Ես կասեյի այսպես, փողը ոչ թե երջանկանության նախպայման է կամ ձեռքի կեղտ, այլ այն անհրաժեշտ և կարևոր պայման է կյանքը ավելի բարեկեցիք, ավելի դյուրին դարձնելու համար: Մի փոքր հստակեցնեմ թե ինչ բան է փողը իմ պատկերացմաբ: Փող ասելով ես առաջին հերթին հասկանում եմ հենց փողը իր բուն իմաստով, սակայն փողի մեջ ես մտցնում եմ նաև հարստություն համարվող բոլոր բաղկացուցիչները (թանկարժեք մետաղներ ու քարեր, արժեթղթեր, հիմնական միջոցներ…) Անձամբ ես չեմ կարող ասել թե փողն է իմ կյանքի գլխավոր ու հիմնական նպատակը, սակայն այն կարևորներից է և գրեթե բոլոր գլխավոր նպատակների հասնելու ամենաէական «օգնականը»: Այսինք եթե մարդ ցանկանում է ունենալ երջանիկ ընտանիք, ապրել հաշտ ու համերաշխ, լինել առողջ, ապա նա առանց փողի հաստատ չի կարողանա հասնել իր այդ նպատակներին: Հիմա կասեք թե առողջությունը չեն գնում, սակայն ես դրան կտամ հետևյալ պատասխանը հարցի տեսքով. Ով է՞ ավելի հեշտ հաղթահարում հիվանդությունը, նա ով ունի , չասենք շատ, այլ բավականաչափ փող, թե՞ նա ով օրվա հացի փողով է ապրում… Այսօր աշխարհում գրեթե չկա մարդ ով կհամաձայնվի աշխատել առանց վարձատրության, իսկ վարձատրության հիմնական միջոցը դա փողն է իր դրսևորման ցանկացած ձևով, աշխարհում գրեթե չկա մարդ ով չի ցանկանում հարստանալ, կամ ով չի ցանկանա ունենալ էլ ավելին քան ունի տվյալ պահին և եթե կա մեկը ով կասի թե փողը իր համար էական նշանակություն չունի, ես առնվազն այդ մարդուն չեմ հավատա կամ նրան կհամարեմ, մեղ ասած, օդերով ապրող, ով չգիտի թե ինչ բան է իրական կյանքը:
Ես զգացել եմ այսպիսի մի բան, փողը լինում է այն մարդկանց մոտ ով սիրում է փողը, ով չգիտի փողի արժեքը երբեք մեծ հարստության տեր չի կարող լինել և ընդհանրապես, եթե մարդ չի գնահատում այն ինչ ունի, ապա այն վաղ թե ուշ կկորցնի, այնպես որ մի թերագնահատեք փողը, առանց դրա այս կյանքում հանրավոր չէ գոյատևել:
Եվ խնդրում եմ մի ասեք թե ամենակարևորը ներքին հարստությունն է, այո այն կարևոր է, սակայն եթե մարդ ունի մեծ ներաշխարհ սակայն ապրում է ծայրագույն աղքատ կամ պարզապես աղքատ, ապա իմ համոզմամբ նրա այդ ներաշխարհը վաղ թե ուշ կանհետանա և նրա մեջ գլուխ կբարձրացնի գոյատևման բնազդը, քանզի նա կզգա որ այդ ներաշխարհը իրեն չի տալիս ապրելու համար ամենաէական պայմանը՝ սնունդ, և այդտեղ արդեն ներաշխարհը կամա թե ակամա կմղվի երկրոդային պլան:
Էջանիշներ