User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

  1. #61
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Հրաշալի ստեղծագործություն է... Ուղղակի պետք է կարդալ ամեն անգամ, երբ զգում ես, որ հեռանում ես ունեցածդ ամենամաքուր հատկանիշներից, մանկությունից... Ինձ համար էլ այն եզակի գրքերից է, որ մի քանի անգամ եմ կարդացել...
    Հիշում եմ, որ երբ փոքր ժամանակ առաջին անգամ կարդացի, մոտեցա պատուհանին (գիշեր էր) ու երկնքում սկսեցի փնտրել Փոքրիկ Իշխանի մոլորակն ու ծիծաղող աստղերը...
    Երևի 7 տարեկան էի, երբ խաղացի գառնուկի դերը Ամբողջովին հորինված էր, բայց շատ օրգանական... Փոքրիկ Իշխանն ինձ դուրս բերեց արկղից, ես էլ ցանկացա իմ միակ բարեկամի հետ լինել (նորից ընտելացման պարագան է, այս դեպքում` ակամա ընտելացում), բայց Իշխանը գնաց առանց ինձ, նա փնտրում էր իր վարդին, իսկ ես նրան կխանգարեի... Մարիկոնեի "Մի անգամ Ամերիկայում" ֆիլմի շվիի երաժշտության տակ էի խաղում, մինչև հիմա էդ երաժշտությունն ինձ համար ասոցացվում է առաջին դերիս ու Փոքրիկ Իշխանի հետ:
    Կերպարները շատ դիպուկ են, մարդկային բոլոր տեսակները պատկերված են... Տպավորվել է սկզբի հատվածը, երբ ասում է (գիրքը հիմա մոտս չի, հիշելով եմ գրում), թե մեծերը միայն թվեր են սիրում, երբ ասում ես, թե նոր ընկեր ունես, նրանք անմիջապես հարցնում են, թե քանի տարեկան է, հասակն ինչքան է... Էս վերջերս նկատում եմ, որ ես էլ եմ նոր մարդկանց մասին լսելիս` անմիջապես հարցնում տարիքն ու ընկնում թվերի ետևից... Ճիշտ եմ ասում, միանգամից հիշում եմ Իշխանն ու վախենում... Պետք է շտապ գտնեմ գիրքն ու նորից կարդամ...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsimee (15.07.2009)

  3. #62
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մի քանի տարի առաջ, երբ դեռ չէի կարդացել «Փոքրիկ Իշխանը», ինձ ցույց տվեցին այս նկարը եւ հարցրեցին ի՞նչ է, պատասխանեցի, ինչ որ բան կուլ տված օձ: Հրաշալի գիրք: Այն ավելի բարի է դարձնում մարդուն:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  4. #63
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մի քանի օր առաջ, մի տխուր կիրակի, երբ պարապությունը խեղդում էր ինձ, իսկ հիվանդությունը ստիպում պառկած մնալ, վերցրեցի գիրքը, բարձրաձայն կարդացի ու ձայնագրեցի հեռախոսիս մեջ: Հիմա այն միշտ ինձ ուղեկցում է…

  5. #64
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում impression-ի խոսքերից
    Ի միջի այլոց, շատ լավ կլիներ, եթե բոլորը, անկախ տարիքից, գոնե մեկ անգամ կարդային Անտուան դը Սենտ Էքզյուպերիի "Փոքրիկ Իշխանը"…
    Համաձայն եմ impression, բայց ավելի լավ կլիներ, մի քիչ մեծ տարիքում կարդան, որովհետև դպրոցական տարիքում, եթե չեմ սխալվում, 4-րդ դասարան էի, ես էլ եմ կարդացել ու հաստատ չեմ զգացել այն, ինչ հիմա, երբ նորից վերընթերցեցի
    Էլ չեմ կրկնի շատ հայտնի մեջբերումներ, որ ակումբցիները մինչ իմ գրառումն արել են:
    Միայն սա մեջբերեմ՝
    Եթե ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է: Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #65
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    4-րդ դասարանից հետո նորից կարդացի`ռուսերենիս դասախոսի պահանջով
    Իսկականից շատ խորիմաստ ստեղծագործություն է` կյանքի իսկական բառարան: Նայելով Փոքրիկ Իշխանի կերպարին իսկականից զգում ես,թե ինչքանովա մարդը գնալով չարությամբ լցվում ու մոռանում մանկանը բնորոշ անբիծ ու բարի մտածելակերպը

  7. #66
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես փոքր տքրիքում բեմի վրա հենց փոքրիկ իշխանի դերում եմ եղել (ֆրանսերենով): Խայտառակ իրավիճակ էր
    իսկ ես էլ փոքր ժամանակ Փոքրիկ Իշխանի Վարդն էի խաղում ներկայացման մեջ ամենազվարճալին էն էր որ ես ու Փոքրիկ Իշխանի դերակատարը իրար տանել չէինք կարողանում,բայց նենց լավն էինք ,հիշում եմ
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  8. #67
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ էՔԶՅՈՒՊԵՐԻ, "ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ"

    Առաջին անգամ կարդացել եմ հասուն տարիքում ... Չգիտեմ ինչու մեր տանը այդ գիրքը չի եղել: Ծանոթներիցս մեկի խորհրդով գտա գիրքը, կարդացի և անամոթաբար չէի վերադարձնում այն երկար ժամանակ: Գրքեր կան որ դառնում են քո (կամ ավելի շուտ քո ֆիզիկական գոյության) մի մասը չէ՞ կամ ինչպես մեկը գրել էր՝ քո ամենամոտ ընկերը: Այս գիրքն էլ անցավ այդ շարքը ... Երևանում ձեռք բերեցի իմ անձնական օրինակը և նա միշտ ինձ հետ է:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  9. #68
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Տարօրինակ է, բայց բոլորովին դուրս չի գալիս...Իհարկե, գաղափարներն ու սկզբունքները բարձր են և այլն, բայց չեմ տանում նվնվան ուսուցչական տոնը, որից չեմ կարող ազատվել:
    Երեխաներս դպրոցում անցնում էին, հետները առաջին անգամ կարդացի - զանուդնո:

    Պատահաբար կարդացի Սանտ-Էքզյուպերիի երկու այլ պատմվածք՝ իր օդաչու փորձին հիմնված, շատ լավն էին: Միայն դրանից հետո կարողացա մարսել «Փոքրիկ Իշխանը»:

  10. #69
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Ամենաշատը սիրում եմ այն հատվածը, երբ Փոքրիկ Իշխանը մտածում է, որ եթե ինքը 5 րոպե (հուսով եմ 5-ը ճիշտ եմ հիշում) ավել ժամանակ ունենար, ինքը կգնար աղբյուրից ջուր խմելու

  11. #70
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Առաջին անգամ Փոքրիկ իշխանը կարդացել եմ 3-րդ դասարանում ու էտ կարդալուց մեջս աղոտ մնացել էին ինչ-որ աղվես , ինչ-որ հեռու տեղից եկած տղա , վարդ...
    Վերջերս որոշեցի նորից կարդալ ու ... հիացած եմ , բառ չունեմ նկարագրելու...
    Մոտավորապես նման վիճակում էի , երբ վերջացրի Սարոյանի Մարդկային կատակերգությունը:
    Փոքրիկ իշխանը այն գրքերից է , որի ամեն մի նախադասության մեջ կա խորը ու լուսավոր զգացմունք , կան պատմություններ , որոնք բազմաթիվ էջերում հոգնեցնում են ընթերցողին , 20 էջ գրվում է միայն նրա համար , որ 21-րդում տրվի պատմության գաղափարը , իսկ Փոքրիկ իշխանում ամեն դրվագ մի միտք ունի:
    Ուզում եմ տեղադրել լավագույն հատվածները , որոնք կարդալիս ամեն անգամ փշաքաղվում եմ.

    Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալլ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...

    Փոքրիկ իշխանի խոսքերը գործարար մարդուն մոլորակներից մեկի վրա , ով ուզում էր աստղերը բանկ դնել , որ հարստանա և ով ամբողջ օրը նայում էր աստղերին.

    Ես մի ծաղիկ ունեմ , և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես 3 հրաբուխ ունեմ , ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ , հանգածը նույնպես: Դե , ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխի ու ծաղկի համար օգտակար է , որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզնից ոչ մի օգուտ չեն ստանում...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), Ռուֆուս (15.07.2009)

  13. #71
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Աղվեսի խոսքերը`
    Եթե դու ինձ ընտելացնես , մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը ...
    Տեսնու՞մ ես , այնտեղ ՝ արտերի մեջ , հասնում է ցորենը : Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի , որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը...

    Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար , ում ընտելացրել ես:


    -Միայն երեխաները գիտեն , թե ինչ են ուզում,- շշնջաց Փոքրիկ իշխանը,- նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին , և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում , և եթե նրանցից տիկնիկը խլեն , երեխաները կսկսեն լալ...
    - Երջանիկ են նրանք,- ասաց սլաքավարը:


    -Քո մոլորակի վրա ,- ասաց Փոքրիկ իշխանը ,-մարդիկ մի պարտեզում 5 հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն , ինչ փնտրում են...
    - Չեն գտնում ,- համաձայնեցի ես:
    -Մինչդեռ այն , ինչ նրանք փնտրում են , կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ...


    -Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են : Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը...
    -Ինչպե՞ս թե…
    - Դու գիշերը կնայես երկնքին , իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում , ծիծաղում... , և դու կլսես , որ բոլոր աստղերը ծիծաղում են… Դու ծիծաղող աստղեր կունենաս...


    Վերջաբանը

    Նայեցե՜ք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք
    HTML կոդ:
    Դեռ ապրու՞մ է  վարդը , թե՞ արդեն  չկա: Հանկարծ ու  գառնուկը կերել է  այն... : Եվ  դուք  կտեսնեք ,որ ամեն  ինչ  ուրիշ  կերպ կդառնա...
     [U]Եվ երբե՜ք ոչ  մի  մեծահասակ չի  հասկանա, թե որքան  կարևոր  է այդ:[/U]
    Վերջին խմբագրող՝ Hripsimee: 15.07.2009, 13:43:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010)

  15. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Կարդացել եմ , բայց դպրոցական տարիքում ու ինչ որ կարևորություն չեմ տվել, երևի չեմ հասկացել , հիմա համ չեմ հիշում , համ էլ դուր եկավ էն մասերը, որ մեջբերել էին, եթե գիտեք որտեղից կարելիա քաշել, շատ կուզենայի կարդալ:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  16. #73
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ , բայց դպրոցական տարիքում ու ինչ որ կարևորություն չեմ տվել, երևի չեմ հասկացել , հիմա համ չեմ հիշում , համ էլ դուր եկավ էն մասերը, որ մեջբերել էին, եթե գիտեք որտեղից կարելիա քաշել, շատ կուզենայի կարդալ:
    Անպայման կարդա Քեզ դուր կգա
    Չափազանցություն չլինի, ես այդ գրքույկը երևի մի 20-30 անգամ կարդացել եմ:

  17. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման կարդա Քեզ դուր կգա
    Չափազանցություն չլինի, ես այդ գրքույկը երևի մի 20-30 անգամ կարդացել եմ:
    Բա որտեղից գտնեմ ? Ինետում չի լինի?
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  18. #75
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Շատ լավ թեմա է: Ես էքզյուպերին եմ շատ սիրում: Իր ստեղծագործություներում միշտ ինչ որ գաղափար կա ու այդ գաղափարը նա արտահայտում է իր յուրօրինակ ձևով: "Փոքրիկ իշխանը" ամեն տարիքում մի կարևոր հուշում է տալիս մեզ ու կյանքի խորհուրդ: Հրաշք ստեղծագործություն է:

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •