User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

  1. #106
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Փոքրիկ Իշխանը ընթերցել ու վերընթերցել եմ բազմաթիվ անգամներ, ու կարծում եմ՝ դեռ շատ անգամեր կընթերցեմ: Այս գրքույկում ինձ համար մի շատ կարևոր ճշմարտություն եմ բացահայտել. գեղեցկությունն ու ճշմարիտ զգացմունքը միշտ պարզության մեջ են: Ամեն մի անտեղի բարդացում անխուսափելիորեն բերում է դրանցից յուրաքանչյուրի կորստի: Պարզն այս դեպքում ոչ մի կերպ չի նշանակում պրիմիտիվ, այն ավելի շատ մաքրության ու հասկանալիի մի յուրահատուկ սինթեզ է: Հաճախ ինքս հեռանում եմ պարզության մեջ գեղեցիկը տեսնելու և այն արժեվորելու գիտակցությունից (կամ միգուցե ենթագիտակցությունից): Այսպիսի դեպքերում նա (Փոքրիկ Իշխանը) իմ ամենամեծ օգնական է Եվ ինչքան մեծ փիլիսոփայություն կա այս պարզ բառերի մեջ. «Ամենակարևորը աչքով չես տեսնի... Միայն սիրտն է սրատես»:

    Անտուան դը Սենտ Էքզյուպերիի այս գլուխգործոցը պատահական և իզուր չէ, որ այսքան փառաբանվել է, միանշանա՛կ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (28.03.2010), Արևածագ (28.03.2010), Դատարկություն (28.03.2010)

  3. #107
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտուան դը Սենտ Էքզյուպերիի այս գլուխգործոցը պատահական և իզուր չէ, որ այսքան փառաբանվել է, միանշանա՛կ:
    Իրականում ասածիդ մտքին համաձայն եմ լիովին, միայն թե Էքզյուպերիի գլուխգործոցը, ավելի շուտ, "Citadel"-ն է: Որովհետև չեմ կարծում, թե գրքի հիթայնությամբ է որոշվում նրա՝ գլուխգործոց լինել-չլինելը: Նույնիսկ Էքզյուպերին ինքը "Citadel"-ը համարել է իր արած կարևորագույն բանը կյանքում: Էնտեղ ամեն նախադասությունը գանձ է, ամեն մեկը մի առանձին թևավոր խոսք կարող էր լինել:

    Իսկ «Փոքրիկ իշխանը» փոքր, մատչելի, հրաշալի գիրք է՝ բոլորի համար, անկախ տարիքից, սեռից, ռասսայական պատկանելությունից… Էնտեղ կյանք կա, ինչպես Էքզյուպերիի ցանկացած այլ ստեղծագործության մեջ: Ու դա է, որ գրավում է: Ուրիշ ոչինչ: Ու ուրիշ ոչինչ էլ պետք չէ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (28.03.2010), Շինարար (28.03.2010)

  5. #108
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Իսկ միգուցե՞ Էքզյուպերիի հիշյալ երկու հանճարեղ գործերն էլ իրավամբ կարելի է գլուխգործոցներ համարել

  6. #109
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ ընթերցել եմ փոքր տարիքում, թե կոնկրետ քանի տարեկանում, չեմ հիշում:
    Էական չի, թե ինչ եմ հասկացել ու ինչ չեմ հասկացել, էական չի, որովհետև հավանել եմ ու հետո վերընթերցել եմ: Ուրեմն լավն ա՝ ընկալելի ա երեխեքի համար: Էական չի նույն կերպ ա ընկալելի, ինչ ավելի մեծ տարիքում, թե չէ: Էական չի, որտև դուր է գալիս երեխեքին: Իհարկե ոչ բոլորին: Ինչպես որ բոլոր մեծահասակներին չի, որ դուր է գալիս: Ու դա բնավ չի նշանակում, որ այս երեխան կամ մեծահասակը մյուսից ավելի խելացի են, կամ մյուսից ավելի խորն են մտածում, կամ մյուսից ավելի լավ ճաշակ ունեն: Ոչ: Ուղղակի հեչ պարտադիր չի, որ բոլորը հավանեն: Կա ընդամենը փաստ, որ շատ երեխաներ հաճույքով այդ գիրքը կարդում ու վերընթերցում են: Վե՛րջ: Վերջակետ: Մնացածը ընդամենը դատողություններ են՝ խիստ սուբյեկտիվ, որոնք ճշմարտության չեն ձգտում:
    Չուկ, իրականում ասածս էն ա, որ գիրքը չափազանց շատ ա կուլտիվիզացվում, մարդիկ կան՝ ամբողջ կյանքում մենակ «Փոքրիկ Իշխանն» են կարդացել, ու շատ շրջապատներում դա բավական ա, որ ասեն՝ «վաու, դու դեմք ես», չնայած բոլորն էլ նույն ձևի մի գրքի դեպքեր են:
    Իրականում ինչքան պարզ ու հիշվող ա գիրքը, էնքան շատ կլինեն ինֆանտիլ մարդիկ, ովքեր կսկսեն ընդօրինակել էդ գրքի միջի պահվածքը: Ու իրանք իրանց ներսում դեմք են, տենց միլիոնավոր միանման ու միապաղաղ դեմքեր: Ինչից հետո բոլորն իրանց պսևդոօրիգինալ պատմվածք-հեքիաթներն են գրում «по мотивам» ու գնա՜ց... Մեղք ա էն գիրքը, որն էդ կարգի պոպսացվում ա ու որին իրա արժեքից մեծ նշանակություն ա տրվում: Կոնտեքստը լրիվ փչանում ա: Էսպես ասեմ, էն մարդիկ, ովքեր երեկ չէ առաջի օրը մենակ «Փոքրիկ Իշխանն» էին կարդացել, երեկ՝ «Փոքրիկ Իշխանն» ու Կոելիոյի «Ալքիմիկը», էսօր կարդացել են «Փոքրիկ Իշխանը», Կոելիոյի «Ալքիմիկն» ու Ստեֆանի Մեյերի «Մայրամուտը», ինչն էդ երեք գրքերը նույն մակարդակի վրա ա դնում, այնինչ իրանք իրականում լրիվ տարբեր կարգի ու նշանակության աշխատանքներ են:
    Մոտավորապես նույն ստատուսում ա հայտնվել նաև «Ալիսան Հրաշքների Աշխարհում» գիրքը:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 28.03.2010, 04:01:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (28.03.2010), մարդագայլուկ (14.04.2014)

  8. #110
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Եսիմ, Սոֆ, ինձ բնավ որևէ գիրք կարդալուց չի հետաքրքրում իրա պոպուլիզացման աստիճանը: Գիրքը լա՞վն ա: Վերջ: Վա՞տն ա: Վերջ:
    Ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, որ էդքան կուլտիվիզացվել ա (համա թե բառ ա):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2010), Rammstein (28.03.2010), StrangeLittleGirl (31.03.2010), Yellow Raven (28.03.2010), Yevuk (28.03.2010), Շինարար (28.03.2010)

  10. #111
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միգուցե՞ Էքզյուպերիի հիշյալ երկու հանճարեղ գործերն էլ իրավամբ կարելի է գլուխգործոցներ համարել
    Էլի համաձայն եմ:
    Պարզապես մտածում եմ՝ «գլուխ-գործոց», ասել է թե՝ գործերի գլուխը, ամենա-ամենան, հետևաբար՝ միակը, ու այս տեսանկյունից դիտելիս Էքզյուպերիի գլուխգործոցն է "Citadel"-ը: Ու դա բոլորովին չի գցում «Փոքրիկ իշխանի» արժեքը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #112
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, Սոֆ, ինձ բնավ որևէ գիրք կարդալուց չի հետաքրքրում իրա պոպուլիզացման աստիճանը: Գիրքը լա՞վն ա: Վերջ: Վա՞տն ա: Վերջ:
    Ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, որ էդքան կուլտիվիզացվել ա (համա թե բառ ա):
    Ինձ խանգարում է: Երևի նրանից է, որ ես զուտ սպառողական վերաբերմունք չի, որ ունեմ գրքերի նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #113
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ խանգարում է: Երևի նրանից է, որ ես զուտ սպառողական վերաբերմունք չի, որ ունեմ գրքերի նկատմամբ:
    Ի՞նչ ա նշանակում «զուտ սպառողական վերաբերմունք», ու ինչու՞ ես կարծում, որ օրինակ ես «զուտ սպառողական վերաբերմունք» ունեմ (եթե քեզ խանգարում ա դրա բացակայության պատճառով, ապա պատճառահետևանքային կապով դուրս ա գալիս, որ ինձ չի խանգարում դրա առկայության պատճառով, ինչը իրականության հետ նույնքան եզր ունի, ինչքան դու հավատացյալ քրիստոնյա ես):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #114
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մի քիչ ազատ լինեմ, կգամ, դեմագոգ թեմաներից կզավզականանք էս թեմայում: Հիմա զբաղված եմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #115
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    «Փոքրիկ իշխանի» գերհայտնիության դիագնոզի հետ և՛ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ: Համաձայն եմ, որովհետև իրոք՝ այնքան ուժեղ գործ չի, ինչքան փառաբանում են. նույնը կարելի է ասել «Հարյուր տարվա մենության» մասին, որ ոմանք համարում են քսաներորդ դարի լավագույն գործ և այլն: Համաձայն չեմ, որովհետև բոլոր գրքերն էլ, ի վերջո, հավասար պայմաններում են, ու եթե հենց «Փոքրիկ իշխանի» մասին է հիմա այսքան խոսվում, ուրեմն ինչ-որ բան, այնուամենայնիվ, այդ գիրքը ունի, որ դրան վեր է դասում մյուսներից (եթե անգամ դա ծամել-բերանը դնելու ոճն է): Ինձ երբեք այդ աստիճան չի հիացրել, ամեն դեպքում. չափազանց սենտիմենտալ է դրա համար:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (28.03.2010), մարդագայլուկ (14.04.2014)

  16. #116
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Այսօր, վերջապես, եւ կյանքումս առաջին անգամ կարդացի Փոքրիկ Իշխանը։
    Առաջին անգամ, այսօր, որովհետև էնքաաա՜ն են էս գիրքը դարձերլ պոպսա... մի մասը կարդում ա, որովհետև մոդա էր, մյուս մասը՝ կարդում ա ու բան չի հասկանում, դրա համար որոշում ա, որ սա պետք ա դպրոցական ծրագիր մտնի Ու ինչքան շատ մարդ ա իրա կարճ ուղեղով, մեծամիտ սրտով ու "կեղտոտ" ձեռներով կպնում էս գրքին, էդքան ավելի ներվայնացնող ա դառնում գրքի հեղինակությունը...
    Շատերը համարում են, որ սա երեխաների համար ստեղծագործություն ա (դե երեխու մասին ա, չէ՞)... երեխան ինչ կարող ա հասկանա սիրելուց, ընկերությունից ու աշխարհից, պարզ չի... Երեխաների մոտ էդ ամեն ինչը առանց գիտակցելու ա ստացվում
    Երկրորդ–երրորդ դասարանում մեզ տարել էին Փոքեիկ Իշխանի գարշելիագույն ներկայացման, որից հետո մոտս տպավորվել էր, որպես "էշություն"... զզվելի դեկորացիաներ, ծամածռություններ ու ոչ մի հասկանալի բան...
    Հիշում եմ, որ աղվեսը աղվեսի նման չէր ու երբ որ ասում էր՝ ընտելացրա ինձ, սաղ դասարանը ծիծաղում էր, որովհետև սաղ ներկայացումից հասկացել էին մենակ էն, որ աղվեսը սիրահարվել ա Փոքրիկ Իշխանին...

    Չեմ ուզում ավելորդ ոչինչ ասել գրքի բովանդակության մասին... Գիրքը կա՝ անկախ մեր հավանել–չհավանելուց, մնում ա ամեն մեկը ինքը որոշի քանի անգամ ա կարդալու

    Հիմա որ կարդացի, հասկացա, թե շատերը ումից են "թխել" իրանց գրելաոճը...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (31.03.2010)

  18. #117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր, վերջապես, եւ կյանքումս առաջին անգամ կարդացի Փոքրիկ Իշխանը։
    Առաջին անգամ, այսօր, որովհետև էնքաաա՜ն են էս գիրքը դարձերլ պոպսա... մի մասը կարդում ա, որովհետև մոդա էր, մյուս մասը՝ կարդում ա ու բան չի հասկանում, դրա համար որոշում ա, որ սա պետք ա դպրոցական ծրագիր մտնի Ու ինչքան շատ մարդ ա իրա կարճ ուղեղով, մեծամիտ սրտով ու "կեղտոտ" ձեռներով կպնում էս գրքին, էդքան ավելի ներվայնացնող ա դառնում գրքի հեղինակությունը...
    Շատերը համարում են, որ սա երեխաների համար ստեղծագործություն ա (դե երեխու մասին ա, չէ՞)... երեխան ինչ կարող ա հասկանա սիրելուց, ընկերությունից ու աշխարհից, պարզ չի... Երեխաների մոտ էդ ամեն ինչը առանց գիտակցելու ա ստացվում
    Երկրորդ–երրորդ դասարանում մեզ տարել էին Փոքեիկ Իշխանի գարշելիագույն ներկայացման, որից հետո մոտս տպավորվել էր, որպես "էշություն"... զզվելի դեկորացիաներ, ծամածռություններ ու ոչ մի հասկանալի բան...
    Հիշում եմ, որ աղվեսը աղվեսի նման չէր ու երբ որ ասում էր՝ ընտելացրա ինձ, սաղ դասարանը ծիծաղում էր, որովհետև սաղ ներկայացումից հասկացել էին մենակ էն, որ աղվեսը սիրահարվել ա Փոքրիկ Իշխանին...

    Չեմ ուզում ավելորդ ոչինչ ասել գրքի բովանդակության մասին... Գիրքը կա՝ անկախ մեր հավանել–չհավանելուց, մնում ա ամեն մեկը ինքը որոշի քանի անգամ ա կարդալու

    Հիմա որ կարդացի, հասկացա, թե շատերը ումից են "թխել" իրանց գրելաոճը...
    Թխել ասելով ու՞մ նկատի ունես: Ես մտքիս մեջ մի գրողի ունեմ, հետաքրքիր ա քո կարծիքն էլ իմանալ:

    Իսկ էդ ներկայացման մասին չխոսամ... ես որ գնացի, հինգերորդ դասարանի խելոք երեխա էի ու «Փոքրիկ իշխանն» արդեն 1.5 անգամ կարդացել էի (երկրորդ դասարանում կիսատ էի թողել): Ո˜նց էի ջղայնացել էդ ներկայացումից:

    Ինձ թվում ա՝ ամենահարմար տարիքն էս գրքի համար պատանեկությունն ա: Բաներ կան, որ էդ տարիքում նոր-նոր ես սովորում, իսկ «Փոքրիկ իշխանն» օգնում ա, որ ճիշտ սովորես: Մեջը լիքը լավ բաներ կան մարդկային հարաբերությունների կառուցման մասին:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (31.03.2010), Արևածագ (31.03.2010), Շինարար (31.03.2010), Ֆրեյա (01.04.2010)

  20. #118
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ ամենահարմար տարիքն էս գրքի համար պատանեկությունն ա: Բաներ կան, որ էդ տարիքում նոր-նոր ես սովորում, իսկ «Փոքրիկ իշխանն» օգնում ա, որ ճիշտ սովորես: Մեջը լիքը լավ բաներ կան մարդկային հարաբերությունների կառուցման մասին:
    Գիրքը չափազանց նեղ ա նայում մարդկային հասարակությանը, որ հարաբերություններ կառուցելու ուղեցույց լինի: Չափազանց նեղ ա, որ կարողանա աշխարհայացքի վրա ազդեցություն թողնել՝ առանց վերջինս նեղացնելու:
    Ընդհանրապես, այնքան էլ չեմ սիրում աֆորիստիկ գրողներին: Ասենք՝ Րաֆֆիին ու իր նմաններին: «Փոքրիկ Իշխանն» այդ առումով հազվագյուտ գրքերից է, որ հաճույքով եմ կարդացել: Բայց որ որևէ սուր կամ խիստ ազդեցություն ունենա իմ վրա՝ ոչ մի դեպքում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. #119
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    «Փոքրիկ իշխան» գիրքը համաշխարհային գլուխգործոցներից մեկն է: Չէ՛: Էս պահին իր գրական արժեքը չեմ ակնարկում:
    Պարզապես էդ գիրքը բացառիկ տաղանդ ունի ի դերև հանել գրական գլուխգովաններին, իրենց երևակայողներին: Սա մի բացառիկ գործ է, որ շատերը կիրառում են իրենց թվացյալ գերազանցությունը ցույց տալու համար. ամենատարածված տարբերակը ասելն է, որ իբր իրենք հասկացել են, իսկ մյուսներն, ովքվեր ասում են թե հասկացել են, բան էլ չեն հասկացել: Փոքրիկ իշխանը յուրօրինակ գիրք է անվերջ կրքեր բորբոքելու ու անվերջ քննարկումներ ծավալելու համար: Փոքրիկ իշխանը հատուկ երևույթ է շրջապատի մյուս մարդկանց ավելի ցածր դասակարգում իբր դասելու համար: Իրապես հիանում եմ Փոքրիկ իշխանի այս գործառույթներով, ու ցավում, որ գրական այս գեղարվեստական հրաշալի գործը նաև էսպիսի ցածր արժեքների համար է ծառայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (31.03.2010), Արևածագ (31.03.2010), Ժունդիայի (31.03.2010)

  23. #120
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Ի միջի այլոց՝ Ակումբը առաջին տեղն ա, որտեղ պարզել եմ, որ «Փոքրիկ Իշխանը» կարող է ինչ-որ կրքեր բորբոքել : Գիրք ա, էլի: Տենց տարածված գրքեր էլի կան. «Անասնաֆերման» ա, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայն» ա, «Տասնմեկ րոպեն» ա... Գալիս ա մի պահ, որ բոլորը դրանք կարդում են, ինչը, անշուշտ, վատ բան չի:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (01.04.2010), Արևածագ (01.04.2010), մարդագայլուկ (14.04.2014)

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •