Մենք բոլորս էլ մանուկ տարիքում մեր մեծերից տարբեր բաներ ենք սովորում: Այսինքն, եթե մեր ծնողները մեզ փոքր ժամանակ ինչ-որ բաներ են բացատրում, սովորեցնում, դա նշանակում է, որ իրանք իրենց կարծիքը մեր վզի՞ն են փաթաթում: Չեմ կարծում: Ինձ թվում է, որ փոքր ժամանակ երեխան ինչ-որ պաշար է հավաքում ամեն ինչից, իսկ արդեն մեծ տարիքում, երբ ավելի խորն է կարողանում ուսումնասիրոել այդ ամենը, նա արդեն իր համար ընտրություն է կատարում, թե որին հավատալ, իսկ որին՝ ոչ: Կոպիտ ասած՝ ֆիլտրում է տեղեկատվությունը:
Ինձ համար «Փոքրիկ իշխանը» մեկ անգամ կարդալու գիրք չէ: Այն պետք է կարդալ թե մեծ և թե փոքր տարիքում:
Ինձ շատ դուր եկավ Շինարարի ասածը. միգուցե հենց մենք՝ մեծերս ենք ամեն ինչ բարդացնում՝ փորձելով գտնել ինչ-որ չափից դուրս խորը փիլիսոփայություն. այնինչ շատ հնարավոր է այդ գիրքը ուղղակի նրա մասին է, որ մեծերը չեն հականում փոքրերին:
Էջանիշներ