Այսօր, վերջապես, եւ կյանքումս առաջին անգամ կարդացի Փոքրիկ Իշխանը։
Առաջին անգամ, այսօր, որովհետև էնքաաա՜ն են էս գիրքը դարձերլ պոպսա... մի մասը կարդում ա, որովհետև մոդա էր, մյուս մասը՝ կարդում ա ու բան չի հասկանում, դրա համար որոշում ա, որ սա պետք ա դպրոցական ծրագիր մտնի

Ու ինչքան շատ մարդ ա իրա կարճ ուղեղով, մեծամիտ սրտով ու "կեղտոտ" ձեռներով կպնում էս գրքին, էդքան ավելի ներվայնացնող ա դառնում գրքի հեղինակությունը...
Շատերը համարում են, որ սա երեխաների համար ստեղծագործություն ա (դե երեխու մասին ա, չէ՞)... երեխան ինչ կարող ա հասկանա սիրելուց, ընկերությունից ու աշխարհից, պարզ չի... Երեխաների մոտ էդ ամեն ինչը առանց գիտակցելու ա ստացվում

Երկրորդ–երրորդ դասարանում մեզ տարել էին Փոքեիկ Իշխանի գարշելիագույն ներկայացման, որից հետո մոտս տպավորվել էր, որպես "էշություն"... զզվելի դեկորացիաներ, ծամածռություններ ու ոչ մի հասկանալի բան...
Հիշում եմ, որ աղվեսը աղվեսի նման չէր ու երբ որ ասում էր՝ ընտելացրա ինձ, սաղ դասարանը ծիծաղում էր, որովհետև սաղ ներկայացումից հասկացել էին մենակ էն, որ աղվեսը սիրահարվել ա Փոքրիկ Իշխանին...
Չեմ ուզում ավելորդ ոչինչ ասել գրքի բովանդակության մասին... Գիրքը կա՝ անկախ մեր հավանել–չհավանելուց, մնում ա ամեն մեկը ինքը որոշի քանի անգամ ա կարդալու
Հիմա որ կարդացի, հասկացա, թե շատերը ումից են "թխել" իրանց գրելաոճը...

Էջանիշներ