User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

  1. #91
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա չորրորդ դասարանի դասագրքերում «Փոքրիկ իշխան» չկա, ու շատ քիչ ուսուցիչներ են հանձնարարում կարդալ, էն էլ եսիմ կարդում են թե չէ երեխեքը, որքան որ նկատել եմ երեխեքի դուրը չի գալիս, թե չեն հասկանում, չգիտեմ, բայց զոռով են կարդում, կամ կիսատ են թողնում, ոչ մի անգամ չեմ տեսել երեխա, որ ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի: Իսկ ես վերջերս եմ կարդացել/առաջին անգամ/ ու համաձայն եմ Հայկի ,,գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներ,, կոչված կարծիքի հետ: Դա երեխեքի կարդալու բան չի, չեն հասկանա:
    Իսկ դու համոզվա՞ծ ես, որ հասկացել ես, ու ընդհանրապես, ի՞նչ է նշանակում գեղարվեստական գործը հասկանալ, ինչո՞վ քո հասկացածը հասկանալ է, իսկ չորրորդ դասարանցու հասկացածը՝ ոչ, մեր դասարանում մենք շարադրություն էլ էինք գրել այդ թեմայով, բոլորս էլ հասկացել էինք, իրարից լրիվ տարբեր բաներ էինք հասկացել, բայց որքանով հիշում եմ, բոլորս էլ գոհ էինք մեր հասկացածից

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

  3. #92
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու համոզվա՞ծ ես, որ հասկացել ես
    Կարևորը դու հասկացել ես, մնացածը չհասկանան էլ պրոբլեմ չի:

    Բնական է ու պարզ, որ ցանկացած երևույթ ցանկացած մարդ կարող է հասկանալ ու հասկանում է յուրովի, ինչպես ձեր դասարանում բոլոր աշակերտները: Իսկ ինչ վերաբերում է իմ գրածին /երևի թե պետք էր ուշադիր կարդալ/, ես չէի գրել ,,հաստատ չեն հասկանում,, այլ ,,երևի թե չեն հասկանում,, ու նաև նշել եմ, որ չեմ տեսել դպրոցական երեխա /իսկ ես, մանավանդ այդ տարիքի երեխաների շատ եմ տեսնում/, որ ,,ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի,,: Ու քանի որ ես նոր եմ կարդացել, հիմա տեսնում եմ ինչպես են դրան վերաբերում 10 տարեկանները ու հետո նայում եմ մեզ, մեր կարծիքներին, հիմա ես հասկանում եմ, որ դա 10 տարեկանի ուղեղի համար չի:

    Ու, ընդհանրապես սա այս թեմայի խոսակցություն չի, արի չտուգանվենք

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

  5. #93
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևորը դու հասկացել ես, մնացածը չհասկանան էլ պրոբլեմ չի:
    Շնորհակալ եմ, որ այդքան կարևորում ես իմ հասկանալը

  6. #94
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա չորրորդ դասարանի դասագրքերում «Փոքրիկ իշխան» չկա, ու շատ քիչ ուսուցիչներ են հանձնարարում կարդալ, էն էլ եսիմ կարդում են թե չէ երեխեքը, որքան որ նկատել եմ երեխեքի դուրը չի գալիս, թե չեն հասկանում, չգիտեմ, բայց զոռով են կարդում, կամ կիսատ են թողնում, ոչ մի անգամ չեմ տեսել երեխա, որ ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի: Իսկ ես վերջերս եմ կարդացել/առաջին անգամ/ ու համաձայն եմ Հայկի ,,գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներ,, կոչված կարծիքի հետ: Դա երեխեքի կարդալու բան չի, չեն հասկանա:
    «Փոքրի իշխան»-ի մասին ձեր բոլորի գրածն էլ շատ լավ հասկանում եմ, բայց թույլ տվեք ոչ ամբողջությամբ համաձայնվել:
    Մենք «Փոքրի իշխանը» անցել ենք 2-րդ դասարանում, սակայն ոչ թե բոլորի նման ուսուցչուհին մեզ հանձնարարում էր տանը կարդալ, այլ մենք բոլորս ունեինք գրքերը. դասարանում կարդում էինք, բոլորս միասին մեկնաբանում էինք ամեն գլուխը, ուսուցչուհին բացատրում էր համարյա ամեն մի միտքը, ու, հենց որ վերջացրեցինք, բեմադրեցինք ներկայացումը:
    Հիշում եմ, թե ինչպես էր մեր ուսուցչուհին բացատրում այն պահը, որ փոքրիկ իշխանը ամեն առավոտ իր մոլորակի մոլախոտներն էր պոկում: Իմ ուսւոցչուհին դա բացատրում էր այսպես. մենք բոլորս էլ ունենք լավ և վատ կողմեր, և ամեն առավոտ, երբ մենք արթնանում ենք, մենք պետք է մտածենք դրանց մասին ու փորձնք ազատվել մեր վատ սովորույթներից, հենց դրանք էլ մոլախոտներն են. եթե մենք ամեն առավոտ «չպոկենք» դրանք, դրանք կշատանան ու կփչացնեն ծաղիկներին (մեր լավ կողմերը):
    Ես այդ ժամանակ շա՜տ էի սիրում հենց աղվեսի մասը, քանի որ մեր ուսւոցչուհին նորից մանրամասն բացատրել էր այդ մասը. ընկերության «նշանակությունը»:
    Միգուցե և մենք փոքր ժամանակ այնպես չէին հասկանում, ինչպես հասկանում են մեծ ժամանակ, բայց մեր ուսուցչուհու շնորհիվ մեր դասարանի բոլոր աշակերտներն էլ շատ սիրեցին այդ գիրքը:
    Իհարկե, ավելի մեծ տարիքում կարդալով՝ ավելի ուրիշ բաներ ես բացահայտում, սկսում ես ավելի ուրիշ տեսանկյունից ամեն ինչ նայել, բայց կարծում եմ կարևորը երեխային ճիշտ մատուցելն է:
    Վերջին խմբագրող՝ Yevuk: 27.03.2010, 00:58:

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.03.2010), Cassiopeia (27.03.2010), Chuk (27.03.2010), Ribelle (28.03.2010), Yeghoyan (27.03.2010), Արևածագ (27.03.2010), Արևհատիկ (27.03.2010), Դատարկություն (28.03.2010), Շինարար (27.03.2010), Ուլուանա (27.03.2010)

  8. #95
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Եվուկ, իսկ չե՞ս կարծում, որ ձեր ուսուցչուհին պարզապես ձեզ իր մեկնաբանություններն էր փաթաթում: Երբեք մոլախոտների քաղհանի մասին չեմ մտածել որպես բնավորության ստերիլիզացիայի փորձ:
    Ու ընդհանրապես, սա մեկն է այն գրքերից, որ միշտ հրաժարվելու եմ մեկնաբանել, որովհետև շատ բազմանշանակ է ու իմաստ չունի մեկնաբանելը:
    Ինչու՞ ոչ չորրորդ դասարանում: Այո, ավելի ցածր դասարաններում, երբ երեխան դեռ նոր է հայտնաբերում աշխարհը, նա մեծ հաճույքով (ու, հավանաբար, ամենալավը հասկանալով նրա մեջ խորանալու անհրաժեշտության բացակայությունը): Բայց միջին դասարաններում սովորաբար մարդիկ ավելի ցնցող բաներ են փնտրում, ու «Փոքրիկ Իշխանի» նուրբ էմոցիոնալությունը չեն նկատում:
    Եթե դուք ասեք, որ «Փոքրիկ Իշխանն» իր մեջ խիստ խորը փիլիսոփայություն է պարունակում, կասեմ, որ ֆանտազյոր եք: Փիլիսոփայության տեսանկյունից գրքի ասածը Էքզյուպերիից առաջ հազար անգամ հազար գրող ասել են, այնպես որ այս տեսանկյունից «Փոքրիկ Իշխանը» դրոշակ ու կյանքի ուղղորդող գիրք դարձնելը միայն ասում է, որ ինչ-որ ժամանակ հետո դուք անցնելու եք Կոելիոյի ու Կաստանիեդայի կամ էլ չեք անցնելու: Ինչ էլ ուզում է լինի, այն պարզապես շատ նուրբ գիրք է, որը հիշեցնում է՝ մի՛ խեղդեք, մի՛ ճնշեք ձեր միջի երեխային, որ մեծ երևաք: Բայց դե դա էլ գրքի գլխավոր արժեքը չի: Ասենք, պատահում է, չէ՞, ձեր ծեր տատն ասում է՝ բալենիները ծաղկել են: Իրականում ոչ մի բալենի էլ չկա, բայց նա ինչքան բան է ասում այդ նախադասությամբ: Նույն կերպ էլ «Փոքրիկ Իշխանի» հետ է: Ու փորձել ինչ-որ բառերով այդ ամենը բացատրել լրիվ անիմաստ է, պարզապես պետք է գնահատել ակնթարթը, երբ նա քո հետ էր, ու բաց թողնել այն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

  10. #96
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էլ ուզում է լինի, այն պարզապես շատ նուրբ գիրք է, որը հիշեցնում է՝ մի՛ խեղդեք, մի՛ ճնշեք ձեր միջի երեխային, որ մեծ երևաք: Բայց դե դա էլ գրքի գլխավոր արժեքը չի: Ասենք, պատահում է, չէ՞, ձեր ծեր տատն ասում է՝ բալենիները ծաղկել են: Իրականում ոչ մի բալենի էլ չկա, բայց նա ինչքան բան է ասում այդ նախադասությամբ: Նույն կերպ էլ «Փոքրիկ Իշխանի» հետ է: Ու փորձել ինչ-որ բառերով այդ ամենը բացատրել լրիվ անիմաստ է, պարզապես պետք է գնահատել ակնթարթը, երբ նա քո հետ էր, ու բաց թողնել այն:
    Ռայ ջան, «Փոքրիկ Իշխանը» այն ստեղծագործությունն է, որի մասին կարող է քննարկում ծավալվել և որի շնորհիվ կարող է աշխույժ դառնալ մեր վերընթերցած գրքերի մասին թեման, որ կարող են կարդալ երկրորդ և չորրորդ դասարանի երեխաները ու մի բան հասկանալ գոնե իրենց կարծիքով, ու կարող են կարդալ իմ ու քո նման իրենց իմաստունի տեղ դրած, բայց իրականում ոչինչ էլ չհասկացող մարդիկ ու իրենց երևակայել, թե ավելի լավ են հասկանում, քան փոքրիկները այն դեպքում, երբ գիրքը գուցե հենց այն մասին է, որ իրականում միայն փոքրիկներն են ճիշտ հասկանում

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2010), Gayl (27.03.2010), Yevuk (27.03.2010), Արևածագ (27.03.2010)

  12. #97
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ երեխան դեռ նոր է հայտնաբերում աշխարհը, նա մեծ հաճույքով (ու, հավանաբար, ամենալավը հասկանալով նրա մեջ խորանալու անհրաժեշտության բացակայությունը)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #98
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվուկ, իսկ չե՞ս կարծում, որ ձեր ուսուցչուհին պարզապես ձեզ իր մեկնաբանություններն էր փաթաթում:
    Մենք բոլորս էլ մանուկ տարիքում մեր մեծերից տարբեր բաներ ենք սովորում: Այսինքն, եթե մեր ծնողները մեզ փոքր ժամանակ ինչ-որ բաներ են բացատրում, սովորեցնում, դա նշանակում է, որ իրանք իրենց կարծիքը մեր վզի՞ն են փաթաթում: Չեմ կարծում: Ինձ թվում է, որ փոքր ժամանակ երեխան ինչ-որ պաշար է հավաքում ամեն ինչից, իսկ արդեն մեծ տարիքում, երբ ավելի խորն է կարողանում ուսումնասիրոել այդ ամենը, նա արդեն իր համար ընտրություն է կատարում, թե որին հավատալ, իսկ որին՝ ոչ: Կոպիտ ասած՝ ֆիլտրում է տեղեկատվությունը:

    Ինձ համար «Փոքրիկ իշխանը» մեկ անգամ կարդալու գիրք չէ: Այն պետք է կարդալ թե մեծ և թե փոքր տարիքում:

    Ինձ շատ դուր եկավ Շինարարի ասածը. միգուցե հենց մենք՝ մեծերս ենք ամեն ինչ բարդացնում՝ փորձելով գտնել ինչ-որ չափից դուրս խորը փիլիսոփայություն. այնինչ շատ հնարավոր է այդ գիրքը ուղղակի նրա մասին է, որ մեծերը չեն հականում փոքրերին:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (27.03.2010), Կաթիլ (27.03.2010), Շինարար (27.03.2010)

  15. #99
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Այսինքն, եթե մեր ծնողները մեզ փոքր ժամանակ ինչ-որ բաներ են բացատրում, սովորեցնում, դա նշանակում է, որ իրանք իրենց կարծիքը մեր վզի՞ն են փաթաթում:
    Եթե բազմանշանակ բանի մասին իրենց պատկերացումները մեզ որպես միակ ճիշտ մեկնաբանություն են ներկայացնում, այո, փաթաթում են:
    Իմ ասածն էլ հենց դա էր, որ փոքրիկ իշխանի մեջ պետք չի ոչ մի խորը կենսափիլիսոփայություն փնտրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (27.03.2010), Արևածագ (27.03.2010), Հայկօ (27.03.2010)

  17. #100
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ դուր եկավ Շինարարի ասածը. միգուցե հենց մենք՝ մեծերս ենք ամեն ինչ բարդացնում՝ փորձելով գտնել ինչ-որ չափից դուրս խորը փիլիսոփայություն. այնինչ շատ հնարավոր է այդ գիրքը ուղղակի նրա մասին է, որ մեծերը չեն հականում փոքրերին:
    Ի՞նչ խորը փիլիսոփայություն փնտրելու մասին ա խոսքը, Yevuk ջան : Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի մեզ ա մատուցվում կապույտ եզրաշերտով ափսեի վրա դրված (մութ սենյակ, սև կատու և այլն) : Ուղղակի մինչև հիմա շատ շատերը «խաբնվել» են էդ գրքի վերնագրին ու գույնզգույն նկարներին ու «Փոքրիկ իշխանը» մանկական արկածային-հեքիաթային ստեղծագործություն են համարել: Գիրքը կարող ա պարզ գրված լինել, բայց մանկական չլինել, չէ՞: Իսկ «Փոքրիկ իշխանը» իրականում ներսից ու դրսից վիշապօձերի, երեք փուշ ունեցող Վարդի ու մայրամուտի մասին ա. մնացածը դեկորացիաներ են :
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (28.03.2010)

  19. #101
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ խորը փիլիսոփայություն փնտրելու մասին ա խոսքը, Yevuk ջան : Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի մեզ ա մատուցվում կապույտ եզրաշերտով ափսեի վրա դրված (մութ սենյակ, սև կատու և այլն) : Ուղղակի մինչև հիմա շատ շատերը «խաբնվել» են էդ գրքի վերնագրին ու գույնզգույն նկարներին ու «Փոքրիկ իշխանը» մանկական արկածային-հեքիաթային ստեղծագործություն են համարել: Գիրքը կարող ա պարզ գրված լինել, բայց մանկական չլինել, չէ՞: Իսկ «Փոքրիկ իշխանը» իրականում ներսից ու դրսից վիշապօձերի, երեք փուշ ունեցող Վարդի ու մայրամուտի մասին ա. մնացածը դեկորացիաներ են :
    Ծնողները երեխայի համար համակարգիչ են առնում, երեխան սկսում ա խաղեր խաղալ, ծնողները տեսնում են, հավեսի են ընկնում, ուզում են իրանք խաղան, ու գնաց՝ այ տղա, գնա դաս արա, կամ իջիր՝ բակում խաղա, ինչ ա թե իրանք նստեն կոմպի դեմը: Հիմա խեղճ երեխեքը մի «Փոքրիկ իշխան» ունեն, էդ էլ ենք ուզում ձեռքներից վերցնենք

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hab (25.01.2011), My World My Space (28.03.2010), Rhayader (27.03.2010), Ժունդիայի (27.03.2010), Կաթիլ (27.03.2010)

  21. #102
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ խորը փիլիսոփայություն փնտրելու մասին ա խոսքը, Yevuk ջան : Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի մեզ ա մատուցվում կապույտ եզրաշերտով ափսեի վրա դրված (մութ սենյակ, սև կատու և այլն) : Ուղղակի մինչև հիմա շատ շատերը «խաբնվել» են էդ գրքի վերնագրին ու գույնզգույն նկարներին ու «Փոքրիկ իշխանը» մանկական արկածային-հեքիաթային ստեղծագործություն են համարել: Գիրքը կարող ա պարզ գրված լինել, բայց մանկական չլինել, չէ՞: Իսկ «Փոքրիկ իշխանը» իրականում ներսից ու դրսից վիշապօձերի, երեք փուշ ունեցող Վարդի ու մայրամուտի մասին ա. մնացածը դեկորացիաներ են :
    Ես էլ հենց դա եմ ասում: Նախորդ էջում մի քանի հոգի գրել էին, որ այդ գիրքը մանկական չէ, որ մանուկ ժամանակ այն չպետք է կարդալ, դա մեծերի կարդալու բան է, իսկ ես դրա հետ համաձայն չեմ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (27.03.2010), Շինարար (27.03.2010)

  23. #103
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մի երկու բառ էլ ես գրեմ «Փոքրիկ իշխանի» մասին: Ավարտական դասարանում էի կարդացել, որովհետև հենց այդ ժամանակ էր թարգմանվել հայերեն: Մանրուքները չէի հիշում, բայց լավ տպավորություն էր մնացել: Չորս տարի առաջ վերընթերցեցի: Ամենաշատ դուր եկած տողը.« Երբ թույլ ես տալիս, որ քեզ ընտելացնեն, հետո պատահում է, որ դրա պատճառով նաև լաց լինես...»:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.03.2010, 22:56: Պատճառ: Թեմային չառնչվող հատվածի հեռացում

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (28.03.2010)

  25. #104
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մոդերատորական. Վերջին 18 գրառումները տեղափոխվել են «Գրքերը, որոնք վերընթերցել ենք թեմայից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. #105
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Առաջին անգամ ընթերցել եմ փոքր տարիքում, թե կոնկրետ քանի տարեկանում, չեմ հիշում:
    Էական չի, թե ինչ եմ հասկացել ու ինչ չեմ հասկացել, էական չի, որովհետև հավանել եմ ու հետո վերընթերցել եմ: Ուրեմն լավն ա՝ ընկալելի ա երեխեքի համար: Էական չի նույն կերպ ա ընկալելի, ինչ ավելի մեծ տարիքում, թե չէ: Էական չի, որտև դուր է գալիս երեխեքին: Իհարկե ոչ բոլորին: Ինչպես որ բոլոր մեծահասակներին չի, որ դուր է գալիս: Ու դա բնավ չի նշանակում, որ այս երեխան կամ մեծահասակը մյուսից ավելի խելացի են, կամ մյուսից ավելի խորն են մտածում, կամ մյուսից ավելի լավ ճաշակ ունեն: Ոչ: Ուղղակի հեչ պարտադիր չի, որ բոլորը հավանեն: Կա ընդամենը փաստ, որ շատ երեխաներ հաճույքով այդ գիրքը կարդում ու վերընթերցում են: Վե՛րջ: Վերջակետ: Մնացածը ընդամենը դատողություններ են՝ խիստ սուբյեկտիվ, որոնք ճշմարտության չեն ձգտում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (28.03.2010), Լեո (28.03.2010)

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •