User Tag List

Նայել հարցման արդյունքները: Փողը՝

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • սիրում եք

    5 14.29%
  • ուղղակի անհրաժեշտություն է

    26 74.29%
  • իմ կյանքում որևէ դեր չունի

    4 11.43%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Փող. երջանկության նախապայմա՞ն, թե՞ ձեռքի կեղտ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փող. երջանկության նախապայմա՞ն, թե՞ ձեռքի կեղտ

    Հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը փողի մասին:

  2. #2
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե ձեռքի կեղտ…

    Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:

  3. #3
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    ես կասեի որոշակի պայմաններում նախապայմաններից մեկն է....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե ձեռքի կեղտ…

    Մեջբերում Real_one-ի խոսքերից
    Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:
    Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…

  5. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե ձեռքի կեղտ…

    Եթե այս հարցը տրվեր մի քանի տասնյակ տարի առաջ՝ բնականաբար պատասխանը միաժամանակ կլիներ, որ փողը ձեռքի կեղտ է (էդ խոսքն էլ հավանաբար հերնց էդ տարիներին է առաջացել), իսկ հիմա հայերի 95%-ը համարում է, որ փողը առաջնային դեր ունի մեր առօրեայում (համենայնդեպս իմ շրջապատում այդպես է): Անձամբ ես երբեք չեմ ձգտել շաաատ փող ունենալ ( դե ասենք Աբրամովիչի կամ Քրքորյանի նման), բայց եթե բացի փողից ( «փող» բառի տակ հասկանում եմ բոլոր նյութական արժեքները) ամեն ինչ ունենայի՝ իմ երջանկությունը թերի կլիներ: Կարծում եմ, որ ներկա դրությամբ Հայաստանում ցավոք միանշանակ Փողը երջանկության ՆԱԽԱպայմաններից մեկն է…
    Վերջին խմբագրող՝ John: 26.10.2006, 11:02:

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե ձեռքի կեղտ…

    Մեջբերում Real_one-ի խոսքերից
    Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:
    Իսկ ես համոզված եմ, որ ժամանակը ոչ մի կապ չունի նման բաների հետ։ Բոլոր ժամանակներում էլ եղել է փող, հետևաբար նաև դրա պակաս կամ բացակայություն։ Ես ընդհանրապես չեմ հասկանում այն տարածված կարծիքը, որ մեր ժամանակներում ամեն ինչ ուրիշ է։ Բայց ինչու՞ է ուրիշ։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույն բանն են ասել, այն է՝ հիմա ժամանակներն ուրիշ են, հիմա այսպես, հիմա այնպես...

    Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է արտահայտվել հետևյալ միտքը.
    «Ծանր ժամանակներ են եկել, երեխաները չեն հարգում իրենց ծնողներին...»։ Կարծես մեր օրերի համար լինի ասված, չէ՞։ Բայց, պատկերացրեք, Հին Բաբելոնում է ասվել։ Այնպես որ, պետք չէ մեղքը գցել ժամանակների վրա։ Մարդու էությունը բոլոր ժամանակներում էլ նույն է եղել։

    Լավ, թեմայից շատ շեղվեցի... Կարծում եմ, որ փողը երջանկության նախապայման չի կարող լինել այն իմաստով, ինչ իմաստով որ ես եմ հասկանում երջանկություն բառը։ Այն միայն հեշտացնում է կենցաղը, ինչ-որ առումով ապահովության զգացողություն է տալիս, բայց երբեք չի կարող լուծել բարոյական, հոգեբանական խնդիրները, եթե դրանք կան։

    Միայն փողով կարող է երջանկանալ միայն սահմանափակ, վեհ զգացմունքներին ու ձգտումներին անհաղորդ մարդը, որի պահանջներն ու նպատակները կյանքում սահմանափակվում են ճղճիմ նյութական ձեռքբերումներով։

    Համաձայն եմ, առանց փողի շա՜տ դժվար է երջանիկ լինելը, որովհետև ինչքան էլ որ հիանալի մարդկային հարաբերություններ լինեն, կենցաղային խնդիրները շատ բան են փչացնում ու շատ դեպքերում թունավորում են մարդու կյանքը, բայց փողի առկայությունն էլ, միևնույն է, դեռ երջանկության նախապայման չէ։ Շատ ավելի կարևոր ու ավելի որոշիչ հանգամանքներ կան մինչև փողը։

    Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ գոյություն ունի գիտակցության ու հոգևոր զարգացման այնպիսի մակարդակ, երբ փողի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի ազդեցություն չի ունենում երջանկության վրա։ Բայց դե այդ մակարդակին հասնելու համար դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք ու շատ պիտի մաքրվենք նյութեղենից։ Դրա համար հարկավոր է նյութական կախվածությունից ազատվել, ինչն անչափ դժվար է ու, ցավոք, գնալով ավելի է դժվարանում, բայց, միևնույն է, անհնար չէ, միայն ցանկություն լինի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.10.2006, 11:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Ապրուստի միջոց....
    Երջանկությունը փողի մեջ չէ, կյանքում ավելի կարևոր բաներ կան…
    Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Երբեմն պատահել է, որ հանգամանքների բերումով (ասենք դրամապանակը տունը մոռացած լինելու պատճառով) Կոմիտասից դեպի տուն (քաղաքի կենտրոն) ոտքով եմ գնացել: Ու ինձ երբեք դրա պատճառով դժբախտ չեմ զգացել, ընդհակառակը, հոգեկան երջանկություն եմ զգացել, որ գումարը առիթ է դառել ոտքով քայլելու, մտածելու ու վայելելու մեր քաղաքը…

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Երբեմն պատահել է, որ հանգամանքների բերումով (ասենք դրամապանակը տունը մոռացած լինելու պատճառով) Կոմիտասից դեպի տուն (քաղաքի կենտրոն) ոտքով եմ գնացել: Ու ինձ երբեք դրա պատճառով դժբախտ չեմ զգացել, ընդհակառակը, հոգեկան երջանկություն եմ զգացել, որ գումարը առիթ է դառել ոտքով քայլելու, մտածելու ու վայելելու մեր քաղաքը…
    Դա հասկանալի է։ Բայց խիստ կասկածում եմ, որ նույն հոգեկան երջանկությունը կզգայիր, ասենք, թեկուզ մի շաբաթ քաղցած մնալու դեպքում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Դա հասկանալի է։ Բայց խիստ կասկածում եմ, որ նույն հոգեկան երջանկությունը կզգայիր, ասենք, թեկուզ մի շաբաթ քաղցած մնալու դեպքում...
    Հավանաբար…

  11. #11
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Բայց ինչո՞ւ ընկնել ծայրահեղությունների մեջ: Փողը ոչ երջանկության նախապայման է, ոչ էլ՝ ձեռքի կեղտ: Պետք չէ փողին ձեռքեր, ոտքեր, հոգի վերագրել: Փողը փող է, որն օգնում է ապրել պարզապես՝ սկսած կենցաղային պարզագույն հոգսերից, վերջացած հսկայական նշանակության գլոբալ հարցերից: Հարցն այն է, որ գլխավոր դերում նորին մեծություն մարդն է, ոչ թե փողը: Փողով կարելի է այնպիսի հրաշք գործեր անել… Եվ կարելի է անհավատալի ստորություններ անել փողի միջոցով: Եվ եթե մարդիկ փողն օգտագործում են չար կամ բարի գործերի համար, չի նշանակում, որ դրանից փողն է դառնում լավ կամ վատ բան, պարզապես մարդկային բնույթն է չար կամ բարի: Մարդիկ են տարբեր, փողը նույնն է:
    Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…
    Այ այսպիսի դեպքերի չեմ հավատում: Ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն ունենա միանգամայն անարատ բնույթ, և նրան փոխել կարողանա փողը: Հնարավոր չէ: Ուրեմն այդպիսի մարդու մեջ թաքնված է եղել այժմյան երեսը, որը պարզապես ինչ-ինչ պատճառներով ցույց չի տվել այն ժամանակ, երբ ավելի քիչ փող ուներ: Եթե նա փող ունենալոց հետո թքել է ընկերների վրա, ես չեմ հավատում, որ մինչ այդ պաշտում էր նրանց, ու միանգամայն անշահախնդիր ընկերություն էր անում: Ամեն մեկն իր չափանիշներով է կարողանում դատել: Եթե ընկերներին համարում է փողի համար իր հետ ընկերություն անողներ, ուրեմն հենց իրեն էլ ժամանակին խորթ չի եղել այդ միտքը: Միևնույն է, ես չեմ հավատում, որ փողն ի վիճակի է փոխել մարդկանց: Փողը պարզապես ինքնավստահություն է տալիս, ազատում է որևէ մեկից կախում ունենալուց, և մարդիկ արդեն առանց մտահոգվելու, առանց վախենալու իրենց թաքնված ցանկությունները, մտքերը, հաճախ սանձարձակությունները երևան են հանում, իսկ ուրիշներն էլ նայում են, և ասում. «Փողը փոխեց», մոռանալով, որ իրականում փողն անշունչ առարկա է, իսկ տվյալ մարդը՝ տականք (դե, օրինակի համար):
    Ne inducas in tentationem...

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն ունենա միանգամայն անարատ բնույթ, և նրան փոխել կարողանա փողը: Հնարավոր չէ: Ուրեմն այդպիսի մարդու մեջ թաքնված է եղել այժմյան երեսը, որը պարզապես ինչ-ինչ պատճառներով ցույց չի տվել այն ժամանակ, երբ ավելի քիչ փող ուներ: Եթե նա փող ունենալոց հետո թքել է ընկերների վրա, ես չեմ հավատում, որ մինչ այդ պաշտում էր նրանց, ու միանգամայն անշահախնդիր ընկերություն էր անում: Ամեն մեկն իր չափանիշներով է կարողանում դատել: Եթե ընկերներին համարում է փողի համար իր հետ ընկերություն անողներ, ուրեմն հենց իրեն էլ ժամանակին խորթ չի եղել այդ միտքը: Միևնույն է, ես չեմ հավատում, որ փողն ի վիճակի է փոխել մարդկանց: Փողը պարզապես ինքնավստահություն է տալիս, ազատում է որևէ մեկից կախում ունենալուց, և մարդիկ արդեն առանց մտահոգվելու, առանց վախենալու իրենց թաքնված ցանկությունները, մտքերը, հաճախ սանձարձակությունները երևան են հանում, իսկ ուրիշներն էլ նայում են, և ասում. «Փողը փոխեց», մոռանալով, որ իրականում փողն անշունչ առարկա է, իսկ տվյալ մարդը՝ տականք (դե, օրինակի համար):
    Riddle ջան, ոնց որ ճշգրտությամբ իմ մտքերն արտահայտած լինես։ Ես էլ եմ համոզված, որ փողը չի կարող փոխել մարդու էությունը, այն կարող է միայն քողազերծել նրա մեջ եղած վատը, որը մինչ այդ հանգամանքների բերումով չէր արտահայտվել։ Էլ չշարունակեմ, որովհետև պիտի լրիվ նույն մտքերդ հերթով գրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    «Մի ունեցիր հարյուր դահեկան ունեցիր հարյուր բարեկամ»....
    Իմ խորին համոզմամբ սա ասված է բոլոր ժամանակների համար:
    Ավելի վերևում հանդիպեցի կարծիքի , որ մի շաբաթ սոված մնալուց հետո նույն կերպ երջանիկ չես զգա.......այսինքն փողին հսկայական տեղ հատկացվեց....
    Բայց համաձայն չեմ, եթե ունես իսկական ընկերներ ուրեմն հաստատ պիտի համոզված լինես , որ մի օր էլ սոված չես մնա....
    Իսկ մի շաբաթ սոված մնացող մարդը ուղղակի անգյալ մարդա, որ կյանքում չի ուզում դժվարություններ տենա, ու ոչ մի բան չի անում դրան հասնելու համար....
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  14. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Մեջբերում Harganq_U_Pativ-ի խոսքերից
    Ավելի վերևում հանդիպեցի կարծիքի , որ մի շաբաթ սոված մնալուց հետո նույն կերպ երջանիկ չես զգա.......այսինքն փողին հսկայական տեղ հատկացվեց....
    Uluana-ն հաստատ դա ի նկատի չուներ: Եվս մեկ անգամ կարդա նրա էդ գրառումը ու նաև ուշադիր եղիր, թե ինչ մեջբերում է արել ու ամեն ինչ պարզ կլինի…
    Հ.Գ.
    Իսկ դու մի շաբաթ սոված մնալով քեզ ավելի երջանիկ կզգա՞ս, քան թե մի շաբաթ կուշտ լինելուց…

  15. #15
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փող. երջանկության նախապայմա՞ն թե՞ ձեռքի կեղտ…

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    Uluana-ն հաստատ դա ի նկատի չուներ: Եվս մեկ անգամ կարդա նրա էդ գրառումը ու նաև ուշադիր եղիր, թե ինչ մեջբերում է արել ու ամեն ինչ պարզ կլինի…
    Հ.Գ.
    Իսկ դու մի շաբաթ սոված մնալով քեզ ավելի երջանիկ կզգա՞ս, քան թե մի շաբաթ կուշտ լինելուց…
    Չեմ կարող ասել, որովհետև ուղղակի համոզված եմ, որ նման բան չի լինի
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուլուանայի ձեռքի աշխատանքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեկորատիվ-կիրառական արվեստ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 07.11.2017, 18:26
  2. Զուտ ձեռքի աշխատանքներ
    Հեղինակ՝ Tumy, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 184
    Վերջինը: 27.12.2014, 13:23
  3. Երջանկության բանալիներ
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 11.05.2013, 06:27
  4. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  5. Երջանկության գաղտնիքը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.05.2009, 03:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •