Ժողովուրդ, բանաստեղծությունները տեղադրելիս, եթե հեղինակներին հիշում եք, անունները գրեք, լա՞վ։![]()
Ժողովուրդ, բանաստեղծությունները տեղադրելիս, եթե հեղինակներին հիշում եք, անունները գրեք, լա՞վ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սուրեն Մուրադյան
ՆՍՏԱՐԱՆԸ
Մի տարվա մեջ ծույլ Արան
Փոխեց քանի՜ նստարան:
_Առաջին շարքը տարեք,
Ու կստանամ ես ...«երեք»:
Ծույլին դա էլ չփրկեց,
Նորից «երկուս» շալակեց:
Գերազանցիկ Հայկի մոտ
Ես չեմ լինի ալարկոտ...
Այսպես շրջեց ծույլ Արան
Նստարանից նստարան:
Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝
Տարան առաջ, բերին հետ,
Դե, մի խոսքով՝ ուր տարան,
Գտավ «երկուսը»նրան:
ԿՈՐԱԾ «ՀԻՆԳԵՐԸ»
Մեր գյուղի ճամփին,
Մի ջրհորի մոտ
Կանգնել էր Արմիկն՝
Աչքերն արցունքոտ:
-Ի՞նչ է պատահել,-
Հարցրի կամաց,
Նա լաց լինելով՝
Հազիվ կմկմաց.
-Օրագիրս հանկարծ...
Ընկավ ջրհորը...
-Ոչինչ,-ասում եմ,-
Կգնես նորը:
Նա ավելի է
Կիտում հոնքերը.
-Բա... ինչպե՞ս գտնեմ
Կորած «հինգերը»...
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՐԿՈՒ ԾԻՏԻԿ
Բարդու ճյուղին Ծիտիկներին
Երկու ծիտիկ Դարձավ, ասաց.
Բույն հյուսեցին -Ա՛յ ծիտիկներ
Իրար մոտիկ, Իմ սիրասուն,
Դարձան ընկեր Խռովելը
Ու հարևան, Ձեզ չի սազում,
Գտած հասկը Էլ ո՞նց պիտի
Մեկտեղ կերան: Միմյանց նայեք,
Ու մի օր էլ Դուռը դռան
Մի փուչ բանից Հարևան եք:
Խռովեցին Դե, շուտ արեք,
Երբ իրարից, Թռեք մոտիկ,
Բարդու ճյուղը Իրար մեկնեք
Լեզու առած՝ Թև ու տոտիկ:
Amarysa (05.07.2011)
Խխունջը
Մեր խխունջն ունի
Շատ ապահով տուն,
Որտեղ ապրում է
Ամառ թե աշուն:
Ամպերն են գոռում,
Կարկուտ է տեղում.
Խխունջն անվախ է,
Նա չի էլ դողում:
Զատիկը
Ես զատիկն եմ, ես զատիկն եմ,
Մեր պարտեզի մի հատիկն եմ:
Մեջքիս ունեմ սև-սև պուտեր,
Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր:
Ման եմ գալիս ծաղկեծաղիկ,
Ծծում նեկտար, խմում շաղիկ:
Ամբողջ օրը թևին տալիս,
Մեր պարտեզում ման եմ գալիս:
Երբ արևը մայր է մտնում,
Իմ հին բույնը էլ չեմ գտնում:
Ո՛ր թփում էլ տանի քունս,
Հենց այնտեղ է լինում բույնս:
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Տիգրանիկս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:
Ջըվալ չունինք, չաթու չունինք,
Ոչ սամոտեն, ոչ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան:
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի՜ կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա:
Կարմիր օրս երբ սևացավ,
Պարտքս մնաց թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ,
Եկավ, տարավ ամեն ինչ:
Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
տխուր է, բայց իմ սիրած մանկական բանաստեղծություններից է:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
ՓԱԹԻԼԸ
Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին՝
Դարձել է փաթիլ:
-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
-Քո ափի տաքից, Արփիկ,
Կդառնամ կաթիլ:
Ձմեռ է, ցուրտ է կարքին -
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հովհաննես Թումանյան
ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։
Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։
Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
Վայ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել...
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա...
Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
Ու նկարեմ հաջորդ էջին:
![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
Տատս ճաշ է պատրաստում,
Պապս՝ ծառ է պատվաստում:
Իսկ ես նստած ծառի տակ,
Նկարում եմ նապաստակ:
Ծիծաղը դեմքի վարդն է:
ԾԻԱԾԱՆ
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Դու գույների կոր արձան,
Այդ գույները յոթնածիր
Ինչպե՞ս իրար միացան:
- Անձրևի պաղ ցողերը,
Կաթիլների կողերը
Ջերմ արևից տաքացան,
Դարձան չքնաղ ծիածան,
Երկու սարի արանքում
Կամարվեցին երկնքում:
- Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Երանգների կոր արձան,
Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
Որ երկնքից չեն ընկնում:
- Ծիածանը չեն ներկում,
Նա ծնվում է ներկերում:
Հենրիկ Բաբաջանյան
Ռուֆուս (02.12.2009)
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Շինարար (02.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ