Փոքրիկ Իշխանը ընթերցել ու վերընթերցել եմ բազմաթիվ անգամներ, ու կարծում եմ՝ դեռ շատ անգամեր կընթերցեմ: Այս գրքույկում ինձ համար մի շատ կարևոր ճշմարտություն եմ բացահայտել. գեղեցկությունն ու ճշմարիտ զգացմունքը միշտ պարզության մեջ են: Ամեն մի անտեղի բարդացում անխուսափելիորեն բերում է դրանցից յուրաքանչյուրի կորստի: Պարզն այս դեպքում ոչ մի կերպ չի նշանակում պրիմիտիվ, այն ավելի շատ մաքրության ու հասկանալիի մի յուրահատուկ սինթեզ է: Հաճախ ինքս հեռանում եմ պարզության մեջ գեղեցիկը տեսնելու և այն արժեվորելու գիտակցությունից (կամ միգուցե ենթագիտակցությունից): Այսպիսի դեպքերում նա (Փոքրիկ Իշխանը) իմ ամենամեծ օգնական էԵվ ինչքան մեծ փիլիսոփայություն կա այս պարզ բառերի մեջ. «Ամենակարևորը աչքով չես տեսնի... Միայն սիրտն է սրատես»:
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի այս գլուխգործոցը պատահական և իզուր չէ, որ այսքան փառաբանվել է, միանշանա՛կ:
Էջանիշներ