Հրաշալի ստեղծագործություն է... Ուղղակի պետք է կարդալ ամեն անգամ, երբ զգում ես, որ հեռանում ես ունեցածդ ամենամաքուր հատկանիշներից, մանկությունից... Ինձ համար էլ այն եզակի գրքերից է, որ մի քանի անգամ եմ կարդացել...
Հիշում եմ, որ երբ փոքր ժամանակ առաջին անգամ կարդացի, մոտեցա պատուհանին (գիշեր էր) ու երկնքում սկսեցի փնտրել Փոքրիկ Իշխանի մոլորակն ու ծիծաղող աստղերը...
Երևի 7 տարեկան էի, երբ խաղացի գառնուկի դերըԱմբողջովին հորինված էր, բայց շատ օրգանական... Փոքրիկ Իշխանն ինձ դուրս բերեց արկղից, ես էլ ցանկացա իմ միակ բարեկամի հետ լինել (նորից ընտելացման պարագան է, այս դեպքում` ակամա ընտելացում), բայց Իշխանը գնաց առանց ինձ, նա փնտրում էր իր վարդին, իսկ ես նրան կխանգարեի... Մարիկոնեի "Մի անգամ Ամերիկայում" ֆիլմի շվիի երաժշտության տակ էի խաղում, մինչև հիմա էդ երաժշտությունն ինձ համար ասոցացվում է առաջին դերիս ու Փոքրիկ Իշխանի հետ:
Կերպարները շատ դիպուկ են, մարդկային բոլոր տեսակները պատկերված են... Տպավորվել է սկզբի հատվածը, երբ ասում է (գիրքը հիմա մոտս չի, հիշելով եմ գրում), թե մեծերը միայն թվեր են սիրում, երբ ասում ես, թե նոր ընկեր ունես, նրանք անմիջապես հարցնում են, թե քանի տարեկան է, հասակն ինչքան է... Էս վերջերս նկատում եմ, որ ես էլ եմ նոր մարդկանց մասին լսելիս` անմիջապես հարցնում տարիքն ու ընկնում թվերի ետևից... Ճիշտ եմ ասում, միանգամից հիշում եմ Իշխանն ու վախենում... Պետք է շտապ գտնեմ գիրքն ու նորից կարդամ...
Էջանիշներ