User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Vishapakah
    Բարև Հարգելի Արթուր.

    Moj
    Ողջյուն.

    Vishapakah
    Հարց կատակ. Ֆորումում անցկացրածտ ժամանակահատվածում, Moj նիկտ ավելի հոգեհարազատ չի դառնում, քան անունտ?

    Moj
    Ֆորումը վիրտուալ շփման աշխարհ է, ու ինչքան երկար ես մտնում այդ աշխարհ այնքան ավելի ես նվիրվում և ինքնաբերաբար ունենում ես 2-րդ եսդ.

    Vishapakah
    Չնայած նոր անդամ ես, բայց ֆորումում բավականին արագ աչքի ընգար, առաջին հերթին Քո առաջարկներով. Ամեն տեղ ես կարողանում այդպես արագ Քեզ դրսևորել?

    Moj
    Մի գուցե Քո և շատերի համար նոր եմ, բայց գլոբալ առումով չեմ կարծում, որ նոր եմ ֆորումում. Ի վերջո արդեն 2-րդ հարցազրույցն եմ տալիս իսկ առաջարկներ միշտ անում եմ, փորձում եմ լավացնել, զարգացնել ու հետաքրքրացնել ամեն ինչ ինչքան որ կարող եմ.

    Vishapakah
    Առաջարկներ ես անում, որովհետև ցանկանում ես ֆորումին մի բան տալ, թե դա էլ Քեզ համար է ֆորումում ժամանակ անցկացնելու մի միջոց? Որովհետև շատերը հենց ժամանակ անցկացնելու համար են ֆորում մտնում.

    Moj
    Ֆորումում, ինչպես և Հայ ազգի մոտ նոր առաջարկները այնքան էլ լավ չեն ընդունվում, բայց կարծում եմ առաջարկներս նախ ուղված են շփումն ու քննարկումները արդյունավետ և ուսանելի դարձնելուն.

    Vishapakah
    Հիասթափված չես, որ «Քաղաքակիրթ Բանավեճ» առաջարկտ այդքան ձգձգվեց?

    Moj
    Մի քիչ հիասթափվեցի, բայց սառը դատողությունս ինձ ստիպեց հասկանալ, որ տրամաբանական էր այդ ձգձգումը. Ես առաջարկիս մեջ հավանաբար որևե բան սխալ էի սկսել, որն էլ շատերի մոտ բացասական ազդեցություն թողեց. Ղեկավարությունը հավանաբար մի քիչ նեղացավ, մտածելով թե ով է այս նորեկը, որ անուն է դնում մեր քննարկումների կարգին ու ձևին, բայց ես դա կարողացա ճիշտ գնահատել.

    Vishapakah
    Կարող ես նոր բան ասել «Լրագրող» պռոեկտի մասին, թե կոմերցիայի հետ կապված կշարունակես ծրագիրը կիսագաղտնի պահել?

    Moj
    Պռոեկտը ես երբեք գաղտնի չեմ պահել, ուղղակի որևե մեկը լուրջ չի հետաքրքրվել, միայն մի լրագրող էր փորձում վարձատրության չափը պարզել, բայց չեմ կարծում, որ նման հարցերը հարմար է քննարկել հրապարակայնորեն. Ի վերջո մրցակիցները շատ են.

    Vishapakah
    Լավ, իսկ ինչն էր խանգարում PM նամակներով պարզաբանել թեկնածուներին հետաքրքրող մանրամասնությունները? Ինչքան հիշում եմ, ես հենց այդպես մասնակից դարձա «Լրագրող» պռոեկտին.

    Moj
    Խանգարող միակ և ամենագլխավոր պատճառը այլ անդամներից հարցեր չստանալն էր. Իսկ վարձատրության հարցը եթե բարձացվում է հրապարակայնորեն, ապա կարծում եմ դա խոսում է անլրջության մասին.

    Vishapakah
    Ինտերնետ մտնում ես ժամանակ անցկացնելու համար, թե համաշխարհային ցանցի միջոցով ասելու բան ունես մարդկանց?

    Moj
    Ինտերնետ մտնում եմ աշխատանքի բերումով, իսկ ասելու բան ունեմ այնքանով, որքանով լսողներ ունեմ.

    Moj
    Օրինակ «Քաղաքականություն» բաժնում, «Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը» թեմայում կարծում եմ էլ ասելու բան չունեմ հաշվի առնելով, որ չեն ուզում լսել ու իրականությունն ընդունել. Ինձ խնդրում են ասել ԼՏՊ-ի սխալների մասին, բայց կարծում եմ ես չեմ նրա արածը կամ չարածը գնահատողը, պատմությունն արդեն իր խոսքն ասել ու ասում է մնում է պարզապես ուզենալ ճիշտն ընդունել.

    Vishapakah
    ԼՏՊ-ի թեման կարդալով կարող ենք ասել, որ Հայ ժողովուրդը կարճ հիշողություն ունի, թե սխալ ես համարում մի քանի անհատով նման եզրահանգման գալը?

    Moj
    Իհարկե սխալ եմ համարում. Ֆորումում հիմնականում հավաքված են իշխանությանը քննադատող մարդկանց մի խումբ, որոնք նախորդ գրառումներում նույն կերպ պաշտպանում են այլ ընդիմադիրների, բայց տեսնում եմ մի զարմանալի երևույթ, այդ նույն ընդիմադիրները երբ քննադատում են ԼՏՊ-ին նույն այդ մարդիկ պաշտպանում են. Կարծում եմ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել և նոր միայն հակառակվել.

    Vishapakah
    Իսկ Քեզ չի զարմացնում, որ այդ նույն ԼՏՊ-ին պաշտպանողները նշում են հանգամանքներ, որում ճանաչում են ԼՏՊ-ի թույլ կազմակերպչական և ղեկավարական հատկանիշները, չգիտակցելով, որ նույն այդ սխալները կարող են կրկնվել ապագայում?

    Moj
    Բոլորովին չի զարմացնում. Դժվարը լինել լավ դերասան և խաղալ կյանքում. Դրա համար հարկավոր է լուրջ հմտություն և ամենաքիչը հիշողություն. ԼՏՊ-ի քաղաքական արարքներն արդարացնելը բավական լուրջ խնդիր է և կհիանայի բանավիճողներով եթե կարողանային մթքի թելը միշտ չկտրված պահել, բայց իրենք են որոշում իրենց առաքելության իրականացման ձևը, ուղղակի պետք է դրանից առաջ լավ պատրաստվել. Ցավալի փաստ է նաև ֆորումի այն «հիվանդ» մթնոլորտը, որ եթե հակառակվում ես ՀՀՇ-ն պաշտպանողին ուրեմն Սերժ Սարգսյանական ես. Վստահեցնում եմ, ես պարզապես իրականության թիմում եմ և երբեք չեմ փորձել ֆորումում արդարացնել իշխանությանը իր աններելի և ոչ դեմոկրատ արարքներում.

    Moj
    Երբեք չեմ հերքել այն իրողությունը, որ իսկապես իշխանությունն ունի լուրջ սխալներ.

    Vishapakah
    Կարծում ես կգա այն ժամանակը, երբ այնպիսի մարդիկ կսկսեն երկիրը ղեկավարել, որ մարդիկ այնքան ապահով իրենց կզգան, որ անգամ քաղաքականության մասին կսկսեն հազվագյուտ խոսալ, թե կարճ հիշողություն ունեցող ազգը այդպիսի բարիքի արժանի չէ?

    Moj
    Նախ ես համաձայն չեմ, որ մեր ազգն ունի կարճ հիշողություն. Ուղղակի այդ անդամները ակցիա են անում. Այդ երանելի ժամանակը երբեք չի գա, մենք, Հայերս ագահ ազգ ենք և եթե ունենք ամեն ինչ, ապա ուզում ենք ունենալ ավելի ամեն ինչ. Որոշ առումներով դա գովելի է, բայց գրեթե միշտ տանում է դեպի անհնազանդություն. Հենց այս ֆորումում, ունենալով ամեն ինչ մարդիկ հաճախ բողոքում են ու էլի ինչ որ բան են ուզում, բայց կարծում եմ ինչ որ չափով արդարացված է ֆորումի ղեկավարության վրդովմունքը, հաշվի առնելով իրենց ներդրած ուժն ու միջոցները. Պետությունն էլ ակումբի պես մի բան է և դժվարությամբ են հանձնվում նրանք ովքեր իսկապես գործ են արել դեպի լավը.

    Vishapakah
    Հավանական ես համարում, որ որոշ մարդիկ, որոնք այս կամ այն հարցով պրոպագանդա են տանում ինտերնետում ֆորումների միջոցով, որոշ մարդկանց (քաղաքական ուժերի) հանձնարարականն են կատարում?

    Moj
    Պարզապես վստահ եմ դրանում. Առողջ դատողությունը դա ապացուցում է.

    Vishapakah
    Լավ, անցնենք ավելի ռոմանտիկ և թեթև հարցերի. Եթե առաջարկեն ինտերնետից հավերժ հրաժարվել, դրա դիմաց տալով այն, ինչ կցանկանաս, ինչ կցանկանայիր?

    Moj
    Կցանկանամ ապրել դրախտում, որտեղ ոչ ինտերնետ կա և ոչ էլ այլ հեռահաղորդակցության միջոցներ.

    Vishapakah
    Վիրտուալ կապի միջոցով ծանոթացել ես մի այնպիսի էակի հետ, որը հետագայում հարազատ է դարձել Քեզ համար?

    Moj
    Ժամանակին կար StarFishe չատ, քչերը հավանաբար կիմանան այդ մասին, դա առաջին Հայկական չատն էր և ընդհանուր անդամները կազմում էին 14 կամ 20 հոգի, որոնցից շատերի հետ շփվելու արդյունքում հիմա իմ ընկերներն են.

    Moj
    StarFishe-ն freenet-ից օգտվողների երազանքների իրականացումն էր. Այն ժամանակ դեռ քիչ էին ինտերնետ սպասարկողները, դա մոտ 10 տարվա պատմություն ունի.

    Vishapakah
    Եթե պահ ստեղծվի, որ Քեզ պետք է ներկայացնես ակումբցիների առջև, ինչպես երբեմն պատահեց StarFishe չատում շփվելու ընթացքում, ինչպես Քեզ կներկայացնես Դար Ակումբի անդամներին?

    Moj
    Ներկայացնելու կարիք չեմ կարծում որ կա, այստեղ շփվում ենք, ինչով և ներկայացնում ենք մեզ և եթե ինձ բախտ վիճակվի լինել ազատ և հանդիպել ակումբցիների հետ ապա կարծում եմ բավական ներկայացված արդեն կլինեմ. Արդեն իսկ շատերը ճանաչեցին ինձ կարդալով թեկուզ հենց այս հարցազրույցը.

    Vishapakah
    Հիանալի պատասխան էր.
    Դար ակումբը շատ է տարբերվում StarFishe-ից?

    Moj
    Դե StarFishe-ն պարզապես զրուցարան էր չհագեցաց ծրագրային լայն հնարավորություններով, իսկ մարդիկ այդ StarFishe-ում քիչ էին և հեշտությամբ էինք հարմարվում իրար. Չէինք բանավիճում, իրար չէինք վիրավորում, պատվերներ չէինք կատարում այլ պարզապես շփվում էինք իսկ երեկոյան հանդիպում «Yum-Yum» սրճարանում. Դա StarFishe-ի ամենալավ ու հետաքրքիր հավաքատեղին էր... սկսեցի կարոտել.

    Vishapakah
    Հիմա, երբ ինտերնետը ժամանակի ընթացքում պոխում է իր չգրված կանոնները, հաճախ ես բարկանում բանավեճերի ժամանակ, թե դա քեզ համար արտահայտվելու միջոց է?

    Moj
    Բոլոր տեսակ բանավեճերին մոտենում եմ նպատակով. Սովորել կամ լսել ինչ չգիտեմ, սովորեցնել ու ասել ուրիշներին իրենց չիմացածը, բայց մեկ-մեկ հիասթափվում եմ երբ բանավիճողը իր կարծիքի փոխարեն պատվիրվածն է արտահայտում.

    Vishapakah
    Մի քանի տարածված հարցեր տամ. Այս հարցին հենց հարցազրույցի սկզբում անրադարձանք, բայց հիմա հարցը ուղիղ ձևով եմ տալիս. Իրական եստ, տարբերվում է վիրտուալից?

    Moj
    Զարմանալիորեն նկատել եմ, որ տարբերվում է. Իրական կյանքում չեմ մասնակցում այն քննարկումներին, որտեղ իմ ասածը չեն ուզում հասկանալ և ընդունել. Նման մարդիկ ունեն նպատակ ամեն գնով կատարել պատվերը (քաղաքական ուժերի կողմից ստացված հրահանգ) կամ պարտադրել իրենց կարծիքը ուրիշների կարծիքին, իսկ վիրտուալում նկատում եմ, որ շատ լուրջ եմ ընդունում նման երևույթը և փորձում եմ շարունակել քննարկումը, հավանաբար նրանից է որ այստեղ ամեն ինչ գրվում է և չեմ ուզում սխալը վորպես ճիշտ մնա հաստատված.

    Vishapakah
    Գտնում ես, որ ինտերնետում ավելի հեշտ է արտահայտվելը քան իրական կյանքում?

    Moj
    Ոչ, իրական կյանքում ավելի հեշտ է, էմոցիաները կարծում եմ լուրջ արժեք կարող են տալ ասածիտ, իսկ ինտերնետում դրանք ուղղակի բառերի շարան է դիտվում.

    Moj
    Բայց հավանաբար պատվեր կատարողների համար ավելի հեշտ է.

    Vishapakah


    Vishapakah
    Հաջորդ տարածված հարցը. Դու Քեզ անկեղձ մարդ ես համարում?

    Moj
    Համարում եմ. Անկեղձությունը մարդու ամենաբարձր արժանիքներից է.
    Ուրախ գրառում:

  2. #2
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Vishapakah
    Իսկ որ հատկանիշնն է մարդուն ամենաշատը ստորացնում որպես անհատի?

    Moj
    Չարամտությունը, մարդկանց վնասելու, ամեն ինչում միայն կեղձ վատն ասելու մոլուցքը.

    Vishapakah
    Բոլորի հետ էլ մանուկ հասակում ծիծաղելի դեպքեր պատահում են, որը լսում ենք մեր ծնողներից. Ինչ են Քո մանկությունից պատմել, որը Քեզ մոտ տպավորվել է?

    Moj


    Moj
    Երբ ավտոմեքենայով տեղ էի գնում ծնողներիս հետ և արևի լույսն ընգնում էր աչքերիս, հորս խնդրում էի արևն անջատել.

    Vishapakah


    Moj


    Vishapakah
    Կյանքում կան բաներ, որոնք կցանկանայիր անջատել կամ ժամանակի մեքենայի միջոցով ետ տայիր ժամանակը և ինչ որ մի բան փոխեիր?

    Moj
    Դե որոշ բաներ կան, որ կուզենայի այլ կերպ արած լինեի, բայց դժվարությունները կարծում եմ հետաքրքրացնում են կյանքը և ամեն ինչ թող լինի այնպես ինչպես որ կա.

    Vishapakah
    Կյանքը առանց ինչի չես պատկերացնում. Երեք տարբերակ ասեմ. Կին, գինի կամ ֆուտբոլ, թե Դու Քո տարբերակը ունես?

    Vishapakah
    Կարող ես բոլոր տարբերակներին էլ անրադառնալ.

    Moj
    Կին, որի հետ գինի խմելով կդիտենք ֆուտբոլ, իսկ եթե լուրջ չեմ պատկերացնում կյանքն առանց դժվարություններ հաղթահարելու, անհետաքրքիր կլիներ անհոգ կյանքը...

    Vishapakah
    Հարց կատակ. Քեզ հաճախ են հանդիպում այնպիսի կանայք, որ համ հարբեցող լինեն, համ էլ ֆուտբոլ դիտեն?

    Moj
    Հաճախ չէ, բայց հանդիպելուց հետո վոր հարբում են էլ ֆուտբոլին ժամանակ չի մնում...

    Vishapakah



    Vishapakah
    Ավելի լուրջ հարց տամ և շատերի համար ցավոտ. Կա մի բան, որ Քեզ կստիպի Հայաստանից հեռանալ?

    Moj
    Ես միշտ չեմ ընդունել երկրից հեռանալը, բայց եթե չունենամ այլ տարբերակ հավանաբար հանուն ավելի լուրջ առաջարկների կդիմեմ այդ քայլին. Ես ինձ համարում եմ պատրիոտ, բայց նաև ինձ շրջապատող հարազատներիս եմ շատ հարգում. Եթե դա նրանց օգնելու, փրկելու կամ պարզապես այդ տարբերակը կհանդիսանա միակ խելամիտ որոշումը ապա կդիմեմ այդ քայլին.


    Vishapakah
    Շատերը գնացողներին դավաճաններ են համարում. Համաձայնվիր, որ ոչ բոլորն են ստիպված այդ քայլին գնում. Համաձայն ես, որ նրանց մեծ մասը դավաճաններ են?

    Moj
    Դավաճաններ չէի ասի, պարզապես որոշ մարդիկ ավելի շուտ են հանձնվում իսկ որոշ մարդիկ էլ լուրջ պայքարում են. Ես հարգում եմ բոլորի որոշումները, և եթե մեկը գտնում է, որ պետք է գնալ, ապա դա իր որոշումն է թող գնա, աստված իր հետ...

    Vishapakah
    Ըստ Քեզ, նրանցից որքան տոկոսը կվերադառնա Հայրենիք?

    Moj
    Եթե այս տեմպով զարգանա երկիրը հավանաբար մեծ մասը.

    Vishapakah
    Թող լինի այդպես.

    Moj


    Vishapakah
    Կան լավ կամ վատ մարդիկ, թե անհամատեղելի բնավորություններ?

    Moj
    Կան լավ և վատ մարդիկ, որոնց բնավորությունները անհամատեղելի է և դա բնական է.

    Vishapakah


    Vishapakah
    Ըստ Քեզ կա հանցագործություն, որը կարելի է արդարացնել?

    Moj
    Կարծում եմ կա, երբ հարազատիդ վրեժն ես լուծում հավանաբար թե կարելի է արդարացնել. Բարոյական առումով արդարացում է իսկ իրավական առումով անհնարին կլինի արդարացնել.

    Vishapakah
    Գտնում ես, արյունը պետք է արյունով լվանալ?

    Moj
    Պետք չէ, բայց դեպքից ու դրա ազդեցությունից շատ բան է կախված. Հիմա բոլորս էլ կասենք պետք չէ, բայց աստված չանի, հայտվելով այդ վիճակում այսպես դժվար թե մտածենք.

    Vishapakah
    Արտահայտածտ միտքը կապ ունի Հայ ժողովուրդի ապրածի հետ, նախորդ դարի դարասկզբին?

    Moj
    Ունի, դա է հավանաբար ազգը դաժան դարձրել.

    Vishapakah
    Պատերազմները լինում են սրբազան, թե տարացքային?

    Moj
    Ում համար? Իմ? Քո? Թե ֆիդայինի? ինձ համար քաղաքական է, իսկ ֆիդայինի համար կարծում եմ սրբազան, և նրանք էլ մեզ համար պետք է սուրբ լինեն. Ինձ համար այդպես է.

    Vishapakah
    Դավաճանությունը բոլոր մարդիկ էլ չեն սիրում, բայց քրիստոնեական կրոնը միշտ պատվիրում է ներել. Իրական կյանքում կարող ես մարդկանց ամեն ինչում ներել? Ամեն ինչում.

    Moj
    Մինչ այժմ չկա մեկը, որին ներած չլինեմ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ պատվիրաններին եմ հետևում. Հավանաբար դեռ այնպիսի բան չեն արել իմ նկատմամբ որ չներեմ և դրա համար շատ շնորհակալ եմ.

    Vishapakah
    Գտնում ես բարությունը կրոնական պատվիրանների պահանջ է, թե մարդկությունը երբեք կրոնով չի չափվել և առհասարակ, կլիներ խիղճ ասվածը, եթե չլիներ կրոնը մարդու կյանքում?

    Moj
    Բարությունը կրոնական պատվիրանների պահանջ է, կարծում եմ կրոնն իր դերն ունի մարդկության կյանքում. Հոգևոր իր ուրույն տեղն ունի մարդու մոտ, բայց կարծում եմ, որ խիղճը և մյուս բարի բաները նաև աշխարհիկ կյանքի պահանջներից են.

    Vishapakah
    Դրանից կարող ենք հետևություն անել, որ կրոնը աշխարհիկ կյանքի պահանջն է, եթե չասենք իդեալը, որը ստեղծել է նույն աշխարհիկ կյանքը, իրենից հոգնած ժամանակ, կրոնական հասկացության մեջ հանգստանալու համար?

    Moj
    Նախ շատ վիճելի եմ համարում կրոնի պատմությունը և դրա համար կարծում եմ հարկ չկա այլևս խոսել կրոնից.

    Vishapakah


    Vishapakah
    Այդ դեպքում հավատում ես աստվածաշնչի մեջ գրված աստծուն, թե ունես Քո աստվածը, Քո հոգու մեջ? Այս հարցը կրոնական չի.

    Moj
    Հավատում եմ աստծուն, որը գերբնական ուժ է և օգնում է բոլորիս դժվար պահերին.

    Vishapakah
    Լավ, կրոնական հարցեր էլ չեմ տա. Ինչ է պետք կնոջը, Քեզ դուր գալու համար? Կարծում եմ, ակումբի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, այս հարցը կհետաքրքրի.

    Moj
    Պետք է խելացի լինի, որով օժտված են ակումբի բոլոր աղջիկները և իհարկե հմայք.

    Vishapakah
    Բոլորը?

    Moj
    Կարծում եմ բոլորը, նկատի ունեմ ակտիվ մասնակիցներին ում գրառումները կարդում եմ. Շատ դեպքերում չեմ էլ հասկանում աղջիկ են թե տղա, իսկ ում որ հասկանում եմ, լավն են.

    Vishapakah
    Այն տղամարդկանցից ես, որոնք գտնում են, որ կանայք իրարից քիչ բանով են տարբերվում, թե ունես Քո բանաձևը?

    Moj
    Ոչ, աշխարհում մարդիկ իրարից շատ բանով են տարբերվում, անկախ սեռից. Մի վատառողջ կարծիք կա տղամարդկանց մեծ մասի մոտ, որ կանայք տղամարդկանց զիճում են խելքով, հավատացնում եմ դա այդպես չէ... Կան շատ տղամարդիկ, որոնք նույնիսկ կենդանիներին են խելքով զիճում, բայց դա սեռի մասին որևե բան չի ասում.

    Vishapakah
    Այդպիսի մտածելակերպտ չի բարկացնում, որ որոշ կանայք են բոլոր տղամարդկանց նույն հարթության վրա դիտում?

    Moj
    Կանայք տղամարդկանց հիմնականում նույն հարթության վրա դիտում են կնամոլության և էլի այդպիսի շատ բաների համար, բայց կարծում եմ այս հարցում տղամարդիկ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն.
    Ուրախ գրառում:

  3. #3
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Vishapakah
    Հաճախ ես սիրահարվում?

    Moj
    Բավականին, բայց երկու օր անց, երբ էլ չեմ տեսնում այդ հրաշք էակին, անցնում է.

    Vishapakah
    Կարելի է մտածել, սերը համակրանքից չես տարբերում?

    Moj
    Ոչ, չի կարելի, ես ասում եմ սիրահարվում եմ և անցնում է, իսկ սիրելու դեպքում դժվար թե երկու օրում անցնի.

    Vishapakah
    Սիրահարվելու և սիրելու տարբերությունը ինչպես կմեկնաբանես?

    Moj
    Ինչպես ծովում չոփ-չոփ անելու և իսկապես լողալու...

    Vishapakah


    Moj


    Vishapakah
    Եվ վերջին հարցս, ինչպես կցանկանայիր տեսնել աշխարհը?

    Moj
    Լուրջ հարց է շատ... Կցանկանաի տեսնել համերաշխ ու բարեկամական հասարակություն ունեցող աշխարհ.

    Vishapakah
    Շնորհակալություն հարցազրույցի համար. Ցանկանում եմ Քեզ հետաքրքիր քննարկումներ ակումբում.

    Moj
    Ես էլ եմ շնորհակալ այս հետաքրքիր ժամանակի համար.

    Հ. Գ.
    Հարցազրույցի օրիգինալ տարբերակը լատինատառ է. Հայատառ է սարքել Vishapakah-ը, այնպես որ բոլոր կետադրական և տառասխալների համար մեղադրում ենք նրան.
    Ուրախ գրառում:

  4. #4
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Շատ լավ էր: Moj, հումորդ սրտիս աշխատանքի անկարգության պատճառը դարձավ:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Vishapakah, հետաքրքիր հարցեր, անշուշտ, շատ կային , բայց հարցազրույցիդ մեջ նաև մի լուրջ թերություն նկատեցի. ընդհանրապես հարցազրույց վարողը պիտի ավելի շատ խոսեցնող լինի, քան խոսող: Նա չպետք է իր կարծիքն արտահայտի, պետք է առավելագույնս չեզոք դիրք պահպանի, իսկ դու հարցերիդ մեջ և/կամ հարցերդ տալուց առաջ, իմ կարծիքով, չափից դուրս շատ էիր արտահայտում սեփական կարծիքդ, էլ չեմ ասում, որ հարցերից շատերը կարծես ինքնին հուշում, ինչ-որ առումով պարտավորեցնում էին կոնկրետ պատասխան: Շատ դեպքերում դու կարծես ինչ-որ պնդում էիր անում՝ ակնկալելով, որ հարցազրույց տվողը պիտի համաձայնի քեզ հետ: Նման դիրքորոշումը գուցե ոչ ակնհայտորեն, բայց, այնուամենայնիվ, խանգարում է դիմացինին ճիշտ (տվյալ դեպքում՝ իր համար ճիշտ) պատասխաններ տալ, քանի որ նա կամա թե ակամա արդեն կրում է քո տեսակետի ազդեցությունը, որը դու քո հարցի մեջ ներդրել էիր, այդպես նրա միտքը կարծես զրկվում է ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորությունից՝ սահմանափակվելով որոշակի ուղղությամբ, որը գուցե այլ լիներ, եթե հարցն ավելի չեզոք ձևով տրվեր:

    Խնդրում եմ ասածներս ճիշտ հասկանալ և դրանում չփնտրել պատասխանողի անկեղծությունը կասկածի տակ դնելու փորձ: Կրկնում եմ, հարցադրումների նման ձևը ցանկացած մարդու վրա կարող է ազդել, և տվյալ մարդու անկեղծությունն ու ազնվությունը կապ չունեն:

    Բացի դրանից, շատ հարցեր պարզապես ավելորդ էին, քանի որ կամ պատասխաններն ակնհայտ էին, կամ հարցերն ինքնին արդեն պարունակում էին պատասխանները:

    Ինչ վերաբերում է moj-ին, ապա ասեմ, որ հարցազրույցը կարդալիս հակասական զգացողություններ ունեցա նրա կերպարի հետ կապված. խոստովանեմ, որ հարցազրույցի առաջին մասերում ավելի շատ հակակրանք էի զգում, քան համակրանք: Բացի դրանից, ինձ համար պարզվեց, որ moj-ը, փաստորեն, շատ ավելի աղոտ պատկերացում ունի Ակումբի հետ կապված շատ բաների մասին, քան ես կարծում էի (հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար նախապես ասեմ, որ ես ոչ ԼՏՊ-ին եմ համակրում, ոչ էլ ներկա իշխանություններին, և այս ասածս որևէ քաղաքական դիրոքորոշմամբ պայմանավորված չէ): Իսկ հարցազրույցի վերջին մասերում տված նրա պատասխաններն ինձ ավելի շատ համակրանք էին ներշնչում. և' արտահայտած մտքերն էին հիմնականում դուր գալիս, և' դրանց ձևակերպումները:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.10.2007, 06:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ էր: Moj, հումորդ սրտիս աշխատանքի անկարգության պատճառը դարձավ:
    Իսկ հնարավո՟ր է ավել մանրամասն ներկայացնել այդ պրոցեսը

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Անցյալ հարցազրույցն ավելի լավն էր: Այս մեկը առաջին էջի ավարտին չհասած ավարտեցի, որովհետև արդեն ձանձրալի էր դարձել:

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցյալ հարցազրույցն ավելի լավն էր: Այս մեկը առաջին էջի ավարտին չհասած ավարտեցի, որովհետև արդեն ձանձրալի էր դարձել:
    Եթե հավանած լինեիր ես շատ կզարմանաի, ու կհասկանաի, որ սխալվել եմ երբ խոսել եմ պատվերների մասին

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցյալ հարցազրույցն ավելի լավն էր: Այս մեկը առաջին էջի ավարտին չհասած ավարտեցի, որովհետև արդեն ձանձրալի էր դարձել:
    Ի դեպ ինձ համար էլ էր ձանձրալի, եթե աշխատանքի վայում հիմա պարապ նստած չլինեի, հաստատ միչև վերջ չէի կարդա
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    34
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Ես էլ ճիշտն ասած սկզբում մի քիչ ձանձրացա, բայց քանի որ կիսատ գործեր չեմ սիրում, կարդացի մինչև վերջ և վերջին հատվածն ինձ ավելի դուր եկավԵրևի ավելի շատ բնութագրական մասը սա էր
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Vishapakah
    Հաճախ ես սիրահարվում?

    Moj
    Բավականին, բայց երկու օր անց, երբ էլ չեմ տեսնում այդ հրաշք էակին, անցնում է.

    Vishapakah
    Կարելի է մտածել, սերը համակրանքից չես տարբերում?

    Moj
    Ոչ, չի կարելի, ես ասում եմ սիրահարվում եմ և անցնում է, իսկ սիրելու դեպքում դժվար թե երկու օրում անցնի.

    Vishapakah
    Սիրահարվելու և սիրելու տարբերությունը ինչպես կմեկնաբանես?

    Moj
    Ինչպես ծովում չոփ-չոփ անելու և իսկապես լողալու...
    Վերջին խմբագրող՝ Goga: 08.10.2007, 16:21:
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Moj
    Մի քիչ հիասթափվեցի, բայց սառը դատողությունս ինձ ստիպեց հասկանալ, որ տրամաբանական էր այդ ձգձգումը. Ես առաջարկիս մեջ հավանաբար որևե բան սխալ էի սկսել, որն էլ շատերի մոտ բացասական ազդեցություն թողեց. Ղեկավարությունը հավանաբար մի քիչ նեղացավ, մտածելով թե ով է այս նորեկը, որ անուն է դնում մեր քննարկումների կարգին ու ձևին, բայց ես դա կարողացա ճիշտ գնահատել.
    Իսկ ես հուսով էի, որ ինձ որոշ չափով ճանաչելդ, պայմաններս իմանալը կօգնի հասկանալ, որ ժամանակի սղությունն է պատճառը: Ուզում եմ այդ գործը լավ սկսել
    Moj
    Բոլորովին չի զարմացնում. Դժվարը լինել լավ դերասան և խաղալ կյանքում. Դրա համար հարկավոր է լուրջ հմտություն և ամենաքիչը հիշողություն. ԼՏՊ-ի քաղաքական արարքներն արդարացնելը բավական լուրջ խնդիր է և կհիանայի բանավիճողներով եթե կարողանային մթքի թելը միշտ չկտրված պահել, բայց իրենք են որոշում իրենց առաքելության իրականացման ձևը, ուղղակի պետք է դրանից առաջ լավ պատրաստվել. Ցավալի փաստ է նաև ֆորումի այն «հիվանդ» մթնոլորտը, որ եթե հակառակվում ես ՀՀՇ-ն պաշտպանողին ուրեմն Սերժ Սարգսյանական ես. Վստահեցնում եմ, ես պարզապես իրականության թիմում եմ և երբեք չեմ փորձել ֆորումում արդարացնել իշխանությանը իր աններելի և ոչ դեմոկրատ արարքներում.

    Երբեք չեմ հերքել այն իրողությունը, որ իսկապես իշխանությունն ունի լուրջ սխալներ.
    Ճիշտ այնպես, եթե ինչ-որ մեկը իր դիտարկումներն է ներկայացնում նրան մեղադրում ես պատվեր կատարելու մեջ այն մարդուն, որը երբեք չի հերքել նախկին իշխանությունների լուրջ սխալները և երբեք չի մոռացել ներկայիս իշխանությունների դրական գործողությունները:

    Vishapakah
    Հավանական ես համարում, որ որոշ մարդիկ, որոնք այս կամ այն հարցով պրոպագանդա են տանում ինտերնետում ֆորումների միջոցով, որոշ մարդկանց (քաղաքական ուժերի) հանձնարարականն են կատարում?

    Moj
    Պարզապես վստահ եմ դրանում. Առողջ դատողությունը դա ապացուցում է.
    Պրոպագանդա բառը հստակեցման կարիք ունի: Այս հարցազրույցը վարողի ու հարցազրույց տվողի բավականին շատ գրառումներ, ըստ իս, տեղավորվում են «պրոպագանդա» ֆորմատի մեջ: Ու նաև հարց է առաջանում, «հակապրոպագանդող» գործողություններն էլ են պատվե՞ր:

    Moj
    Համարում եմ. Անկեղձությունը մարդու ամենաբարձր արժանիքներից է.
    ոսկե խոսքեր

    Vishapakah
    Իսկ որ հատկանիշնն է մարդուն ամենաշատը ստորացնում որպես անհատի?

    Moj
    Չարամտությունը, մարդկանց վնասելու, ամեն ինչում միայն կեղձ վատն ասելու մոլուցքը.
    Ստորագրում եմ այս խոսքերի տակ

    Moj
    Ֆորումը վիրտուալ շփման աշխարհ է, ու ինչքան երկար ես մտնում այդ աշխարհ այնքան ավելի ես նվիրվում և ինքնաբերաբար ունենում ես 2-րդ եսդ.
    Արսեն, ուրախ եմ ֆորումում այս երկրորդ եսով քեզ տեսնելու համար: Իմ բարեկամության առաջարկը դեռ ուժի մեջ է, ես անկեղծորեն հուսով եմ, որ այդպես էլ կլինի

    Բարի ու քաղաքակիրթ քննարկումներ եմ ցանկանում ամենքիս:


    Հ.Գ. Բոլոր նրանց, ում մոտ հարց առաջացավ, թե ինչպես է, որ ինտերնետում եմ, ասեմ, որ ցավոք ոչ լավ առիթով ազատ արձակում ունեմ: Իսկ հիմա գնացի իմ գործերին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն, ուրախ եմ ֆորումում այս երկրորդ եսով քեզ տեսնելու համար: Իմ բարեկամության առաջարկը դեռ ուժի մեջ է, ես անկեղծորեն հուսով եմ, որ այդպես էլ կլինի

    Կամ մենք իսկապես ծանոթ ենք, որի մասին ես չգիտեմ, կամ պարզապես որոշել ես խաղ խաղալ ինձ հետ...

    Խնդրում եմ պարզաբանես

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում moj-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ մենք իսկապես ծանոթ ենք, որի մասին ես չգիտեմ, կամ պարզապես որոշել ես խաղ խաղալ ինձ հետ...

    Խնդրում եմ պարզաբանես
    Չէ Արսեն, խաղ չեմ խաղում -> http://www.moj.am/am/page.php?237

    Ես հենց այս թեմայում ցանկանում եմ գրել, որ պատրաստ եմ մոռանալ անցյալ ամեն ինչը ու քեզ ողջունել «Դար» ակումբում


    Հ.Գ. Ի դեպ «ուղղակի» բառն երկու «ղ»-ով է գրվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Արսեն, խաղ չեմ խաղում -> http://www.moj.am/am/page.php?237

    Ես հենց այս թեմայում ցանկանում եմ գրել, որ պատրաստ եմ մոռանալ անցյալ ամեն ինչը ու քեզ ողջունել «Դար» ակումբում


    Հ.Գ. Ի դեպ «ուղղակի» բառն երկու «ղ»-ով է գրվում
    Պիտի չի բացայայտէիր, որպէսզի չխանգարուի, ազատ արտայայտութեան նրա հնարաւորութիւնը:

  15. #15
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Vishapakah, հետաքրքիր հարցեր, անշուշտ, շատ կային , բայց հարցազրույցիդ մեջ նաև մի լուրջ թերություն նկատեցի. ընդհանրապես հարցազրույց վարողը պիտի ավելի շատ խոսեցնող լինի, քան խոսող: Նա չպետք է իր կարծիքն արտահայտի, պետք է առավելագույնս չեզոք դիրք պահպանի,
    Նախ շնորհակալություն առողջ քննադատության համար.
    Հարցազրույցը մյուսներից պետք է տարբերվեր, դրա համար էլ հարցերը այլ կերպ էին ձևակերպված, այլ ոչ շարքային և պարբերական բնույթի. Ես չեմ հերքում, որ մեկ ուրիշը կարող էր ինձանից ավելի լավ վերցներ հարցազրույցը Moj-ից, դրա համար առաջարկում եմ, որպեսզի Moj-ի (եթե Moj-ը դեմ չէ) երրորդ հարցազրույցը վերցնես ինքտ, որպիսզի ավելի պատկերավոր լինի գրածներիտ իմաստը և ես ինքս էլ կկարողանամ այդ երկու զուգահեռների միջև, ավելի լավ գնահատել հարցազրույցի լրագրողական կարողությունների բացասական և դրական արտահայտված կողմերը.


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    հարցերից շատերը կարծես ինքնին հուշում, ինչ-որ առումով պարտավորեցնում էին կոնկրետ պատասխան: Շատ դեպքերում դու կարծես ինչ-որ պնդում էիր անում՝ ակնկալելով, որ հարցազրույց տվողը պիտի համաձայնի քեզ հետ:
    Որոշ հարցեր տրվում էին երկիմաստ ձևակերպմամբ, իսկ որոշ հարցեր էլ բխում էին պատասխանից, առաջինի դեպքում ավելի հարմար տարբերակով պատասխանելու, իսկ երկրոդի դեպքում միտքը շարունակելու համար. Կարծում եմ սա պետք է որ առանց քննարկման պարզ լիներ.
    Ուրախ գրառում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.11.2009, 12:21
  3. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  4. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  5. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •