մեր քիմիայի դասատուն ինձ վարժարանում 2 կիսամյակ 2 ա դրել, ու ես մինճև հիմա զզվում եմ էտ առարկայի դպրոցական կուրսից, ՅԱԽԿ:
մեր քիմիայի դասատուն ինձ վարժարանում 2 կիսամյակ 2 ա դրել, ու ես մինճև հիմա զզվում եմ էտ առարկայի դպրոցական կուրսից, ՅԱԽԿ:
Իսկ ո՞ր վարժարանում ես սովորել… Հո պոլիտեխնիկինը չի՞Intel-ի խոսքերից
Իմ համար քիմիան ամենաանհետաքրքիր առարկաներից մեկն է եղել դպրոցում՝ չնայած քիմիան որպես գիտություն հետաքրքիր բաներ ունի, որովհետև շատ բաներ ֆիզիկա է։![]()
Բայց ֆիզմաթում քիմիայի դասերը հետաքրքիր էին անցնում դասատուի ձայնի շնորհիվ։![]()
Իմ քիմիայի դասատուն Ավետիսյանն էր։ Ինքը միշտ ընենց ոգևորված ձայնով էր խոսում, որ անկախ ինձանից ես էլ էի ոգևորվում ու քունս փախնում էր։Լավ դասատու էր։
![]()
Վայ դու էլ ես ֆիզմաթցի եղե՞լ: Իմ դասատուն էլ էր Ավետիսյանը, մինչև 8-րդ դասարան լավ քիմիաէի սովորում, ուզում էի բժշկական գնայի, հետո բժշկականի հույսը մեռնում էր, 10-ում էլ արդեն որոշեցի ֆիզֆակ, ու էլ ինչ քիմիա, ինչ բժշկական:Վազգեն-ի խոսքերից
![]()
![]()
լավ ուզուցչուհի չէր, զգացմունքներից էլ կարծես կիլոմետրերով հեռու. Իսկ առանձին դեպքերում որոշ աշակերտների քթից բերում էր.
--միստ կպոկեմ, բուռտ կդնեմ-- այ սենց ձևի ուսուցչուհի էր
Հետաքրքիր է, երկու քիմիայի ուսուցիչ եմ ունեցել, երկուսն էլ քո ասածի պես զգացմունքներից կիլոմետրերով հեռու էին... Տեսնես ինչի՞ց է...Լոս-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ քիմիայի ուսուցչուհին եղել է մեր ուսմասվարը և այդ պատճառով կարելի է ասել,որ տարվա մեջ երեվի 10 անգամ ենք դաս արել այն ել ինքը չեր գալիս ուրիշ դասատու էր տալիս……………ինքը գործեր ուներ![]()
Երբ փայլում են աչքերը մարդու…
Փոքր ժամանակ շատ էի սիրում փորձանոթներով խաղալ, տարբեր նյութեր խառնել իրար: Դպրոցական տարիներին երազում էի քիմիկոս դառնալու մասին, որ իմ սիրած "գործով" զբաղվեմԲայց այդ ամենը` մինչ այն պահը, երբ սկսեցինք դպրոցում քիմիա անցնել
Վարժարանիս ուսուցչուհին ինչ-որ բուհի դասախոս էր ու չնայած լավ մասնագետ լինելուն` բացարձակապես չէր պատկերացնում, թե ինչպես պետք է դպրոցական ծրագիրը բացատրել երեխաներին որ բան հասկանան
արդյունքում դասարանում ոչ ոք ոչինչ չէր սովորում... Միայն անգիր էին անում
![]()
Այս ամենից զատ` գնահատման շատ "յուրօրինակ" մեխանիզմ ուներ, որտեղ 5բալանոց համակարգը համապատասխանեցրել էր 15բալանոցինԳնահատում էր 2-, 2+, 3-, 3, 3+, 4-, և այդպես շարունակ... Մի անգամ ուսուցչանոցի կողքով անցնելիս լսեցի, թե ինչպես էր ուսուցիչներից մեկին հպարտորեն պատմում, որ մեր դասարանի Տիգրանը տարեսկզբին "2-ից հանածի" աշակերտ էր, իսկ հիմա դարձել է 3+-ի...
![]()
Մի ուրիշ դրվագ` տղաներից մեկը ոգևորված դաս էր պատմում /լավ էր սովորել/, ինչից հետո ուսուցչուհիս սկսեց գովել, "Ապրե'ք, Արտա'կ /աշակերտներիս Դուք-ով էր դիմում, ինչն իր հերթին շատ անսովոր էր ու այդ իսկ պատճառով` տհաճ/, տեսնում եք ինչքան է աշխատել տղան այսօր, շատ գոհ եմ Ձեզնից, եթե այսպես շարունակեք, շատ առաջ կգնաք, զգալի առաջընթաց եմ նկատում Ձեր պատասխաններում, ապրե'ք, <3->!!!"<3->-ը լսելով` խեղճ Արտակը թևաթափ եղավ ու գունատ դեմքով վերադարձավ իր տեղը...
![]()
Մի տարի այս ուսուցչուհու մոտ սովորելուց հետո քիմիայի հետ որևէ առնչություն ունենալու բոլոր ցանկություններս հօդս ցնդեցին...
Հ.Գ. Այն էլ ասեմ, որ էդքան չհասկանալով հանդերձ` ինձ 4 դրեց, որ 8-ի համարյա գերազանցիկ ատեստատիս միակ 4ն էր...
И скучно и грустно, и некому руку подать...
քիմիայի ուսուցչուհիները երևի իրականում դժգոհ են իրենց շռայլված պաշտոնից։ Իրենց թվում է թե անլուրջ գործի վրա են։։ Եթե նկատելեք քիմիայի ուսուցչուհիների շարքերում պռոֆ մանկավարժերը քիչ են։ այդպես չե՞։ հենց դրա համար էլ զգացմունքներով փակվում են, իրենց վեր են դասում։Uluana-ի խոսքերից
Իսկ իմ քիմիայի ուսուցչուհին շատ լավն էր, 8-րդ դասարանում դարձավ իմ դասղեկը, որից հետո էլ ավելի սիրեցի նրան: Զգացմունքային, սրտացավ, ուշադիր, հումորի զգացումով կինն էր...իսկ մեր դասարանը դպրոցի ամենա...չար դասարանն էր, խեղճը ոնց էլ գլուխ էր հանում: Առաջին տարիներին շատ էի սիրում քիմիա, երբ փորձանոթներով քիմիական նյութեր էինք խառնում, հետո չգիտեմ ինչու զզվեցի քիմիայից, ֆիզիկայից ու մաթեմներից: Բայց ճարս որն էր, պետք է սովորեի ու 5-ին համապատասխան սովորեի
![]()
Այ իմ ֆիզիկայի դասատուն էր ( կլիչկեն ՝ մոլեկուլ) ձեր նկարագրած ստեռվաներից:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
ինքն ա որ կաCassiopeia-ի խոսքերից
Մենք էլ էինք փոքր ժամանակ տենց փորձեր անում անոթներով և ոչ միայն։Shauri-ի խոսքերից
Հիշում եմ, հայրս մի մեծ տուփ էր առել՝ "Юный химик" անունով, մեջը լիքը պարագաներ կային զանազան փորձեր անելու համար, նաև մի ուղեցույց գրքույկ կար հետը, հայրս կարդում էր, բացատրում, ու ես, Արշակը և քույրս հայրիկիս գլխավորությամբ լիքը փորձեր էինք անում։ Ահագին հետաքրքիր ու զվարճալի էր։
Ինչեր ասես որ չէինք ստանում էդ փորձերի արդյունքում։ Էդ ժամանակ ես էլ ինչ-որ հեքիաթային պատկերացումներ ունեի քիմիայի մասին, կարծում էի, թե քիմիան հենց էդ հավես փորձերն են։
Բայց հետո, երբ առարկան անցանք, ամեն ինչ բոլորովին ուրիշ լույսի տակ տեսա...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դպրոցում իմ քիմիայի ուսուցչուհու բերանը բուրում էր բավականին բուռն կերպով: Ես առաջին սեղանին էի միշտ նստում, ինքն էլ սովորություն ուներ գալ, ու հենց իմ սեղանին հենված դասն անցկացնել: Ես զոհվում էի:![]()
Ne inducas in tentationem...
Լսել եմ որ կատակով ասում են թե առարկայի մեջ շատ թունավոր նյուտեր կան դրանից է:
Բայց ես իմ քիմիայի դասատուին շատ հարգում ու սիրում էի:
Shall i smile becouse we r friends or cry becouse we can't be anything more
Էս ինչ լավ թեմա էր, չէի նկատել:Չգիտեմ ում մոտ ոնց, իմ քիմիայի ուսուցիչը աշխարհի լավագույն ուսուցիչն է ու իմ ամենաթանկագին մարդկանցից մեկը:Եթե ձեր քիմիայի ուսուցիչը լավը չի եղել, ուղղակի ձեր բախտը չի բերել:Իսկ, այ իմ ուսուցիչը առաջին հերթին եղել և մնում է կյանքիս համար առաջին ուսուցիչը:Կարծում եմ, եթե նրա անունը տամ, այդ ոլորտից շատ մարդիկ կճանաչեն նրան, բայց կարիք չկա:
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ