User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մեր ուսուցիչները…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր ուսուցիչները…

    Բոլորն էլ դպրոցում ունեցել են կամ ունեն չսիրած ուսուցիչներ… Բայց չգիտես ինչի, դրանց մեջ գերակշռում են քիմիայի ուսուցիչները: Ո՞րն է նրանց մեղքը…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (22.09.2012)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Հետաքրքիր է, իսկապես ես էլ եմ շատ լսել «չարաբաստիկ» քիմիայի ուսուցիչների, իսկ ավելի ճիշտ՝ ուսուցչուհիների մասին։ Բայց ես ինքս չեմ կարող ասել, թե իմ քիմիայի ուսուցչուհին իմ ամենաչսիրած ուսուցչուհին է եղեկ, չնայած սիրած ուսուցչուհիների թվին էլ չի պատկանել։ Իսկ ավելի ճիշտ՝ ես երկու քիմիայի ուսուցչուհի եմ ունեցել, որոնցից մեկն ինձ առանձնապես չէր սիրում, բայց նորմալ էր վերաբերվում, իսկ մյուսը հեչ չէր սիրում։ Իսկ ես իրենց երկուսի նկատմամբ էլ անտարբեր էի, չնայած պետք է խոստովանեմ, որ երկուսն էլ դաս բացատրելու տեսակետից բավականին հաջող էին։ Բայց ասեմ նաև, որ երկուսն էլ որպես մարդ ոչ միայն խիստ էին, այլև ահավոր չոր, կոպիտ ու համարյա անզգացմունք։
    Երկրորդ քիմիայի դասատուն ինձ չէր սիրում հետևյալ պատճառով։ Ես 10-րդ դասարանում տեղափոխվել էի Եղվարդ՝ 9-րդ դասարանի գնահատականներս տեղափոխելով նոր դպրոց։ Եղվարդի դպրոցում 10-րդ դասարանում քիմիա անցնում էին, իսկ Երևանի դպրոցում քիմիա անցնում էինք մինչև 9-րդ դասարանը, և այդ գնահատականը պետք է գնար ատեստատ։ Այսինքն՝ օրենքով ես ազատված էի 10-րդ դասարանում քիմիա անցնելուց, իսկ իմ նոր դասարանի ուսուցչուհին, որը, փաստորեն, իսկի իմ ուսուցչուհին չէր, քանի որ ես քիմիայից ազատված էի, ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես չեմ վայելելու իր դասերը։ Ու անընդհատ առիթ էր փնտրում ինձ «կպնելու»։ Դե, ես դասերին միշտ նստում էի, բայց չէի մասնակցում, իսկ ինքը մնում-մնում հիշում էր այդ «ողբերգության» մասին ու աննկարագրելիորեն բորբոքվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Տարօրինակ է, ինչու՞ հենց քիմիա… Կոնկրետ իմ քիմիայի ուսուցչուհին այն շատ քչերից է եղել, որ եթե օգուտ չի տվել, ապա վնաս էլ չի պատճառել: Ճիշտ է՝ ես նրա առարկան շատ վատ գիտեմ, բայց, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում, ապա շնորհակալ եմ թեկուզ այդ քիչ գիտելիքների համար, որոնք բավարարել են համալսարանում քիմիայի հետ կապված հարցերս լուծելուն:

  5. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում:
    Ne inducas in tentationem...

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում:
    Չլինի՞ բուհում քեզ Ավագյանն է դասավանդել: Էնպես նկարագրեցիր, որ ես միանգամից իմ դասախոսին հիշեցի
    Բայց նրան շատ էի սիրում, ինքն էլ ինձ, չնայած չէի սովորում:

  7. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    կար մեկյ հին դպրոցում բայց եդքան էլ վատյ չեր... ուղակի ինձ չէր սիրում... իսկ վարժարանի ուսուցիչս խոսք չկա
    qui sine peccato est?

  8. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Մեջբերում Riddle-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում:
    loooool հանկարծ կարդացի այս գրառումը ու շատ դուրս եկավ, իմ մոտ լռիվ նույն իրավիճակն էր մի տարբերությամբ՝ դա իսկապես նույն մարդներ

  9. #8
    Սկսնակ անդամ arman1993-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    32
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    ես շատ եմ լեսլ որ երեխաների մեծամասնությունը չի սիրում իր քիմիայի ուսուցչին կամ ուուցչուհուն,բայց ես այդ կարծիքին չեմ : որովհետև նա ինձ համար լավն է և դաս բացատրելուց և թե երեխաներին վերաբերելուց :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •