Շիրազ - "Աստծո հրաշքը" երգի խոսքերը, որը շուտով կներկայացվի ձեր ուշադրությանը
Խնդրում եմ մի քիչ թեթև նայել, շարահյուսությանը,կիսախոսակցական ու կիսագրական լեզվին,ուղղակի նենց եմ գրե,ոնց որ զգացել եմ…
Փոքրուց ես չեի հավատում հրաշքներին Աստվածային,
Տեսնում էի մենակ դաժանությունն ու կեղտը մարդկային,
Չէի հավատում,որ գոյություն ունի դրախտը
Մինչև չտեսա Աստծո ամենաթույն հրաշքը,
Մի աղջիկ . հասարակ մի մարդ արարած,
Որ վերացրեց իմ մեջ Աստծո հանդեպ ամեն մի կասկած:
Ինձ ներիր, Աստված, որ ուշ եմ գիտակցում,
Թե մարդկության համար ինչ հրաշքներ ես դու գործում,
Ու, ամեն օր ամեն ժամ քո մասին եմ ես մտածում,
Ամեն ապրածս օրը քեզ եմ ես նվիրում,
Քեզ եմ գովերգում իմ սաղ երգերում,
Աղոթքներում միշտ քո ուշադրությունն եմ ես աղերսում:
Ու, տխուր ա էն,ինչ կատարվում ա իմ հոգում,
ու երազում եմ հայտնվել ես քո գրկում,
բայց քեզ հանդիպում եմ ես մենակ երազում
Դրա համար ամեն անգամ ես Աստծուն եմ հարցնում, թե…
Կրկներգ.
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Ինչն ա պատճառը,որ Աստված ստեղծեց մի հրաշք
Մեջս վառելով անմար մի կրակ
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Մեջդ տեսնելով երազածս դրախտը
Ես քեզ կանվանեմ Աստծո հրաշքը…
Համոզված եմ Դոն Ժուանի փորձը չէր հերիքի,
Ու, նույնիսկ Կազանովան քեզ չէր գերի,
Ուր մնաց իմ նման հասարակ մի մահկանացու
Հանդիպեր քո նման անարատ մի Աստվածուհու
Ու, հույս ունենար մի մտերմիկ ժպիտի
Ու լույսը զգար քո քարացած սրտի,
Որ սենց սառնասրտորեն վայելում ես իմ տանջանքը
Թույլ տուր ինձ սիրել, ախր, որն ա իմ հանցանքը:
Տեր Աստված, արժանի չեմ ես տառապանքի,
Սիրո գրկում ես նմանվում եմ պատանդի,
Որ ազատությունը կզգա մենակ էն ժամանակ
Երբ նրա հետ ըլնի,թեկուզ նույն օրը մահանա
Դու իմ Անահիտ Աստվածուհին ես,
Սրտիս արքայությանը տիրող դշխուհին ես,
Ու երբ Աստված ինձ հարցնի. դժոխք թե դրախտ՞
Կուզեմ քո գեղեցկության արքայությունը հրաշք…
Կրկներգ.
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Ինչն ա պատճառը,որ Աստված ստեղծեց մի հրաշք
Մեջս վառելով անմար մի կրակ
Ինչն ա պատճառը,որ դու սենց հրաշք ես,
Ինչն ա պատճառը, որ դու սենց լավն ես,
Մեջդ տեսնելով երազածս դրախտը
Ես քեզ կանվանեմ Աստծո հրաշքը…
Էջանիշներ