User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Մեր ուսուցիչները…

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր ուսուցիչները…

    Բոլորն էլ դպրոցում ունեցել են կամ ունեն չսիրած ուսուցիչներ… Բայց չգիտես ինչի, դրանց մեջ գերակշռում են քիմիայի ուսուցիչները: Ո՞րն է նրանց մեղքը…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (22.09.2012)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Հետաքրքիր է, իսկապես ես էլ եմ շատ լսել «չարաբաստիկ» քիմիայի ուսուցիչների, իսկ ավելի ճիշտ՝ ուսուցչուհիների մասին։ Բայց ես ինքս չեմ կարող ասել, թե իմ քիմիայի ուսուցչուհին իմ ամենաչսիրած ուսուցչուհին է եղեկ, չնայած սիրած ուսուցչուհիների թվին էլ չի պատկանել։ Իսկ ավելի ճիշտ՝ ես երկու քիմիայի ուսուցչուհի եմ ունեցել, որոնցից մեկն ինձ առանձնապես չէր սիրում, բայց նորմալ էր վերաբերվում, իսկ մյուսը հեչ չէր սիրում։ Իսկ ես իրենց երկուսի նկատմամբ էլ անտարբեր էի, չնայած պետք է խոստովանեմ, որ երկուսն էլ դաս բացատրելու տեսակետից բավականին հաջող էին։ Բայց ասեմ նաև, որ երկուսն էլ որպես մարդ ոչ միայն խիստ էին, այլև ահավոր չոր, կոպիտ ու համարյա անզգացմունք։
    Երկրորդ քիմիայի դասատուն ինձ չէր սիրում հետևյալ պատճառով։ Ես 10-րդ դասարանում տեղափոխվել էի Եղվարդ՝ 9-րդ դասարանի գնահատականներս տեղափոխելով նոր դպրոց։ Եղվարդի դպրոցում 10-րդ դասարանում քիմիա անցնում էին, իսկ Երևանի դպրոցում քիմիա անցնում էինք մինչև 9-րդ դասարանը, և այդ գնահատականը պետք է գնար ատեստատ։ Այսինքն՝ օրենքով ես ազատված էի 10-րդ դասարանում քիմիա անցնելուց, իսկ իմ նոր դասարանի ուսուցչուհին, որը, փաստորեն, իսկի իմ ուսուցչուհին չէր, քանի որ ես քիմիայից ազատված էի, ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես չեմ վայելելու իր դասերը։ Ու անընդհատ առիթ էր փնտրում ինձ «կպնելու»։ Դե, ես դասերին միշտ նստում էի, բայց չէի մասնակցում, իսկ ինքը մնում-մնում հիշում էր այդ «ողբերգության» մասին ու աննկարագրելիորեն բորբոքվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Տարօրինակ է, ինչու՞ հենց քիմիա… Կոնկրետ իմ քիմիայի ուսուցչուհին այն շատ քչերից է եղել, որ եթե օգուտ չի տվել, ապա վնաս էլ չի պատճառել: Ճիշտ է՝ ես նրա առարկան շատ վատ գիտեմ, բայց, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում, ապա շնորհակալ եմ թեկուզ այդ քիչ գիտելիքների համար, որոնք բավարարել են համալսարանում քիմիայի հետ կապված հարցերս լուծելուն:

  5. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում:
    Ne inducas in tentationem...

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Հետաքրքիր զուգադիպությամբ իմ դպրոցի և բուհ-ի քիմիայի ուսուցիչները շատ նման էին. երկուսն էլ չամուսնացած, տարիքով կանայք էին, երկուսն էլ մարմնով շատ չորուկ էին, բարձրահասակ, բնավորությամբ խիստ, երկուսն էլ երկար եղունգներ էին պահում, բայց եղունգի լաք չէին օգտագործում, ու ամենակարևոր նմանությունը՝ երկուսն էլ ինձ չէին սիրում:
    Չլինի՞ բուհում քեզ Ավագյանն է դասավանդել: Էնպես նկարագրեցիր, որ ես միանգամից իմ դասախոսին հիշեցի
    Բայց նրան շատ էի սիրում, ինքն էլ ինձ, չնայած չէի սովորում:

  7. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    կար մեկյ հին դպրոցում բայց եդքան էլ վատյ չեր... ուղակի ինձ չէր սիրում... իսկ վարժարանի ուսուցիչս խոսք չկա
    qui sine peccato est?

  8. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    չէ , քիմիայի ուսուցիչներիս չեմ կարող ասել որ չեմ սիրել ...
    հին դպրոցում երկուսն էին , մեին չեմ հիշում անգամ, մյուսը տիկին Պետրոսյանն էր , ինձ շատ էր սիրում , ու համարում էր իր լավագույն աշակերտուհին, հետագայում անգամ քույրիկիս հետ էր իմ մասին խոսում ու ինձ օրինակ բերում,չնայած կարող եմ խոստովանել, որ էնքան էլ շատ չէին քիմիայի գիտելիքներս,պարզապես ընդհանուր ֆոնի վրա լավ էի երևում ...
    մյուս ուսուցիչս արդեն Ֆիզմաթ դպրոցում պարոն Հովհաննիսյանն էր, մի մեծ մարդ ում չգիտես ինչու մեր դասարանը շատ էր սիրում բարկացնել: միայնակ մարդ էր, էս վերջերս իմացա որ մահացել է, իսկ թաղումը իր դասղեկական դասարանն էր կազմակերպել , դե երևի դպրոցի տնօրինության օգնությամբ : ու պետք է նշել, որ ես այդպես էլ անօրգանական քիմիա չսովորեցի : ցավոք գերազանց էի միշտ ստանում, բայց չկարողացա լավ տիրապետել :
    այ վերջին ուսուցչուհիս , Սուսաննա Սերգեևնան էր, որին շաաաաաաաաա էի սիրում: շատ համակրելի տիկին է, լավ ուսուչուհի: նրա հետ ես սովորեցի օրգանական քիմիա, ու բավականին սիրեցի այդ առարկան : Այդպիսի ուսուցիչները, որ իսկապես կարողանում են նյութը դասարանում մատուցել ու աշակերտներին էլ հավաքած պահել, շատ պիտի լինեն, բայց ...
    մի խոսքով, ես այդ մարդկանց մեջ չեմ

  9. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Թեման ինքս բացեցի, բայց չգրեցի իմ կարծիքն իմ քիմիայի ուսուցչուհու մասին: Խոստովանեմ, որ մասնագիտությամբ քիմիկ-տեխնոլոգ եմ: Բայց դպրոցական տարիներին քիմիա առարկան իմ մոտ բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել (ինչպես նաև մնացած մյուս առարկաները, բոլորն իմ համար հավասար էին): Ընդհակառակը, քիմիայի ուսուցչուհուն բացարձակապես չէի սիրում: Մեր դասարանն առիթը բաց չէր թողնում խեղճ կնոջ դասերին չնստելու համար: Միշտ փախնում էինք դասից ու միշտ բախտի բերմամբ թե պատահմամբ լուսամուտը բաց թողնում: Ու մեր վրա փոխանակ խոսեին այն բանի համար, որ դասի չենք նստում, նկատողություն էինք ստանում, որ լուսամուտը բաց թողած դասից փախել ենք
    Բայց ընդունվելով Քիմիական ֆակուլտետ, զգացի որ մնացած բոլորի համեմատ քիմիա ավելի լավ գիտեմ և սկսեցի հավատալ, որ իրոք քիմիան որպես գիտություն արժե սիրել:

  10. #9
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    իսկ ես ունեի…ինքը ինձ չէր սիրում. ինքը հավատացյալ էր, իսկ ես ուրախ երեխա էի… և միշտ 4 էր դնում… բայց նենց անմեղ դեմքով… սպանելը քիչ է…
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  11. #10
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Ամենասիրածս ուսուցչուհին եղել է քիմիայինը
    շատ լավ կին էր, և ինքն էլ ինձ էր շատ սիրում...
    Իսկ ընդհանրապես ունեցել եմ քիմիայի չորս ուսուցչուհի... առաջինը սովորական կին էր.... երկրորդը շատ լավ մասնագետ էր և շատ լավ մարդ..... իմ քաղաքի լավագույն մասնագետներից էր.... երրորդն այնքան էլ բարի չէր.... մեզ բերում էր ընդունելության քննության գրավորներից ստուգողական աշխատանք տալիս.... բայց ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել.... բոլորն էլ սիրել են ինձ....
    Իսկ չորրորդ արդեն իմ սիրած ուսուցչուհին էր.... մինչև հիմա էլ գնում եմ դպրոց ու պարտադիր այցելում նրան

    Հ.Գ. իսկ ինչո՞ւ հենց քիմիայի ուսուցիչներն են վատը..... օրինակ ինձ համար պատմության ուսուցիչներից էն կողմ................................
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  12. #11
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Ես ինչ մեղք ունեմ, որ բոլոր ուսուցիչների վրա լավ տպավորություն եմ թողնում , առաջին քիմիայի ուսուցչուհուս սիրած աշակերտ էի, ետի էն դեպքում, երբ քիմիայից՝ պարբերական աղյուսակից ու ատոմի կառուցվացքից բացի ուրիշ բան չգիտեմ , բայց տարեկանս 5 դրեց , 2-րդ ուսուցչուհին դասղեկս էր, ու իմ ամենաչսիրածս դասղեկը, երեխաները ուզում են ուրախանաին, ինքը մենակ լուրջ տեղեր էր տանում՝ թանգարան, պատկերասրահ, թատռոն…, ու էնքան շատ էր խոսում (հաշվել եմ՝ վարկյանում 3 բառ հաճախությամբ ), ու ես էլ որ քիմիյից բան չէի հասկանում, դասամիջոցին ականջներս ուռած ուզում էի սպանեի իրան , իսկ իմ երրորդ դասախոսին էսօր արաջի անգամ տեսա, բարետես 25-30 տարեկան դասախոսուհի էր , ու շատ քիչ էր խոսում
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  13. #12
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Քիմիան դպրոցում իմ ամենասիրած առարկան էր: Ուսուցչուհուս սիրված աշակերտներից էի: Օլիմպիադաների էր պատրաստում ինձ: Միշտ հաղթում էի: Ուրիշ երկրներում միջազգային օլիմպիադաների էլ եմ մասնակցել: Բայց դե 10-րդ դասարանում մեր հարաբերությունները փչացան ու ես սիրված աշակերտից դարձա ամենաչսիրվածներից մեկը:

    ամեն ինչ հարաբերական է...

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Կոնկրետ իմ քիմիայի ուսուցչուհին այն շատ քչերից է եղել, որ եթե օգուտ չի տվել, ապա վնաս էլ չի պատճառել: Ճիշտ է՝ ես նրա առարկան շատ վատ գիտեմ, բայց, հաշվի առնելով, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում, ապա շնորհակալ եմ թեկուզ այդ քիչ գիտելիքների համար, որոնք բավարարել են համալսարանում քիմիայի հետ կապված հարցերս լուծելուն:
    Ընդհակառակը, քիմիայի ուսուցչուհուն բացարձակապես չէի սիրում: Մեր դասարանն առիթը բաց չէր թողնում խեղճ կնոջ դասերին չնստելու համար: Միշտ փախնում էինք դասից ու միշտ բախտի բերմամբ թե պատահմամբ լուսամուտը բաց թողնում: Ու մեր վրա փոխանակ խոսեին այն բանի համար, որ դասի չենք նստում, նկատողություն էինք ստանում, որ լուսամուտը բաց թողած դասից փախել ենք
    Կասեի՞ք, որ երկու գրառումներն էլ նույն մարդու մասին են:

  15. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Քիմիայից 0 եմ: բան չգիտեմ… չգիտեմ, թե ոնց եմ վերջում մի հատ 3 պոկելու… բայց դասատուն լավնա, իրան շատ եմ հարգում…

  16. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մեր քիմիայի ուսուցիչները…

    Մեր քիմիայի ուսուցչուհին 80 քանի տարեկան կույս էր: Երբեմնի լավ մասնագետը տառապում էր թույլ հիշողությամբ, վատ տեսողությամբ և ոչ ադեկվատ վերաբերմունքով...

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •