:
    -Չէ!... Չէ!... Ոոոոոոոոոոոոչ!!!...


    ---
    Վերջ առաջին մասի

    ՌԵԺԻՍՈՐ. James Wan
    ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ. Gregg Hoffman, Oren Koules, Mark Burg
    ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. Leigh Whannel, James Wan
    ԱՄՍԱԹԻՎԸ. 29.10.04 թ.
    ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ. 1 ժ 42 ր
    ԲՅՈՒՋԵՆ. 1200000 դոլլար
    ԴԵՐԵՐՈՒՄ.
    ԱԴԱՄ-Leigh Whannel
    ԼՈՈՒՐԵՆՍ -Cary Elwes
    ԷԼԻՍՈՆ-Monica Potter
    ԴԱՅԱՆԱ-Mackenzie Vega
    ԶԵՊՊ -Michael Emerson
    ՏԵՊՊ-Danny Glover
    ՍԻՆԳ-Ken Leung
    ՔԵՐՐԻ-Dina Meyer
    ԱՄԱՆԴԱ-Shawnee Smith
    ՋՈՆ-Tobin Bell

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  14. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    ՄԻ ՔԻՉ ՋՈՆ ԿՐԱՄԵՐԻ ՄԱՍԻՆ
    Ջոն Կրամերը սովորական մարդ էր: Ինչպես յուրաքանչյուր միջնակարգ ամերիկացի տղամարդ, ուներ կին, ավտոմեքենա և աշխատանք (խաղալիքների գործարանում): Բայց հիվանդությունը նրա կյանքը դարձրեց անսովոր:

    Ծերացած Ջոնը ուներ գլխուղեղի քաղցկեղ: Նա այցելեց շատ բժիշկների, որպեսզի նրանք ինչ-որ բանով օգնեն իրեն, սակայն բոլոր բժիշկներն էլ ասում էին, որ նրա վիճակը անհուսալի է: Դրանցից մեկն էլ Լոուրենս Գորդոնն էր: Նա ասաց Ջոնին, որ վերջինս մոտ ժամանակներում մեռնելու է: Ջոնը որոշեց ինքնասպան լինել: Մեքենայով ընկավ բարձրությունից, բայց հրաշքով կենդանի մնաց:

    Եվ Ջոնը հասկացավ, որ շատ մարդիկ գնահատում են իրենց կյանքը, միայն երբ այն կորցնելուց են լինում: Հիվանդանոցներում նա տեսել էր մարդկանց, որոնք ունեին երջանիկ ապրելու բոլոր նախադրյալները, բայց անօգուտ վատնում էին իրենց կյանքը: Ջոնը որոշեց փոխել այդ մարդկանց վերաբերմունքը իրենց կյանքի հանդեպ: Ջոնը իմաստուն էր, ուներ հմուտ ձեռքեր, արագաշարժ էր և ճարպիկ` չնայած իր տարիքին և հիվանդությանը: Նա առևանգում էր իրենց կյանքը փչացնողներին, գցում էր իր սարքած մահացու թակարդները և ստիպում “խաղ խաղալ”: Պատվելու դեպքում զոհը մեռնում էր, իսկ հաղթելու դեպքում կենդանի էր մնում և ավելի լուրջ էր վերաբերվում իր կյանքին: Զոհը արթնանում էր մի անհայտ վայրում: Խաղի կանոններին նա ծանոթանում էր կամ ձայնագրիչի միջոցով, կամ էլ հեռուստացույցով: Երբ զոհը տագնապահար սկսում էր օգնություն կանչել, հեռուստացույցը միանում էր: Էկրանին մի տիկնիկ էր երևում (դա Բիլլին էր` Ջոնի սարքած տիկնիկներից մեկը), որը Ջոնի ձայնով ասում էր, թե ինչն ինչոց է: Իր բոլոր զոհերի մարմնին ծերունին “փազզլի” կտոր էր փորագրում, այդ պատճառով էլ մամուլը անհայտ մարդասպանին անվանեց “Jigsaw Killer”:
    Ջոնը չէր սիրում, երբ իրեն մարդասպան էին անվանում: Նա միշտ ուզում էր, որպեսզի զոհերը փրկվեն և հասկանան իրենց կյանքի գինը: Նա բոլորին էլ փրկվելու հնարավորություն էր տալիս:
    Ոստիկանները այդպես էլ չեն կարողանում գտնել նրան, առավել ևս, որ բաղնիքում կատարված հայտնի դեպքերից հետո նա երկար ժամանակ անհետանում է: Թվում էր, թե “Փազզլը” (նրա անունը այդպես էլ անհայտ մնաց) այլևս չի վերադառնա, բայց քաղաքում նոր դեպքեր տեղի ունեցան...

    “SAW 2”
    գործող անձեր
    -----------------------
    ՋՈՆ ԿՐԱՄԵՐ-Սերիական մարդասպան` "Փազզլ"-Մարդասպան մականունով: Ծեր է, ունի գլխուղեղի քաղցկեղ:
    ՔԵՐՐԻ-Քննիչ
    ԷՐԻԿ ՄԵԹՅՈՒՍ-քննիչ
    ԴԱՆԻԵԼ ՄԵԹՅՈՒՍ-Էրիկի որդին
    ՌԻԳԳ-“S.W.A.T.” խմբի սերժանտ
    ՄԱՅՔԼ-ոստիկանությունում աշխատող լրտես
    ԱՄԱՆԴԱ ՅԱՆԳ-կին, որը Ջոնի թակարդներից մեկից փրկվելով, թողել է թմրանյութերը
    ԼԱՈՒՐԱ-մանր գողություններով զբաղվող կին
    ԷԴԴԻՍՈՆ-անբարոյական կին
    ԳՈՒՍ-նախկինում դատված տղամարդ
    ՋՈՆԱՍ-հանցախմբի անդամ
    ԽԱՎԻԵՐ-թմրանյութեր վաճառող տղամարդ
    ՕԲԻ-նախկինում դատված տղամարդ
    ---------------------
    Քաղաքի նախկին հյուրանոցի ստորգետնյա սենյակներից մեկում, աթոռի վրա մի տղամարդ արթնացավ: Առաջինը, ինչ նա զգաց, իր ուսերին ընկնող ծանրությունն էր: Երկրորդը` որ աջ աչքի հետ ինչ-որ բան այն չի: Սկսեց զննել սենյակը: Դիմացը հեռուստացույց կար, որի վրա ինչ-որ նկարներ էին, իսկ կողքը` հայելի: Հայելու մեջ նայելով` տեսավ, որ աչքը սևացել է. այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ մեկը բռունցքով հարվածել էր: Իր ուսերին ընկնող ծանրությունը իրենից ներկայացնում էր մի երկաթյա 2-կողմանի բաց դիմակ: 2 կողմերում էլ մեխեր էին մեխված դեպի ներս: Դիմակը թելով ինչ-որ բեռի էր կապված:

    Սարսափահար սկսեց օգնություն կանչել: Հեռուստացույցը միացավ: Էկրանին երևաց տիկնիկ Բիլլին և ասաց.
    “Բարև, Մայքլ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Ոչ վաղ անցյալում, ինչքան էլ չի կարելի կյանք անվանել քո խղճուկ կյանքը, դու ապրում էիր ուրիշներին նայելու հաշվին: Հասարակությունում դու կոչվում էիր մատնիչ, առնետ, լրտես: Ես անվանում եմ քեզ անարժան այն մարմնին, որը դու կրում ես: Անարժան այն կյանքին, որը տրվել է քեզ: Հիմա մենք կտեսնենք, կարող ես արդյոք հայացք գցել դեպի քո ներքինը, այնպես, ինչպես դեպի քո արտաքինը, զոհել մի բան, ինչի հաշվին ապրել ես: Սարքը քո վզին կոչվում է մահվան դիմակ: Այն ունի վայրկյանաչափ: Եթե ժամանակը ավարտվի, դիմակը կփակվի:”
    Էկրանին երևաց Մայքլի մարմինը:
    “Այն ինչը դու տեսնում ես, քո մարմինն է, ոչ ավել, քան 2 ժամ առաջ: Մի անհանգստացիր. դու խորը քնած ես և ոչինչ չես զգում: Հաշվի առնելով քո ծանր կացությունը, ես քեզ կհուշեմ, թե որտեղ եմ թաքցրել բանալին: Ուրեմն ուշադիր լսիր. այն քո աջ աչքի ետևում է: Ինչքան արյուն կտաս կենդանի մնալու համար, Մայքլ? Ապրել, կամ մեռնել... Կատարիր քո ընտրությունը:”
    Հեռուստացույցը անջատվեց:
    -Ով ես դու!!?...-իրեն կորցրած Մայքլը հեռուստացույցը շուռ տվեց գետնին:

    Հառուստացույցի վրայի նկարները Մայքլի գանգի ռենտգեն-լուսանկարներն էին, որոնց վրա երևում էր բանալու դիրքը: Սակայն Մայքլը չէր հավատում իր տեսածին: Սենյակի ծայրին նա մի տուփ տեսավ: Շարժվեց դեպի այդ տուփը, այն հույսով, որ բանալին այդտեղ կլինի: Դիմակին կապած թելը կտրվեց, և վայրկյանաչափի սլաքը սկսեց պտտվել: Մայքլը բացեց տուփը, բայց բանալու փոխարեն վիրաբուժական դանակ գտավ: Բիլլին չէր խաբել... Մայքլը ուներ մեկ րոպեից էլ պակաս ժամանակ աչքը հանելու, բանալին վերցնելու և 2 կողպեքները քանդելու համար: Կանգնեց հայելու դիմաց, բայց դեռ դանակը աչքին չհասած` ճչաց.
    -Չեմ կարող այլևս!!!

    Երկրորդ փորձը նույնպես անհաջող էր: Մայքլը հուսահատությունից մի կողմ շպրտեց դանակը: Այնուհետև հիստերիայի մեջ չոքեց և սկսեց Աստված կանչել: Երբ սլաքը կատարեց մեկ պտույտ, դիմակը փակվեց: Մեխերը տասնյակ տեղերից մխրճվեցին նրա գանգի մեջ: Մահը վրա հասավ ակնթարթորեն:


    ***
    Էրիկը քայլում էր որդու հետ դեպի տուն: Վերջին ժամանակներում նրա կյանքը հաջող չէր դասավորվում: Այս անգամ նրա որդին գողություն էր արել:
    -Քեզ կարող են դատի տալ:
    -Ինչ անեմ?
    -Քեզ մեղադրում են գողության մեջ:
    -Բա ոնց:
    -Դա ինձ ձեռնտու չէ: Եթե մայրդ չի կարողացել քեզ դաստիարակել, ապա քեզանով պետք է ես զբաղվեմ: Ինչու ես գողանում? Կարծում ես գողանալը լավ բան է?
    -Իսկ ինչ? Մենթ լինելն է լավ բան?
    -Ապուշ, ես քո հայրն եմ:
    -Հավատա, դու ավելի նման ես մենթի: Ես գնում եմ մայրիկի մոտ:
    -Ինչ, ինչ, ինչ?
    -Չես լսում, ինչ է?
    -Այո, չեմ լսում: Կրկնիր, ինչ որ նոր ասացիր:
    -Ասում եմ` գնում եմ մայրիկի մոտ:
    -Ուրեմն ռադ եղիր!!!-զայրացած գոռաց Էրիկը:
    ***
    Էրիկը մտահոգ էր: Որոշեց զանգել որդուն:
    “Բարև ձեզ, սա Դանիելն է, քողեք Ձեր հաղորդագրությունը”
    -Հայրիկն է: Ներիր երեկվա համար: Ես անհանգստանում եմ քեզ համար: Եթե կարող ես, զանգիր:
    Զանգ եկավ: Էրիկը վերցրեց լսափողը:
    -Դանիել?... Ներիր, սերժանտ. կարծում էի, թե որդիս է:... Այո... Հենց հիմա այդտեղ կլինեմ:
    Զանգողը Ռիգգն էր: Նա ասաց, որ սպանություն է տեղի ունեցել: Էրիկը շտապեց դեպքի վայր:

  15. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    -Ինչ կա?-հարցրեց Էրիկը, երբ հասավ դեպքի վայր:
    -Մի կին դիակ է հայտնաբերվել և կանչել է մեզ,-պատասխանեց Քերրին,-ասում է` այս շենքը արդեն 2 տարի է, ինչ չի գործում, բայց երբեմն մարդիկ են այստեղ հայտնվում:
    -Ովքեր?
    -Հավանաբար անօթևաններ: Ինչու չէ` նաև թմրամոլներ: Սա նրանց համար լավ տեղ կարող է լինել:
    -Մահվան ժամանակահատվածը հայտնի է?
    -Մասնագետը նոր է եկել: Ամենայն հավանականությամբ մեռածը քո ընկեր Մայքլն է:
    -Ոչ թե իմ ընկերը, այլ` իմ իրազեկիչը:
    Էրիկը ճանաչեց Մայքլին նրա ոտքի վրա գրվածը տեսնելով: Մայքլի մեջքին “Փազզլի” ստորագրություն էր:
    -Մոտիկից նայիր, քննիչ Մեթյուս:
    -Ինչին նայեմ?
    -Հարցրու նրան, ով գրել է:
    Առաստաղին գրված էր Քերրիի ասածը:

    ***
    Քերրին Էրիկի տանն էր: Հետազոտում էր դեպքի վայրում գտած տեսաժապավենը: Էրիկը ներս մտավ.
    -Դու նրա հետ ընդհանուր բան ունես:
    -Այսինքն?
    -Դու էլ ես սիրում մարդկանց հետ խաղեր խաղալ:
    -Ներիր:
    -Զվարճանում ես սպանության վայրում:
    -Դա ես չեմ. նա է քեզ ասել:
    -Ես չեմ ուզում այդ գործում խառնվել: Առանց այն էլ սեղանիս այսքան զիբիլ կա: Այդքանը քիչ էր` մի բան էլ որդուս հանցագործ կյանքը: Գումարած դրան` ամուսնալուծություն:
    -Ներիր, չգիտեի: Մտածում էի, նորից միասին աշխատենք:
    -Մոռացիր:
    -Արի մոռանանք այն, ինչ մեր միջև է: Բայց մարդասպանը գրել է քո անունը: Դա քեզ ուղղված կանչ է:
    -Դա հերթական մոլագարի հերթական զվարճանքն է:
    -Բայց ես կուզեմ, որ դու ինձ օգնես:
    -Չեմ կարող: Դա քո գործն է:
    -Դու էլ նախկինը չես...-արհամարհանքով ասաց Քերրին և հեռացավ:
    ***
    Էրիկը երազում նորից տեսավ Մայքլի դիակը, նրա մեջքի պատկերը, առաստաղին գրվածը, դիմակը, որի վրա գրված էր. “Վիլսոն Սթիլ”: Էրիկը արթնացավ: Ինչպես նրա մտքով չէր անցել: Վիլսոնի անվան պողպատի գործարան: Ահա թե որտեղ կարող էր թաքնված լինել մարդասպանը: Հաջորդ օրը “S.W.A.T.” խումբը ուղևորվեց դեպի լքված գործարանը: Էրիկը նրանց հետ էր: Խումբը մտավ ներս: Դա մարդասպանի կացարանն էր: Ամենամեծ սենյակում, սեղանի դիմաց նստած էր “Փազզլը”: Նա երկար զգեստով էր, որը նրան ամբողջությամբ ծածկում էր:
    -Ձեռքերը վեր! Էլ չասեմ! Բարձրացրու ձեռքերդ, որ ես տեսնեմ! Ծնկի իջիր,-կարգադրեց սերժանտ Ռիգգը:
    -Վախենամ` չեմ կարող,-գլուխը երևան հանելով` պատասխանեց "Փազզլը":
    Այդ ժամանակ բոլորը տեսան սերիական մարդասպանին: Նա մի նիհար, խրտվիլակ հիշեցնող ծերունի էր: Նրան նայելով` դժվար էր անգամ ենթադրել, որ նա կարող է լինել այն դաժան մարդասպանը, որի մասին թերթերը այդքան գրում էին: Անգամ առանց թթվածնային դիմակի նա դժվարությամբ էր շնչում: Սեղանի մոտ մի պահարան կար, իսկ պահարանում` դեղեր:

    -Ստուգեք նրան,-հրամայեց Ռիգգը:
    Ոստիկանները նրա մոտ ոչ մի կասկածելի բան չհայտնաբերեցին: Ռիգգը դարձավ ծերունուն.
    -Դու իրավունք ունես լռություն պահպանել: Դու իրավունք ունես դատապաշտպանի: Եթե ուզես, կարող ենք քեզ մեկին տրամադրել:
    Այդ ժամանակ եկավ Էրիկը: Նայեց մարդասպանին և ասաց.
    -Բարև: Այսքանը մոտիկ է?-այնուհետև դարձավ ոստիկաններին,-Քարշ տվեք նրա քամակը այստեղից:
    -Բայց ես պետք է մնամ այստեղ, մինչև մի պրոբլեմ չլուծես, քննիչ Մեթյուս,-խոսեց ծերունին:
    -Ինչ պրոբլեմ?
    -Կողքի սենյակում:
    2 ոստիկան մնացին հսկելու, իսկ Ռիգգը, Էրիկը, Քերրին մտան կողքի սենյակը: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկար, բայց Էրիկը մի ծածկոց տեսավ: Բացեց ծածկոցը: Այնտեղ մի քանի էկրաններ կային: Էկրանները ցույց էին տալիս մի ինչ-որ անհայտ շենքի տարբեր սենյակներ: Սենյակներից մեկում միանգամից 8 հոգի կային:
    -Գրողը տանի...-շշնջաց Էրիկը:
    -Ինչ?-հարցրեց Քերրին:
    -Չգիտեմ...
    Քերրին և Ռիգգը մոտեցան էկրաններին: Էրիկը ցույց տվեց սենյակի անկյունում նստած ինչ-որ մեկին:
    -Սա կարծես իմ որդին է... Նա փախցրել է որդուս...-հետո շտապ մոտեցավ ծերունուն և զայրացած հարցրեց.
    -Սա ինչ գրողուցավ է!!? Հեյ! Սա ինչ է!!?
    -Քո որդի Դանիելը: Հիշում ես նրան, չէ?
    -Ես գիտեմ, որ դու կեղտի կտոր ես, բայց ինչ գործ ունի նա անտեր էկրանի վրա!!?
    -Երկար ժամանակ ես էկրաններին չեմ նայել, այդ պատճառով էլ մի քիչ կդժվարանամ պատասխանել: Բայց ես ենթադրում եմ, որ նա նստած է անկյունում և վախկոտի դեմք է ընդունել:
    Նման լկտի պատասխան լսելով` Էրիկը ցանկացավ հարձակվել հյուծված ծերունու վրա, բայց Քերրին նրան կանգնեցրեց.
    -Էրիկ, սպասիր!
    -Դու շուն-շանորդի! Որտեղ է նա?-և եթե Ռիգգը չպահեր նրան, Էրիկը շատ դաժան կվարվեր Ջոնի հետ:
    -Որտեղ է նա? Դա է այն պրոբլեմը, որը պետք է լուծես, քանի ուշ չի: Դանիելը ունի 2 ժամ, մինչև գազը կքայքայի նրա մարմինը: Նա կարյունահոսի իր մարմնի բոլոր ճեղքերից...-Ջոն Կրամերի դեմքին ժպիտ երևաց,-Այո. այնտեղ արյուն կլինի:
    -Դա ինձ չի ասում, թե որտեղ է նաաա!!
    -Նա ապահով տեղում է,-ծերունին լրջացավ:
    Էրիկը բավարարված չէր այդպիսի պատասխանով: Կրկին մոտեցավ էկրաններին:
    -Էրիկ...-դիմեց նրան Քերրին
    -Հեռախոս...
    -Էրիկ, լսիր:
    -Հեռախոս տուր!-Էրիկը չէր ցանկանում լսել: Քերրին հեռախոս տվեց նրան: Էրիկը զանգեց որդուն:
    “Դուք զանգահարել եք Դանիելին: Նա հիմա տեղում չէ”
    Քերրին և Ռիգգը հասկանալով Էրիկի դրությունը դուրս եկան սենյակից: Նախկին քաջարի ոստիկանի աչքերում արցունքներ երևացին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  17. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Իսկ սղոց 4-ը հելելա??

  18. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Օբին, Գուսը, Խավիերը, Ջոնասը, Լաուրան, Դանիելը, Էդդիսոնը և Ամանդան փակված էին անհայտ շինության սենյակներից մեկում: Կենտրոնում չհրկիզվող պահարան կար: Սենյակի անկյունում տեսախցիկ էր տեղադրված: Դուռը կողպված էր: Ամանդան դեռ ուշքի չէր եկել: Ջոնասը փորձում էր արթնացնել նրան.
    -Հեյ: Արթնացիր: Ինձ լսում ես?... Նա դեռ շնչում է:
    Խառնաշփոթ էր տիրում:
    -Սա ինչ է? Տնային կալանք? Մենք բանտում ենք?
    -Ոչ, մենք բանտում չենք:
    -Այնտեղ երկար ես եղել?
    -Այո, երկար:
    -Բացեք անտեր դուռը!!!
    -Կարծում եմ` ոչ ոք չի լսում:
    -Ինչ-որ մեկը լսում է...
    -Ոչ. այդպիսի տեսախցիկները ձայն չեն ընդունում:
    -Գրողը տանի! Կարծում եք` կարող եք արթնանալ սենյակում, առանց իմանալու, թե որտեղ եք?
    -Ենթադրում եմ, երբեք չես խմել:
    -3 տարի առաջ եմ խմած եղել: Քոլեջում: Բայց սա խմել չէ... Սա առևանգում է: Անցած շաբաթ հեռուստացույցով կինո տեսա: Մի տղա լրագրող էր: Պատերազմական գոտում: Նա քնում է հյուրանոցի իր համարում և արթնանում խցում` առանց պատուհանների և լույսի: Եվ նա անց է կացնում այդտեղ 9 տարի!
    -9 տարի? Ստից բան է: Չմտածեք,-կատակեց Խավիերը:
    -Ինչ է նշանակում` չմտածեք:
    -Ուզում եմ ասել` բավական է բողոքենք! Եկեք մի բան անենք:
    -Հանգստանալ է պետք:
    -Ձայներդ! Ես ինչ-որ բան եմ լսում,-դռանը ականջ դնելով` ասաց Էդդիսոնը:
    -Ինչ ես լսում?
    -Ժամացույցի տկտկոց է: Տկտկոց եմ լսում:
    Այդ ժամանակ Ամանդան ուշքի եկավ: Նախ զննեց ինքն իրեն, հետո փսխեց և տեսնելով, որ Ջոնասը իրեն է մոտենում` վախեցածի նման կանգնեց պատի տակ:
    -Մի վախեցիր: Ինչ է քո անունը?-հարցրեց Ջոնասը:
    -Ամանդա... Որտեղ եմ ես?
    -Չգիտեմ: Ոչ ոք չգիտի: Մենք, այնպես ինչպես դու, արթնացել ենք այստեղ:
    -Ոոոոոոոոչ!!! Ոոոչ!-ճչաց Ամանդան:
    -Ամեն ինչ լավ է?
    -Ոոոոոոչ!!
    Ամանդան խելագարվածի պես սկսեց այսկողմ-այնկողմ նետվել` ինչ-որ բան փնտրելով: Պատերից մեկի վրայի քարերից երկուսը սվաղված չէին: Ամանդան հանեց այդ քարերը: Պատի ներսում ձայնագրիչ կար...
    -Ինչ է սա?-հարցրեց Ջոնասը:
    -Այն, ինչ պետք է իմանանք, սրա մեջ է...
    Ամանդան սեղմեց կոճակը:
    “Ողջույններ և բարի գալուստ: Հավատացած եմ` ուզում եք իմանալ, թե որտեղ եք: Ասեմ, որ գլխավորը այն չէ, թե որտեղ եք: Գլխավորը այն է, թե ինչ է թաքնված պատերի հետևում: Փրկություն, եթե դուք արժանանաք դրան: 3 ժամից այս տան դուռը կբացվի: Դժբախտաբար` ունեք ապրելու ընդամենը 2 ժամ: Հենց հիմա դուք մահացու գազ եք շնչում: Շնչում եք այն ժամանակվանից, ինչ այստեղ եք: Եթե լսել եք Տոկիոյի մետրոյի դեպքերի մասին, ապա գիտեք, թե այդ գազը ինչքան վնասակար է մարդու մարմնի համար: Միակ եղանակը այստեղից դուրս գալու համար` հակաթույներ գտնելն է, որոնք ներարկիչներով թաքցված են այս տան մեջ: Դրանցից մեկը ձեր դիմացի պահարանում է: Դուք բոլորդ էլ կրում եք կոմբինացիան: Լավ մտածեք: Թվերը ձեր մտքի ետևում են, իսկ հերթականությունը կարող եք գտնել ծիածանի միջոցով: Կգա պահ, երբ դուք կհասկանաք, որ դուք ավելի շատ ընդհանուր բաներ ունեք, և դուք կիմանաք, թե ինչու եք այստեղ: Դա ձեզ ցույց կտա իքսը: Ուշադիր եղեք: Խաղը սկսված է:”
    -Ով է սա?,-ձայնագրիչը Ամանդայի ձեռքից խլելով` ասաց Ջոնասը:
    -Ինչ է սա նշանակում?,-հարցրեց Էդդիսոնը
    -Ինչպես իմացար, թե որտեղից սա գտնենք?
    Խավիերը սենյակում բանալի և թուղթ գտավ: Թղթի վրա գրված էր. “Մի փորձեք օգտագործել այս բանալին դուռը բացելու համար:”
    -Զառանցանք է! Թքած նրա ասածի վրա!-Խավիերը մոտեցավ դռանը, որպեսզի բացի:
    -Այո, թքած! Լավ միտք է!-Գուսը կիսեց նրա կարծիքը:
    -Ոչ, լավ միտք չէ...-ասաց Ամանդան:
    -Ուրեմն ինչ անենք? Նստած մնանք?
    -Նշված է` մի օգտվեք բանալիից:
    -Ում է քորում այդ գրվածը? Սա մի ախմախ կատակ է: Եվ ես կարծում եմ, որ պետք է վերջ տալ այս ամենին,-Խավիերը բանալին տեղադրեց դռան անցքի մեջ:
    Գուսը նայեց դռան անցքից: Նա չտեսավ, որ դռան հետևում ատրճանակ կա, որը ուղղված է դեպի անցքը: Խավիերը պտտեց բանալին: Ատրճանակը կրակեց Գուսի աչքին: Գուսը անշնչացած ընկավ: Սարսափը պատեց բոլորին: Բոլորը ճչում էին:


    -Ավելի լավ է հենց հիմա սկսել խոսելը: Ինչ է սա?-հարցրեց Ջոնասը Ամանդային:
    -Սա խաղ է...-կմկմալով պատասխանեց Ամանդան:
    -Ոչ մի գրողի տարած խաղ! Նրա երեսը հենց նոր այլանդակվեց!
    -Նա փորձարկում է մեզ...
    -Ով է փորձարկում մեզ?
    -“Փազզլը”...
    -Նա ով է!?
    -Կարդում ես նորություններ?-հարցրեց Էդդիսոնը
    -Ոչ! Ով է նա?
    -Նա սերիական մարդասպան է...-հետևեց պատասխանը:
    -Ոչ!-առարկեց Ամանդան,-Նա փորձում է մեզ: Ուզում է որ մենք փրկվենք! Բայց մենք պետք է խաղանք կանոններով:
    -Նորից եմ հարցնում. որտեղից այդ ամենը գիտես?
    -Արդեն խաղացել եմ...
    ***
    Այդ ամենը էկրանի վրա դիտում էր Էրիկը: Հաջորդ զոհը կարող է լինել նրա որդին:
    -Ինչ կուզես ինձանից!!?-հարցրեց Էրիկը Ջոնին:
    -Մի փոքր քո ժամանակից:
    -Ժամանակ չունեմ:
    -Դու ինձ հարցրեցիր, ես էլ քեզ պատասխանեցի: Հավատա, երբ ասում եմ, որ քո որդին վտանգի մեջ է:
    -Ասենք ես մի փոքր իմ ժամանակից տվեցի քեզ: Հետո?
    -Ես պետք է զրուցեմ քեզ հետ: Մնացածները պետք է դուրս գան: Սրանք են իմ պայմանները:
    -Ոչ: Ոչ ոք դուրս չի գա: Սա հանցագործության վայր է:
    -Անպայման չի նրանք դուրս գան շինությունից: Նրանք պետք է դուրս գան այս տարածքից: Այնքան, որ ես կարողանամ քեզ հետ զրուցել: Եթե համաձայնես, նորից կտեսնես քո որդուն:
    -Եթե չտեսնեմ որդուս, Աստծո անունով եմ երդվում, գլուխդ կպոկեմ!
    -Չեմ ուզում զայրացնել քեզ, քննիչ, բայց ես քաղցկեղով հիվանդ եմ: Միթե հնարավոր է ինձ ցավ պատճառել, եթե ես արդեն ցավի մեջ եմ?
    ***
    -Իմ ուղղարկած ինժիներների խումբը արդեն ճանապարհին է: Նրանք պետք է հետազոտեն, թե որտեղից է տեսագրությունը գալիս: Մեկ, կամ գուցե 2 ժամից,-ասաց Քերրին:
    Էրիկը ներս եկավ.
    -Նա ուզում է ինձ հետ առանձին զրուցել:
    -Ուրեմն, զրուցիր:
    -Թքած այդ ամենի վրա! 5 րոպեում հին մեթոդը կգործի!-ասաց Ռիգգը:
    -Նա չի արձագանքում բռնությանը: Դու դա գիտես:
    -Մի թերագնահատիր իմ մեթոդները!-Ռիգգը չէր սիրում, երբ իրեն հակառակվում էին:
    -Հենց առաջին օրվանից ես այս գործի մեջ եմ: Բոլոր կտորները իրար միացնելու համար այդքան աշխատել եմ:
    -Երևի դրանից է, որ դու սեփական ընտանիքդ չունես և չես հասկանում, ինչ է կատարվում այս մարդու ներսում:
    Քերրին դարձավ Էրիկին.
    -Նայիր:
    -Ոչ... Մի խոսիր ինձ հետ...
    -Լսիր, դու միևնույն է արդեն կորցրել ես որդուդ իմ պատճառով: Դա այլևս չի կրկնվի:
    -Ինչ ես առաջարկում?
    -Զրուցիր նրա հետ: Մեզ ժամանակ տրամադրիր: Դու կարող ես հաղթել, Էրիկ! Դու կարող ես նրան հաղթել!
    Էրիկը որոշեց կատարել “Փազզլի” պահանջը` նստել և զրուցել, մինչև էկրաններին միացրած ժամացույցի ցույց տված ժամանակը ավարտվի: Իսկ ավարտին մնացել էր մեկուկես ժամ:

    Իսկ սղոց 4-ը հելելա??
    ուղիղ մի շաբաթից
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 19.10.2007, 16:54:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Ջոնասը ուշադիր լսում էր ձայնագրությունը և փորձում ինչ-որ բան մտածել: Մյուսները զբաղված էին ինչ-որ բան փնտրելով: Կոնկրետ ինչ` իրենք էլ չգիտեին:
    “Միակ եղանակը այստեղից դուրս գալու համար` հակաթույներ գտնելն է, որոնք ներարկիչներով թաքցված են այս տան մեջ: Դրանցից մեկը ձեր դիմացի պահարանում է: Դուք բոլորդ էլ կրում եք կոմբինացիան: Լավ մտածեք: Թվերը ձեր մտքի ետևում են, իսկ հերթականությունը...”
    Հանկարծ դուռը բացվեց: 7 հոգով զգուշությամբ դուրս եկան սենյակից: Գուսի մեռնելուց հետո ամեն քայլ անելուց նրանք իրենց շուրջն էին նայում: Միջանցքի անկյունում բեյսբոլի հարիչ կար, որի ծայրին մեխեր էին մեխած: Խավիերը վերցրեց այն և շարժվեց առաջ:
    -Հեյ! Սպասիր! Այդ ուր?-հարցրեց Ջոնասը:
    -Գնում եմ հակաթույն գտնելու, որպեսզի կենդանի դուրս գամ այստեղից:
    -Հակաթույն? Տես! Դու արդեն փակված ես! Դու գործ ունես այս տան տիրոջ հետ: Գիտես, որ ոչ մի հակաթույն էլ չի օգնի: Նայիր. դռները փակ են:
    Խավիերը թխկթխկացրեց պատին.
    -Լսում ես? Սա փայտ է: Պլաստմասսա է: Սա ամրոց չէ: Սա մի անտեր տուն է:
    -Ես ընդամենը ասում եմ միասին մի պլան մտածենք:
    -Դե դուք մտածեք: Հիմա ես այստեղից դուրս կգամ:
    Խավիերը մի ընդարձակ սենյակ մտավ: Մի փայտե դուռ կար, որի վրա գրված էր. “Ելք”: Մյուսները եկան նրա հետևից: Խավիերը հանեց բանալին և զգուշորեն փորձեց բացել դուռը: Բայց բանալին չէր բռնում: Խավիերը շպրտեց բանալին, որը վերցրեց Ջոնասը և դրեց գրպանը:
    ***
    Ոստիկանները դուրս եկան տարածքից, իսկ Էրիկը կանգնեց Ջոնի առաջ.
    -Դե, արի զրուցենք:
    -Նստիր, Էրիկ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Կանոնները հասարակ են. այն ինչ պետք է անես, պետք է նստես և ինձ հետ զրուցես: Ժամանակը վերջանալուց հետո կգտնես որդուդ` ապահով տեղում: Մենք ինչպես հարկն է չծանոթացանք: Իմ անունը Ջոն է:
    Էրիկը գոտկատեղից թաքուն մի ռացիա հանեց և դրեց գետնին: Ռացիան միացրած էր Քերրի ռացիային, որը գտնվում էր կողքի սենյակում: Քերրին ու Ռիգգը լսում էին խոսակցությունը:
    -Որտեղից “Jigsaw” մականունը?
    -Ոչ...-ծիծաղեց Ջոնը,-Այդ մականունը ստեղծել են ոստիկանները և մամուլը: Ես դա երբեք չեմ ընդունել: Պատկերը, որ ես փորագրում եմ զոհերի համար, ընդամենը նշանակում է, որ նրանց ինչ-որ բան պակասում է. մարդկային "փազզլի" անփոխարինելի կտոր. գոյատևման բնազդ:
    -Այս ամենը իրոք հետաքրքիր է, Ջոն! Բայց հիմա ես կուզեմ, որ դու խոսես ինձ հետ, թե...
    -Ես քեզ հետ խոսում եմ,-ընդհատեց Ջոնը,-իսկ դու չես լսում: Մի մոռացիր կանոնները:
    -Ես լսում եմ քեզ: Բայց այդ ամենը նույն հիվանդագին զառանցանքն է, ինչ ես լսում եմ ամեն 2 վայրկյանը մեկ` ախմախներին հարցաքննելուց:
    ***
    Խավիերը հարիչով հարվածում էր դռանը: Մի քանի հարվածից հետո դուռը ջարդվեց, բայց դռան հետևում հաստ ալիքավոր թիթեղ կար:
    -Գրողը տանիիի!!!
    -Ինչպես տեսանք, մեկ վայրենին բավական չէ դուռ բացելու համար: Ուրիշ տարբերակներ կան?-հարցրեց Էդդիսոնը: Դա զայրացրեց Խավիերին, որը չդիմացավ և ասաց.
    -Եվ նայեք, թե ով էլ խոսում է! Միակ դուռը, որ դու կարող ես բացել, ազդրերիդ միջև է!
    -Փակիր գարշելի բերանդ, հասկացար!?-Էդդիսոնը վեր թռավ տեղից և հարձակվեց նրա վրա:
    -Դու փակիր բերանդ!!
    -Տխմար!
    -Ես քո...
    -Վերջ! Վերջացրեք!-Ջոնասը հանդարտեցրեց նրանց, այլապես կռիվը կվերածվեր ծեծկռտուքի:
    Ամանդան և Լաուրան ներս մտան:
    -Գտաք ինչ-որ բան,-հարցրեց Դանիելը:
    -Ոչ: Ոչինչ...-պատասխանեց Լաուրան:
    Երկուսով շարունակեցին իրենց որոնումները:
    Ջոնասը Խավիերի թևին բանտարկյալի դաջվածք նկատեց:
    -Դաջվածքդ... Ջոլիեթինն է... Այդպես է?
    -Այո! Եվ?
    -Ես այդտեղ նստել եմ:
    -Եվ հպարտ ես?
    Ջոնասը դարձավ դեպի Էդդիսոնը.
    -Իսկ դու որտեղ ես նստել?
    -Ինչ ես ուզում դրանով ասել?
    -Ուզում եմ ասել, որ դու նման չես բարձրագույն դպրոցում սովորողի, չէ? Կարծում եմ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ձայնագրության վրա: Այն ասում էր, որ մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան կարծում ենք: Տեսեք. մեզանից երեքը...
    Ջոնասը կիսատ թողեց խոսքը, քանի որ Լաուրան կանչեց.
    -Հեյ! Այստեղ դուռ եմ գտել:
    Դուռը տանում էր դեպի ներքնահարկ: Յոթով զգուշությամբ սկսեցին իջնել: Խավիերը մի խրտվիլակ տեսավ: Խրտվիլակի “կրծքին” դանակով ծրար էր ամրացված, որի վրա գրված էր “Օբի”:
    Ծրարում ձայներիզ կար: Ջոնասը վերցրեց այն և դրեց ձայնագրիչի մեջ: Սենյակի կենտրոնում մի խցիկ կար: Դա մի մեծ գազային վառարան էր: Օբին մոտեցավ վառարանին և հանեց փականները: Նա գիտեր, որ պետք է խաղ խաղար...
    “Բարև, Օբի: Ես ուզում եմ խաղ խաղալ: Տարիների ընթացքում դու այրել ես քեզ շրջապատողներին քո ստերով և շողոքորթություններով: Հիմա հնարավորություն ունես մաքրելու հոգիդ այն խաղով, որ դու կխաղաս ուրիշների համար: Խցի ներսում 2 ներարկիչ կա հակաթույնով այն թույնի դեմ, որը հոսում է ձեր երակներով: Դրանցից մեկը ես նվիրում եմ քեզ, մյուսների առևանգելուն օգնելու համար, իսկ երկրորդը կնվիրես դու: Ամեն դեպքում, նրանցից մեկին վճարած կլինես: Հիշիր. քանի որ դժողքում ես, միայն սատանան կարող է քեզ օգնել:”
    -Սպասիր մի րոպե! Ինչ է սա նշանակում. “մյուսներին առևանգելու համար”?-զարմացած հարցրեց Ջոնասը:
    -Նա է, որ մեզ բերել է այստեղ,-խոսեց Լաուրան,-... Մեքենան... Դա... Ես գիտեի, որ դա նա է: Դու վերջին մարդն էիր, որին ես տեսել եմ, մինչ այստեղ արթնանալը... Դու ես արել դա...
    -Համոզված ես?
    -Առավել քան համոզված եմ:
    -Իմ փոխարեն դու էլ նույնը կանեիր: Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել,-ասաց Օբին:
    -Ես քեզ ընտրություն կտամ,-Խավիերը խրտվիլակի կրծքից վերցրեց դանակը,-ունես մեկ րոպե մեզ այստեղից դուրս հանելու համար!
    -Ես ելքի տեղը չգիտեմ:
    -Հիմարություն!-շիշ վերցնելով` բացականչեց Լաուրան,-դու ես մեզ այստեղ բերել, դու էլ տար!
    -Ոչ, չեմ կարող:
    -Ուրեմն մեռած ես,-սպառնաց Խավիերը:
    -Ներիր:
    Խավիերը դանակը մոտեցրեց Օբիի վզին:
    -Սպասիր!-մեջ ընկավ Էդդիսոնը,-վառարանում 2 հակաթույն կա, իսկ մենք ժամանակ ենք սպանում:
    -Ժամանակ ենք սպանում! Ձեռ ես առնում!?-զայրացավ Լաուրան,-Գիշերվա կեսին նա փախցրել է ինձ:
    -Մենք անգամ չգիտենք, թե ներարկիչների մեջ ինչ կա,-ինչպես միշտ իր կարծիքը հայտնեց Ջոնասը:
    Ինչ էլ որ լիներ ներարկիչների մեջ, բոլորի դրությունը ծանր էր: Լաուրան դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում, իսկ Էդդիսոնը հազում էր, և նրա բերանից արյուն էր դուրս գալիս:
    -Դու ուզում ես ազատվել?-հարցրեց Դանիելը Խավիերին:
    -Այո! Ուրիշ ով պետք է մտնի?...-Խավիերը դարձավ Օբիին,-հենց հիմա կմտնես ու կբերես դրանք: Թե չէ` կանգնածդ տեղում կսպանեմ քեզ!!!
    Օբին ամենևին էլ չէր վախենում Խավիերի սպառնալիքներից: Անգամ ինքը իր ձեռքով բռնեց դանակից և թեթևակի կտրեց վզի մաշկը, ասելով.
    -Եթե դանակով ես ինձ վերաբերմունք ցույց տալիս, մի քիչ կտրիր: Ես կմտնեմ ներարկիչների հետևից:
    Օբին մտավ վառարանի մեջ: 2 ներարկիչները կախված էին շղթաներից: Օբին վերցրեց առաջինը, որին պահող շղթան բարակ էր և հեշտ էր կտրել:
    -Այս մեկը ինձ:
    -Շտապիր:
    2-րդ ներարկիչի շղթան ավելի հաստ էր: Օբին ավելի ուժեղ քաշեց այդ շղթայից: Վառարանի դուռը փակվեց: Կրակը սկսեց վառվել:
    -Այս ինչ է!?
    -Ինչ է տեղի ունենում!?-հարցրեց Խավիերը:
    -Բացեք դուռը!!
    -Փակ է!!-Խավիերը չէր կարողանում բացել այն:
    -Բացեք դուռը! Բացեք գրողի տարած դուռը!!
    -Մեկդ եկեք, հանեք նրան այդտեղից!
    -Դուռըըըը!
    Կրակը ուժեղանում էր: Ջոնասը փորձեց Խավիերի հետ միասին բացել դուռը, բայց չէր ստացվում: Ջոնասը իր կոստյումով փորձեց հանգցնել կրակը: Բայց այն շարունակում էր ուժեղանալ: Մյուսները սարսափից քարացած կանգնել էին: Օբին վառարանի պատին սատանայի նկար տեսավ, որը մատով մի ուղղություն էր ցույց տալիս: Պատուհան տեսավ: Խավիերը նույնպես տեսավ այդ պատուհանը: Հարիչով ջարդեց այն: Օբին հանեց ձեռքը և գլուխը, բայց ավելին չկարողացավ անել: Նա այրվել էր:
    -Ներարկիչները! Նա կորցրել է ներարկիչները!! Ինձ պետք են դրանք!!-Խավիերը հույս ուներ, որ ինքը կստանա երկրորդը:


  21. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Օբին, Գուսը, Խավիերը, Ջոնասը, Լաուրան, Դանիելը, Էդդիսոնը և Ամանդան փակված էին անհայտ շինության սենյակներից մեկում: Կենտրոնում չհրկիզվող պահարան կար: Սենյակի անկյունում տեսախցիկ էր տեղադրված: Դուռը կողպված էր: Ամանդան դեռ ուշքի չէր եկել: Ջոնասը փորձում էր արթնացնել նրան.
    -Հեյ: Արթնացիր: Ինձ լսում ես?... Նա դեռ շնչում է:
    Խառնաշփոթ էր տիրում:
    -Սա ինչ է? Տնային կալանք? Մենք բանտում ենք?
    -Ոչ, մենք բանտում չենք:
    -Այնտեղ երկար ես եղել?
    -Այո, երկար:
    -Բացեք անտեր դուռը!!!
    -Կարծում եմ` ոչ ոք չի լսում:
    -Ինչ-որ մեկը լսում է...
    -Ոչ. այդպիսի տեսախցիկները ձայն չեն ընդունում:
    -Գրողը տանի! Կարծում եք` կարող եք արթնանալ սենյակում, առանց իմանալու, թե որտեղ եք?
    -Ենթադրում եմ, երբեք չես խմել:
    -3 տարի առաջ եմ խմած եղել: Քոլեջում: Բայց սա խմել չէ... Սա առևանգում է: Անցած շաբաթ հեռուստացույցով կինո տեսա: Մի տղա լրագրող էր: Պատերազմական գոտում: Նա քնում է հյուրանոցի իր համարում և արթնանում խցում` առանց պատուհանների և լույսի: Եվ նա անց է կացնում այդտեղ 9 տարի!
    -9 տարի? Ստից բան է: Չմտածեք,-կատակեց Խավիերը:
    -Ինչ է նշանակում` չմտածեք:
    -Ուզում եմ ասել` բավական է բողոքենք! Եկեք մի բան անենք:
    -Հանգստանալ է պետք:
    -Ձայներդ! Ես ինչ-որ բան եմ լսում,-դռանը ականջ դնելով` ասաց Էդդիսոնը:
    -Ինչ ես լսում?
    -Ժամացույցի տկտկոց է: Տկտկոց եմ լսում:
    Այդ ժամանակ Ամանդան ուշքի եկավ: Նախ զննեց ինքն իրեն, հետո փսխեց և տեսնելով, որ Ջոնասը իրեն է մոտենում` վախեցածի նման կանգնեց պատի տակ:
    -Մի վախեցիր: Ինչ է քո անունը?-հարցրեց Ջոնասը:
    -Ամանդա... Որտեղ եմ ես?
    -Չգիտեմ: Ոչ ոք չգիտի: Մենք, այնպես ինչպես դու, արթնացել ենք այստեղ:
    -Ոոոոոոոոչ!!! Ոոոչ!-ճչաց Ամանդան:
    -Ամեն ինչ լավ է?
    -Ոոոոոոչ!!
    Ամանդան խելագարվածի պես սկսեց այսկողմ-այնկողմ նետվել` ինչ-որ բան փնտրելով: Պատերից մեկի վրայի քարերից երկուսը սվաղված չէին: Ամանդան հանեց այդ քարերը: Պատի ներսում ձայնագրիչ կար...
    -Ինչ է սա?-հարցրեց Ջոնասը:
    -Այն, ինչ պետք է իմանանք, սրա մեջ է...
    Ամանդան սեղմեց կոճակը:
    “Ողջույններ և բարի գալուստ: Հավատացած եմ` ուզում եք իմանալ, թե որտեղ եք: Ասեմ, որ գլխավորը այն չէ, թե որտեղ եք: Գլխավորը այն է, թե ինչ է թաքնված պատերի հետևում: Փրկություն, եթե դուք արժանանաք դրան: 3 ժամից այս տան դուռը կբացվի: Դժբախտաբար` ունեք ապրելու ընդամենը 2 ժամ: Հենց հիմա դուք մահացու գազ եք շնչում: Շնչում եք այն ժամանակվանից, ինչ այստեղ եք: Եթե լսել եք Տոկիոյի մետրոյի դեպքերի մասին, ապա գիտեք, թե այդ գազը ինչքան վնասակար է մարդու մարմնի համար: Միակ եղանակը այստեղից դուրս գալու համար` հակաթույներ գտնելն է, որոնք ներարկիչներով թաքցված են այս տան մեջ: Դրանցից մեկը ձեր դիմացի պահարանում է: Դուք բոլորդ էլ կրում եք կոմբինացիան: Լավ մտածեք: Թվերը ձեր մտքի ետևում են, իսկ հերթականությունը կարող եք գտնել ծիածանի միջոցով: Կգա պահ, երբ դուք կհասկանաք, որ դուք ավելի շատ ընդհանուր բաներ ունեք, և դուք կիմանաք, թե ինչու եք այստեղ: Դա ձեզ ցույց կտա իքսը: Ուշադիր եղեք: Խաղը սկսված է:”
    -Ով է սա?,-ձայնագրիչը Ամանդայի ձեռքից խլելով` ասաց Ջոնասը:
    -Ինչ է սա նշանակում?,-հարցրեց Էդդիսոնը
    -Ինչպես իմացար, թե որտեղից սա գտնենք?
    Խավիերը սենյակում բանալի և թուղթ գտավ: Թղթի վրա գրված էր. “Մի փորձեք օգտագործել այս բանալին դուռը բացելու համար:”
    -Զառանցանք է! Թքած նրա ասածի վրա!-Խավիերը մոտեցավ դռանը, որպեսզի բացի:
    -Այո, թքած! Լավ միտք է!-Գուսը կիսեց նրա կարծիքը:
    -Ոչ, լավ միտք չէ...-ասաց Ամանդան:
    -Ուրեմն ինչ անենք? Նստած մնանք?
    -Նշված է` մի օգտվեք բանալիից:
    -Ում է քորում այդ գրվածը? Սա մի ախմախ կատակ է: Եվ ես կարծում եմ, որ պետք է վերջ տալ այս ամենին,-Խավիերը բանալին տեղադրեց դռան անցքի մեջ:
    Գուսը նայեց դռան անցքից: Նա չտեսավ, որ դռան հետևում ատրճանակ կա, որը ուղղված է դեպի անցքը: Խավիերը պտտեց բանալին: Ատրճանակը կրակեց Գուսի աչքին: Գուսը անշնչացած ընկավ: Սարսափը պատեց բոլորին: Բոլորը ճչում էին:


    -Ավելի լավ է հենց հիմա սկսել խոսելը: Ինչ է սա?-հարցրեց Ջոնասը Ամանդային:
    -Սա խաղ է...-կմկմալով պատասխանեց Ամանդան:
    -Ոչ մի գրողի տարած խաղ! Նրա երեսը հենց նոր այլանդակվեց!
    -Նա փորձարկում է մեզ...
    -Ով է փորձարկում մեզ?
    -“Փազզլը”...
    -Նա ով է!?
    -Կարդում ես նորություններ?-հարցրեց Էդդիսոնը
    -Ոչ! Ով է նա?
    -Նա սերիական մարդասպան է...-հետևեց պատասխանը:
    -Ոչ!-առարկեց Ամանդան,-Նա փորձում է մեզ: Ուզում է որ մենք փրկվենք! Բայց մենք պետք է խաղանք կանոններով:
    -Նորից եմ հարցնում. որտեղից այդ ամենը գիտես?
    -Արդեն խաղացել եմ...
    ***
    Այդ ամենը էկրանի վրա դիտում էր Էրիկը: Հաջորդ զոհը կարող է լինել նրա որդին:
    -Ինչ կուզես ինձանից!!?-հարցրեց Էրիկը Ջոնին:
    -Մի փոքր քո ժամանակից:
    -Ժամանակ չունեմ:
    -Դու ինձ հարցրեցիր, ես էլ քեզ պատասխանեցի: Հավատա, երբ ասում եմ, որ քո որդին վտանգի մեջ է:
    -Ասենք ես մի փոքր իմ ժամանակից տվեցի քեզ: Հետո?
    -Ես պետք է զրուցեմ քեզ հետ: Մնացածները պետք է դուրս գան: Սրանք են իմ պայմանները:
    -Ոչ: Ոչ ոք դուրս չի գա: Սա հանցագործության վայր է:
    -Անպայման չի նրանք դուրս գան շինությունից: Նրանք պետք է դուրս գան այս տարածքից: Այնքան, որ ես կարողանամ քեզ հետ զրուցել: Եթե համաձայնես, նորից կտեսնես քո որդուն:
    -Եթե չտեսնեմ որդուս, Աստծո անունով եմ երդվում, գլուխդ կպոկեմ!
    -Չեմ ուզում զայրացնել քեզ, քննիչ, բայց ես քաղցկեղով հիվանդ եմ: Միթե հնարավոր է ինձ ցավ պատճառել, եթե ես արդեն ցավի մեջ եմ?
    ***
    -Իմ ուղղարկած ինժիներների խումբը արդեն ճանապարհին է: Նրանք պետք է հետազոտեն, թե որտեղից է տեսագրությունը գալիս: Մեկ, կամ գուցե 2 ժամից,-ասաց Քերրին:
    Էրիկը ներս եկավ.
    -Նա ուզում է ինձ հետ առանձին զրուցել:
    -Ուրեմն, զրուցիր:
    -Թքած այդ ամենի վրա! 5 րոպեում հին մեթոդը կգործի!-ասաց Ռիգգը:
    -Նա չի արձագանքում բռնությանը: Դու դա գիտես:
    -Մի թերագնահատիր իմ մեթոդները!-Ռիգգը չէր սիրում, երբ իրեն հակառակվում էին:
    -Հենց առաջին օրվանից ես այս գործի մեջ եմ: Բոլոր կտորները իրար միացնելու համար այդքան աշխատել եմ:
    -Երևի դրանից է, որ դու սեփական ընտանիքդ չունես և չես հասկանում, ինչ է կատարվում այս մարդու ներսում:
    Քերրին դարձավ Էրիկին.
    -Նայիր:
    -Ոչ... Մի խոսիր ինձ հետ...
    -Լսիր, դու միևնույն է արդեն կորցրել ես որդուդ իմ պատճառով: Դա այլևս չի կրկնվի:
    -Ինչ ես առաջարկում?
    -Զրուցիր նրա հետ: Մեզ ժամանակ տրամադրիր: Դու կարող ես հաղթել, Էրիկ! Դու կարող ես նրան հաղթել!
    Էրիկը որոշեց կատարել “Փազզլի” պահանջը` նստել և զրուցել, մինչև էկրաններին միացրած ժամացույցի ցույց տված ժամանակը ավարտվի: Իսկ ավարտին մնացել էր մեկուկես ժամ:

    ուղիղ մի շաբաթից
    Մեկ շաբաթից Հայաստանում, թե արտասահմանում:

  22. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Մեկ շաբաթից Հայաստանում, թե արտասահմանում:
    Ամերիկայում: Իսկ Հայաստան չեմ կարա ասեմ: Երևի մյուս տարի նոր հասնի:


    ------------------------------------------------------------------------
    -Ռիգգը մտահոգ էր:
    -Եվս մեկը մեռավ, Քերրի: Ինչքան ժամանակ դեռ պետք է վատնենք այդ անասունի վրա?
    -Մենք ժամանակ չենք կորցնում: Մենք անում ենք այն, ինչ պետք է:
    -Այդպես չեմ կարծում:
    Մնացել էր 1 ժամ 17 րոպե...
    ***
    -Տեսնում ես, քննիչ, Դարվինի տեսությունը էվոլյուցիայի մասին, որը հիմնված էր մի փոքրիկ ճանապարհորդության վրա Գալապագոսներով, այլևս այս մոլորակի վրա չի գործում:
    -Ինչ ես ուզում!?-Էրիկը վրդովվում էր այն բանից, որ իր որդին վտանգի մեջ է, իսկ ինքը համաձայնել է ինչ-որ խելառի լսել:
    -Ես հանգիստ եմ երևում: Այդպես չէ? Եվ քո որդին էլ էկրանին է:
    -Ես չեմ կարող տալ քեզ այն, ինչ ուզում ես, եթե չգիտեմ, թե ինչ զիբիլ է դա!
    -Դու գիտես, թե ինչ է դա: Ընդամենը հիշիր կանոնները:
    -Ոչ! Դու ասացիր, որ ուզում ես խոսել, հետո ասացիր, որ ուզում ես խաղ խաղալ: Դու խոսում ես, բայց դա ոչինչ չի նշանակում!
    -Որն է քաղցկեղի դեղը, Էրիկ?
    -Ինչ?
    -Քաղցկեղի դեմ դեղը: Որն է դա?
    -Չգիտեմ: Բայց հաստատ ոչ մարդկանց սպանելը և տանջանքների ենթարկելը` քո հիվանդ հաճույքների համար:
    -Կյանքումս մարդ չեմ սպանել: Դա նրանց մեղքով է եղել:
    -Լավ: Բայց զենքը ինչ-որ մեկի գլխին պահելը և ուժով ստիպելը, որ նա սեղմի ձգանը, նույնպես սպանություն է:
    -Իսկ երբվանից է ուժ կիրառելը քեզ համար պրոբլեմների լուծում հանդիսանում? Ինչու ես այդքան ուզում քո որդուն հետ բերել?
    -Որովհետև նա իմ որդին է:
    -Իսկ ինչ ասացիր նրան վերջին անգամ? Ասացիր, որ նրան սիրում ես?
    -Ուրեմն ռադ եղիր!!!
    -Կարծես թե որդուդ մահվան մոտալուտ լուրը քեզ ստիպել է գործել,-շարունակեց Ջոնը:-Ինչու ես գործում միայն այն ժամանակ, երբ կյանքը վտանգի մեջ է?
    -Ես միշտ սիրել եմ իմ որդուն: Եվ դա երբեք չի փոխվել:
    -Հմմմ... Դա փոխվել է հիմա: Մահվան շունչը փոխում է ամեն ինչ: Եթե ես քեզ ասեի քո սեփական մահվան օրն ու ժամը, այն քո ներքին աշխարհը կկործաներ:
    -Գիտեմ:
    -Կարող ես պատկերացնել, թե ինչ զգացողություն է արթնանում, երբ ինչ-որ մեկը կանչում է քեզ և ասում, որ մեռնում ես? Մեկ վայրկյանում աշխարհը փոխվում է: Դու ամեն ինչին այլ կերպ ես նայում: Ամեն ինչի համը զգում ես: Նույնիսկ ջրով լի բաժակն է համ ստանում, կամ զբոսայգում զբոսնելը:
    -Ժամանակը անցնում է, Ջոն...
    -Շատ մարդիկ բախտավոր են, քանի որ չգիտեն, թե երբ է ժամանակը վերջանալու, բայց հենց դա նրանց չի թողնում ապրել իրենց իսկական կյանքով: Նրանք խմում են բաժակի ջուրը, բայց չեն զգում ջրի համը:
    -Դու դեռ դա կարող ես ուղղել, Ջոն:
    -Բայց դու կարող ես ուղղել ինքդ քեզ?
    -Ինձ հնարավոր չէ ուղղել:
    -Ես քաղցկեղ ունեմ:
    -Կարծում ես, թե քաղցկեղը արդարացնում է քո գործունեությունը?
    -Ոչ: Քաղցկեղը այն է, ինչից սկսել է իմ գործը: Դա այն պահին է եղել, երբ ես որոշել եմ վերջ տալ կյանքիս: Այդ ժամանակ ես հասկացա իմ նշանակությունը: Ես մեքենաս քշեցի դեպի անդունդը: Իմ մարմինը այնքան ուժեղ չէր, որպեսզի պայքարեի քաղցկեղի բջիջների դեմ, բայց ես ապրեցի այդ թռիչքից հետո: Ի զարմանս ինձ, ես կենդանի մնացի: Եվ որոշեցի կյանքիս մնացած մասում ուսումնասիրել մարդկային բնավորությունը: Հասկանում ես, Էրիկ?
    -Դու հնարավորություն ունես հենց հիմա ինչ-որ բան անելու: Ասա, որտեղ է իմ որդին, և ես կօգնեմ քեզ:
    -Ես քո օգնության կարիքը չունեմ, և կարող եմ ասել, որ դեռևս չես հասկանում: Նրանք, ովքեր չեն գնահատում կյանքը, արժանի չեն կյանքի:
    -Իմ որդին գնահատում է իր կյանքը:
    -Իսկ դու գնահատում ես քո կյանքը? Գնահատում ես որդունդ?
    -Արդեն զզվեցի!!!
    -Մի մոռացիր կանոնները: Դրանք քեզ կօգնեն գտնել որդուդ:
    Բայց Էրիկը չլսեց: Նա նորից մտավ կողքի սենյակը, իսկ սստիկանները շարունակեցին հսկել Ջոնին:
    Մնացել էր 54 րոպե...
    ***
    Լաուրան արդեն չէր կարողանում ոտքի վրա մնալ առանց Դանիելի օգնության: Ջոնասը, Էդդիսոնը և Խավիերը գնացել էին դուռ փնտրելու:
    -Ամանդա. ասում ես` կենդանի ես մնացել?-հարցրեց Դանիելը:
    -Այո: Եվ?
    -Ասում ես, որ խաղացել ես և փրկվել:
    -Այո:
    -Ուրեմն, մենք էլ կարող ենք փրկվել...
    -Այո:
    -Ամանդա. ինչու է նա քեզ ընտրել?
    -Որովհետև ես կեղտոտ թմրամոլ էի: Բայց ամենազվարճալին` ես անցա փոքրիկ փորձությունը:
    -Եթե դու անցել ես, ապա ինչու ես նորից այստեղ?
    -Որովհետև ես երակներս էի կտրում:
    -Ինչքան ժամանակ?
    -Սկսել էի բանտից:
    -Իս ինչու էիր ձերբակալվել?
    -Թմրանյութեր պահելու համար:
    -Բայց եթե ասեմ, որ դրա համար...
    -Այդ մասին միգուցե խոսես այն մենթի հետ, ով ինձ ձերբակալել է?-ընդհատեց Ամանդան,-Ենթադրում եմ, որ երբեք բանտ չես նստել:
    -Ոչ: Մի քանի անգամ կարող էի, բայց... Իմ հայրը... Նա իսկական պնդաճակատն է: Նա միգուցե հենց հիմա փնտրում է ինձ... Որպեսզի դաս տա ինձ իմ անհետանալու համար:
    -Այո, միգուցե:
    Այդ ժամանակ եկավ Ջոնասը:
    -Մենք դուռ ենք գտել:
    ***
    -Միայն մեկն է, որ կողպված չէ, բայց մենք չենք կարողանում այն բացել:
    Խավիերը հրում էր դուռը, բայց այն չէր ուզում բացվել: Երևում էր, դռան հետևում ինչ-որ բան կար, որ պահում էր դուռը:
    -Երևի այդտեղ թակարդ է,-ենթադրեց Ամանդան:
    -Տիկին! Ամբողջ տունը թակարդ է, ինչ է?-Խավիերը ավելի ուժեղ հրեց դուռը:
    -Ինչ-որ մեկը չի ուզում, որ մենք այդտեղ մտնենք:
    Դռան վրա լար էր ամրացված, որի մի ծայրը ամրացված էր սենյակում գտնվող մի ուրիշ դռանը: Խավիերը վերջապես բացեց դուռը: Լարը կտրվեց: Դա մի փոքրիկ սենյակ էր` լի զանազան իրերով: Կենտրոնում մի մեծ մահճակալ կար: Սենյակի ծայրում գտնվող դուռը փակ էր: Դռան վրա ժամացույց կար, որը սկսել էր գործել լարը կտրվելուն պես: Այն ցույց էր տալիս, որ մնացել է 2 րոպե 58 վայրկյան: Բայց ինչին? Ջոնասը սենյակի կենտրոնում թելից կախված ծրար տեսավ Խավիերի անունով: Հերթը Խավիերինն էր...
    “Բարև Խավիեր: Ես ուզում եմ խաղ խաղալ: Այդ խաղը շատ նման է այն խաղին, որը դու խաղում էիր մարդկանց թմրանյութեր վաճառելով: Խաղ, որտեղ մարդիկ վճարելով հույս էին պատվիրվում անհուսության դեմ: Կարծում եմ` համաձայն ես, որ քո վիճակը անհուսալի է: Դրա համար էլ քեզ հույս կտամ: Իսկ վճարը կլինի այն, որ դու կմտնես այն նույն փոսը, ուր գցում էիր քո գնորդներին: Քո` սենյակ մտնելուն պես ժամանակը սկսել է հոսել: Երբ այն ավարտվի, քո դիմացի դուռը ընդմիշտ կփակվի: Դրա համար պետք է գտնես բանալին, մինչև ժամանակի ավարտը: Կարող ես բացել այն սենյակի դուռը, որի ներսում քո երազանքն է? Ես քեզ մեկ հուշում կտամ, թե որտեղ է բանալին: Այն գտնելը նույնն է, ինչ գտնել ասեղը դեզի մեջ: Խաղն սկսված է:”
    Խավիերը մի կողմ քարշ տվեց մահճակալը: Մահճակալի տակ մի մեծ փոս կար` լցված տասնյակ հազարավոր ներարկիչներով: Մնացել էր 1 րոպե... Խավիերի սիրտը դող ընկավ:

    -Ինչ-որ մեկը կմտնի այդտեղ,-նա հարձակվեց Ամանդայի վրա:
    -Ոչ! Ոչ!!!...
    -Հիվանդ ես, ինչ է!!?-բացականչեց Դանիելը:
    Խավիերը չէր ցանկանում լսել:
    -Ոոոչ!...Օգնեք!... Ոչ!...
    Ամանդան փորձում էր դիմադրել, բայց անհաջող: Մնացածը քարացել էին: Այդպիսի արարք Խավիերի կողմից ոչ ոք չէր սպասում: Խավիերը Ամանդային գցեց փոսը և բղավեց.
    -Դե, շարժվիր! Ժամանակ չունենք:
    Ամանդան մի քանի վայրկյան պառկած մնաց: Հետո սկսեց քուջուջ անել կեղտոտ ներարկիչների մեջ:
    -Լավ չես? Այս ինչ արեցիր?-միայն Դանիելը համարձակվեց այդպիսի հարց տալ: Իսկ Խավիերը շարունակում էր բղավել.
    -Դե արագացրու! Մենք ժամանակ չունենք!

    Բոլորը շշմած կանգնել էին այդ տեսարանից: Ամանդան գտավ բանալին, երբ մնում էր 10 վայրկյան: Գցեց Խավիերին, Խավիերը վերցրեց այն, մոտեցրեց կողպեքին, բայց անզգուշությամբ գցեց այն ձեռքից: Իսկ երբ նորից վերցրեց, ժամանակը արդեն ավարտվել էր: Դուռը չբացվեց: Ամանդայի տանջանքները ոչինչ չտվեցին: Խավիերը ինքն իր վրա զայրացած էր: Սկզբում գլուխը խփեց դռանը, հետո ցանկացավ հարձակվել Ամանդայի վրա, բայց Ջոնասը կանգնեցրեց նրան:
    -Բավական է!
    -Վերջ տվեք,-ասաց Էդդիսոնը,-լսեցիք ձայնագրությունները? Նա գիտի մեր մասին: Գիտի մեր անունները: Այստեղ մի բան կա, որ մենք չենք տեսնում:
    -Դուք ասում եք, որ երեքով բանտ եք նստել,-խոսեց Լաուրան,-ես 4-րդն եմ:
    -Ինչի համար?-հարցրեց Ջոնասը:
    -Կապ չունի:
    -Էլ ով կխոստովանի? Դու?-դարձավ Ջոնասը Դանիելին:
    -Ոչ, երբեք...
    -Հերիք է,-ասաց Խավիերը,-Միակ ընդհանուր բանը մեր միջև այն է, որ բոլորիս սիրտն էլ խառնում է: Ես հեռանում եմ:
    Խավիերը հեռացավ: Բոլորի վիճակն էլ անհուսալի էր: Նրանք հազիվ էին կարողանում ոտքի վրա մնալ:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 20.10.2007, 11:46:

  23. #15
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Չէ… սա իմ նյարդերի համար չի… ես վատ եմ…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •