Հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը փողի մասին:
Հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը փողի մասին:
Ներկա իրականությունում կասեի որ միանշանակ փողը երջանկության նախապայման է:
ես կասեի որոշակի պայմաններում նախապայմաններից մեկն է....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…Real_one-ի խոսքերից
Եթե այս հարցը տրվեր մի քանի տասնյակ տարի առաջ՝ բնականաբար պատասխանը միաժամանակ կլիներ, որ փողը ձեռքի կեղտ է (էդ խոսքն էլ հավանաբար հերնց էդ տարիներին է առաջացել), իսկ հիմա հայերի 95%-ը համարում է, որ փողը առաջնային դեր ունի մեր առօրեայում (համենայնդեպս իմ շրջապատում այդպես է): Անձամբ ես երբեք չեմ ձգտել շաաատ փող ունենալ ( դե ասենք Աբրամովիչի կամ Քրքորյանի նման), բայց եթե բացի փողից ( «փող» բառի տակ հասկանում եմ բոլոր նյութական արժեքները) ամեն ինչ ունենայի՝ իմ երջանկությունը թերի կլիներ: Կարծում եմ, որ ներկա դրությամբ Հայաստանում ցավոք միանշանակ Փողը երջանկության ՆԱԽԱպայմաններից մեկն է…
Վերջին խմբագրող՝ John: 26.10.2006, 11:02:
Իսկ ես համոզված եմ, որ ժամանակը ոչ մի կապ չունի նման բաների հետ։ Բոլոր ժամանակներում էլ եղել է փող, հետևաբար նաև դրա պակաս կամ բացակայություն։ Ես ընդհանրապես չեմ հասկանում այն տարածված կարծիքը, որ մեր ժամանակներում ամեն ինչ ուրիշ է։ Բայց ինչու՞ է ուրիշ։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույն բանն են ասել, այն է՝ հիմա ժամանակներն ուրիշ են, հիմա այսպես, հիմա այնպես...Real_one-ի խոսքերից
![]()
Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է արտահայտվել հետևյալ միտքը.
«Ծանր ժամանակներ են եկել, երեխաները չեն հարգում իրենց ծնողներին...»։ Կարծես մեր օրերի համար լինի ասված, չէ՞։ Բայց, պատկերացրեք, Հին Բաբելոնում է ասվել։Այնպես որ, պետք չէ մեղքը գցել ժամանակների վրա։ Մարդու էությունը բոլոր ժամանակներում էլ նույն է եղել։
Լավ, թեմայից շատ շեղվեցի...Կարծում եմ, որ փողը երջանկության նախապայման չի կարող լինել այն իմաստով, ինչ իմաստով որ ես եմ հասկանում երջանկություն բառը։ Այն միայն հեշտացնում է կենցաղը, ինչ-որ առումով ապահովության զգացողություն է տալիս, բայց երբեք չի կարող լուծել բարոյական, հոգեբանական խնդիրները, եթե դրանք կան։
Միայն փողով կարող է երջանկանալ միայն սահմանափակ, վեհ զգացմունքներին ու ձգտումներին անհաղորդ մարդը, որի պահանջներն ու նպատակները կյանքում սահմանափակվում են ճղճիմ նյութական ձեռքբերումներով։
Համաձայն եմ, առանց փողի շա՜տ դժվար է երջանիկ լինելը, որովհետև ինչքան էլ որ հիանալի մարդկային հարաբերություններ լինեն, կենցաղային խնդիրները շատ բան են փչացնում ու շատ դեպքերում թունավորում են մարդու կյանքը, բայց փողի առկայությունն էլ, միևնույն է, դեռ երջանկության նախապայման չէ։ Շատ ավելի կարևոր ու ավելի որոշիչ հանգամանքներ կան մինչև փողը։
Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ գոյություն ունի գիտակցության ու հոգևոր զարգացման այնպիսի մակարդակ, երբ փողի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի ազդեցություն չի ունենում երջանկության վրա։ Բայց դե այդ մակարդակին հասնելու համար դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք ու շատ պիտի մաքրվենք նյութեղենից։ Դրա համար հարկավոր է նյութական կախվածությունից ազատվել, ինչն անչափ դժվար է ու, ցավոք, գնալով ավելի է դժվարանում, բայց, միևնույն է, անհնար չէ, միայն ցանկություն լինի։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.10.2006, 11:01:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ապրուստի միջոց....
Երջանկությունը փողի մեջ չէ, կյանքում ավելի կարևոր բաներ կան…
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը
Երբեմն պատահել է, որ հանգամանքների բերումով (ասենք դրամապանակը տունը մոռացած լինելու պատճառով) Կոմիտասից դեպի տուն (քաղաքի կենտրոն) ոտքով եմ գնացել: Ու ինձ երբեք դրա պատճառով դժբախտ չեմ զգացել, ընդհակառակը, հոգեկան երջանկություն եմ զգացել, որ գումարը առիթ է դառել ոտքով քայլելու, մտածելու ու վայելելու մեր քաղաքը…
Դա հասկանալի է։Cassiopeia-ի խոսքերից
Բայց խիստ կասկածում եմ, որ նույն հոգեկան երջանկությունը կզգայիր, ասենք, թեկուզ մի շաբաթ քաղցած մնալու դեպքում...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հավանաբար…Uluana-ի խոսքերից
Բայց ինչո՞ւ ընկնել ծայրահեղությունների մեջ: Փողը ոչ երջանկության նախապայման է, ոչ էլ՝ ձեռքի կեղտ: Պետք չէ փողին ձեռքեր, ոտքեր, հոգի վերագրել: Փողը փող է, որն օգնում է ապրել պարզապես՝ սկսած կենցաղային պարզագույն հոգսերից, վերջացած հսկայական նշանակության գլոբալ հարցերից: Հարցն այն է, որ գլխավոր դերում նորին մեծություն մարդն է, ոչ թե փողը: Փողով կարելի է այնպիսի հրաշք գործեր անել… Եվ կարելի է անհավատալի ստորություններ անել փողի միջոցով: Եվ եթե մարդիկ փողն օգտագործում են չար կամ բարի գործերի համար, չի նշանակում, որ դրանից փողն է դառնում լավ կամ վատ բան, պարզապես մարդկային բնույթն է չար կամ բարի: Մարդիկ են տարբեր, փողը նույնն է:
Այ այսպիսի դեպքերի չեմ հավատում: Ինչպե՞ս հնարավոր է, որ մարդն ունենա միանգամայն անարատ բնույթ, և նրան փոխել կարողանա փողը: Հնարավոր չէ: Ուրեմն այդպիսի մարդու մեջ թաքնված է եղել այժմյան երեսը, որը պարզապես ինչ-ինչ պատճառներով ցույց չի տվել այն ժամանակ, երբ ավելի քիչ փող ուներ: Եթե նա փող ունենալոց հետո թքել է ընկերների վրա, ես չեմ հավատում, որ մինչ այդ պաշտում էր նրանց, ու միանգամայն անշահախնդիր ընկերություն էր անում: Ամեն մեկն իր չափանիշներով է կարողանում դատել: Եթե ընկերներին համարում է փողի համար իր հետ ընկերություն անողներ, ուրեմն հենց իրեն էլ ժամանակին խորթ չի եղել այդ միտքը: Միևնույն է, ես չեմ հավատում, որ փողն ի վիճակի է փոխել մարդկանց: Փողը պարզապես ինքնավստահություն է տալիս, ազատում է որևէ մեկից կախում ունենալուց, և մարդիկ արդեն առանց մտահոգվելու, առանց վախենալու իրենց թաքնված ցանկությունները, մտքերը, հաճախ սանձարձակությունները երևան են հանում, իսկ ուրիշներն էլ նայում են, և ասում. «Փողը փոխեց», մոռանալով, որ իրականում փողն անշունչ առարկա է, իսկ տվյալ մարդը՝ տականք (դե, օրինակի համար):Մարդ, որն առանց փող (նկատի ունեմ շատ փողը) կարողացել է ապրել նորմալ ու հարմոնիա ստեղծել իր կյանքում, փող ձեռք բերելուց սկսում է ամեն ինչին այլ աչքերով նայել… Նրա համար իր նախկին դասին պատկանող ընկերները դառնում են փողի համար հետը ընկերություն անողներ, փող մուրացողներ: Ու նա երես է թեքում իր ընկերներից… Մի՞թե դա երջանկություն է…![]()
Ne inducas in tentationem...
Riddle ջան, ոնց որ ճշգրտությամբ իմ մտքերն արտահայտած լինես։ Ես էլ եմ համոզված, որ փողը չի կարող փոխել մարդու էությունը, այն կարող է միայն քողազերծել նրա մեջ եղած վատը, որը մինչ այդ հանգամանքների բերումով չէր արտահայտվել։ Էլ չշարունակեմ, որովհետև պիտի լրիվ նույն մտքերդ հերթով գրեմ։Riddle-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Մի ունեցիր հարյուր դահեկան ունեցիր հարյուր բարեկամ»....
Իմ խորին համոզմամբ սա ասված է բոլոր ժամանակների համար:
Ավելի վերևում հանդիպեցի կարծիքի , որ մի շաբաթ սոված մնալուց հետո նույն կերպ երջանիկ չես զգա.......այսինքն փողին հսկայական տեղ հատկացվեց....
Բայց համաձայն չեմ, եթե ունես իսկական ընկերներ ուրեմն հաստատ պիտի համոզված լինես , որ մի օր էլ սոված չես մնա....
Իսկ մի շաբաթ սոված մնացող մարդը ուղղակի անգյալ մարդա, որ կյանքում չի ուզում դժվարություններ տենա, ու ոչ մի բան չի անում դրան հասնելու համար....
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Uluana-ն հաստատ դա ի նկատի չուներ: Եվս մեկ անգամ կարդա նրա էդ գրառումը ու նաև ուշադիր եղիր, թե ինչ մեջբերում է արել ու ամեն ինչ պարզ կլինի…Harganq_U_Pativ-ի խոսքերից
Հ.Գ.
Իսկ դու մի շաբաթ սոված մնալով քեզ ավելի երջանիկ կզգա՞ս, քան թե մի շաբաթ կուշտ լինելուց…
Չեմ կարող ասել, որովհետև ուղղակի համոզված եմ, որ նման բան չի լինիՀովսեփ-ի խոսքերից
![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ