Sisuan, սա էլ հղումը
Փոքրիկ իշխանը
pdf ֆորմատով է:
Sisuan, սա էլ հղումը
Փոքրիկ իշխանը
pdf ֆորմատով է:
Վերջին խմբագրող՝ Լեո: 15.07.2009, 14:01:
Փոքրիկ իշխանը , իմ կարծիքով , առաջին հերթին ձոն է մանկությանը , կարոտած հայացք այն պարզությանն ու մաքրությանը , որոնց շնորհիվ մանուկներն ընդունակ են զարմանալ , հիանալ , ընտելանալ , ընտելացնել , նվիրվել , սիրել...
Մեծերը վախենում են ընտելանալուց , որովհետև նրանք վախենում են կորցնել իրենց ազատությունը , որովհետև մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար , ում ընտելացրել ենք...
Գրքի վերջում մեջբերված էին Էքզյուպերի խոսքերը`
Ես այնքան էլ վստահ չեմ , թե իմ մանկությունից հետո ապրել եմ...
Հանկարծ հիշեցի , որ փոքր ժամանակ իմ տիկնիկներն ու խաղալիքները բոլորը անուններ ունեին , ամեն մեկն իր բնավորությունն ուներ ու ամեն մեկի հետ կապված հազար ու մի պատմություններ գիտեի...Բացեցի պահարանս ու խաղալիքներս անկենդան թվացին , նորից հիշեցի Էքզյուպերի խոսքերը`
Ես էլ կամաց-կամաց փչանում եմ...
Իրականում մանկությունն ավարտվում է այն ժամանակ , երբ քո խաղալիքներն ու երևակայածին ընկերները դադարում են շնչելուց , երբ քո վառ երևակայության առաջ դնում են պատրաստի աշխարհի ձևավորված կաղապարը ու դու քայլում ես ինչ-որ մեկի կառուցած հին ճամփաներով...
Փոքրիկ իշխանը հիմքում ընկած թեմաներից է նաև սերը (ինչպես գրքերի մեծ մասում) . սերն է , որ բոլորիս դրդում է պահել ու գուրգուրել մեր կամակոր վարդին , առանց սիրո աղվեսը ցորենը չի նմանեցնի Փոքրիկ իշխանի գանգուրներին , Փոքրիկ իշխանը իր վարդը չի զանազանի հազարավոր այլ վարդերից , հեղինակը հեռավոր աստղերի համրության մեջ չի լսի Փոքրիկ իշխանի ծիծաղը...
Nun ... (15.07.2009)
ՈՒ մեկ էլ պաշտում եմ Փոքրիկ իշխանի անասելի պարզությունը , ասես փոքրիկ երեխա պատմի... ոչ մի պաթետիկ բառ կամ նախադասություն , պարզ , հասարակ , առանց խճճվածություն
Ու չնայած իր պարզությանը Փոքրիկ իշխանը գիրք է մեծահասակների համար , այն ինչ կա այս գրքում մանուկներն արդեն ունեն ու դրա կարիքը չեն զգում , իսկ մեծերը հանկարծ հասկանում են կորցրածը ու իրենց նորից մանուկ են զգում... Համենայն դեպս իմ դեպքում այդպես է![]()
Nun ... (15.07.2009)
լավն ա , մի շատ լավ աֆորիզ կա . ասում ա '' փառամոլ մարդիկ ոչինչ չեն լսում`բացի գովասանքից'' մոտավորապես տենց էր : շատ լավ խոսքեր կան այդ ստեղծագործության մեջ![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Էս հատվածը ամենաշատն եմ սիրում
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Բարի օր, – պատասխանեց առևտրականը:
Նա ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Ով որ մի այդպիսի հաբ կուլ տար, հետո ամբողջ մի շաբաթ ջուր չէր խմի:
– Ինչի՞ համար ես դրանք վաճառում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Սրանք ահագին ժամանակ են խնայում, – պատասխանեց առևտրականը: – Մասնագետների հաշվարկներով՝ կարելի է շաբաթական հիսուներեք րոպե խնայել:
– Իսկ ի՞նչ պիտի անեն այդ հիսուներեք րոպեում:
– Ինչ ուզես:
«Ես որ հիսուներեք րոպե ազատ ժամանակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու...»:
A.r.p.i. (29.12.2009), CactuSoul (29.12.2009), Chilly (16.03.2010), Yellow Raven (29.12.2009), Yevuk (30.12.2009), Դատարկություն (29.12.2009), Ռուֆուս (29.12.2009)
Այս գիքն ինձ վրա ոչ մի արտասովոր տպավորություն չի թողել ու չի հիացրել, ինչպես շատ գրքեր որոնք շատերը " հանճարեղ" են համարում:
Ես էլ եմ զարմանում ճիշտն ասած, սակայն միևնույն է չեմ կարող ինքս իմ զգացողություններն ու տպավորությունները համեմել համընդհանուր հիացմունքով:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Si vis pacem, para bellum
Chilly (16.03.2010), Hripsimee (16.03.2010), Դատարկություն (16.03.2010), Ուլուանա (16.03.2010)
Չգիտեմ՝ դու երբ ես կարդացել, բայց էդ գիրքը բոլորովին մանկական գիրք չի, ու չեմ հասկանում, թե ինչու են մեծերը միշտ երեխաներին փոքր ժամանակ կարդալ տալիս ու անիմաստ տանջամահ անում։ Ինձ էլ են փոքր ժամանակ տվել, ու որ հիշում եմ՝ ինչ տանջանք էր. ձանձրալի, անհասկանալի, իրոք բան չէի հասկանում։ Կարծեմ երկրորդ դասարանում էի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (16.03.2010), Դատարկություն (16.03.2010)
Իսկ ես ամենաշատը սիրում եմ էն հատվածը, երբ Փոքրիկ Իշխանը վերջապես հասկանում ա, թե Իրա Վարդը ինչով ա տարբերվում մնացած բոլոր վարդերից
- Вы ничуть не похожи на мою розу, - сказал он им. - Вы еще ничто. Никто вас не приручил, и вы никого не приручили. Таким был прежде мой Лис. Он ничем не отличался от ста тысяч других лисиц. Но я с ним подружился, и теперь он - единственный в целом свете.
- Вы красивые, но пустые, - продолжал Маленький принц. - Ради вас не захочется умереть. Конечно, случайный прохожий, поглядев на мою розу, скажет, что она точно такая же, как вы. Но мне она одна дороже всех вас. Ведь это ее, а не вас я поливал каждый день. Ее, а не вас накрывал стеклянным колпаком. Ее загораживал ширмой, оберегая от ветра. Для нее убивал гусениц, только двух или трех оставил, чтобы вывелись бабочки. Я слушал, как она жаловалась и как хвастала, я прислушивался к ней, даже когда она умолкала. Она - моя.
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Իրականում շատ տխուր փաստ է «Փոքրիկ Իշխանի» այդ աստիճան մասսայականությունն ու պրոպոգանդվելը: Կարելի է ասել՝ գրքի արժեքը մոտ 80 տոկոսով գցում են տարբեր նմանակումներով ու ազդված հեղինակներով: Այնինչ «Փոքրիկ Իշխանը» պիտի համեստ, փոշի հավաքող գրքույկ լիներ, որը հանկարծակի հայտնաբերեիր ու, նրա միջոցով, հայտնաբերեիր ինքդ քեզ: Իսկ հիմա ինչքան իսկական ու կեղծ մանկամիտ կա, բոլորը «Փոքրիկ Իշխանն» են հիշատակում: Ինչը գրքի համար բացասական կոնտեքստ է ստեղծում:
Ուրախ եմ, որ երբ ես այն կարդացի, իմ շրջապատում ոչ մեկն այդ գրքի մասին չգիտեր: Ես էլ ոչ մեկին չասացիԹող ինքնուրույն գտնեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինչքան հիշում եմ՝ դպրոցում արդեն չորրորդ դասարանում «Փոքրիկ իշխանից» հատված ենք անցել, զարմանում եմ, որ կա այնպիսի շրջապատ, որում ոչ ոք այդ ստեղծագործության մասին չգիտի, ինձ թվում է, որ գրքի բազմաթիվ հիշատակումները գրքի համար միայն դրական կոնտեքստ կարող են ստեղծել:
Հ. Գ. «Փոքրիկ իշխանը» ընդամենը մի անգամ եմ կարդացել, չնայած գուցե մի օր վերընթերցեմ, ի տարբերություն Գոհարիկի վերը հիշատակած «Լյոնբերգցի Էմիլի արկածները» գրքի, որ կարդացել ու կարդացել եմ![]()
Արդեն վատ ա: Գիրքը հաստատ չորրորդ դասարանցիների համար չի: Այսինքն՝ չորրորդ դասարանցին էլ կարող ա կարդալ, բայց` գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներով
: Ես երբ առաջին անգամ մեր գրադարանից դտա էդ գիրքն ու կարդացի (երևի երկրորդ-երրրոդ դասարան էի), մենակ մի բան դուրըս եկավ՝ ներսից ու դրսից գլխարկը: Մնացածը ձանձրալի էր: Հա, մեկ էլ էն պահը դուրըս եկավ, որ հեղինակը հոգնում ա գառ նկարելուց ու ծակերով արկղ ա նկարում
: Աղվեսին, օրինակ, առ եմ համարել՝ էլ դու սուս
: Իսկ աղվեսը ասում էր՝ «Ավելի լավ է միշտ նույն ժամին արի: Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը երեքից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Եսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը...»:
DIXIcarpe noctem
Արևածագ (27.03.2010)
Հիմա չորրորդ դասարանի դասագրքերում «Փոքրիկ իշխան» չկա, ու շատ քիչ ուսուցիչներ են հանձնարարում կարդալ, էն էլ եսիմ կարդում են թե չէ երեխեքը, որքան որ նկատել եմ երեխեքի դուրը չի գալիս, թե չեն հասկանում, չգիտեմ, բայց զոռով են կարդում, կամ կիսատ են թողնում, ոչ մի անգամ չեմ տեսել երեխա, որ ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի: Իսկ ես վերջերս եմ կարդացել/առաջին անգամ/ ու համաձայն եմ Հայկի ,,գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներ,, կոչված կարծիքի հետ: Դա երեխեքի կարդալու բան չի, չեն հասկանա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ