User Tag List

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

  1. #76
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Sisuan, սա էլ հղումը

    Փոքրիկ իշխանը

    pdf ֆորմատով է:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 15.07.2009, 14:01:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2010), davidus (15.07.2009), Hripsimee (15.07.2009), Manya (15.07.2009), Yeghoyan (18.01.2010), Yevuk (30.12.2009), Սլիմ (15.07.2009), Ֆոտոն (23.07.2009)

  3. #77
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Փոքրիկ իշխանը , իմ կարծիքով , առաջին հերթին ձոն է մանկությանը , կարոտած հայացք այն պարզությանն ու մաքրությանը , որոնց շնորհիվ մանուկներն ընդունակ են զարմանալ , հիանալ , ընտելանալ , ընտելացնել , նվիրվել , սիրել...
    Մեծերը վախենում են ընտելանալուց , որովհետև նրանք վախենում են կորցնել իրենց ազատությունը , որովհետև մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար , ում ընտելացրել ենք...
    Գրքի վերջում մեջբերված էին Էքզյուպերի խոսքերը`

    Ես այնքան էլ վստահ չեմ , թե իմ մանկությունից հետո ապրել եմ...

    Հանկարծ հիշեցի , որ փոքր ժամանակ իմ տիկնիկներն ու խաղալիքները բոլորը անուններ ունեին , ամեն մեկն իր բնավորությունն ուներ ու ամեն մեկի հետ կապված հազար ու մի պատմություններ գիտեի...Բացեցի պահարանս ու խաղալիքներս անկենդան թվացին , նորից հիշեցի Էքզյուպերի խոսքերը`

    Ես էլ կամաց-կամաց փչանում եմ...

    Իրականում մանկությունն ավարտվում է այն ժամանակ , երբ քո խաղալիքներն ու երևակայածին ընկերները դադարում են շնչելուց , երբ քո վառ երևակայության առաջ դնում են պատրաստի աշխարհի ձևավորված կաղապարը ու դու քայլում ես ինչ-որ մեկի կառուցած հին ճամփաներով...

    Փոքրիկ իշխանը հիմքում ընկած թեմաներից է նաև սերը (ինչպես գրքերի մեծ մասում) . սերն է , որ բոլորիս դրդում է պահել ու գուրգուրել մեր կամակոր վարդին , առանց սիրո աղվեսը ցորենը չի նմանեցնի Փոքրիկ իշխանի գանգուրներին , Փոքրիկ իշխանը իր վարդը չի զանազանի հազարավոր այլ վարդերից , հեղինակը հեռավոր աստղերի համրության մեջ չի լսի Փոքրիկ իշխանի ծիծաղը...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nun ... (15.07.2009)

  5. #78
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    ՈՒ մեկ էլ պաշտում եմ Փոքրիկ իշխանի անասելի պարզությունը , ասես փոքրիկ երեխա պատմի... ոչ մի պաթետիկ բառ կամ նախադասություն , պարզ , հասարակ , առանց խճճվածություն
    Ու չնայած իր պարզությանը Փոքրիկ իշխանը գիրք է մեծահասակների համար , այն ինչ կա այս գրքում մանուկներն արդեն ունեն ու դրա կարիքը չեն զգում , իսկ մեծերը հանկարծ հասկանում են կորցրածը ու իրենց նորից մանուկ են զգում... Համենայն դեպս իմ դեպքում այդպես է

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nun ... (15.07.2009)

  7. #79
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    լավն ա , մի շատ լավ աֆորիզ կա . ասում ա '' փառամոլ մարդիկ ոչինչ չեն լսում`բացի գովասանքից'' մոտավորապես տենց էր : շատ լավ խոսքեր կան այդ ստեղծագործության մեջ
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.12.2009), Սլիմ (15.07.2009)

  9. #80
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Էս հատվածը ամենաշատն եմ սիրում

    – Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:
    – Բարի օր, – պատասխանեց առևտրականը:
    Նա ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Ով որ մի այդպիսի հաբ կուլ տար, հետո ամբողջ մի շաբաթ ջուր չէր խմի:
    – Ինչի՞ համար ես դրանք վաճառում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
    – Սրանք ահագին ժամանակ են խնայում, – պատասխանեց առևտրականը: – Մասնագետների հաշվարկներով՝ կարելի է շաբաթական հիսուներեք րոպե խնայել:
    – Իսկ ի՞նչ պիտի անեն այդ հիսուներեք րոպեում:
    – Ինչ ուզես:
    «Ես որ հիսուներեք րոպե ազատ ժամանակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու...»:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.12.2009), CactuSoul (29.12.2009), Chilly (16.03.2010), Yellow Raven (29.12.2009), Yevuk (30.12.2009), Դատարկություն (29.12.2009), Ռուֆուս (29.12.2009)

  11. #81
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    ես արդեն չեմ հիշում երբ եմ կարդացել , հիմա մեծ հաճույքով նորից կկարդայի , եթե մեկը ռուսերեն տարբերակն ունենա, ասեք լա՞վ ...

    Կիկի ջան, ես ունեմ ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, եթե ուզում ես, email-դ գրի, կուղարկեմ:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 18.01.2010, 16:50:

  12. #82
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Այս գիքն ինձ վրա ոչ մի արտասովոր տպավորություն չի թողել ու չի հիացրել, ինչպես շատ գրքեր որոնք շատերը " հանճարեղ" են համարում:
    Ես էլ եմ զարմանում ճիշտն ասած, սակայն միևնույն է չեմ կարող ինքս իմ զգացողություններն ու տպավորությունները համեմել համընդհանուր հիացմունքով:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  13. #83
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գիքն ինձ վրա ոչ մի արտասովոր տպավորություն չի թողել ու չի հիացրել, ինչպես շատ գրքեր որոնք շատերը " հանճարեղ" են համարում:
    Ես էլ եմ զարմանում ճիշտն ասած, սակայն միևնույն է չեմ կարող ինքս իմ զգացողություններն ու տպավորությունները համեմել համընդհանուր հիացմունքով:
    Սոֆի ջան, մի 10 տարուց փորձիր կարդալ։ Ինձ էլ փոքր ժամանակ պրիմիտիվ հեքիաթ թվաց, բայց հետո դարձավ իմ ամենասիրելի գիրքը։ Սա համամարդկային մասշտաբի շեդևր է։ Եթե ի վերջո չհասկանաս, ապա նաև չես հասկանա թե ինչ մեծ բան ես կորցրել ու շատ ծանր չես տանի, դրա մեջ էլ ինչ–որ դրական բան կա։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2010), Hripsimee (16.03.2010), Դատարկություն (16.03.2010), Ուլուանա (16.03.2010)

  15. #84
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գիքն ինձ վրա ոչ մի արտասովոր տպավորություն չի թողել ու չի հիացրել, ինչպես շատ գրքեր որոնք շատերը " հանճարեղ" են համարում:
    Ես էլ եմ զարմանում ճիշտն ասած, սակայն միևնույն է չեմ կարող ինքս իմ զգացողություններն ու տպավորությունները համեմել համընդհանուր հիացմունքով:
    Չգիտեմ՝ դու երբ ես կարդացել, բայց էդ գիրքը բոլորովին մանկական գիրք չի, ու չեմ հասկանում, թե ինչու են մեծերը միշտ երեխաներին փոքր ժամանակ կարդալ տալիս ու անիմաստ տանջամահ անում։ Ինձ էլ են փոքր ժամանակ տվել, ու որ հիշում եմ՝ ինչ տանջանք էր. ձանձրալի, անհասկանալի, իրոք բան չէի հասկանում։ Կարծեմ երկրորդ դասարանում էի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.03.2010), Դատարկություն (16.03.2010)

  17. #85
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

    Իսկ ես ամենաշատը սիրում եմ էն հատվածը, երբ Փոքրիկ Իշխանը վերջապես հասկանում ա, թե Իրա Վարդը ինչով ա տարբերվում մնացած բոլոր վարդերից

    - Вы ничуть не похожи на мою розу, - сказал он им. - Вы еще ничто. Никто вас не приручил, и вы никого не приручили. Таким был прежде мой Лис. Он ничем не отличался от ста тысяч других лисиц. Но я с ним подружился, и теперь он - единственный в целом свете.

    - Вы красивые, но пустые, - продолжал Маленький принц. - Ради вас не захочется умереть. Конечно, случайный прохожий, поглядев на мою розу, скажет, что она точно такая же, как вы. Но мне она одна дороже всех вас. Ведь это ее, а не вас я поливал каждый день. Ее, а не вас накрывал стеклянным колпаком. Ее загораживал ширмой, оберегая от ветра. Для нее убивал гусениц, только двух или трех оставил, чтобы вывелись бабочки. Я слушал, как она жаловалась и как хвастала, я прислушивался к ней, даже когда она умолкала. Она - моя.
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), CactuSoul (17.03.2010), Hripsimee (16.03.2010), Yevuk (17.03.2010)

  19. #86
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, աշխխարհում ամենավերընթերցվող գիրքը "Փոքրիկ Իշխանն" է
    Իրականում շատ տխուր փաստ է «Փոքրիկ Իշխանի» այդ աստիճան մասսայականությունն ու պրոպոգանդվելը: Կարելի է ասել՝ գրքի արժեքը մոտ 80 տոկոսով գցում են տարբեր նմանակումներով ու ազդված հեղինակներով: Այնինչ «Փոքրիկ Իշխանը» պիտի համեստ, փոշի հավաքող գրքույկ լիներ, որը հանկարծակի հայտնաբերեիր ու, նրա միջոցով, հայտնաբերեիր ինքդ քեզ: Իսկ հիմա ինչքան իսկական ու կեղծ մանկամիտ կա, բոլորը «Փոքրիկ Իշխանն» են հիշատակում: Ինչը գրքի համար բացասական կոնտեքստ է ստեղծում:
    Ուրախ եմ, որ երբ ես այն կարդացի, իմ շրջապատում ոչ մեկն այդ գրքի մասին չգիտեր: Ես էլ ոչ մեկին չասացի Թող ինքնուրույն գտնեն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), SSS (26.03.2010), Yeghoyan (26.03.2010), Արևածագ (26.03.2010), Հայկօ (26.03.2010), մարդագայլուկ (14.04.2014)

  21. #87
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում շատ տխուր փաստ է «Փոքրիկ Իշխանի» այդ աստիճան մասսայականությունն ու պրոպոգանդվելը: Կարելի է ասել՝ գրքի արժեքը մոտ 80 տոկոսով գցում են տարբեր նմանակումներով ու ազդված հեղինակներով: Այնինչ «Փոքրիկ Իշխանը» պիտի համեստ, փոշի հավաքող գրքույկ լիներ, որը հանկարծակի հայտնաբերեիր ու, նրա միջոցով, հայտնաբերեիր ինքդ քեզ: Իսկ հիմա ինչքան իսկական ու կեղծ մանկամիտ կա, բոլորը «Փոքրիկ Իշխանն» են հիշատակում: Ինչը գրքի համար բացասական կոնտեքստ է ստեղծում:
    Ուրախ եմ, որ երբ ես այն կարդացի, իմ շրջապատում ոչ մեկն այդ գրքի մասին չգիտեր: Ես էլ ոչ մեկին չասացի Թող ինքնուրույն գտնեն:
    Ինչքան հիշում եմ՝ դպրոցում արդեն չորրորդ դասարանում «Փոքրիկ իշխանից» հատված ենք անցել, զարմանում եմ, որ կա այնպիսի շրջապատ, որում ոչ ոք այդ ստեղծագործության մասին չգիտի, ինձ թվում է, որ գրքի բազմաթիվ հիշատակումները գրքի համար միայն դրական կոնտեքստ կարող են ստեղծել:
    Հ. Գ. «Փոքրիկ իշխանը» ընդամենը մի անգամ եմ կարդացել, չնայած գուցե մի օր վերընթերցեմ, ի տարբերություն Գոհարիկի վերը հիշատակած «Լյոնբերգցի Էմիլի արկածները» գրքի, որ կարդացել ու կարդացել եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), Արևածագ (27.03.2010)

  23. #88
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հիշում եմ՝ դպրոցում արդեն չորրորդ դասարանում «Փոքրիկ իշխանից» հատված ենք անցել
    Արդեն վատ ա : Գիրքը հաստատ չորրորդ դասարանցիների համար չի: Այսինքն՝ չորրորդ դասարանցին էլ կարող ա կարդալ, բայց` գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներով : Ես երբ առաջին անգամ մեր գրադարանից դտա էդ գիրքն ու կարդացի (երևի երկրորդ-երրրոդ դասարան էի), մենակ մի բան դուրըս եկավ՝ ներսից ու դրսից գլխարկը: Մնացածը ձանձրալի էր: Հա, մեկ էլ էն պահը դուրըս եկավ, որ հեղինակը հոգնում ա գառ նկարելուց ու ծակերով արկղ ա նկարում : Աղվեսին, օրինակ, առ եմ համարել՝ էլ դու սուս : Իսկ աղվեսը ասում էր՝ «Ավելի լավ է միշտ նույն ժամին արի: Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը երեքից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Եսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը...»:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.10.2010), CactuSoul (26.03.2010), matlev (26.03.2010), Rhayader (26.03.2010), Yeghoyan (26.03.2010), Արևածագ (27.03.2010), Ռուֆուս (28.03.2010)

  25. #89
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն վատ ա : Գիրքը հաստատ չորրորդ դասարանցիների համար չի: Այսինքն՝ չորրորդ դասարանցին էլ կարող ա կարդալ, բայց` գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներով : Ես երբ առաջին անգամ մեր գրադարանից դտա էդ գիրքն ու կարդացի (երևի երկրորդ-երրրոդ դասարան էի), մենակ մի բան դուրըս եկավ՝ ներսից ու դրսից գլխարկը: Մնացածը ձանձրալի էր: Հա, մեկ էլ էն պահը դուրըս եկավ, որ հեղինակը հոգնում ա գառ նկարելուց ու ծակերով արկղ ա նկարում : Աղվեսին, օրինակ, առ եմ համարել՝ էլ դու սուս : Իսկ աղվեսը ասում էր՝ «Ավելի լավ է միշտ նույն ժամին արի: Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը երեքից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Եսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը...»:
    Եսիմ, Հայկ ջան, գիրքը նրանց համար է, ով հաճույքով կարդում է, մեկը չորրորդ կամ երկրորդ դասարանում է հաճույքով կարդում, մյուսը վաթսուներեք տարեկանում այսինքն ԻՄՀԿ էլի

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

  27. #90
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հիշում եմ՝ դպրոցում արդեն չորրորդ դասարանում «Փոքրիկ իշխանից» հատված ենք անցել
    Հիմա չորրորդ դասարանի դասագրքերում «Փոքրիկ իշխան» չկա, ու շատ քիչ ուսուցիչներ են հանձնարարում կարդալ, էն էլ եսիմ կարդում են թե չէ երեխեքը, որքան որ նկատել եմ երեխեքի դուրը չի գալիս, թե չեն հասկանում, չգիտեմ, բայց զոռով են կարդում, կամ կիսատ են թողնում, ոչ մի անգամ չեմ տեսել երեխա, որ ասի կարդացելա, հավանելա, կամ երկրորդ անգամ կկարդար էլի: Իսկ ես վերջերս եմ կարդացել/առաջին անգամ/ ու համաձայն եմ Հայկի ,,գերագույն զզվանքի ու ատելության պարբերական նոպաներ,, կոչված կարծիքի հետ: Դա երեխեքի կարդալու բան չի, չեն հասկանա:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.03.2010), Արևածագ (27.03.2010)

Էջ 6 9-ից ԱռաջինԱռաջին ... 23456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •