User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Մանկական բանաստեղծություններ

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Ժողովուրդ, բանաստեղծությունները տեղադրելիս, եթե հեղինակներին հիշում եք, անունները գրեք, լա՞վ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Սուրեն Մուրադյան

    ՆՍՏԱՐԱՆԸ
    Մի տարվա մեջ ծույլ Արան
    Փոխեց քանի՜ նստարան:
    _Առաջին շարքը տարեք,
    Ու կստանամ ես ...«երեք»:
    Ծույլին դա էլ չփրկեց,
    Նորից «երկուս» շալակեց:
    Գերազանցիկ Հայկի մոտ
    Ես չեմ լինի ալարկոտ...
    Այսպես շրջեց ծույլ Արան
    Նստարանից նստարան:
    Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝
    Տարան առաջ, բերին հետ,
    Դե, մի խոսքով՝ ուր տարան,
    Գտավ «երկուսը»նրան:


    ԿՈՐԱԾ «ՀԻՆԳԵՐԸ»

    Մեր գյուղի ճամփին,
    Մի ջրհորի մոտ
    Կանգնել էր Արմիկն՝
    Աչքերն արցունքոտ:
    -Ի՞նչ է պատահել,-
    Հարցրի կամաց,
    Նա լաց լինելով՝
    Հազիվ կմկմաց.
    -Օրագիրս հանկարծ...
    Ընկավ ջրհորը...
    -Ոչինչ,-ասում եմ,-
    Կգնես նորը:
    Նա ավելի է
    Կիտում հոնքերը.
    -Բա... ինչպե՞ս գտնեմ
    Կորած «հինգերը»...

    ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    ԵՐԿՈՒ ԾԻՏԻԿ

    Բարդու ճյուղին Ծիտիկներին
    Երկու ծիտիկ Դարձավ, ասաց.
    Բույն հյուսեցին -Ա՛յ ծիտիկներ
    Իրար մոտիկ, Իմ սիրասուն,
    Դարձան ընկեր Խռովելը
    Ու հարևան, Ձեզ չի սազում,
    Գտած հասկը Էլ ո՞նց պիտի
    Մեկտեղ կերան: Միմյանց նայեք,
    Ու մի օր էլ Դուռը դռան
    Մի փուչ բանից Հարևան եք:
    Խռովեցին Դե, շուտ արեք,
    Երբ իրարից, Թռեք մոտիկ,
    Բարդու ճյուղը Իրար մեկնեք
    Լեզու առած՝ Թև ու տոտիկ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Amarysa (05.07.2011)

  4. #18
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Խխունջը

    Մեր խխունջն ունի
    Շատ ապահով տուն,
    Որտեղ ապրում է
    Ամառ թե աշուն:

    Ամպերն են գոռում,
    Կարկուտ է տեղում.
    Խխունջն անվախ է,
    Նա չի էլ դողում:

    Զատիկը

    Ես զատիկն եմ, ես զատիկն եմ,
    Մեր պարտեզի մի հատիկն եմ:

    Մեջքիս ունեմ սև-սև պուտեր,
    Ունեմ մանրիկ, սիրուն տոտեր:

    Ման եմ գալիս ծաղկեծաղիկ,
    Ծծում նեկտար, խմում շաղիկ:

    Ամբողջ օրը թևին տալիս,
    Մեր պարտեզում ման եմ գալիս:

    Երբ արևը մայր է մտնում,
    Իմ հին բույնը էլ չեմ գտնում:

    Ո՛ր թփում էլ տանի քունս,
    Հենց այնտեղ է լինում բույնս:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (05.07.2011), Արմինե (02.12.2009)

  6. #19
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ՃԱԽԱՐԱԿ

    Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
    Մանիր սպիտակ մալանչներ,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Որ ես հոգամ իմ ցավեր:

    Տիգրանիկս գուլպա չունի,
    Հանդ է գնում ոտաբաց,
    Գաբրիելս չուխա չունի,
    Միշտ անում է սուգ ու լաց:

    Ջըվալ չունինք, չաթու չունինք,
    Ոչ սամոտեն, ոչ պարան,
    Այսպես աղքատ դեռ եղած չենք,
    Կտրվել է ամեն բան:

    Դեռ հարս էի, որ գործեցի
    Քանի՜ կարպետ, խալիչա,
    Բայց դրանից շուտ զրկվեցի,
    Հիմա չունիմ մի քեչա:

    Կարմիր օրս երբ սևացավ,
    Պարտքս մնաց թեև քիչ,
    Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ,
    Եկավ, տարավ ամեն ինչ:

    Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ,
    Մանիր սպիտակ մալանչներ,
    Մանիր թելեր հաստ ու բարակ,
    Որ ես հոգամ իմ ցավեր:

    տխուր է, բայց իմ սիրած մանկական բանաստեղծություններից է:
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009), Արմինե (02.12.2009), Լուսաբեր (02.12.2009), Ռուֆուս (18.11.2009)

  8. #20
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ՓԱԹԻԼԸ

    Ամպիկ է ծնել արփին,
    Ամպիկն էլ՝ կաթիլ,
    Կաթիլը պաղել ճամփին՝
    Դարձել է փաթիլ:

    -Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
    Երկնային փաթիլ:
    -Քո ափի տաքից, Արփիկ,
    Կդառնամ կաթիլ:

    Ձմեռ է, ցուրտ է կարքին -
    Ձյունը փաթիլ-փաթիլ
    Իջնում է իմ տաք ափին
    Ու դառնում կաթիլ:

    ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Smokie (20.10.2010), Լուսաբեր (02.12.2009), Կաթիլ (02.12.2009), Շինարար (02.12.2009)

  10. #21
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Հովհաննես Թումանյան
    ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ


    Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
    Առատ ու անփույթ,
    Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
    Կեղևը կապույտ։

    Նըրանից հետո աչքըս բաց արի
    Մի փոքրիկ բընում,
    Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
    Ու մայրս է շինում։

    Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
    Նայում եմ դես-դեն,
    Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
    Մեր բունը վըրեն։

    Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
    Ամեն տեղ գընում,
    Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
    Էլ չեմ հասկանում։
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.10.2010), Շինարար (27.08.2010)

  12. #22
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Նկարել եմ իրար մոտիկ
    Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
    Վայ, ինչ սխալ բան եմ արել,
    Որ իրար մոտ եմ նկարել...
    Հանկարծ կատուն վրա կգա,
    Խեղճ մկնիկի սևը կտա...
    Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
    Ու նկարեմ հաջորդ էջին:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Smokie (20.10.2010), Yeghoyan (02.12.2009), Արմինե (02.12.2009), Կաթիլ (02.12.2009), Հայկօ (02.12.2009), Մանուլ (24.05.2011), Շինարար (02.12.2009), Ռուֆուս (02.12.2009), Փոքրիկ (04.12.2009)

  14. #23
    Լիարժեք անդամ Արմինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2009
    Հասցե
    Այստեղ, այլուր և ամենուր
    Տարիք
    38
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
    ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս՝ ծառ է պատվաստում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    Ծիծաղը դեմքի վարդն է:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.10.2010), Yevuk (05.12.2009), Լուսաբեր (02.12.2009), Կաթիլ (02.12.2009), Ռուֆուս (02.12.2009)

  16. #24
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    ԾԻԱԾԱՆ
    - Ծիածա'ն, ա'յ ծիածան,
    Դու գույների կոր արձան,
    Այդ գույները յոթնածիր
    Ինչպե՞ս իրար միացան:
    - Անձրևի պաղ ցողերը,
    Կաթիլների կողերը
    Ջերմ արևից տաքացան,
    Դարձան չքնաղ ծիածան,
    Երկու սարի արանքում
    Կամարվեցին երկնքում:
    - Ծիածա'ն, ա'յ ծիածան,
    Երանգների կոր արձան,
    Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
    Որ երկնքից չեն ընկնում:
    - Ծիածանը չեն ներկում,
    Նա ծնվում է ներկերում:

    Հենրիկ Բաբաջանյան

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (02.12.2009), Կաթիլ (02.12.2009)

  18. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
    ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս՝ ծառ է պատվաստում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    Իմ ժամանակ «ծափ–ծափիկ»–ի փոխարեն «ծիրանիկ» էին ասում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (04.03.2010), Kuk (02.12.2009), Yevuk (05.12.2009), Մանուլ (02.12.2009), Ռուֆուս (02.12.2009)

  20. #26
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ժամանակ «ծափ–ծափիկ»–ի փոխարեն «ծիրանիկ» էին ասում։
    Նույնիսկ իմ ժամանակ էին այդպես ասում: Իսկ հիմա… Ծիրանն արտահանվում է երկրից, մնացել են միայն չորուցամաք ծափ-ծափիկները
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. #27
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ժամանակ «ծափ–ծափիկ»–ի փոխարեն «ծիրանիկ» էին ասում։
    Պապն էլ ցախ էր կոտրատում
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (02.12.2009)

  23. #28
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Արմինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
    ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
    Տատս ճաշ է պատրաստում,
    Պապս՝ ծառ է պատվաստում:
    Իսկ ես նստած ծառի տակ,
    Նկարում եմ նապաստակ:
    Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…

    Հ. Գ. Իմ ժամանակ էլ նման շարունակություն կար

  24. #29
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…

    Հ. Գ. Իմ ժամանակ էլ նման շարունակություն կար
    Մեր ժամանակ սա առանձին ոտանավոր էր .

    -Նապաստա´կ, նապաստա´կ,
    Ի՞նչ ես նստել ծառի տակ:
    Արի´ գնանք մեր բակը:
    -Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (02.12.2009), Ուլուանա (02.12.2009), Ռուֆուս (03.12.2009)

  26. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանկական բանաստեղծություններ

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
    Ձեր բակի մեծ շունիկը
    Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…

    Հ. Գ. Իմ ժամանակ էլ նման շարունակություն կար
    Չէ, էդ ուրիշ ոտանավոր էր, ափսոս չեմ հիշում

    ոնց որ թե սենց էր.
    Նապաստակ ջան, նապաստակ
    Ի՞նչ ես նստել ծառի տակ,
    Արի գնանք մեր բակը...
    ու քո շարունակությունը
    I may be paranoid but no android!

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (02.12.2009)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 14 հոգի. (0 անդամ և 14 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Մանկական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 17.05.2015, 03:15
  2. Բանաստեղծություններ Հայկից:)
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2014, 19:14
  3. Պոեզիա. Դորիան` բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 214
    Վերջինը: 07.09.2009, 18:46
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •