Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Vishapakah, հետաքրքիր հարցեր, անշուշտ, շատ կային , բայց հարցազրույցիդ մեջ նաև մի լուրջ թերություն նկատեցի. ընդհանրապես հարցազրույց վարողը պիտի ավելի շատ խոսեցնող լինի, քան խոսող: Նա չպետք է իր կարծիքն արտահայտի, պետք է առավելագույնս չեզոք դիրք պահպանի,
Նախ շնորհակալություն առողջ քննադատության համար.
Հարցազրույցը մյուսներից պետք է տարբերվեր, դրա համար էլ հարցերը այլ կերպ էին ձևակերպված, այլ ոչ շարքային և պարբերական բնույթի. Ես չեմ հերքում, որ մեկ ուրիշը կարող էր ինձանից ավելի լավ վերցներ հարցազրույցը Moj-ից, դրա համար առաջարկում եմ, որպեսզի Moj-ի (եթե Moj-ը դեմ չէ) երրորդ հարցազրույցը վերցնես ինքտ, որպիսզի ավելի պատկերավոր լինի գրածներիտ իմաստը և ես ինքս էլ կկարողանամ այդ երկու զուգահեռների միջև, ավելի լավ գնահատել հարցազրույցի լրագրողական կարողությունների բացասական և դրական արտահայտված կողմերը.


Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
հարցերից շատերը կարծես ինքնին հուշում, ինչ-որ առումով պարտավորեցնում էին կոնկրետ պատասխան: Շատ դեպքերում դու կարծես ինչ-որ պնդում էիր անում՝ ակնկալելով, որ հարցազրույց տվողը պիտի համաձայնի քեզ հետ:
Որոշ հարցեր տրվում էին երկիմաստ ձևակերպմամբ, իսկ որոշ հարցեր էլ բխում էին պատասխանից, առաջինի դեպքում ավելի հարմար տարբերակով պատասխանելու, իսկ երկրոդի դեպքում միտքը շարունակելու համար. Կարծում եմ սա պետք է որ առանց քննարկման պարզ լիներ.