User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Մանկական բանաստեղծություններ

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանկական բանաստեղծություններ

    Եկեք այստեղ տեղադրենք մեր կարծիքով հաջողված հայերեն մանկական բանաստեղծություններ: Հիշենք մեր մանկության սիրելի բանաստեղծությունները, ինչպես նաև արդեն հասուն տարիքում կարդացած բանաստեղծություններից մեզ դուր եկածները և դրանցից ընտրանի կազմենք: Գուցե Ակումբ մտնող երիտասարդ մայրիկներ լինեն, որոնց մանկական լավ բանաստեղծություններ պետք կգան իրենց փոքրահասակ երեխաների համար:

    Հիշում եմ, երբ փոքր էի, տատիկս ինձ համար կարդում ու սովորեցնում էր Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունները: Դրանցից մի քանիսը հիմա տեղադրում եմ: Առաջին երկուսը կատակ-բանաստեղծություններ են.

    ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


    ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ

    Տատիկն ասաց, թե անձրևից
    Բոյ է քաշում ծիլը հողից:

    Մեծանում է ամեն մի բան,
    Նույնիսկ կաղնին հսկայական:

    Վահեն լսեց, և, այ կատակ`
    Իջավ, կանգնեց անձրևի տակ:

    Տատիկը թե`
    - Ի՞նչ ես անում:
    - Մեծանում եմ,
    Բա չես տեսնու՞մ:


    ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ

    Այ ժամացույց, ժամացույց,
    Դու չե՞ս հոգնում խոսելուց,
    Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
    Բա դու չունե՞ս մի տատիկ,
    Որ քեզ ասի.
    - Սուս արա,
    Գլուխներս դու տարար:
    Հերիք խոսես ու շարժես
    Սլաքներ ու ճոճանակ,
    Քո չափ թե որ ես խոսեմ,
    Տատն ինձ կասի.
    - Չաչանակ:


    ԽՈԶԸ

    Խոզը մտավ մի պարզ լիճ,
    Մաքրեց մի լավ դունչ ու պինչ,
    Հետո ելավ ու ասավ.
    - Ախ, ինչ կեղտոտ ջուր է սա:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2009, 23:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Monk (02.04.2009), Smokie (20.10.2010)

  3. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Կներեք կարելի է հարցնել, այստեղ պիտի տեղադրվեն զուտ հայերեն բանաստեղծությոուններ թե կարելի է ռուսերեն էլ տեղադրել, քանզի իմ մայրը սկզբից ռուսերեն էր սովորեցնում, հետո հայերեն անցանք, բայց ռուսերեն բանաստեղծությունները մեջս լավ են տպավորվել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Չէ, մենակ հայերեն:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Անգլիական ժողովրդական մանկական բանաստեղծություններ
    Հենրիկ Սևանի փոխադրությամբ


    Քամի

    Քամի, քամի, այ քամի,
    Քեզ անձրևը ի՞նչ կանի,
    Կանաչ դաշտում դու խաղա,
    Աղացն ալյուր թող աղա,
    Որ ալյուրից սպիտակ
    Տատը թխի կարկանդակ:


    Տղաների ու աղջիկների մասին

    Գիտե՞ք ինչից են պատրաստված
    Տղաները երես առած.
    Ծույլ խխունջից, գորտից կանաչ,
    Ու շլդիկից երկարականջ:
    Ա՛յ թե ինչից են պատրաստված
    Տղաները երես առած:

    Գիտե՞ք ինչից են պատրաստված
    Աղջիկները չափած-ձևած.
    Կարկանդակից, մեղրից անուշ,
    Ծաղիկներից, վարդից քնքուշ:
    Ա՛յ թե ինչից են պատրաստված
    Աղջիկները չափած-ձևած:


    Կատուն

    Շունը տունն էր հավաքում,
    Այծը՝ սրինգ նվագում,
    Փոքրիկ մեղուն ծառի տակ
    Նորոգում էր մի փեթակ,
    Կատուն՝ թողած բան ու գործ,
    Շտապում էր խոհանոց:


    Գառնուկը

    Ա՛յ իմ գառնուկ,
    Խելոք ու հեզ,
    Դու քանի՞ պարկ
    Բուրդ կտաս մեզ:

    - Ձեզ բուրդ կտամ՝
    Ինչքան կուզեք,
    Բայց թե հիմա
    Ինձ մի՛ խուզեք:


    Հսկան

    Կար մի հսկա մեր գյուղում,
    Շատ էր սիրում կերուխում:
    Ախ, անիծվեր այդ օրը,
    Կրակն ընկել էր փորը,
    Կուլ էր տվել մեր հսկան
    Մի չաղլիկ մուկ ճստճստան,
    Մուկն էլ սոված ու ծարավ՝
    Կուշտ փորի մեջ քեֆ արավ:

    Հսկան ցավից մղկտաց
    Ու բժշկի մոտ գնաց:
    - Մի տրտնջա այդքան խիստ, -
    Ասաց բժիշկը հանգիստ, -
    Թե որ կուլ տաս մի կատու՝
    Կառողջանաս իսկույն դու:


    Մոմը

    Նա մի քնքուշ
    Աղջիկ է,
    Հագին ճերմակ
    Շապիկ է,
    Քիթը կարմիր
    Ծաղիկ է:
    Ինչքան գիշերն
    Երկարի.
    Այնքան արագ
    Կմարի
    Ճերմակ աղջիկն
    Այդ բարի:



    Փոքրիկ Զրույց

    Տիկին բադը փողոցում
    Մայր հավի հետ էր խոսում,
    Հազար ու մի հարցի շուրջ
    Խոսում էին նրանք լուրջ:
    Նրանց խոսքից հասկացա
    Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:


    Մածունը

    Մի օր մածուն տարա շուկա,
    Օրը պարզ էր, արև,
    Ինձ մոտեցավ մի պառավ կին,
    Ասաց՝ բարև՛, բարև՛:

    Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
    Նա էլ ասաց՝ բարև՛,
    Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
    Նա էլ ասաց՝ բարև՛:

    Թթվեց մածունն ամանի մեջ,
    Կորավ լույս ու արև,
    Բայց դեռ իրար ասում էինք՝
    Բարև՛, բարև՛, բարև՛:


    Կատվի ձագերը

    Երեք փոքրիկ կատուներ
    Մի օր տնից դուրս եկան,
    Ոչ ման գալու գնացին,
    Ոչ էլ խանութը՝ ձկան:

    Նրանք տնից դուրս եկան,
    Որ գտնեին կովի կաթ,
    Եվ կովի կաթը գտան
    Ձագուկները չալ ճակատ:

    Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
    Կատվի ձագերը գտան:
    Գտան՝ երբ որ մեր բակի
    Մանկապարտեզը մտան:



    Հ.Գ. Ժամանակ կգտնեմ ու կտեղադրեմ նաև այլ հեղինակների այլ գործեր: Հավանեցի թեման, ափսոս, որ աշխույժ չի դեռ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.10.2007, 18:23:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Ambrosine (05.02.2011), Cassiopeia (08.04.2024)

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Զարթուցիչում նստել է լուռ
    Թզուկը ծեր, մի քիչ տխուր.
    Առավոտ վաղ նա արթնացել,
    Ուրախ-ուրախ զանգ էր տվել:

    Ու հնչել էր զանգը զնգուն,
    Քնից զարթնել էր սև կատուն,
    Միայն տղան էր դեռ քնած,
    Այսօր դասերից հետ մնաց:

    Զուր փորձում էր թզուկը ծեր
    Այս քնկոտին քնից հանել.
    Չարչարվեց, բայց օգուտ չեղավ,
    Տղան դպրոցից ուշացավ:

    Խեղճ թզուկը էլ չգիտեր,
    Թե այս ծույլին ոնց արթնացներ,
    Ու նա ահա նստել է լուռ,
    Մի քիչ հոգնած, մի քիչ տխուր:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amarysa (05.07.2011)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Չեմ հասկանում, ինչու՞ եք մոռացել Թումանյանին: Կարծում եմ՝ նրանից այն կողմ մանկական բանաստեղծ չկա: Ամեն դեպքում երևի նման կարծիք ձևավորվել է այն պատճառով, որ մեծացել եմ հիմնականում նրա բանաստեղծություններով:

    Գրիչ

    Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
    Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
    Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
    Գրում ես միշտ վարժ ու կարգին
    Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
    Սև ագռավի ճանկերի պես։
    Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
    Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
    Գրի էնպես արագ-արագ,
    Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
    Գրիչը լուռ լըսում, լըսում,
    Ճըռճըռում է ու խազմըզում,
    Բայց այս անգամ արդեն կարծես,
    Փոքրիկ ծտի ճանկերի պես։

    Ավելացվել է 53 վայրկյան անց
    Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր տատիկս երգում: Հուսով եմ՝ իմ երեխաներն էլ տատիկիս երգերը լսելու բախտին կարժանան.

    Փիսոն


    Փիսոն, փիսոն մլավան,
    Թավրիզ թողեց փախավ Վան,
    Լեզուն թաթխան, երկար պոչ,
    Ինչ-որ ուզեց, ասին՝ ոչ։

    Փիսոն գնաց գողեգող,
    Փորը դատարկ, սիրտը դող,
    Դունչը մեկնեց կովկիթին,
    Շերեփն իջավ ճակատին։

    Ավելացվել է 8 րոպե անց
    Էս մեկն արդեն ես էի նվագում ու երգում: Մինչև հիմա միակ մեղեդին է, որը չեմ մոռացել ու կարողանում եմ նվագել:

    Աշուն

    Դեղնած դաշտերին
    Իջել է աշուն,
    Անտառը կրկին
    Ներկել է նախշուն։
    Պաղ-պաղ մեգի հետ
    Փչում է քամին,
    Քշում է տանում
    Տերևը դեղին։
    Տխուր հանդերից
    Մարդ ու անասուն
    Քաշվում են կամաց
    Իրենց տունն ու բույն։

    Ավելացվել է 10 րոպե անց
    Ցածր դասարաններում սովորած…

    Աշուն

    ― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
    Ասավ քամին տերևներին,―
    Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
    Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
    Ոսկի, դեղին, վառ ծիրանի
    Գույներ հագեք խայտաբղետ
    Ու ճյուղերից ձեր մայրենի
    Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․
    Տերևները հենց լսեցին,
    Նախշուն-նախշուն գույներ հագան
    Սվսվալով տխուր երգեր՝
    Քամու թևին թռան, փախան:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Հիշում եմ՝ երբ տառերը նոր էի սովորել, մի օրացույց էի նվեր ստացել, որի յուրաքանչյուր ամսին համապատասխանում էր Թումանյանի մեկ բանաստեղծություն: Այս մեկը նոյեմբերն էր.

    Քամին


    ― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ․․․
    Քամին է, քամին,
    Տես անզգամին,
    Բերան չունի՝ փչում է,
    Թևեր չունի՝ թռչում է,
    Ձեռքեր չունի՝ քաշում է,
    Իմ փոքրիկին քշում է։

    Կորի դու, քամի,
    Անպիտան քամի,
    Մի վախի, ջանիկ,
    Փեշս պինդ բռնի,
    Ես թող չեմ անի,
    Քամին քեզ տանի։

    Ավելացվել է 18 րոպե անց
    Ծաղիկները

    ― Ո՞ւր գնացին ծաղիկները․․․
    ― Սու՜ս, քնած են հողի տակ,
    Տաք ծածկված ողջ ձմեռը
    Ձյուն ծածկոցով սպիտակ:
    Կգա գարնան արևն էլ հետ
    Իր շողերով կենդանի,
    Ձմռան սաստիկ ցրտերի հետ
    Ձյուն-ծածկոցը կտանի:
    «Ելե՛ք,― կասի,― իմ մանուկնե՛ր»
    Ու հենց նրանք իմանան,
    Դուրս կհանեն գլխիկները,
    Աչիկները կբանան:

    Ավելացվել է 19 րոպե անց
    Գետակը

    ― Ո՞ւր ես վազում
    Այդպես արագ,
    Ա՛յ դու կայտառ,
    Սիրուն գետակ.
    Կանգ առ, խաղանք
    Էս ծառի տակ:
    «Չէ՛, փոքրիկս,
    Գնամ պիտի.
    Տես ջաղացը
    Գյուղի մոտի.
    Պետք է ուժ տամ,
    Որ պտտի․․․»:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.10.2007, 00:16: Պատճառ: Գրառման ավելացում

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Ambrosine (05.02.2011), Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Բայց ամենաշատը «Մի բաց նամակ ամենքին» բանաստեղծությունն էի սիրում: Այդ մեկը ոչ ոք չէր սովորեցրել, ոչ էլ դպրոցում էինք անցել: Ուղղակի նշածս օրացույցի մեջ հունվար ամսվա տակ էր, և ես այնքան էի կարդացել, որ անգիր էի արել: Ցավոք, այդ մեկը չգտա ինտերնետում, տանն էլ չունենք (չգիտեմ, թե օրացույցս ինչ է եղել): Եթե որևէ մեկն ունի, կխնդրեի, որ տեղադրի:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Չեմ ուզում մոռանալ նաև Ղազարոս Աղայանին. մանուկ հասակիս սիրածս գրողներից էր:

    Հիշողություն

    Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    Բայց այս անգամ վերադարդզին
    Բույնն ավերակ էր գտել:
    Այժմ նորից բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Նա հիշում էր անցած տարին
    Իր սնուցած ձագերին,
    Որոնց ճամփին հափշտակեց
    Արյունարբու թշնամին:
    Բայց նա կրկին բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

    Ավելացվել է 17 րոպե անց
    Նորից տատիկիս երգերից… Հեղինակը Գյոթեն է, թարգմանել է Թումանյանը:

    Վարդը

    Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
    Տեսավ մի վարդ դաշտի միջին.
    Վարդը տեսավ, ուրախացավ,
    Մոտիկ վազեց սիրուն վարդին,
    Սիրուն վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր վարդը դաշտի միջին:

    Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
    Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
    Վարդը ասավ. - Տես, կծակեմ,
    Որ չմոռնաս փշոտ վարդին,
    Փշոտ վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր վարդը դաշտի միջին:

    ՈՒ անհամբեր տղան պոկեց,
    Պոկեց վարդը դաշտի միջին,
    Փուշը նրա ձերքը ծակեց.
    Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
    Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր վարդը դաշտի միջին:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.10.2007, 00:39: Պատճառ: Գրառման ավելացում

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Monk (02.04.2009), Yevuk (05.12.2009), Կաթիլ (02.12.2009)

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Շնորհակալություն Գարեգին Գևորգյանին, որ փորձ է կատարում մանկական ստեղծագործություններ գրել, քանի որ ներկայիս գրողների մեջ ուրիշ այդպիսի մարդու չգիտեմ: Մնացել են (իմ իմացածներից) ծերունի Հենրիկ Սևանը, Երվանդ Պետրոսյանը, Սուրեն Մուրադյանը և համեմատաբար երիտասարդ Էդվարդ Միլիտոնյանն ու Հովհաննես Գրիգորյանը, ովքեր կարծեմ այլևս ստեղծագործություններ չեն գրում:
    Մի քանի տարի առաջ կարծեմ ԱԼՄ-ով Էդվարդ Միլիտոնյանը ինչ-որ հաղորդման հյուր էր, իր վերջին գրքից ահագին շատ բանաստեղծություններ կարդաց: Հիշում եմ, որ ինձ անչափ դուր էին եկել, այնքան, որ դրանից հետո տարբեր գրախանութներում նրա այդ գիրքն էի փնտրում, որ գնեի, բայց այդպես էլ չգտա: Շատ լավ կլիներ, եթե որևէ մեկը այդ գրքից բանաստեղծություններ տեղադրեր այստեղ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանկական բանաստեղծություններ

    Հայրապետ Հայրապետյան

    ՄԵ՞Ծ ԵՄ, ԹԵ՞ ՓՈՔՐԻԿ

    Երբ ձեռքերս չեմ լվանում,
    Ինձ ասում են` լվացվի՛ր,
    Մեծը երբեք չի ծուլանում,
    Արդեն մեծ ես, իմացի՛ր:
    Թե քույրիկս թատրոն գնա,
    Ինչքան խնդրեմ` չի տանի.
    Ինձ կասի` դու տանը մնա,
    Փոքրիկ ես դեռ` չեն թողնի:
    Հենց որ ժամը ութն է լինում,
    Ինձ ասում են` քնիր շուտ,
    Փոքրիկները շուտ են քնում,
    Տես` դրսում ինչ մութ է, մութ...
    Մեկն ասում է` մեծ ես արդեն,
    Մեկն ասում է` փոքր ես շատ.
    Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ.
    Ո՞նց իմանամ ես հաստատ...

    .......................................................................

    Էսօր մի բանաստեղծություն էլ եմ հիշել, որ դպրոցի ցածր դասարաններում էինք անցել։
    Լավ տպավորվել էր, բայց հեղինակին, ցավոք, չեմ հիշում. Մեկ էլ մեջը մի բառ կա, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել... էդ բառի տեղը դատարկ եմ թողնում։ Եթե որևէ մեկդ հիշի, խնդրում եմ, ասեք, ավելացնեմ... Վերնագիրն էլ չեմ հիշում... Բայց բանաստեղծությունը շատ եմ սիրում.

    *****
    Լևոնն ասաց. – Ասատու՛ր,
    Մի գրիչդ դե՛սը տուր։
    – Ի՞նչ է, մատի՞տ ես սրում։
    – Չէ՛, երկու տառ եմ գրում...
    Հիշատա՛կ է, թող մնա՛,
    Որ կարդացողն իմանա,
    Ու ասի, որ մի օր էլ
    Ե՛ս եմ այստեղ սովորել։

    Մյուս տարի՝ աշնան հետ,
    Երկու նորեկ աշակերտ,
    Եկան, տեսան, կարդացին
    Ու զարմացած ասացին.
    – Տեսնես ո՞վ է այս «Լև»–ը՝
    Խելքից այսքան թեթևը,
    Որ սեղանը փորփրել,
    Վրան տառեր է գրել...։

    Մեկն էլ հիշեցի, վայց հեղինակին էլի չեմ հիշում. երևի երբևէ չեմ էլ իմացել...

    ...........................................................................
    ԵՍԸ

    Ինքը թեև թիզ ու կես է,
    Բայց ամեն տեղ կասի՝ ե՛ս եմ։
    «Ե՛ս արեցի, ե՛ս բերեցի,
    Խնդիրներս ե՛ս լուծեցի»։
    Ուռած–փքված նստում դասի,
    Զոռ էր տալիս միշտ իր եսին։
    Բայց մի օր էլ ընկերները
    Որոշեցին պատժել ԵՍ–ին,
    Նրա բոլոր արածները
    Մեկ–մեկ տվին իր երեսին.
    – Ձանձրացե՛լ ենք մենք քո «ես»–ից,
    Շա՛տ ենք տուժել քո երեսից,
    Թե ուզում ես լինել ընկեր,
    «Ես»–դ ծալի՛ր, մեջտեղ մի՛ բեր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.04.2009, 02:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Morpheus_NS (02.04.2009), Smokie (20.10.2010), Կաթիլ (02.12.2009)

  16. #10
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Միայն վերջերս հայտնաբերեցի Գուրգեն Բորյանին։ Արդյոք ծանո՞թ եք այս գրողի հետ, դե իհարկե, չէ՞ որ նա հենց «Իմ ձին» բանաստեղծության հեղինակն է, որը սկսվում է շատերիս համար քաջածանոթ «Ձի-ձի փայտե ձի, մեր դռանը կապեցի» տողերով Հետաքրքիր է, իսկ «Ճոճանակ»-ը որևէ մեկին ծանո՞թ է

    Ճոճանակ

    Եկեք այգի մենք գընանք,
    Գընանք նստենք ճոճանակ...
    Ճոճանա՛կ, ջան, ճոճանա՛կ,
    էլ ի՜նչ նավ ու սավառնակ,
    Նստենք քեզ հետ սըլանանք,
    Վեր-վար անենք շարունակ,
    Այնպես ուժեղ ու արագ,
    Որ բոլորդ զարամանք...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Ambrosine (05.02.2011)

  18. #11
    Լիարժեք անդամ Արմինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2009
    Հասցե
    Այստեղ, այլուր և ամենուր
    Տարիք
    38
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Փիսիկի գանգատը

    Փիսիկը նստել
    Մի մութ անկյունում,
    Ունքերը կիտել
    Ու լաց է լինում:
    Մոտիկ է գալիս
    Մի ուրիշ կատու.
    - Ինչո՞ւ ես լալիս
    Ա՛յ փիսիկ ջան, դու...
    - Ի՞նչ անեմ հապա,
    Որ լաց չլինեմ.-
    Գանգատ է անում
    Փիսոն տխրադեմ:-
    Էն Համոն թաքուն
    Մածունը կերավ,
    Գնաց տատի մոտ՝
    Ինձ վրա դրավ:
    Հիմի տատիկի
    Ետևից ընկած՝
    Ինձ են ման գալի
    Մի-մի փետ առած,
    Քոթոթ Սուրենը
    Անոն ու Մոսոն
    Ու՛ր է, ասում են,
    Ուր է գող փիսոն,
    Ա՛խ, թե մի գտանք,
    Մածուն ցույց կտանք:
    Էսպես բան սարքեց
    Էն Համոն իմ դեմ.
    Ու փիսոն նստել
    Մի մութ անկյունում,
    Ունքերը կիտել
    ու լաց է լինում:
    Ծիծաղը դեմքի վարդն է:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Monk (02.04.2009), Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009), Երկնային (04.04.2009), Կաթիլ (18.11.2009), Մանուլ (24.05.2011), Ռուֆուս (02.04.2009)

  20. #12
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեր այբենարանի առաջին բանաստեղծությունը

    Սիրում եմ քեզ հայոց լեզու,
    Մայրիկիս պես անուշ ես դու,
    Քեզնով եմ ես հպարանում
    Կարդում, գրում, արտասանում։

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009)

  22. #13
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Ջան, ի՛մ գնդակ, ի՛մ գնդակ,
    Կանաչ, կարմիր, կապուտակ,
    Թռի՛ր վերև, իջի՛ր, ցած,
    Չալոն մնա զարմացած:

    ***

    Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի,
    Քեզ տամ կորեկ ու գարի,
    Չվախենա՛ս, չթռչե՛ս,
    Ես չեմ ուզում բռնել քեզ:

  23. #14
    Մշտական անդամ Nadine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Հասցե
    Մոնումենտ – Glendale
    Տարիք
    47
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշատա՛կ է, թող մնա՛, Որ կարդացողն իմանա, Որ մի օր էլ ******** Ե՛ս եմ այստեղ սովորել։
    Կարծեմ այսպես էր...

    Հիշատակ է, թող մնա,
    Որ կարդացողն իմանա
    ՈՒ ասի, որ մի օր էլ
    Ես եմ այստեղ սովորել
    How can I move on with my past, if the only thing I want in my future is my past?

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (03.04.2009), Կաթիլ (18.11.2009), Ուլուանա (04.04.2009)

  25. #15
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է

    Այսօր ուրիշ է կարգը,
    Ե´ս եմ մաքրել հատակը:
    Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք,
    Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:
    Տեղներումդ քարացե´ք,
    Նորից շարժվել չփորձե´ք:
    Ջուր չխմեք`
    Կկաթի:
    Հաց-մաց չուտեք`
    Կթափվի:
    Լուսամուտը չբացե´ք,
    Փոշի կգա, իմացե´ք:
    Ոչ ոք ուժեղ չշնչի,
    Թե չէ` փայլը կկորչի:
    Ի´նչ է, մաքրել հատակը,
    Կարծում եք, թե կատա՞կ է...

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009), Կաթիլ (18.11.2009), Հայկօ (05.04.2009), Մանուլ (24.05.2011), Ռուֆուս (04.04.2009)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մանկական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.05.2015, 03:15
  2. Բանաստեղծություններ Հայկից:)
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2014, 19:14
  3. Պոեզիա. Դորիան` բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 214
    Վերջինը: 07.09.2009, 18:46
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •