Անի ջան, ծնունդդ շնորհավոր։
Չնայած քիչ ենք շփվել իրար հետ, բայց հաճախ մարդու աչքերը և ժպիտը կարող են շատ բաներ ասել իր մասին (և քո դեպքում ասել են)։ Երջանկություն եմ մաղթում, որ ա՛յ այդպես հաճախ ժպտաս․ մեկ էլ անսպառ էներգիա եմ մաղթում, որ շուրջ բոլորդ շարունակես ջերմություն առաքել։