Իսկ հիշու՞մ եք Ղազարոս Աղայանի այս բանաստեղծությունները:

***

Ծիտը ծառին ծլվլում է,
_Ծի՜վ, ծ՜իվ, ծի՜վ:
Բազեն գլխին պտտվում է,
_Վու՜յ, վու՜յ, վու՜յ:
Ծիտը լսեց, ծիտը վախեց,
_Վա՜յ, վա՜յ, վա՜յ:
Բազե հայ, բազե հայ
_Հա՜յ, հա՜յ, հա՜յ:

Մանուշակ

_Սիրու՛ն մանուշակ, ինչու՞ ես թառմել,
Կապույտ աչիկներդ ինչու՞ ես փակել:
Քեզ ո՞վ նեղացրերեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտովդ ո՞վ չզմայլվեց:

_Սիրու՛ն մանուկներ, դուք ինձ սիրեցիք
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք.
Բայց կոշտ ձեռքերից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չպահպանեցիք: