Աղվեսի խոսքերը`
Եթե դու ինձ ընտելացնես , մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը ...
Տեսնու՞մ ես , այնտեղ ՝ արտերի մեջ , հասնում է ցորենը : Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի , որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը...
Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար , ում ընտելացրել ես:
-Միայն երեխաները գիտեն , թե ինչ են ուզում,- շշնջաց Փոքրիկ իշխանը,- նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին , և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնում , և եթե նրանցից տիկնիկը խլեն , երեխաները կսկսեն լալ...
- Երջանիկ են նրանք,- ասաց սլաքավարը:
-Քո մոլորակի վրա ,- ասաց Փոքրիկ իշխանը ,-մարդիկ մի պարտեզում 5 հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն , ինչ փնտրում են...
- Չեն գտնում ,- համաձայնեցի ես:
-Մինչդեռ այն , ինչ նրանք փնտրում են , կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ...

-Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են : Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը...
-Ինչպե՞ս թե…
- Դու գիշերը կնայես երկնքին , իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում , ծիծաղում... , և դու կլսես , որ բոլոր աստղերը ծիծաղում են… Դու ծիծաղող աստղեր կունենաս...
Վերջաբանը
Նայեցե՜ք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք
HTML կոդ:
Դեռ ապրու՞մ է վարդը , թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն... : Եվ դուք կտեսնեք ,որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա...
[U]Եվ երբե՜ք ոչ մի մեծահասակ չի հասկանա, թե որքան կարևոր է այդ:[/U]
Էջանիշներ