User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Մանկական բանաստեղծություններ

  1. #31
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
    ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս՝ ծառ է պատվաստում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ժամանակ սա առանձին ոտանավոր էր .

    -Նապաստա´կ, նապաստա´կ,
    Ի՞նչ ես նստել ծառի տակ:
    Արի´ գնանք մեր բակը:
    -Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, էդ ուրիշ ոտանավոր էր, ափսոս չեմ հիշում

    ոնց որ թե սենց էր.
    Նապաստակ ջան, նապաստակ
    Ի՞նչ ես նստել ծառի տակ,
    Արի գնանք մեր բակը...
    ու քո շարունակությունը
    Ճիշտ ա, այ էսձև էր ամբողջական տարբերակը՝

    Ծափիկ-ծափիկ, ծափանիկ,
    Ունեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս փայտ է կոտորում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    -Նապաստա´կ, նապաստա´կ,
    Ի՞նչ ես նստել ծառի տակ:
    Արի´ գնանք մեր բակը:
    -Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Smokie (21.10.2010), Yeghoyan (02.12.2009), Լուսաբեր (02.12.2009), Կաթիլ (02.12.2009)

  3. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա, այ էսձև էր ամբողջական տարբերակը՝

    Ծափիկ-ծափիկ, ծափանիկ,
    Ունեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս փայտ է կոտորում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    -Նապաստա´կ, նապաստա´կ,
    Ի՞նչ ես նստել ծառի տակ:
    Արի´ գնանք մեր բակը:
    -Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…
    Իսկ ինձ թվում է՝ էս միացումն արդեն քո վառ երևակայության արդյունքն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), gayan-ori (03.12.2009), Smokie (21.10.2010), Կաթիլ (02.12.2009), Մանուլ (02.12.2009), Ռուֆուս (02.12.2009)

  5. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապն էլ ցախ էր կոտրատում
    Իմ ժամանակ երկու տարբերակներն էլ գործում էին, ուղղակի նայած ում պապն էր։ Մեկինը ցախ էր կոտրատում/կոտորում, մյուսինը ծառ էր պատվաստում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amarysa (04.03.2010)

  7. #34
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում է՝ էս միացումն արդեն քո վառ երևակայության արդյունքն է։
    Չգիտեմ, ինձ հաստատ այդպես են սովորացրել

  8. #35
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Ձի-ձին մոռացե՞լ եք
    Ձի-ձի, փայտե ձի,
    Մեր դռանը կապեցի,
    Կարմիր գույնով ներկեցի,
    Ով որ ունի այսպես ձի,
    Թող գա ինձ հետ նա մրցի:

    Ոնց որ սենց էր

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Yevuk (22.02.2010), Կաթիլ (02.12.2009), Մանուլ (03.12.2009), Շինարար (03.12.2009), Ուլուանա (02.12.2009)

  10. #36
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, ինձ հաստատ այդպես են սովորացրել
    Հա, մեզ էլ են տենց սովորացրել, ես էլ եմ ես տարբերակով սովորել ու բոլոր ճանաչածս երեխաներն էլ մեր մոտ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (03.12.2009)

  12. #37
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Բա Ձմեռ Պապի՞ն

    Ալո, ալո Ձմեռ Պապիկ
    Գնա մտիր մեծ անտառ,
    Քաղիր մի մեծ տոնածառ,
    Բեր ***-ի համար:

    Մի բան մոռացա ոնց որ

  13. #38
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ԵՍ ՇՆԻԿ ԷԻ

    Ես Շնիկ էի, թմբլիկ էի,
    Ունեի մայրիկ, հողե տնակ,
    Թեև անտարբեր ու բկլիկ էի,
    Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
    Ես անուժ էի ու չհաս էի,
    Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
    Ուրախ ու հպարտ կվազվզեի
    Ու խաղ կանեի ամենքի հետ:
    Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
    Կարող եմ տեղին հաչել, կծել,
    Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան,
    Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
    Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
    Պահում եմ անքուն տուն ու այգի,
    Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
    Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
    Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
    Ձեռ կքաշեի շնությունից,
    Եվ աշխարհով մեկ կբողոքեի
    Իմ ցեղն ստեղծող բնությունից:

    Արտաշես Յավրյան

  14. #39
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Հովհաննես Թումանյան
    Տերևաթափ.

    ― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
    Ասավ քամին տերևներին,―
    Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
    Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
    Ոսկի, դեղին, վառ ծիրանի
    Գույներ հագեք խայտաբղետ
    Ու ճյուղերից ձեր մայրենի
    Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․

    Տերևները հենց լսեցին,
    Նախշուն-նախշուն գույներ հագան
    Սվսվալով տխուր երգեր՝
    Քամու թևին թռան, փախան:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.12.2009), Yeghoyan (03.12.2009), Yevuk (05.12.2009), Մանուլ (11.12.2009), Շինարար (03.12.2009), Փոքրիկ (03.12.2009)

  16. #40
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Ուլիկ, ուլիկ, այ ուլիկ,
    Դու դեռ շատ ես պստլիկ,
    Քամին կգա կտանի,
    Զույգ աչքերդ կհանի:
    Ուլիկ, թե գաս դու ինձ մոտ,
    Ոչ մի բազե չի գա մոտ...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  17. #41
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    - Թիթեռ, թիթեռ, այ թիթեռ,
    Թաթիկիս չես իջել դեռ?
    - Չէ, ... ջան, խև եմ ես?
    Թաթիդ իջնեմ, որ բռնես?
    Ես ոչինչ չեմ ուզում...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (09.04.2010)

  19. #42
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ԱՂԱՍԻՆ


    Մեր գառնարած Աղասին
    Մի ուլ ունի երկու գառ:
    Այդ երեքը միասին
    Գիտեն միայն երկու բառ:
    -Բե՜,- ուտել են ուզում կրկին,
    Մե՜,- կանչում են մայրիկին:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (05.12.2009)

  21. #43
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    - Թիթեռ, թիթեռ, այ թիթեռ,
    Թաթիկիս չես իջել դեռ?
    - Չէ, ... ջան, խև եմ ես?
    Թաթիդ իջնեմ, որ բռնես?


    - Թիթեռ, թիթեռ, այ թիթեռ,
    Թաթիկիս չես իջել դեռ,
    -Վա՜յ, Թաթուլիկ խ՞և եմ ես,
    Թաթիդ իջնեմ, որ բռնե՞ս:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (08.12.2009), Մանուլ (11.12.2009)

  23. #44
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ՆՈՐ ՏԱՐԻ

    Շնորհավո՜ր,
    Շնորհավո՜ր,
    Շնորհավո՜ր:
    Այս մի տոնին
    Ո'չ հարս է պետք,
    Ո'չ էլ քավոր:
    Այս մի տոնին
    Հարկավոր են՝
    Խնձոր, նարինջ
    Պնդուկ, չամիչ,
    Խավյար մի քիչ
    Եվ շոկոլադ,
    Նուռ ու փշատ,
    Ու մանուկներ,
    Ուրախ ու շատ,
    Լույսով լի, ջինջ
    Մի մեծ դահլիճ,
    Մանուկների
    Ծիծաղ ու ճիչ:
    Այս մի տոնին հարկավուր են -
    Կարմրաթուշիկ
    Ձյունանուշիկ,
    Նախշուն ու վառ
    Մի տոնածառ,
    Ձմեռ պապի՝
    Մութ անտառից,
    Մեր գետապի,
    Որն իր հսկա
    Պարկի միջից-
    Կամ էլ բըռի,
    Գանգուրներին մանուկների,
    Նուրբ վարսերին
    Խաղաղություն խինդով սփռի:
    Այս մի տոնին
    Ո'չ հարս է պետք,
    Ո'չ էլ քավոր:
    Այս մի տոնը
    ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
    Եկեք ասենք -
    Շնորհավո՜ր,
    Շնորհավո՜ր
    Շնորհավո՜ր:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (04.12.2009), Ուլուանա (05.12.2009)

  25. #45
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ՈՒԼԻԿԻ ԾԱՄՈՆԸ

    Մեր ուլիկը կուշտ արածել,
    Հանդից տուն էր վերադարձել,
    Էլ անելու ոչինչ չուներ,
    Բակում նստել, որոճում էր:
    Այդ որ տեսավ փոքրիկ Կամոն
    Կանչեց տատին՝ ծամո'ն,ծամո'ն,
    Տե'ս ուլիկին... բա ի'նձ, բա ի'նձ...
    Տատի, ասա կեսը տա ինձ:
    -Վայ, բալիկ ջան, լաց մի լինի,
    Մեր ուլիկը ծամոն չունի,
    Կերած խոտը մանրում է նա,
    Որ հեշտ մարսի, հեշտ կուլ գնա.
    Եվ զարմացած քեզ է լսում,
    Թե այս խենթուկն ի՞նչ է ասում:

    Արտաշես Յավրյան

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մանկական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.05.2015, 03:15
  2. Բանաստեղծություններ Հայկից:)
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2014, 19:14
  3. Պոեզիա. Դորիան` բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 214
    Վերջինը: 07.09.2009, 18:46
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •