User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Սղոց / Saw

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սղոց / Saw

    “SAW”
    Դեյվիդը կասկածվում է սպանության մեջ: Գլուխը կախ նստել է հարցաքննությունների սենյակում` ոստիկանի առջև: Սեղանին դանակ կա` սպանվածի արյունով, որը առկա է նաև Դեյվիդի հագուստի վրա: Դեյվիդը ընդունել է իր մեղքը: Նրա դեմքին բռնության հետքեր կան, բայց այն, որ Դեյվիդը ինքնապաշտպանության է դիմել, բացառվում է, քանի որ սպանվածի արյան մեջ թմրանյութի մեծ չափաբաժին է հայտնաբերվել: Այդպիսի չափաբաժնի դեպքում մարդն անգամ չէր էլ կարող շարժվեր, ուր մնաց հարձակվեր Դեյվիդի վրա:
    -Պատմիր ինձ, Դեյվիդ: Ամեն ինչը մանրամասնորեն պատմիր:
    -Դուք արդեն ամեն ինչ լսել եք:
    -Ես ուզում եմ նորից լսել այդ ամենը: Քո բառերով:
    -Ես ավարտել էի իմ աշխատանքը հիվանդանոցում և տուն էի վերադառնում...

    ...Դեյվիդը հիվանդանոցից (որտեղ նա աշխատում էր) տուն էր վերադառնում: Այդ օրը ոչնչով չէր տարբերվում նրա մյուս օրերից: Ինչպես միշտ` պայուսակը գցեց ուսը, հագավ ականջակալները, փլեյերի ձայնը բարձրացրեց մինչև վերջ, մոտեցավ վերելակին, սեղմեց կոճակը և սկսեց սպասել: Երաժշտությամբ կլանված՝ նա չնկատեց, որ ինչ-որ մեկը իր հետևում կանգնած էր: Այդ ինչ-որ մեկը թեթևակի խփեց նրա ուսին: Հազիվ շրջվելով` Դեյվիդը հարված ստացավ դեմքին և ուշագնաց եղավ: Դա այնքան արագ կատարվեց, որ Դեյվիդը չհասցրեց տեսնել, թե ով իրեն հարվածեց:
    Արթնանալով` Դեյվիդը իրեն գտավ մի ստորգետնյա սենյակում` գամված ինչ-որ աթոռի: Դիմացը հեռուստացույց կար: Դեյվիդի ձեռքերը կտորներով կապկպված էին աթոռին, իսկ գլխին երկաթյա ծանր մեխանիզմ կար, որը սաղավարտ էր հիշեցնում: Դեյվիդը անգամ չէր կարող օգնություն կանչել, քանի որ մեխանիզմի` բերան հիշեցնող ներքին մասը ուժեղ սեղմում էր նրա ծնոտները: Դեյվիդը փորձեց քանդել կապանքները: Հեռուստացույցը միացավ: Էկրանին երևաց մի տիկնիկ: Տիկնիկը ուներ մեծ քիթ և չար աչքեր: Արտաքինով նա նմանվում էր մի քյաֆթառ տղամարդու: Սկսեց խոսել.
    -Բարև, Դեյվիդ! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչ կլինի, եթե պարտվես: Սարքը, որը դու կրում ես, գրկել է քո վերին և ստորին ծնոտները: Սարքի ետևում վայրկյանաչափ կա: Երբ քո ժամանակը ավարտվի, սարքը կբացվի` մեծ ուժով պատռելով քո բերանը: Այն նման է «հակադարձ արջի թակարդի»: Նայիր:
    Տիկնիկը այդ ամենը ցույց տվեց գիպսե գլխի վրա: Վայրկյանաչափի սլաքը կատարեց մեկ լրիվ պտույտ, որից հետո թակարդի «ծնոտները» առանձնացան միմյանցից: Գիպսե գլխից մնացին միայն բեկորներ: Դեյվիդը ցանկացավ ճչալ, բայց հրեշավոր սարքը բռնել էր նրա բերանը: Տիկնիկը շարունակեց խոսքը.
    -Միայն մեկ բանալի կա, որով կարող ես բացել սարքի կողպեքը և այն հանել գլխիցդ: Այն գտնվում է քո մահացած ընկերոջ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Դեյվիդ, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Իսկ ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!

    Դեյվիդը սարսափահար պոկեց ձեռքերի կապանքները և կանգնեց ոտքի: Լսեց վայրկյանաչափի սլաքի ձայնը: Փորձեց ձեռքերի օգնությամբ հանել թակարդը, բայց չէր ստացվում: Դեյվիդը մի մարմին տեսավ և մոտեցավ: Նա ճանաչեց ընկերոջը: Մարմնի կողքին դանակ կար: Դեյվիդը վերցրեց այն և փորձեց հարվածել: Այդ պահին ընկերը բացեց աչքերը: Նա դեռ մեռած չէր: Երևում է, նրան թմրանյութերի մեծ չափաբաժին ներարկելով անշարժացրել էին: Դեյվիդը քարացավ: Իսկ վայրկյանաչափի սլաքը իր սպառնալից ձայնով հիշեցնում էր Դեյվիդին, որ ժամանակը անցնում է: Դեյվիդը ստիպված էր անել դա: Դանակի մի քանի հարվածով Դեյվիդը ճեղքեց ընկերոջ փորը:


    -Իրականում նա մեռած չէր, այլ ուղղակի չէր կարող շարժվել: Դու պատռել ես կենդանի մարդու փորը:
    -Ես գիտեմ...-լացակումաց ասաց Դեյվիդը:
    -Ինչ եղավ, երբ գտար բանալին?

    Գտնելով բանալին` Դեյվիդը բացեց կողպեքը: Այնուհետև 2 ձեռքով հանեց թակարդը և այն գցեց գետնին: Նա արեց դա ճիշտ ժամանակին, քանի որ հենց օդում թակարդը բացվեց: Դեյվիդը խելագարվածի նման սկսեց աղաղակել: Այդ պահին մի դուռ բացվեց: Նույն տիկնիկը մանկական հեծանիվով մտավ սենյակ և ասաց.
    -Շնորհավորում եմ, Դեյվիդ. դու դեռևս կենդանի ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ:

    Ֆիլմը ավարտվում է ոստիկանի հարցով.
    -Դու շնորհակալ ես, Դեյվիդ?
    Իսկ Դեյվիդը հեկեկում էր: Նա հազիվ փրկել էր իր կյանքը, բայց մոտակա մի քանի տարին անց էր կացնելու բանտում: Նրա պատմածը ոչ ոք լուրջ չէր ընդունել:
    -------------------------------------------------------------------------------------------------
    ռեժիսոր. James Wan
    սցենարի հեղինակ. Leigh Whannell
    գլխավոր դերում. Leigh Whannell (Դեյվիդ)
    տևողությունը՝ 9 ր 26 վ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 08.10.2007, 14:24:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    “SAW 1”


    ԳՈՐԾՈՂ ԵՎ ՉԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

    ԱԴԱՄ ՖՈԼԿՆԵՐ-Երիտասարդ լուսանկարիչ
    ԴՐ. ԼՈՈՒՐԵՆՍ ԳՈՐԴՈՆ-Բժիշկ: Չափազանց զբաղված մարդ:
    ԷԼԻՍՈՆ ԳՈՐԴՈՆ -Լոուրենս Գորդոնի կինը
    ԴԱՅԱՆԱ ԳՈՐԴՈՆ -Լոուրենս Գորդոնի դուստրը: Նախադպրոցական տարիքի երեխա:
    ԶԵՊՊ ՀԻՆԴԵԼ-Բժիշկ, աշխատում է դր. Գորդոնի հետ միասին
    ԴԵՎԻԴ ՏԵՊՊ-Քննիչ:
    ՔԵՐՐԻ -Քննիչ:
    ՍԹԻՎԵՆ ՍԻՆԳ-Քննիչ, որը մեռել է մինչ ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունները:
    ՋՈՆ ԿՐԱՄԵՐ-Դր. Գորդոնի հաճախորդներից
    ԱՄԱՆԴԱ-Թմրամոլ կին
    ՓՈԼ-Մեռած տղամարդ
    ՄԱՐԿ-Մեռած տղամարդ
    ----------------------
    Ադամ Ֆոլկները ապրում էր իր սովորական կյանքով: Նրա կյանքում տարօրինակ իրադարձություններ գրեթե տեղի չէին ունենում: Սակայն մի օր նա հայտնվեց մի անհայտ վայրում:
    Ադամը արթնացավ ջրով լի վաննայի մեջ: Նա խցանել էր վաննայի անցքը: Արագորեն դուրս եկավ այդտեղից: Անցքը բացվեց, և ջուրը դատարկվեց: Մութ էր: Զզվելի հոտ էր գալիս: Ադամը շփոթված էր:
    -Օգնություն! Ինչ-որ մեկը կա? Հեյ! Ես կարծես մեռել եմ:
    -Ոչ: Դու չես մեռել,-տղամարդու ձայն լսվեց:
    -Ով է? Օգնեցեեեք!
    -Անօգուտ է: Քեզ չեն լսի:
    -Վառեք լույսը...
    -Եթե ես միայն կարողանայի...
    -Գրողը տանի! Ինչ է տեղի ունենում? Որտեղ եմ?
    -Ես դեռ չգիտեմ
    -Սա ինչ հոտ է?
    -Սպասիր, կարծես գտա անջատիչը:
    Այդ տղամարդը վառեց լույսը: Նա Լոուրենս Գորդոնն էր: Նրանք երկուսով գտնվում էին մի հին սանհանգույցի հանդիպակաց անկյուններում: Սանհանգույցի տեսքը և հոտը տհաճություն էին առաջացնում, բայց ամենատհաճը այն էր, որ կենտրոնում տղամարդու դիակ կար: Երևում էր, դիակի տերը ինքնասպան է եղել գլխին կրակելով, քանի որ ձախ ձեռքում ատրճանակ կար, իսկ գլխի մասում` արյուն, որը հատակին “լիճ” էր առաջացրել: Մյուս ձեռքով նա ձայնագրիչ էր բռնել: Ադամը ցանկացավ մոտենալ դիակին, բայց նրա աջ ոտքը շղթայված էր անկյունի խողովակից: Շղթայված էր նաև Լոուրենսի աջ ոտքը:

    Ադամը ապարդյուն քաշեց շղթայից.
    -Օգնություն! Օգնություն! Օգնություուուն!
    -Քեզ ոչ ոք չի լսի:
    -Գրողը տանի! Սա ինչ է նշանակում?
    -Հանգստացիր... Ընդամենը հանգստացիր: Վիրավոր ես?
    -Ինչ իմանամ?
    -Անունդ ինչ է?
    -Իմ անունը Վերին Աստիճանի Շփոթված է: Քո անունը ինչ է? Ինչպես ենք այստեղ հայտնվել?
    -Իմ անունը Լոուրենս Գորդոն է: Վիրաբույժ եմ: Այնպես, ինչպես դու, ոչինչ չեմ հիշում...-Լոուրենսը ցույց տվեց դիակը,-Նրան ճանաչում ես?
    -Ոչ:
    -Հիշում ես, թե ինչպես ես այստեղ հայտնվել?
    -Ոչ: Քնեցի իմ աղբանոց բնակարանում և արթնացա այս աղբանոցում: Իսկ դու:
    -Առանձնապես պատմելու բան չկա: Գործից գալիս էի, հետո չեմ հիշում...
    Ադամը նորից շղթայից ազատվելու անօգուտ փորձ արեց:
    -Վերջապես կասես անունդ?
    -Ադամ:
    -Դե ինչ, Ադամ: Մի բան պետք է անենք: Ժամանակն է, որ միասին մտածենք, թե ինչու ենք այստեղ, ովքեր են մեզ այստեղ բերել և ինչու են նրանք դեռևս ազատության մեջ: Ինչ-որ մեկը մեզանից ինչ-որ բան է ուզում: Բայց կոնկրետ ինչ?


    Պատերից մեկի վրա հայելիներ կային: Հայելիներից վերև ժամացույց կար: Ժամը 10:20 էր:
    -Նայիր ժամացույցին: Այն նոր է:
    -Եվ?
    -Ուրեմն ինչ-որ մեկը ուզում է, որպեսզի մենք իմանանք ժամը:
    Ադամը ձեռքը տարավ դեպի գրպանը: Մի ծրար գտավ իր անունով: Ծրարում փոքրիկ ձայներիզ կար: Լոուրենսը նույնպես գրպանից իր անունով ծրար հանեց: Այնտեղ ձայներիզից բացի փամփուշտ և բանալի կար: Եվ Լոուրենսը, և Ադամը փորձեցին բացել շղթաների կողպեքները այդ բանալիով, բայց չստացվեց: Ձայներիզները լսելու համար հարկավոր էր վերցնել ձայնագրիչը: Այն գտնվում էր դիակի աջ ձեռքում: Դիակը պառկած էր ձեռքերով դեպի Ադամը: Ադամը փորձեց ձգվել դեպի ձայնագրիչը, բայց ձեռքը չէր հասնում: Օգնության հասավ Ադամի շապիկը: Մի քանի փորձից Ադամը շապիկի օգնությամբ վերցրեց ձայնագրիչը, տեղադրեց ձայներիզը և սեղմեց կոճակը: Մի տղամարդկային ձայն ասում էր.
    «Ադամ! Ելիր և շողշողա! Հավանաբար, դու ուզում ես իմանալ, թե որտեղ ես: Ես կասեմ քեզ, թե որտեղ հավանաբար կարող ես լինել: Դու կարող ես լինել մի սենյակում, որտեղ շուտով մեռնելու ես: Մինչև այսօր դու ուղղակի նստում էիր ստվերներում, հետևելով ուրիշների կյանքերին նրանք կյանքից դուրս: Բայց ինչ են տեսնում թափառականները, երբ նայում են հայելու մեջ? Հիմա ես քեզ տեսնում եմ որպես զայրացածի և հուսալքվածի, ավելի ճիշտ` անհույսի, տարօրինակ խառնուրդ: Ուրեմն այսօր կհետևես, թե ինչպես ես մեռնում, թե ինչ-որ բան կձեռնարկես, Ադամ?»
    -Չհասկացա...,-քթի տակ խոսեց Ադամը
    -Գցիր այստեղ:
    -Ոչ... Դու ինձ տուր ձայներիզդ:
    -Լսիր! Այստեղից դուրս պրծնելու համար մենք պետք է համագործակցենք իրար հետ: Գցիր ինձ ձայնագրիչը:
    -Եթե ես սխալ գցեմ ձայնագրիչը, այն կջարդվի: Ավելի լավ է տուր ձայներիզդ:
    Լոուրենսը դժկամությամբ ձայներիզը գցեց Ադամին: Ադամը վերցրեց այն, տեղադրեց ձայնագրիչի մեջ և սեղմեց կոճակը.
    «Դր. Գորդոն, սա քո առավոտյան կանչն է: Աշխատանքային կյանքիդ ամեն օրվա մեջ դու մարդկանց նորություններ էիր բերում, որ նրանք շուտով մեռնելու են: Հիմա դու պետք է լինես մահվան պատճառ: Քո նպատակը այս խաղում Ադամին սպանելն է: Ունես ժամանակ մինչև ժամը 6-ը: Ձեզ հետ միասին տղամարդ է պառկած: Երբ արյանդ մեջ չափից շատ թույն կա, միակ բանը, որ մնում է քեզ անել, ինքնասպան լինելն է: Խաղում հաղթելու միջոցներ կան: Նրանք թաքնված են քո շրջակայքում: Հիշիր.
    Իքսը ցույց է տալիս գանձերի տեղը,
    Եթե չսպանես Ադամին մինչև ժամը 6-ը, Էլիսոնը և Դայանան կմեռնեն, և դու կմնաս այստեղ... Նեխելու:
    Խաղը սկսված է: Հետևիր քո սրտին:»

    -Հապա տուր ինձ: Հենց հիմա!-ասաց Լոուրենսը:
    Ադամը շփոթահար գցեց ձայնագրիչը նրան: Լոուրենսը ևս մեկ անգամ լսեց ձայնագրության վերջին մասը.
    «...Խաղը սկսված է: Հետևիր քո սրտին:»
    Բժիշկը սկսեց շուրջը նայել ինչ-որ բան գտնելու նպատակով: Զուգարանակոնքի (որը գտնվում էր Ադամից մոտ մեկ մետր հեռավորության վրա) բաքին սիրտ էր նկարած:
    -Նայիր այդտեղ:
    Ադամը ստիպված ձեռքը տարավ զուգարանակոնքի մուգ և գարշելի հեղուկի մեջ և զննեց եղած-չեղածը:
    -Գտար ինչ-որ բան?
    -Ոչ մի պինդ բան...
    -Ստուգիր բաքը:
    Ադամը հանեց բաքի կափարիչը: Մի տոպրակ կար: Տոպրակից Ադամը 2 սղոց հանեց, այնուհետև, նայելով տոպրակի մնացած պարունակությանը, ապշեց: Նա այնքան ապշեց, որ վերցրեց սղոցներից մեկը և սկսեց սղոցել շղթան, առանց երկրորդը Լոուրենսին տալու: Միայն երբ վերջինս ասաց. "Հեյ! Դու ինձ երկրորդը կտաս?" Ադամը սղոցը գցեց Լոուրենսին, իսկ տոպրակը իր մնացած պարունակությամբ գցեց վաննայի մեջ: Երկուսով սղոցեցին շղթաները, բայց դրանք շատ հաստ էին և չէին սղոցվում: Ադամի սղոցը անգամ քանդվեց: Լոուրենսը փորձեց սղոցել շղթայի կողպեքը, բայց դարձյալ չկարողացավ:
    -Գրողը տանի!-մի կողմ շպրտելով սղոցը` գոչեց Ադամը: Սղոցը կպավ հայելիներից մեկին և նրա անկյունից մի փոքր մաս ջարդեց:
    Որոշ դադար տիրեց: Լոուրենսի դեմքին ժպիտ երևաց: Նայեց մերթ սղոցին, մերթ` շղթային.
    -Նա չի ուզում, որ մենք սղոցենք մեր շղթաները. նա ուզում է, որ մենք սղոցենք մեր ոտքերը... Ես գիտեմ, թե ով է մեզ այստեղ բերել...
    -Ինչ?
    -Ես, իհարկե, նրան անձամբ չեմ ճանաչում, բայց ինչ-որ բան նրա մասին ինձ հայտնի է...
    -Ինչու շուտ չասացիր?
    -Եվ այսպես, լսիր... Սրա մասին ես իմացել եմ 3 շաբաթ առաջ: Բանը նրանում է, որ ես գլխավոր կասկածյալն էի...
    Քերրին, Տեպպը և Սինգը իջան աստիճաններով և մտան առաջին սենյակը: Ցանցի հետևում փշալարերի մի ամբողջ ջունգլի կար: Ցանցին մոտ, փշալարերի վրա տղամարդու դիակ էր ընկած: Ելքի դուռը փակ էր: Քերրին իր ձեռքում ձայնագրիչ էր վերցրել, որը գտել էր ցանցի հետևում.
    -Երևում է, նա այստեղ վաղուց է... Նա չի գտել ելքը... Զոհը 46 տարեկան է: Մեռել է արյան մեծ կորստից: Նա ամբողջությամբ ծածկված է խորը վերքերով: Հատակին անգամ նրա ստամոքսահյութի հետքերն ենք գտել: Զարմանալի է, որ նա այսքան կարողացել է անցնել: Ահա թե ինչ եմ գտել:
    Քերրին սեղմեց ձայնագրիչի կոճակը.
    «Բարև, Փոլ: Դու, լինելով լրիվ առողջ, ողջամիտ և միջնակարգ մարդ, անցած ամիս ածելիով կտրեցիր դաստակիդ երակները: Դա արեցիր մեռնելու համար, թե ուշադրության արժանանալ էիր ցանկանում? Այսօր դու կպատասխանես ինձ: Բանը նրանում է, որ եթե մեռնել ես ուզում, ապա դու այնտեղ ես, որտեղ որ պետք է: Բայց եթե ապրել ես ուզում, կտրտիր քեզ ևս մեկ անգամ: Գտիր դռան ճամփան փշալարերի միջով, բայց շտապիր. ժամը 3-ին դուռը կփակվի, և այս տեղը կդառնա քո գերեզմանը: Ինչքան արյուն կտաս կենդանի մնալու համար, Փոլ?»
    -Դռան վրա ժամացույց կար: Դուռը փակվեց ուղիղ ժամը 3-ին: Նրան տրվել էր ընդամենը 2 ժամ,-եզրափակեց խոսքը Քերրին:
    Փոլի մեջքին «փազզլ»-ի կտոր հիշեցնող պատկեր էր փորագրված:


    -Մամուլը անհայտ մարդասպանին «Փազզլ»-Մարդասպան (Jigsaw Killer) անվանեց,-շարունակում էր պատմել Լոուրենսը,-իրականում նա չէր սպանում իր զոհերին, այլ հենց իրենց, զոհերին էր ստիպում վերջ տալ իրենց կյանքին:
    Հաջորդ սենյակը մի կիսամութ սենյակ էր, որի կենտրոնում չհրկիզվող պահարան էր դրված: Այնտեղ տղամարդու ածխացած դիակ կար: Հատակին ցեխի շերտ և ապակու ջարդված կտորներ կային: Տեպպի ձեռքի լապտերը լուսավորեց պատերը: Հարյուրավոր թվեր էին գրված: Ձայնագրիչը ասում էր.
    «Բարև, Մարկ: Եթե դու իսկապես այդքան հիվանդ ես, ապա որտեղից այդքան լուսանկարներ ունես? Արի ստուգենք քո հիվանդ լինելը: Քո երակներում դանդաղ ազդող թույն կա: Հակաթույնը չհրկիզվող պահարանում է: Պահարանի կոդը գրված է պատին: Շտապ գտիր այն, բայց նաև նայիր, թե որտեղ ես դնում ոտքդ: Բացի դրանից, քո մարմինը ծածկված է հեշտ բռնկվող նյութով, այդ պատճառով ես քո փոխարեն զգույշ կվարվեի այդ մոմի հետ, այլապես այն մարդիկ, ում դու վառել ես քո արարքով, վրեժ կլուծեն քեզանից:»
    Քերրին ցույց տվեց պատը.
    -Պատին «փազզլ»-ի կտոր հիշեցնող անցք կա: Երևում է, մեր ընկեր "Փազզլը" սիրում է տեղավորել իրեն առաջին շարքերում իր հիվանդ խաղերին հետևելու համար: Այս անգամ, անցած անգամվա համեմատ, մենք ինչ-որ բան ունենք:
    Դա բժշկական սարք էր: Քննիչները որոշեցին «Փազզլին» փնտրել բժիշկների մեջ:



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 09.10.2007, 17:53:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Հաջորդ օրը Լոուրենսը հիվանդանոցում հյուրեր ուներ: Դրանք ուսանողներ էին: Լոուրենսը հյուրերին պատմում էր հաճախորդներից մեկի առողջական վիճակի մասին: Նրան լսում էր նաև Զեպպը: Լոուրենսը պատմում էր և ցույց տալիս ռենտգեն-լուսանկարների վրա.
    -Ինչպես տեսնում եք, մեր հիվանդը ունի չարորակ ուռուցք գլխուղեղի առջևի մասում: Նրա վիճակը գնալով վատանում է: Հիվանդը...
    -Ջոն... Նրա անունը Ջոն է, պրն. Գորդոն,-ընդհատեց Զեպպը:-Նա շատ հետաքրքիր անձնավորություն է:
    -Շնորհակալություն ինֆորմացիայի համար, Զեպպ: Ինչպես տեսնում եք,-դարձավ նա ուսանողներին,-մեր աշխատակազմը հիվանդների հետ ջերմ հարաբերություններ ունի:
    Զեպպը հեռացավ, իսկ Լոուրենսին կանչեցին տնօրենի սենյակ:
    -Կներեք, իմ պարտականությունների մեջ մտնում է ոչ միայն հիվանդներին խնամելը.-ասաց Լոուրենսը և գնաց տնօրենի սենյակ:
    Այնտեղ դր. Գորդոնին սպասում էին Տեպպը և Սինգը: Բժշկի համար դա շատ անսպասելի էր: Տեպպը խոսեց.
    -Բարև Ձեզ պրն. Գորդոն: Ես դետեկտիվ Տեպպն եմ, իսկ սա դետեկտիվ Սինգն է: Մենք ուզում ենք զրուցել Ձեզ հետ:
    Լոուրենսը նստեց:
    -Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ Ձեզ կտրում ենք Ձեր գործից:
    -Ոչինչ: Ինչով կարող եմ օգտակար լինել?
    -Ասացեք խնդրեմ. որտեղ եք եղել երեկ գիշեր, ժամը 11-ից մինչ 1-ը:
    -Դա ձեզ հետաքրքրում է?
    -Որ հարցնում ենք, ուրեմն հետաքրքրում է: Բայց եթե չեք ցանկանում այստեղ պատասխանել, կարող եք դա անել մեզ մոտ:
    -Դրա մասին խոսք լինել չի կարող: Ես աշխատանքի եմ: Իմ մեքենան էլ նորոգման է:
    -Ոչինչ: Դուք կարող եք գալ մեզ հետ,-ասաց Սինգը:
    -Կներեք: Բայց ինչ է ձեզ պետք?
    Տեպպը Լոուրենսին ցույց տվեց դեպքի վայրում գտնված հանցանշանը: Դա պատկանում էր իրենն: Լոուրենսը զարմացած էր: Տեպպի դեմքին ժպիտ երևաց. "Փազզլ"-Մարդասպանը հեշտությամբ բռնվել է:
    Ոստիկանությունում Լոուրենսը պնդում էր, որ սպանության ժամանակ եղել է իր ծանոթի մոտ և որ ոչ մի կերպ չի կարող բացատրել, թե ինչպես է իրեն պատկանող իրը հայտնվել սպանության վայրում: Լոուրենսը ձերբակալվեց Փոլի և Մարկի սպանությունների կասկածանքով: Բայց մի քանի օր անց նա անմեղ ճանաչվեց:
    ***
    Այդ օրը Սինգը եկավ և ասաց.
    -Մենք ստուգեցինք Ձեր ալիբին: Դուք չէիք խաբում:
    -Ես կարող եմ գնալ?
    -Կարող եք գնալ, բայց մենք Ձեզ կխնդրեինք մի փոքր ևս մնալ: Մի զոհ կա, որը փրկվել է: Մենք կուզեինք, որ դուք լսեիք նրա ցուցմունքները: Մենք երախտապարտ կլինենք:
    Հարցաքննությունների սենյակում մի կին կար: Նրա դեմքի վրա աչքի էին ընկնում չորացած արցունքները և այտերի վրայի վերքերը: Նրա կողքին Տեպպն էր.
    -Ամանդա! Ասացեք խնդրեմ, թե ինչ եք հիշում:
    -Ես արթնացա և զգացի սեփական արյանս համը:


    Ամանդան արթնացավ մի մութ սենյակում: Գամված էր աթոռին, ձեռքերը կապկպված էին, իսկ գլխին ինչ-որ մետաղյա ծանր սարք էր դրած, որը պինդ բռնել էր նրա բերանից: Ամանդան փորձեց քանդել կապերը: Մի լույս վառվեց: Դա հեռուստացույցի էկրան էր: Էկրանին մեծ քթով մի այլանդակ տիկնիկ երևաց և տղամարդու ձայնով ասաց.
    "Բարև, Ամանդա! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Հիմա ես քեզ կասեմ, թե ինչ կլինի քո պարտվելու դեպքում: Սարքը, որը դու կրում ես, գրկել է քո վերին և ստորին ծնոտները: Սարքի ետևում վայրկյանաչափ կա: Երբ քո ժամանակը ավարտվի, սարքը կբացվի` մեծ ուժով պատռելով քո բերանը: Այն նման է "հակադարձ արջի թակարդի": Հիմա ես ցույց կտամ:»
    Տիկնիկը դա ցույց տվեց ապակե գնդի վրա: Վայրկյանաչափով անցավ մեկ րոպե, և թակարդը բացվեց: Ապակե գունդը փշուր-փշուր եղավ: Ամանդայի աչքերը արցունքոտվեցին: Տիկնիկը շարունակեց.
    "Միայն մեկ բանալի կա, որով կարող ես քանդել սարքը: Այն գտնվում է մահացած ընկերոջդ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Ամանդա, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!"


    Ամանդան պոկեց ձեռքերի կապանքները և կանգնեց: Վայրկյանաչափը սկսեց աշխատել: Ամանդան փորձեց ձեռքերով քանդել սարքը, բայց չէր ստացվում: Կողքի սենյակում մի մարմին կար: Ամանդան ճանաչեց նրան. իր ընկերն էր: Մարմնի կողքին դանակ կար: Երբ նա վերցրեց դանակը, ընկերը բացեց աչքերը: Նրան ոչ թե սպանել էին, այլ թմրանյութեր սրսկելով՝ անշարժացրել: Ինչպես Սինգը ասաց, ոչ միայն այդ տղան չէր կարող շարժվել, այլ նույնիսկ դժվար թե որևէ բան զգար: Ամանդան այլընտրանք չուներ. դանակով պատռեց ընկերոջ փորը, գտավ ստամոքսում բանալին, քանդեց սարքը և գցեց այն: 2 վայրկյան էլ ուշացներ՝ "հակադարձ արջի թակարդը" կպատռեր նրա բերանը: Ամանդան հիստերիայի մեջ էր: Մի դուռ բացվեց: Տիկնիկը եռանիվ հեծանիվով ներս մտավ և ասաց.
    «Շնորհավորում եմ, Ամանդա. դու դեռևս ողջ ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ:»



    -Դուք ասացիք, որ թմրամոլ եք: Այդ պատճառով է նա Ձեզ ընտրել-հարցրեց Տեպպը:
    Ամանդան լուռ էր:
    -Հենց այդ պատճառով...
    -Նա օգնեց ինձ,-ասաց Ամանդան և սկսեց հեկեկալ:
    Տեպպը և Սինգը համոզված էին, որ “Փազզլը” բժիշկ է: Նրանք ցանկանում էին, որպեսզի Գորդոնը օգնի իրենց գտնել մարդասպանին: Բայց բժիշկը հրաժարվեց:

    Ադամը կլանված լսեց այդ տարօրինակ պատմությունները և հարցրեց.
    -Համոզված ես, որ նա է?
    -Այո, համոզված եմ:
    -Իսկ միգուցե դու ես ինձ այստեղ բերել,-Ադամը բարձրացրեց ձայնը:
    -Ես նույն վիճակում եմ, ինչ որ դու:
    -Խաբում ես!! Սուտ է!!-Ադամը ձեռքն առավ հայելուց պոկված բեկորը, որը ընկել էր իր մոտ,-Կամ հենց հիմա ինձ կասես ճիշտը, կամ էլ երդվում եմ, ես քեզ... Ես քեզ...-զարմացած նայեց բեկորի 2 կողմերին:
    -Ինչ?
    -Հայելին... Երկու կողմանի է...

    Պարզվեց, որ բեկորը մի կողմից հայելի է, իսկ մյուս կողմից` ապակի: Ադամն ու Գորդոնը սենյակում ոչ մի տեսախցիկ չէին տեսել: Իսկ ինչ, եթե իրենց հետևող տեսախցիկները հայելու հետևում էին թաքնված? Ադամը բեկորը գցեց հայելու վրա: Հայելին ջարդվեց: Նրա հետևում տեսախցիկ կար: Ադամը ձեռքն ընկած ամեն ինչով սկսեց խփել:
    -Անօգուտ է,-ասաց Լոուրենսը:
    -Նա նստել և նայում է մեզ:
    -Փոխանակ հայելուն խփես, մտածիր, թե ինչպես ազատվենք այս շղթաներից: Նրան պետք է արժանին հատուցել: Այս ամենը նա հիանալի է կազմակերպել:
    -Տեսնում եմ, դու այդ տխմարով հիանում ես:
    -Եթե ուզում ես ինչ-որ մեկին հաղթել, ապա բռունցքներդ պարզելուց առաջ պետք է հասկանաս, թե ինչ է նա մտածում: Այստեղ պետք է մի հուշում լինի... Միայն պետք է փնտրել այն...-Լոուրենսը նայում էր չորս կողմը, հուսալով, որ ինչ-որ բան կգտնի:
    -Տեսնում եմ, դու հանգիստ ես: Ժամանակ քիչ է մնում: Չես մտածում դրա մասին?
    -Ես մտածում եմ հենց դրա մասին! Նաև մտածում եմ, թե ինչ ասացի երեկ դստերս...

    Դայանայի քունը չէր տանում: Նա ասում էր, որ սենյակում մի չար մարդ իրեն է հետևում: Էլիսոնը բացեց ամուսնու սենյակի դուռը: Բժիշկը ինչպես միշտ զբաղված էր:
    -Լոուրենս: Կներես, որ անհանգստացնում եմ: Դայանան ուզում է, որ գաս իր սենյակը:
    -Մի րոպե...-առանց հայացքը համակարգչի էկրանից թեքելու պատասխանեց ամուսինը:
    -Նա ուզում է, որ ստուգես նրա սենյակը:
    -Հիմա կվերջացնեմ:
    ***
    -Տեսար? Ոչ մի չար մարդ չկա սենյակում: Կարող ես հանգիստ քնել,-սենյակը ստուգելուց հետո ասաց Լոուրենսը:
    -Վախենում եմ...
    -Բարի գիշեր,-հայրը ցանկացավ հանգցնել լույսը և դուրս գալ սենյակից, բայց աղջիկը հարցրեց.
    -Դու մեզ չես լքի, չէ, հայրիկ?
    -Ինչ? Դու նկատի ունես, հեռանամ ձեզանից? Ես այդպիսի բան երբեք չեմ անի: Ով է դա քեզ ասել?
    -Ոչ ոք:
    -Ճիշտ չէ... Ես քեզ շատ-շատ սիրում եմ:
    -Ամեն ինչից շատ?
    -Ամեն ինչից շատ,-պատասխանեց Լոուրենսը և համբուրեց դստերը,-Բարի գիշեր:
    -Բարի գիշեր:
    -Վաղը ես քո սիրած հեքիաթը կպատմեմ,-Լոուրենսը հանգցրեց լույսը և դուրս եկավ սենյակից:

    Այո, բժշկը հանգիստ էր արտաքուստ: Սակայն ներքուստ նա Ադամից պակաս անհանգիստ չէր: Նա լավ գիտեր մարդասպանի մասին: Գիտեր, որ եթե նա խոստացել է սպանել Էլիսոնին և Դայանային, ապա կանի դա` առանց մեկ վայրկյան տատանվելու:
    Ժամը 1:07 էր:
    -Ուզում ես տեսնել?-Լոուրենսը գրպանից հանեց ալբոմը և գցեց Ադամին:
    Ադամը վերցրեց ալբոմը և սկսեց դիտել լուսանկարները: Դրանց վրա Դայանան էր: Անմեղ և անօգնական, աշխույժ և ժպտուն: Ինչ իմանար, որ աշխարհում կան մարդիկ, որ երեխաներ են սպանում:
    -Գեղեցիկ են:
    -Շնորհակալություն:
    -Էլի երեխաներ ունես?
    -Մենք մտածել ենք այդ մասին: Բայց իմ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս:
    -Իսկ որտեղ է կինդ:
    -Այն լուսանկարի տակ, որը դու հիմա նայում ես: Դա իմ սիրած նկարն է:
    Ադամը հանեց Գորդոնի ասած լուսանկարը: Նրա վրա պատկերված էին Էլիսոնը և Դայանան... Կապկպված: Ադամը քարացավ: Նկարի տակ "փազզլի" կտոր էր նախշած...


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 10.10.2007, 12:53:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Այլևս կասկած չկար, որ այս ամենի հետևում Լոուրենսի ասած մարդն է: Նկարի հետևում գրված էր. “Իքսը ցույց է տալիս... Երբեմն տեսնում ես ավելին փակ աչքերով”:
    -Դու այդ լուսանկարներում ինձ չես գտնի, որովհետև ես շատ զբաղված մարդ եմ-Լոուրենսը չէր էլ նայում Ադամի կողմը:
    -Բայց այդ լուսանկարը չկա:
    -Ինչ ես խոսում?
    -Այդ քո ասած լուսանկարը չկա,-Ադամը այն պահեց իր մոտ:
    -Հաստատ?
    -Այո:
    Ադամը շպրտեց ալբոմը Լոուրենսին: Բժիշկը նայեց ամբողջ ալբոմը, բայց իր ասած լուսանկարը չգտավ: Նա ենթադրեց, որ դա իր կինը հանած կլինի, որի հետ նա երեկ վիճել էր:
    ***
    Էկրանը, որը ցույց էր տալիս բաղնիքը, գտնվում էր Գորդոնների տանը: Էկրանի կողքին ժամացույց կար: Մարդասպանը ժամը 6-ը լրանալուց հետո պետք է սպաներ կապկպված մորն ու աղջկան: Պարզվում է, որ մի ուրիշ տեսախցիկ նայում էր դեպի Գորդոնների տան պատուհանը: Լոուրենսի ազատ արձակվելուց հետո Տեպպը շարունակում էր կասկածել նրան, այդ պատճառով էլ թաքնված տեսախցիկ էր տեղադրել տան դիմաց: Պատուհանին ինչ-որ դեմք նշմարվեց: Դա երևաց Տեպպի տանը տեղադրված էկրանին: Դժվար էր ենթադրել, թե ում դեմքն էր դա: Բայց դա հաստատ Լոուրենսը չէր, այլ մի սևահեր տղամարդ: Լոուրենսի մազերը շագանակագույն էին և ավելի փարթամ:

    -Դու ով ես? Ես քեզ տեսնում եմ: Ինչ ես անում այդտեղ? Դր. Գորդոնի տանը: Ես գիտեմ, որ դու ինչ-որ բան գիտես: Ես քեզ հետ դեռ կխոսեմ: Ինձանից դու չես փախչի,-քթի տակ խոսում էր Տեպպը, առանց ենթադրելու անգամ, որ այդ մարդը կապկպել է դր. Գորդոնի կնոջն ու դստերը և ատրճանակը ձեռքին սպասում է, թե երբ է գալու ժամը 6-ը, որպեսզի սպանի նրանց:
    “Փազզլին” բռնելը դարձել էր Տեպպի, կարելի էր ասել, կյանքի նպատակը: Նրա տան պատերը ծածկված էին թերթերով, որտեղ "Փազզլի" մասին հոդվածներ էին: Տեպպի հիշողության մեջ թարմ էր Սինգի հետ պատահած դեպքը:

    Տեպպը և Սինգը բարձրացան նախկին գործարանի աստիճաններով: Լույսերը վառվում էին: Իրենց 4 կողմը ուշադիր զննելով` նրանք շարժվեցին առաջ: Մի քանի ծածկոցներ կային: Դրանցից մեկի տակ Տեպպն ու Սինգը ինչ-որ սենյակի մակետ գտան, մյուսի տակ` տիկնիկ և խոզի դիմակ: 3-րդ ծածկոցը շարժվում էր: Նրա տակ տղամարդ կար: Նա նստած էր աթոռին, վիզը կապված էր, իսկ բերանը փակված էր կտորով: Տեսնելով նրանց` սկսեց օգնություն հայցել: Տեպպը կարգադրեց Սինգին ծածկոցներով ծածկել նրան: Ինչ-որ մեկը վերելակով բարձրանում էր: Տեպպը և Սինգը թաքնվեցին: Այդ ինչ-որ մեկը ամենայն հավանականուրյամբ “Փազզլն” էր: Նրա արդեն իսկ ոտնաձայները լսելով ծածկոցի տակ գտնվող տղամարդը սկսեց աղաղակել: “Փազզլը” երկար զգեստ էր հագել, որը ծածկում էր նրան ոտքից գլուխ: Անգամ նրա դեմքը չէր երևում: Մոտեցավ հերթական զոհին և բարձրացրեց ծածկոցը.
    -Արդեն արթնացել ես, Ջեֆֆ? Մյուս անգամ ես կմեծացնեմ չափաբաժինը: Մի լացիր: Ես քեզ հիմա նպատակ կտամ կյանքում: Դու կծառայես ավելի մեծ բանի, քան ինքդ կաս:

    Տեպպն ու Սինգը զենքերը ձեռքներին դուրս եկան թաքստոցից և սպառնացին կրակել: “Փազզլը” ոտքով հատակի վրա մի կոճակ սեղմեց: 2 շաղափներ դուրս եկան աթոռի վերին մասից և ուղղվեցին դեպի տղամարդու վիզը:
    -Դուք պետք է կանգնեցնեք այդ ամենը, թե չէ նա կմեռնի 20 վայրկյանից: Ինչն է ձեզ համար ավելի կարևոր. ինձ ձերբակալելը, թե մարդկային կյանք փրկելը?-հաղթական կերպով ասաց մոլագարը:
    Սինգը մոտեցավ աթոռին, իսկ Տեպպը մոտեցավ մարդասպանին և զենքը պահեց նրա վրա:
    -Միայն մեկ բանալի կա, որ կարող է ազատել նրան-խոսեց "Փազզլը":
    -Ուր է?-հարցրեց Սինգը:
    -Տուփում:
    Սինգը աթոռի հետևում տուփ տեսավ: Տուփի մեջ մոտ 2 տասնյակ բանալի կար:
    -Որ մեկը?
    -Ես դա չեմ ասի:
    Սինգը մեկը մյուսի հետևից փորձում էր բանալիները:
    -Դու հիվանդ ես! Տխմար!-բացականչեց Տեպպը:
    -Այո: Ես հիվանդ եմ, օֆիցեր: Հիվանդ եմ աղետի պատճառով, որը ուտում է ինձ ներսից: Հիվանդ եմ մարդկանց` իրենց տրված պարգևների նկատմամբ անտարբեր վերաբերմունքից: Հիվանդ եմ, որովհետև որոշները արհամարհում են ուրիշների տառապանքները: Հիվանդ եմ այդ ամենի պատճառով:

    Ի վերջո Սինգը զենքի օգնությամբ շարքից դուրս հանեց մեխանիզմը, հասկանալով, որ "Փազզլը" լավ հիմարացրեց իրեն: Տեպպը կրակոցների ձայնից շրջվեց: Իսկ "Փազզլ"-Մարդասպանը, որը կարծես գլխի ետևում էլ աչքեր ուներ, զգաց դա և օգտվեց դրանից: Թևի տակից արագորեն դանակ հանեց, կտրեց Տեպպի կոկորդը և փախավ: Տեպպը վիրավորված ընկավ գետնին, իսկ Սինգը վազեց մարդասպանի հետևից, կրակելով նրա ոտքերի ուղղությամբ:

    Սինգը հասավ մի նեղ միջանցք: "Փազզլը" երևաց մի քանի մետր հեռավորության վրա: Տեսնելով, որ չի կարող հասնել նրան, Սինգը կրակեց նրա ուղղությամբ: “Փազզլը” ընկավ գետնին: Սինգը շարժվեց առաջ: Առաստաղից հրացաններ էին կախված, որոնց ձգաններին թելեր էին ամրացված: Թելերը անցնում էին հատակին զուգահեռ, մի քանի սանտիմետր բարձրության վրա: Սինգը չնկատեց դա և տրորեց թելերից մեկը: Հրացանները կրակեցին նրա գլխին: Սինգը մեռավ, իսկ “Փազզլը” ոտքի կանգնեց և փախավ: Տեպպի վզին այդ օրվանից սպի է մնացել:

    -Դու ինձանից չես փախնի: Ես քեզ կբռնեմ, որորվհետև ես քեզ ատում եմ: Ես արդեն հասնում եմ քեզ,-շարունակում էր քթի տակ խոսել Տեպպը:
    ***
    Ժամը 3:52 էր: Ադամը Էլիսոնի և Դայանայի լուսանկարն էր նայում: Լոուրենսը շարունակում էր շուրջը նայել:
    -Պետք է հուշում լինի... Ինչ-որ մի բան պետք է լինի... Այդ ինչ ես անում?-դարձավ նա Ադամին,-Հեյ!... Կներես, որ անհանգստացնում եմ: Ինչ ես անում?
    -Դու չես կարող ինձ կարգադրել, թե ինչ անեմ նրա համար, որ ես քեզ հետ այստեղ եմ:
    -Չես հասկանում: Մենք պետք է համագործակցենք:
    -Եվ ինչ անեմ ես?
    -Մենք պետք է խոսենք իրար հետ, մտածենք...
    -Ես էլ մտածում եմ:
    -Ինչ ես մտածում?
    -Անջատիր լույսը:
    -Ինչու?
    -Մեկ վայրկյան անջատիր:
    Լոուրենսը անջատեց լույսը: Պատի սալիկներից մեկի վրա, որը գտնվում էր բժշկի մոտ, շարունակում էր լույս ընկնել: Այն “իքս” տառի տեսք ուներ: Լոուրենսը վառեց լույսը, վերցրեց սղոցը և ջարդեց սալիկը: Մի տուփ կար պատի ներսում: Լոուրենսը վերցրեց այն: Տուփը կողպեքով փակված էր: Պետք էր գտնել բանալին: Դր. Գորդոնը հիշեց, որ իր ծրարում բանալի կար, որը նա գցել էր Ադամին, որպեսզի վերջինս փորձի բացել շղթայի կողպեքը: Այդ բանալիով էլ Լոուրենսը բացեց տուփը: Այնտեղ բջջային հեռախոս, կրակայրիչ և 2 ծխախոտներ կային: Ադամը ցանկացավ ծխել այդ ծխախոտներից, բայց Գորդոնը ասաց, որ դրանք կարող են թունավորված լինել: Տուփում մի թուղթ կար, որի վրա գրված էր. “Բժիշկ, սուս...”: Գորդոնը շրջեց թուղթը: Գրված էր. “Այս ծխախոտները անվնաս են: Խոստանում եմ: Չհաշված այն վնասը, որ արդեն նրանք իրենց մեջ պարունակում են: Լավ մտածիր, բժիշկ: Քեզ նույնիսկ ատրճանակ պետք չի գա Ադամին սպանելու համար:”

    Լոուրենսը փորձեց ոստիկանություն զանգել, բայց այդ հեռախոսով կարելի էր միայն զանգեր ընդունել:
    -Սա ես ինչ-որ տեղ տեսել եմ...-նայելով հեռախոսին` ասաց բժիշկը:

    Լոուրենսը ելավ մեքենայից և մոտեցավ ավտոմատ հեռախոսին` զանգելու: Բայց հեռախոսը չէր զանգում: Գրպանում բջջային հեռախոս գտավ: Որտեղից էր այն հայտնվել` չգիտեր: Զարմացած սկսեց զննել այն: Հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է իր հետևում: Հազիվ էր շրջվել` խոզի դիմակով մեկը հարվածեց նրան: Գորդոնը կորցրեց գիտակցությունը և արթնացավ սանհանգույցում:

    -Ինչպես իմացար, որ պետք է լույսը անջատել,-հարցրեց Լոուրենսը:
    -Ինչ տարբերություն: Դա աշխատեց:
    -Այո, բայց ինչպես իմացար?
    -Ներքին ձայնս հուշեց...
    -Ներքին ձայնս... Դու խաբել չգիտես:
    -Դու ճշմարտությունն ես ուզում իմանալ?
    -Այոոո!
    -Նայիր!
    Ադամը Էլիսոնի և Դայանայի լուսանկարը ուղարկեց Գորդոնին:
    -Աստված իմ... Սա քեզ որտեղից?-տեսածից քարացած հարցրեց Լոուրենսը:
    -Քո ալբոմից:
    -Ինչու սկզբից ցույց չտվիր?
    -Չկարողացա:
    Լոուրենսը, որը մինչ այդ հանգիստ էր երևում, չկարողացավ զսպել արցունքները:
    -Ցավում եմ...-ասաց Ադամը:
    Լոուրենսը դարձավ դեպի տեսախցիկը և բղավեց.
    -Ինչու ես այդպես անում, վիժվածք!!!...-այնուհետև սկսեց կմկմալ,-Լավ... Լավ... Պետք է մտածել...

    “Լավ մտածիր, բժիշկ: Քեզ նույնիսկ ատրճանակ պետք չի գա Ադամին սպանելու համար:”
    “Երբ արյանդ մեջ չափից շատ թույն կա, միակ բանը, որ մնում է քեզ անել, ինքնասպան լինելն է:”

    Լոուրենսը ծխախոտներից մեկը աննկատ թաթախեց դիակի արյան մեջ:
    -Ինչ ես անում?-հարցրեց Ադամը
    -Ոչինչ...-Լոուրենսը բարձրացավ և հանգցրեց լույսը:
    -Այդ ինչ ես անում???-նորից հարցրեց Ադամը:
    -Դու ուզում ես ծխել?-Լոուրենսը վառեց լույսը:
    -Այո: Ուզում եմ:
    -Վերցրու:
    Դր. Գորդոնը երկմտեց, բայց այնուամենայնիվ, կրակայրիչի հետ Ադամին տվեց մյուս ծխախոտը:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 11.10.2007, 14:29:

  8. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Ադամը սկսեց ծխեց: Մի քանի վայրյան անց նա թափահարվեց և ընկավ հատակին:
    -Ես թունավորեցի նրան, այնպես, ինչպես դու էիր ուզում! Ձեռք չտաս ընտանիքիս!!!-կոկորդով մեկ բացականչեց դր. Գորդոնը:
    Հանկարծ Ադամին հոսանք խփեց: Ադամը վեր թռավ տեղից:
    -Ինչ է?-Շփոթված հարցրեց Լոուրենսը:
    -Հենց նոր հոսանքը ինձ խփեց!
    -Ինչ? Հանգստացիր, դա քեզ ընդամենը թվաց:
    -Ես պետք է հանեմ սա ոտքիցս!-Ադամը դարձյալ քաշքշել շղթայից:
    -Բավական է!-ծղրտաց դր. Գորդոնը և նորից վերցնելով սղոցը` փորձեց սղոցել շղթան:
    Ադամը հանկած հիշեց, թե ինչպես է հայտնվել բաղնիքում:

    Ադամը տուն վերադարձավ և սկսեց լուսանկարներ հանել: Հանկարծ հոսանքը գնաց: Մութ էր: Ադամը լապտեր վերցրեց, բայց լապտերը չէր վառվում: Տանը կարծես ինչ-որ մեկը կար: Ադամը վերցրեց ապարատը, գցեց վզից և շարժվեց առաջ: Նրան որպես լույս ծառայում էր ապարատի ակնթարթային բռնկումը: Հյուրասենյակում` աթոռին, մի ինչ-որ անճոռնի տիկնիկ կար: Մեկը հաստատ մտել էր: Ադամը բացեց դռներից մեկը և իր դիմացը տեսնելու համար նորից սեղմեց ապարատի կոճակը: Նրա առջև խոզի դիմակով ինչ-որ մեկն էր: Հաջորդ վայրկյանին Ադամը կորցրեց գիտակցությունը:

    Ժամը 5:40 էր: Հեռախոսին զանգ եկավ: Լոուրենսը վերցրեց հեռախոսը.
    -Ով է?
    -Հայրիկ...-Դայանան էր:
    -Դայանա!...
    -Հայրիկ, դու ես?
    -Ես եմ, աղջնակս:
    -Հայրիկ, ես վախենում եմ...-աղջիկը լաց էր լինում:
    -Ամեն ինչ լավ կլինի, սիրելիս! Ուր է մայրիկը?
    -Ինձ հետ է:
    -Փոխանցիր հեռախոսը նրան:
    -Չեմ կարող... Այդ մարդը այստեղ է... Վախենում եմ... Հայրիկ, արի տուն:
    -Ալո... Դայանա?...
    -Լարրի?-հեռախոսը վերցրեց Էլիսոնը:
    -Էլլի! Դու ես?
    -Ադամը այդտեղ է?
    -Որտեղից դու նրան գիտես?
    -Մի հավատա Ադամին: Նա քեզ գիտի: Գիտի քեզ հետ տեղի ունեցածների մասին:
    Զանգը ընդհատվեց: Բժիշկը նորից դարձավ դեպի տեսախցիկը և բացականչեց.
    -Գրողը քեզ տանի!!! Եթե նրանց գլխից մազ պակասի, ես վերջդ կտամ, լսում ես, շան որդի? Կսպանեմ քեզ!!:
    -Նրանց հետ ամեն ինչ լավ է?
    -Իմ կինը... Նա... Նա ասաց քո անունը:
    -Ինչ ասաց?
    -Ասաց, որպեսզի չհավատամ քեզ:
    -Ինչին չհավատալ?
    -Նա ասաց, որ դու գիտես ինձ:
    -Դու էլ ինձ գիտես:
    -Հերիք է խաբես! Ստախոս!! Ասա ինձ ճիշտը!!!
    -Ես եմ ստախոսը? Ինչ էիր անում երեկ գիշեր, Լոուրենս? Հիվանդանոցում հիվանդ երեխաներին էիր փրկում? Ասացիր, որ երեկ գիշեր, քո տանից գնացիր դեպի հիվանդանոց:
    -Որովհետև դա այդպես է:
    -Ոչ, դա այդպես չէ: Ես կարող եմ ապացուցել դա,-Ադամը վաննայից լուսանկարներ հանեց: Դա էր տոպրակի պարունակությունը, որը տեսնելով, Ադամը ապշել էր:-Սա առաջին դեպքը չէ: Ես քեզ նկարում էի մի քանի օր:
    Ադամը լուսանկարները գցեց Գորդոնին: Բժիշկը դրանց վրա տեսավ իր պատկերները. Լոուրենսը` տանից դուրս գալուց, Լոուրենսը` բացօթյա սրճարանում նստած, Լոուրենսը` կանգառ գնալուց, Լոուրենսը` հյուրանոցում, իր սիրուհու սենյակը մտնելիս:
    -Բայց... Ինչու?-զայրացած հարցրեց նա:
    -Ուզում ես իմանալ, ինչ էի անում? Ես փող էի վաստակում քո նման հարուստ տղաներին նկարելով, որոնք գնում են դեպի ճանապարհից դուրս գտնվող հյուրանոցները, իրենց քարտուղարուհիների հետ պառկելու համար:
    -Հերիք եղավ,-Գորդոնը ճմռթեց լուսանկարները և շպրտեց մի կողմ:
    -Նույնիսկ պատկերացրու, որ մենք երկուսս էլ ստախոսներ ենք: Բայց իմ ֆոտոխցիկը չի կարող խաբել: Նա ցույց է տալիս այն, ինչ իր առջև է:
    -Ով էր նա?
    -Ով?
    -Այն մարդը, ով քեզ վճարում էր ինձ լուսանկարելու համար, նա ով էր?
    -Նա իրեն Բոբ է անվանում: Նա ինձ վճարում էր 200 դոլլար մեկ գիշերվա համար: Եթե ես իմանայի, որ սա է լինելու այս ամենի վերջը, ես մի գլուխ ավել կպահանջեի:
    -Ինչ է դա նշանակում? Դա նշանակում է, որ դու տեսել ես, թե ինչ է կատարվել ինձ հետ?
    -Իմ տեսածը այն էր, որ դու մտար մեքենան: Ես չեմ հարցրել քո անունը, ես չգիտեի, թե դու ով ես, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղ հայտնվել, չգիտեմ, թե ինչպես ես այստեղ հայտնվել: Ես ընդամենը նկարեցի և գնացի դեպի տուն, նկարները հանելու: Հաջորդ բանը, որ հիշում եմ` շղթայված եմ խողովակին մի ինչ-որ նախնադարյան բաղնիքում, այն մարդու դիմաց, որին նկարահանում էի:
    -Մի խոսքով` քեզ վճարած մարդն էլ մեզ այստեղ է բերել:
    -Միգուցե:
    -Ինչ է նշանակում` միգուցե: Իհարկե, դա այդպես է: Ինչպիսին էր նրա արտաքինը?
    -Նա տղամարդ էր:
    -Նա բարձրահասակ էր, սևահեր, ճաղատ, գեր?
    -Ոչինչ չգիտեմ նրա արտաքինի մասին:
    -Բայց դու պետք է ինչ-որ բան հիշես նրա մասին:
    -Չեմ կարող:
    -Այսինքն` այդ տղամարդու մասին ոչինչ չես հիշում:
    -Նա սևամորթ, բարձրահասակ մարդ էր: Վզին սպի կար: Վերջ?
    -Տեպպ... Դետեկտիվ Տեպպ...
    -Բայց նա, ով ինձ վճարում էր, ոստիկան չէր:
    -Ոչ, ոչ, ոչ: Նա հեռացվել էր ոստիկանությունից, երբ նրա գործընկերը սպանվեց: Բայց դա չկանգնեցրեց նրան ինձ հետևելուց: Նա կարծում է, որ ես այդ սպանությունների հետ կապ ունեմ: Նա խելագար է... Եվ դու օգնեցիր նրան: Դու նրանից փող էիր վերցնում իմ անձնական կյանք ներխուժելու համար: Ինչպես կարող էիր դա անել?
    -Դա իմ ուտելու պահանջմունքն է:
    -Լավ: Գիտես ինչ, Ադամ? Դու այս խաղի զոհը չես: Դու այս խաղի մասն ես!!
    -Բա ոնց: Չէ որ այդ ոստիկանը կասկածում է քեզ?
    -Քեզ ասում եմ` Տեպպը ոստիկան չի. նա խելագար է: Քեզ նման խելագար:
    -Դու զայրացած ես, որովհետև ես նկարում էի քեզ, թե որ նկարում էի, թե ինչպես ես դավաճանում կնոջդ?
    -Ես չեմ դավաճանել կնոջս!!!
    Դր. Գորդոնը ուժասպառ նստեց և նորից վերցրեց կնոջ ու դստեր լուսանկարը:

    շարունակելի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    -Ամեն ինչ լավ է?-հարցրեց Էլիսոնը աղջկան:
    Աղջիկը բացասաբար շարժեց գլուխը: Մայրը հասկացավ, որ իր տված հարցը անիմաստ էր: Մխիթարել դստերը նա ոչնչով չէր կարող:
    -Շատ եմ ցավում, որ այդպես եղավ... Ոչ մեկին չեմ թողնի քեզ ցավ պատճառի: Ամեն ինչ լավ կլինի:
    Էլիսոնը փորձեց քանդել ձեռքերի կապանքները: Դա նրան հաջողվեց:
    ***
    Հանկարծ Ադամը շվարած նայեց լուսանկարներից մեկին.
    -Լսիր. ինչ-որ մեկը երեկ գիշեր եղել է քո տանը կնոջիցդ ու աղջկանիցդ բացի?-նա գցեց լուսանկարը բժշկին: Լոուրենսը ուշադիր նայեց նկարին: Նրա վրա տղամարդու դեմք էր երևում:
    -Ես այս մարդուն գիտեմ... Զեպպ... Նրա անունը Զեպպ է... Նա աշխատում է ինձ հետ` հիվանդանոցում... Գրողի տարած... Հաճույքով կնայեի, թե ինչպես ես շունչդ փչում... Դու տականքի մեկը...
    Դա Զեպպն էր... Զեպպն էր, որ բռնել էր Էլիսոնին և Դայանային, կապկպել էր նրանց ու ատրճանակը ձեռքին հսկում էր` ժամանակ առ ժամանակ հետևելով բաղնիքում տեղի ունեցող իրադարձություններին... Եվ ինչպես Լոուրենսի մտքով չէր անցել, որ խորամանկ Զեպպը կարող է նենգաբար պլանավորել Մարկի և Փոլի սպանությունները այնպես, որ Տեպպը կասկածի իրեն: Եվ ինչպես Տեպպի մտքով չէր անցել կասկածել Զեպպ Հինդելին: Իսկ միգուցե Տեպպը արդեն հարցաքննել էր նրան, բայց Զեպպը իր համար կեղծ այլուրեքություն էր ստեղծել: Այո, Զեպպը արտաքինից էլ էր երևում, որ խորամանկ և նենգ անձնավորություն է: Նա չէր կարողանում քողարկել դա անգամ իր հաճախ երևացող ժպիտով: Եվ երբ նա ժպտում էր, այնքան նման էր դառնում այն այլանդակ տիկնիկին, որը երևացել էր Ամանդայի էկրանին, գործարանում՝ ծածկոցի տակ, Ադամի տանը՝ անկոչ հյուրի կարգավիճակով աթոռին նստած: Կարծես այդ տիկնիկը ստեղծվել էր հատուկ Զեպպի համար՝ "իր պատկերով":
    -Նայիր...-ցույց տալով ժամացույցը ասաց Ադամը,-Մեր ժամանակը սպառվեց...
    ***
    Ժամը 6-ն էր... Զեպպը անջատեց էկրանը և վերցրեց ատրճանակը: Էլիսոնը քանդեց կապերը, ազատեց ձեռքերը և հանեց աղջկա բերանի կապը:
    -Մայրիկ... Օգնիր...-ասաց Դայանան:
    Զեպպը մոտենում էր... Էլիսոնը, տեսնելով դռան հետևում նրա ստվերը, արագորեն փակեց աղջա բերանը և ձեռքերը հետև տարավ, որպեսզի Զեպպը չիմանա: Դուռը բացվեց: Զեպպը մոտեցավ Էլիսոնին, հանեց հեռախոսը և ասաց.
    -Դր. Գորդոնի ժամանակը սպառվեց: Հիմա ես պետք է անեմ այն, ինչ պետք է անեմ: Վախենամ, հենց Դուք պետք է ասեք նրան, որ նա պարտվել է:
    Զեպպը լիցքավորեց ատրճանակը և մոտեցրեց կնոջ գլխին:
    ***
    Բաղնիքում զանգ եկավ: Դր. Գորդոնը վերցրեց հեռախոսը.
    -Այդ դու ես, Զեպպ, դու շուն-շանորդի? Ես գիտեմ, որ դա դու ես, շան որդի!
    -Լարրի...-դա Լոուրենսի կինն էր:
    -Էլլի?
    -Դու պարտվեցիր...
    Այս ասելով` Էլիսոնը հանեց բռունցքը և խփեց Զեպպի երեսին: Մի քանի վայրկյան մենամարտելուց հետո նա խլեց ատրճանակը և պահելով Զեպպի ուղղությամբ, վերցրեց հեռախոսը և զանգեց ամուսնուն:
    -Էլլի! Ամեն ինչ լավ է?,-Լոուրենսը, լսելով այդ ամենը, խուճապի էր մատնվել:
    -Ոչ... ոչ... Գետնին!!-Էլիսոնը դա ասում էր Զեպպին, որը փորձում էր մոտենալ,-Լարրի, որտեղ ես?
    -Չգիտեմ: Ես ինչ-որ սենյակում եմ: Ինձ առևանգել են: Ներիր ինձ...
    -Այդ ինչ ես ասում? Սիրելիս, դու մեզ պետք ես:
    -Ներիր... Ես մեղավոր եմ քո առաջ: Խնդրում եմ, ներիր...
    -Մայրիկ...-կանչեց Դայանան:
    Էլիսոնը շրջվեց դեպի դուստրը: Այդ ժամանակ Զեպպը հարձակվեց և փորձեց վերցնել ատրճանակը: 2 կրակոց լսվեց:
    -Էլլի... Էլլի...-Լոուրենսը սարսափի մեջ էր:
    ***
    Տեպպը իր էկրանին տեսավ Գորդոնների տանը տեղի ունեցող խառնաշփոթը: Վերցրեց ատրճանակը և շտապեց դեպի այդտեղ:
    ***
    Լոուրենսը կանչի ընդհատվելուց հետո հեռախոսը շպրտեց իրենից հեռու:
    ***
    Զեպպը բռնեց տիկին Գորդոնին և հենեց նրան տան պահարաններից մեկին: Էլիսոնը ճարպկությամբ բացեց պահարանի դարակը, մկրատ հանեց և մխրճեց Զեպպի ազդրի մեջ: Եվ մինչ Զեպպը գետնին գալարվում էր, քանդեց աղջկա կապերը և նրա հետ միասին դուրս փախավ: Այդ պահին մտավ Տեպպը: Վիրավորված Զեպպը կրակեց նրա ուղղությամբ, բայց վրիպեց: Տեպպը հարձակվեց Զեպպի վրա, բայց Զեպպը ուժեղ հարվածով տապալեց նրան: Տեպպը մի քանի վայրկյան մնաց պառկած:
    -Տիկին Գորդոն,-կանանց հատուկ երանգով ճղճղաց Զեպպը,-հիմա ես կսպանեմ Ձեր ամուսնուն,-վերցրեց ատրճանակը, դուրս եկավ տնից և շարժվեց դեպի մեքենան: Տեպպը իր մեքենայով սկսեց հետապնդել նրան:
    ***
    Բաղնիքում Լոորենսին էլ հոսանքը խփեց: Մի քանի վայրկյան անշարժանալուց հետո Լոուրենսը վեր կացավ և փորձեց հանել շղթան: Նորից զանգ եկավ: Լոուրենսի ձեռքը չհասավ հեռախոսին: Նա փորձեց դա անել տուփի օգնությամբ, բայց չստացվեց: Շղթան հանելու ևս մի քանի անհաջող փորձ ձեռնարկեց: Շղթայից ազատվելու միայն մեկ եղանակ էր մնում... Լոուրենսը հանեց շապիկը, պինդ փաթաթեց շղթայված ոտքին, վերցրեց սղոցը և սկսեց սղոցել այն:
    -Ոչ! Աստված իմ!!!... Ինչ ես անում?!... Լոուրենս! Ինչ ես անում?... Ինչ ես... Օօօ, Աստված իմ, Լոուրենս, չէ! Ոչ, Լոուրենս, խնդրում եմ!... Աղաչում եմ, այդ ես չեմ,-Ադամը զուր էր փորձում կանգնեցնել Լոուրենսին: Դր. Գորդոնը չէր լսում Ադամին, նա անգամ չէր գոռում զարհուրելի ցավից: Նույնիսկ ոտքը սղոցելուց էր Լոուրենսը հանգիստ երևում: Իսկ Ադամը այնպիսի ճիչեր էր արձակում, կարծես իր ոտքն են սղոցում:


    ***
    Զեպպը դուրս եկավ մեքենայից և կաղալով շարժվեց դեպի բաղնիք: Տեպպը վազեց նրա հետևից:
    ***
    Բժիշկը ազատեց ոտքը շղթայից:
    ***
    Տեպպը հասավ Զեպպին, քաշեց նրա ոտքից և նրան գետնին տապալեց: Զեպպը ձեռքից բաց թողեց ատրճանակը: Տեպպը նորից հարձակվեց և նրան սկսեց պատերով խփել: խփեց այնքան, մինչև Զեպպը թուլացած ընկավ գետնին: Ընկավ այնտեղ, որտեղ ընկել էր ատրճանակը: Արագորեն վերցրեց այն: Տեպպը բռնեց նրան, բայց Զեպպը հնարամիտ կերպով ազատվեց և կրակեց: Տեպպը մեռավ, իսկ "Փազզլ"-Մարդասպանը շարունակում էր մնալ ազատության մեջ...
    ***
    Լոուրենսը սողալով մոտեցավ դիակին, վերցրեց ատրճանակը և ծրարում գտած փամփուշտը տեղադրեց նրա մեջ:
    -Դու պետք է մեռնես,-ուղղեց ատրճանակը Ադամի վրա:
    -Ոչ! Ես ապրել եմ ուզում!...-Ադամը կարթն ընկած անօգնական ձկան նման այսկողմ-այնկողմ էր թպրտում:
    -Ներիր!
    -Ես ապրել եմ ուզում!...
    -Իմ ընտանիքը...-Լոուրենսը կրակեց Ադամի վրա: Լոուրենսը արեց այն, ինչ պետք է աներ: Բայց ժամը 6-ից մոտ կես ժամ անցել էր: Լոուրենսը սկսեց լաց լինել, հայտնի չէ` ուրախությունից, որ կատարել է մարդասպանի պայմանը կնոջը և աղջկան փրկելու համար, թե Ադամին անտեղի սպանելուց:
    -Ես արեցի դա! Հիմա նրանց ինձ ցույց տուր!!!-այլայլված հայացքը ուղղելով դեպի տեսախցիկը` գոչեց Լոուրենսը:
    ***
    Էլիսոնը վերջապես գրկեց դստերը: Նրանք փրկված էին: Եթե Լոուրենսը դա իմանար, ապա Ադամը չէր մեռնի:
    ***
    Զեպպը բացեց սանհանգույցի դուռը և ներս մտավ: Տեսնելով նրան` Լոուրենսը սկսեց աղաղակել.
    -Ես քեզ շանսատակ կանեմ... Շան որդի...-բռնեց Զեպպի ոտքից, ինքն էլ հասկանալով, որ անկարող է ինչ-որ բան անել: Հետո հասավ ատրճանակին, վերցրեց այն և կրակեց, բայց փամփուշտ չկար:

    Զեպպը, կարծես ոչինչ էլ չէր եղել, մոտեցավ Ադամի մարմնին և ոտքով հրեց այն: Ադամը չէր շարժվում: Բայց ուշ էր: Զեպպը ատրճանակը ուղղեց դեպի դր. Գորդոնը.
    -Շատ ուշ է...
    -Ինչու?
    -Այսպիսին են կանոնները:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.10.2007, 11:50:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  12. #7
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Չէ… սա իմ նյարդերի համար չի… ես վատ եմ…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  13. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ… սա իմ նյարդերի համար չի… ես վատ եմ…
    Իրոք, չի թույլատրվում թույլ նյարդեր ունեցողներին, կարողա գիշերը վատ երազ տեսնես:

  14. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    չէ ժողովուրդ, վախենալու բան չկա
    youtube-ով վիդեոներ կան, որոնցով ցույց են տալի թակարդները ոնց են սարքվել
    այ էտ վիդեոները նայելուց հետո էտ ամեն ինչը թեթև կտանեք

  15. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    -Որտեղ է այդ անիծյալ ինժիներների խումբը?-հարցրեց Ռիգգը:
    -Կարող են հայտնվել ամեն վայրկյան,-Քերրին հանգիստ էր:
    -Ամեն մի հաջորդ վայրկյանը ավելի երկար է տևում:
    -Ես գիտեմ, թե այդ մարդը ինչպես է աշխատում: Նա խաղ է խաղում: Դա նշանակում է, որ մենք պետք է մի քիչ սպասենք:
    -Նայիր ժամացույցին: Այլ բան առաջարկիր, թե չէ նրա որդին կմեռնի:
    Քերրին Էրիկին ցույց տվեց Ջոնի գծած գծանկարները, որոնք թափված էին ամենուր.
    -Նրա աշխատանքը... Ահա թե ինչով է նա զբաղված: Նա ուզում է քեզ սովորեցնել այս ամենը: Ուզում է, որպեսզի լսես նրան... Վերացրու նրա գործերը:
    Էրիկը մտավ Ջոնի սենյակը և սկսեց տակնուվրա անել ձեռքի տակ ընկած ամեն ինչ: Ջոնը չէր վրդովվում: Նա հանգիստ հարցրեց.
    -Առանց հանցանշանների ինչպես ես ինձ ձերբակալելու, Էրիկ?
    - Ձայնդ կտրիր:
    -Ուրեմն վերացրու:
    -Ես այդպես էլ անում եմ,-Էրիկը մեծ եռանդով պատռում էր թղթերը:
    -Իմացիր, որ դա քո որդուն չի փրկի:
    -Սպանես նրան, կսպանեմ քեզ!
    -Իրոք? Երկուսս էլ գիտենք, թե ինչ տեսակի մարդ ես: Այն տեսակը, որ զենք է օգտագործում անզենների դեմ: Մարդու տեսակ, որ ոչնչացնում է հանցանշանները և ցանկանում է մեղադրանքի հասնել: Մարդու տեսակ, որին լքել է կինը և ատում է որդին:
    -Փակիր բերանդ!!!
    -Տես` քո ինժիներների թիմը եկավ: Ճիշտ ժամանակին:
    -Մենք հենց հիմա կգտնենք այդ տեղը:
    -Ինչ-որ մեկը քեզ չասաց, Էրիկ...
    -Հոգնել եմ քեզ լսելուց:
    -Միգուցե ես ընդամենը քեզ ցույց տամ դա: Ինձ համար դա դժվար կլինի, այդ պատճառով էլ կարող ես հարցնել այն մարդկանցից, որոնք լսում են ռացիայով, որպեսզի հանեն դա: Գորշ սեղանի երկրորդ դարակում է:
    Քերրին այդ դարակից ինչ-որ թղթապանակ հանեց: Այնտեղ այն 7 մարդկանց նկարներն էին, ովքեր Դանիելի հետ միասին փակվել էին շինությունում: Էրիկը ճանաչեց այդ մարդկանց:
    -Կարող ես նրանց չհիշել, բայց համոզված եմ, նրանք քեզ հիշում են: Դու նրանց ձերբակալել ես: Քո որդին խաղում է մարդկանց հետ, որոնց դուրը դու չես գալիս, քննիչ: Ինչ կլինի, եթե նրանք իմանան, թե ով է որդիդ?

    ***
    Խավիերը հարիչը ձեռքին մտավ այն սենյակը, որտեղ նրանք ութով հայտնվել էին սկզբում: Հուսահատ խփեց երկաթյա պահարանին: Գուսի դիակից ահավոր հոտ էր փչում: Խավիերը մի շոր վերցրեց և մոտեցավ Գուսի գլխին, որպեսզի ծածկի այն: Հանկարծ նա շշմեց:
    Դուք բոլորդ էլ կրում եք կոմբինացիան: Լավ մտածեք: Թվերը ձեր մտքի ետևում են, իսկ հերթականությունը կարող եք գտնել ծիածանի միջոցով:
    -Վայ ես քոոոո...-Խավիերը կարծես Ամերիկա էր հայտնաբերել:
    Գուսի վզի հետևում կարմիր գույնով գրված էր “2”...
    Ջոնասը երերալով ներս մտավ և մի լավ փսխելուց հետո հարցրեց.
    -Ինչ ես անելու?
    -Դեռ չեմ որոշել:
    -Գիտես, մյուսները վախեցած են քեզանից?
    -Լավ...
    -Ես ու դու դեռ կարող ենք կռվել: Կամ էլ կարող ենք միասին որոշել, թե ինչ անենք:
    -Դու և մյուսները կարող եք մտածել ինչ ուզում եք, իսկ ես գտել եմ ինչ անել:
    -Դու ինձ հիշեցնում ես ինձ: Ինչ իրավիճակում էլ լինես, միշտ աշխատում ես թշնամիներ ձեռք բերել: Ես ունեմ թշնամիներ այս անտեր պատերի հետևում, եղբայր: Նրանք ինձ են փնտրում: Եվ եթե չգտնեն ինձ, նրանք կփնտրեն նրանց, ովքեր հարազատ են ինձ: Իմ ընտանիքին: Հասկանում ես?
    -Ոչ, չեմ հասկանում: Ես եմ որ կամ, և դա ինձ դուր է գալիս: Իսկ հիմա` շրջվիր:
    -Ինչ?
    -Շրջվիր,-Խավիերը դանակը ձեռքին սկսեց մոտենալ:
    Ջոնասը դա ընկալեց որպես հարձակում և սկսեց մենամարտել Խավիերի դեմ: Չնայած, որ Խավիերը ամուր կառուցվածք ուներ, Ջոնասը ավելի ուժեղ գտնվեց և մի քանի հարվածով տապալեց նրան գետնին: Այնուհետև կռացավ, որպեսզի շունչ քաշի: Խավիերը վերցրեց բեյսբոլի հարիչը և ամբողջ ուժով այն մխրճեց Ջոնասի գլխի մեջ: Մի քանի վայրկյանից Ջոնասը մեռավ: Խավիերը նայեց Ջոնասի թիվը: Դա նարնջագույն "16" էր:

    ***
    Լաուրան, Էդդիսոնը, Դանիելը և Ամանդան միասին միջանցքներից մեկում էին: Լաուրան մեռավ այդտեղ: Մեռնելուց առաջ նա ցույց տվեց պատի վրայի նկարներից մեկը: Նկարի վրա ճաք կար: Այն "իքս" տառի տեսքն ուներ: Էդդիսոնը նկարի հետևում գտավ լուսանկար, որի հետևում գրված էր. "հայր և որդի": Լուսանկարի վրա պատկերված էին Էրիկը և Դանիելը:
    -Ինչ ես անում նրա հետ? Սա քո հայրն է?
    -Դու գիտես նրան?-հարցրեց Դանիելը:
    -Այո: Նա ինձ ձերբակալել է: Ասա, որ սա քո հայրը չէ: Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում: Դուք երկուսովդ միշտ միասին եք: Հիմա մենք գիտենք, թե ինչ ընդհանուր բան ունենք,-Էդդիսոնը լքեց Ամանդային և Դանիելին:
    -Խնդրում եմ սպասիր, ես չգիտեի...
    -Ամանդա!-հեռվից լսվեց Խավիերի ձայնը:-Որտեղ ես?
    Ամանդան փախավ միջանցքից: Դանիելը հետևեց նրան:
    Խավիերը ճանապարհին նայել էր Օբիի թիվը: Մտնելով միջանցք` նա տեսավ նաև Լաուրայի թիվը: Տեսավ նաև Էրիկի ու Դանիելի լուսանկարը: Տեսավ, որ նրա հետևում գրված է "հայր և որդի": Եվ կատաղած շարժվեց առաջ: Ընդարձակ սենյակում նա գտավ երկուսին և սկսեց վազել նրանց հետևից:

    ***
    Տեսնելով այս ամենը` Էրիկը այլևս չդիմացավ: Գնաց Ջոնի մոտ և շուռ տվեց սեղանը: Այնուհետև աթոռից հանեց կմախքացած ծերուկին և սկսեց հարվածել նրան:
    -Էրիկ! Էրիկ! Ոչ!-Քերրին փորձեց կանգնեցնել Էրիկին, բայց Ռիգգը փակեց նրա ճանապարհը:
    -Մենք արդեն քո ասածով փորձեցինք:
    Էրիկը մի քանի անգամ բռունցքով խփեց ծերունու դեմքին, հետո նրան շպրտեց դեպի դիմացի պատը: Իսկ Ջոնը չէր տրտնջում: Նույնիսկ նրա դեմքին չար ժպիտ երևաց.
    -Ես քեզ ոչինչ չեմ ասի, քանի դեռ որդիդ արյունաքամ է լինում:
    Էրիկը ջարդեց Ջոնի աջ ձեռքի ցուցամատը և նորից հարվածեց նրա երեսին:
    -Այսպես ես արժանացել մեդալներիդ, Էրիկ Մեթյուս!!!-ցավից ոռնաց Ջոնը:
    Լսելով նման բան` Էրիկը Ջոնին ուժեղ հարվածով փռեց գետնին:
    Քերրին անհանգիստ էր: Նրա սիրտը ինչ-որ վատ բան էր գուշակում:

    ***
    Էդդիսոնը դռներից մեկը բաց գտավ: Մտավ ներս: Սենյակի կենտրոնում առաստաղից կախված էր մի ապակյա տուփ: Տուփում հակաթույնով ներարկիչ էր դրված: Տուփի ներքևի մասում 2 անցքեր կային, որոնք խցանված էին ածելիներով: Տուփին ծրար էր ամրացված: Ծրարում ձայներիզ կար, իսկ ձայնագրիչը Ջոնասի մոտ էր: Էդդիսոնը գերադասեց չլսել ձայնագրությունը: Ձեռքը անցկացրեց անցքերից մեկով և փորձեց վերցնել ներարկիչը: Ներարկիչի մասերը առանձնացան միմյանցից, և անմահական հեղուկը թափվեց: Հուսահատությունից Էդդիսոնը երկրորդ ձեռքը անցկացրեց երկրորդ անցքով, որպեսզի վերցնի ներարկիչը, իսկ երբ ցանկացավ ձեռքերը դուրս հանել, ածելիները չթողեցին: Վիճակը ողբալի էր: Սկսեց օգնություն կանչել: Խավիերը լսեց նրա ձայնը: Մտավ ներս, բայց միայն նայեց համարը և հեռացավ` Էդդիսոնին թողնելով անհուսալի վիճակում:

    ***
    Ամանդան և Դանիելը փախան դեպի սկզբնական սենյակ: Այնտեղ մեկի փոխարեն արդեն 2 դիակ կար:
    ***
    Էրիկը ևս մի քանի անգամ Ջոնին հարվածելու հետո լիցքավորեց ատրճանակը և ուղարկեց նրա բերանը:
    -Բաց բերանդ: Բաց բերանդ! Հիմա կասես, թե որտեղ է նա? Որտեղ? Ասա!
    -Խաղն ավարտված է,-տնքալով պատասխանեց Ջոնը,-ես քեզ կտանեմ այդտեղ:
    -Կտանես հենց հիմա:
    -Կտանեմ քեզ և ուրիշ ոչ մեկին: Ես ու դու:
    -Ինչպես դուրս գանք այստեղից?
    -Պատին կոճակ կա: Արագացրու: Ժամանակ չկա:
    Էրիկը սեղմեց Ջոնի ասած կոճակը: Սենյակը, որը վերելակ էր, իջավ դեպի գործարանի ներքնահարկ: Այնտեղից դուրս գալով` երկուսով նստեցին Էրիկի մեքենան և շարժվեցին: Բարեբախտաբար, ինժիներների խումբը գտավ այդ շինության վայրը: Ռիգգը իր խմբով նույնպես ուղևորվեց դեպի այդտեղ: Քերրին ինժիներների հետ մնաց գործարանում:

    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 21.10.2007, 14:22:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

  17. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Saw

    Խավիերը հասավ Ամանդայի և Դանիելի հետևից: Երկուսով միասին հենվեցին դռանը, որ Խավիերը չկարողանա այն բացել: Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող: Ամանդան Ջոնասի գլխից հանեց հարիչը և այն խփեց դռան տակ: Հանկարծ նա նկատեց, որ չհրկիզվող պահարանի տակ ելք կա: Դանիելի հետ միասին հրեց պահարանը, բայց ելքը փակ էր: Իսկ հարիչը դուռը երկար չէր կարող պահել: Դանիելը հիշեց, որ սենյակում գտած բանալին վերջինը վերցրել է Ջոնասը: Բարեբախտաբար` Ջոնասը սենյակում էր: Դանիելը նրա գրպանից գտավ այդ բանալին, որի միջոցով էլ բացվեց ելքը:

    ***
    Էրիկն ու Ջոնը տեղ հասան: Ջոնը իր մոտից մի բանալի հանեց և տվեց Էրիկին:
    -Էրիկ. քեզ ներս մտնելու համար այս բանալին է պետք:
    ***
    Խավիերը մտավ ներս: Ամանդան ու Դանիելը ելքով փախել էին դեպի ներքնահարկ: Խավիերը իջավ նրանց հետևից:
    ***
    -Դանիել!-ներս մտնելով` Էրիկը սկսեց ձայնել որդուն:
    ***
    "S.W.A.T."-ը տեղ հասավ:
    -Քերրի, մենք տան մեջ ենք,-ռացիայով խոսեց Ռիգգը:
    -Քեզ չեմ տեսնում, սերժանտ...-պատասխանեց Քերրին,-կրկնում եմ` չեմ տեսնում:
    ***
    Ամանդան և Դանիելը մի դուռ տեսան: Ամանդան բացեց այն: Երկուսով ներս մտան: Ամանդան վառեց լույսը: Դա մի հին, կեղտոտ բաղնիք էր, որտեղից գարշելի հոտ էր փչում: Այնտեղ 2 դիակ էր ընկած. Ադամը և Զեպպն էին: Մոտակայքւմ դր. Գորդոնի ոտքն էր` շղթայի մեջ: Ոտքի մոտ սղոց կար: Դանիելը հասկացավ, որ ժամանակին այդ բաղնիքն էլ է եղել թատերաբեմ` մոլագար մարդասպանի խաղերի համար: Երկուսով ուժասպառ նստեցին: Դանիելը արդեն արյունահոսում էր:



    ***
    -Դանիել!-Էրիկը հասել էր արդեն չհրկիզվող պահարանով սենյակը:
    ***
    Խավիերը մտավ ներս: Դանակը ձեռքին մոտեցավ Ամանդային և Դանիելին: Վերջինս արդեն ուժասպառ էր եղել:
    -Նա մեռել է,-ասաց Ամանդան, կարծելով, թե Խավիերը ուզում է սպանել Դանիելին:
    -Ոչինչ: Ինձ պետք է ընդամենը իմանալ, թե ինչ է գրված նրա վզի հետևում: Հետո քոնը կնայեմ:
    -Բայց դու դեռ քո համարը չգիտես: Ինչպես կիմանաս, եթե ես քեզ չասեմ?
    ***
    Էրիկը ելքով իջավ դեպի ներքնահարկ:
    -Դանիել!!
    ***
    Խավիերը մոտեցավ հայելիներին և փորձեց նայել իր համարը: Չստացվեց: Այդ ժամանակ նա դանակով սկսեց կտրել վզի հետևի կաշին: Խավիերը, որը սիրտ չարեց մտնել ներարկիչներով փոսը, կտրում էր իր սեփական կաշին: Նրա մեջ գոյատևման բնազդ էր առաջացել: Այն, ինչը, ըստ Ջոնի, նրա մոտ բացակայում էր: Ամանդայի սարսափած հայացքի ներքո Խավիերը կտրեց վզի հետևի մաշկը և հաղթական կերպով նայեց իր համարը: Հետո հարձակվեց Ամանդայի վրա: Թվաց, թե Ամանդայի վերջը եկել է և Խավիերին ոչինչ չի կանգնեցնի, սակայն Դանիելը վերջին ուժերը լարելով վերցրեց սղոցը և կտրեց Խավիերի կոկորդը: Էրիկ Մեթյուսի գող որդին նաև մարդասպան դարձավ:



    ***
    Իսկ Ռիգգը և իր խումբը էկրաններին չէին երևում: Այդ ամենը ուղղակի տեսագրություն էր: Քերրին դա իմացավ, երբ ժամանակի ավարտին մնացել էր մի քանի րոպե:
    ***
    "S.W.A.T."-ի տղաները կարծելով, որ սխալ տուն են եկել, հեռացան այդտեղից:
    ***
    Էրիկը մտավ բաղնիք: Այնտեղ արդեն 3 դիակ կար: Ինչ-որ մեկն էլ վաննայում էր: Էրիկը մոտեցավ, կարծելով, որ դա իր որդին է: Խոզի դիմակով ինչ-որ մեկը դուրս եկավ այդտեղից և ներարկիչով հարվածեց Էրիկին: Էրիկը կորցրեց գիտակցությունը:

    ***
    Երբ ժամանակը ավարտվեց, գործարանում մի չհրկիզվող պահարան բացվեց: Քերրին այնտեղ տեսավ Դանիելին: Ինչպես Ջոնն էր խոստացել` ողջ-առողջ:
    ***
    Արթնանալով` Էրիկը իրեն գտավ նույն մութ և կեղտոտ բաղնիքում: Գարշահոտից սիրտը սկսեց խառնել: Դուռը բաց էր: Լապտերը և ատրճանակը ընկած էին հատակին: Էրիկը փորձեց վերցնել ատրճանակը, բայց ոտքը շղթայված էր: Մի ձայնագրիչ տեսավ: Վերցրեց և սեղմեց կոճակը: Մի կանացի ձայն ասում էր.
    "Բարև, Էրիկ: Դու միգուցե չես հիշում ինձ, բայց մի օր դու իմ կյանքը փոխեցիր: Դու ինձ բանտ ուղարկեցիր: Ես շատ մեղքեր ունեի, բայց ոչ թմրանյութեր պահելու մեջ, ինչպես դու էիր ասում: Դու չես էլ կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում ճաղերի հետևում լինել: Հետո ինչ-որ մեկը իմ կյանքը երկրորդ անգամ փոխեց: Ես մեղավոր էի...
    ՋՈՆ.-Բարև, Ամանդա...
    ...Բայց իմ կյանքը փրկվեց այդ օրը...
    ԴԱՆԻԵԼ.-Ասում ես` խաղացել ես և փրկվել?...
    ԱՄԱՆԴԱ.-Այո...

    ...Ես ինձ համար գտա Հայր... Առաջնորդ... Ուսուցիչ...
    ՋՈՆ.-Պետք է հանդիպես մահվանը, որպեսզի վերածնվես...
    ԱՄԱՆԴԱ.-Նա օգնեց ինձ...

    ...Որն է քաղցկեղի դեղը, Էրիկ?...
    ՋՈՆ.-Նրանք, ովքեր չեն գնահատում կյանքը, արժանի չեն կյանքի...
    ...Մահվան դեղը... Պատասխանը անմահությունն է: Ստեղծելով ապագան, մենք ապրում ենք պայծառ կյանքով և դառնում անմահ: Հիմա մեր դերերը փոխվել են...
    ՔԵՐՐԻ.-Դա քեզ ուղղված կանչ է...
    ԷՐԻԿ.-Ինչ է քեզ պետք!!?...
    ՋՈՆ.-Ես էլ քեզ ասացի...
    ԱՄԱՆԴԱ.-Նա ուզում է, որ մենք փրկվենք...
    ՋՈՆ.-Ես ուզում եմ խաղ խաղալ...
    ԱՄԱՆԴԱ.-Մենք պետք է խաղանք կանոններով...
    ՋՈՆ.-Կանոնները հասարակ են. այն, ինչ պետք է անես` նստես և խոսես ինձ հետ: Երբ ժամանակը ավարտվի` նորից կտեսնես որդուդ` ողջ և առողջ...
    ԷՐԻԿ.-Հեյ! Սա ինչ գրողուցավ է!!?...
    ՋՈՆ.-Քո որդի Դանիելը: Հիշում ես նրան, չէ?...
    ԴԱՆԻԵԼ.-Իմ հայրը իսկական պնդաճակատն է...
    ՋՈՆ.-Անարժան այն կյանքին, որ տրվել է քեզ... Կարծես թե որդուդ մահվան մոտալուտ լուրը ստիպում է քեզ գործել: Ինչու ես գործում միայն այն դեպքում, երբ կյանքը վտանգի մեջ է?...
    ԷՐԻԿ.-Դանիել!...
    ՋՈՆ.-Մի մոռացիր կանոնները...
    ԷՐԻԿ.-Ձայնդ կտրիր!!!...
    ՔԵՐՐԻ.-Նա խաղ է խաղում...
    ԷՐԻԿ.-Բայց դա ոչինչ չի նշանակում...
    ՋՈՆ.-Ինչ տեսակի մարդ ես... Ես քեզ չեմ ասի, քանի դեռ որդիդ արյունաքամ է լինում... Ես քեզ կտանեմ այդտեղ... Ինչ-որ մեկը քեզ չասաց, Էրիկ...

    ...Ես եմ, որ շարունակելու եմ Ջոնի գործը նրա մահվանից հետո...
    ՋՈՆ.-Ուրեմն, վերացրու...
    ...Եվ դու իմ առաջին փորձարկումների օբյեկտն ես: Հիմա դու փակված ես` միայնակ և անօգնական"
    -Դանիել!!!...-հուսահատ կանչեց Էրիկը:
    Ամանդան մոտեցավ դռանը և ասելով.
    -Խաղն ավարտված է,-կողպեց դուռը և հեռացավ` Էրիկին թողնելով դիակների հետ:
    -Ես շանսատակ կանեմ քեզ, շուն!! Քոսոտ շուն!! Դու քոսոտ շուն!!! Ես շանսատակ կանեմ քեզ!!!


    ***
    Իսկ Ջոնը ժպտում էր...
    ---
    վերջ երկրորդ մասի
    ՌԵԺԻՍՈՐ. Darren Lynn Bousmann
    ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ. Gregg Hoffman, Oren Koules, Mark Burg
    ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. Leigh Whannel, Darren Lynn Bousmann
    ԱՄՍԱԹԻՎԸ. 28.10.05 թ.
    ԲՅՈՒՋԵՆ. 4000000 դոլլար
    ԴԵՐԵՐՈՒՄ.
    ՋՈՆ-Tobin Bell
    ԱՄԱՆԴԱ-Shawnee Smith
    ՔԵՐՐԻ-Dina Meyer
    ԷՐԻԿ-Donald Wahlberg
    ԴԱՆԻԵԼ-Erik Knudsen
    ՌԻԳԳ-Lyriq Bent
    ԼԱՈՒՐԱ-Beverley Mitchell
    ԷԴԴԻՍՈՆ-Emanuelle Vaugier
    ԳՈՒՍ-Tony Nappo
    ՋՈՆԱՍ-Glenn Plummer
    ԽԱՎԻԵՐ-Franky Gonzalez
    ՕԲԻ-Tim Burd (իմիջայլոց, ինտերնետով իրա հետ մի անգամ խոսացել եմ)
    ՄԱՅՔԼ-Noam Jenkins
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 21.10.2007, 15:02:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (31.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •