User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Փոքրիկ իշխանը , իմ կարծիքով , առաջին հերթին ձոն է մանկությանը , կարոտած հայացք այն պարզությանն ու մաքրությանը , որոնց շնորհիվ մանուկներն ընդունակ են զարմանալ , հիանալ , ընտելանալ , ընտելացնել , նվիրվել , սիրել...
    Մեծերը վախենում են ընտելանալուց , որովհետև նրանք վախենում են կորցնել իրենց ազատությունը , որովհետև մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար , ում ընտելացրել ենք...
    Գրքի վերջում մեջբերված էին Էքզյուպերի խոսքերը`

    Ես այնքան էլ վստահ չեմ , թե իմ մանկությունից հետո ապրել եմ...

    Հանկարծ հիշեցի , որ փոքր ժամանակ իմ տիկնիկներն ու խաղալիքները բոլորը անուններ ունեին , ամեն մեկն իր բնավորությունն ուներ ու ամեն մեկի հետ կապված հազար ու մի պատմություններ գիտեի...Բացեցի պահարանս ու խաղալիքներս անկենդան թվացին , նորից հիշեցի Էքզյուպերի խոսքերը`

    Ես էլ կամաց-կամաց փչանում եմ...

    Իրականում մանկությունն ավարտվում է այն ժամանակ , երբ քո խաղալիքներն ու երևակայածին ընկերները դադարում են շնչելուց , երբ քո վառ երևակայության առաջ դնում են պատրաստի աշխարհի ձևավորված կաղապարը ու դու քայլում ես ինչ-որ մեկի կառուցած հին ճամփաներով...

    Փոքրիկ իշխանը հիմքում ընկած թեմաներից է նաև սերը (ինչպես գրքերի մեծ մասում) . սերն է , որ բոլորիս դրդում է պահել ու գուրգուրել մեր կամակոր վարդին , առանց սիրո աղվեսը ցորենը չի նմանեցնի Փոքրիկ իշխանի գանգուրներին , Փոքրիկ իշխանը իր վարդը չի զանազանի հազարավոր այլ վարդերից , հեղինակը հեռավոր աստղերի համրության մեջ չի լսի Փոքրիկ իշխանի ծիծաղը...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nun ... (15.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •