Երբեք չպետք է լսել , թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էր իմ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները… դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի…
… - Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի………
Մի՞թե կարելի է ավելի լավ նկարագրել սեր հասկացությունը…
Էջանիշներ