Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, քանի որ նա կամազուրկ մարդ է: Ինչպես այլոց դրդմամբ հրաժարական տվեց, այնպես էլ այլոց դրդմամբ կառաջադրվի:
Այսօր ամենաշատը Սերժ Սարգսյանին է պետք, որ նա առաջադրվի: Նա լավ հասկանում է, որ ժողովուրդը Լևոնին միանշանակ մերժելու է` հիշելով այն տառապանքները, որոնք նրան պատճառել են 10-15 տարի առաջ:
Նորմալ քաղաքական գործիչը այդքան բանից հետո պիտի պոչը քաշեր ու ամաչեր մարդկանց աչքերին երևալ, ինչը չի կարող անել կամակատար Տեր-Պոտրոսյանը:
Ուզում եմ Ձեզ հիշեցնել` թե ինչպես էին խոսում մարդիկ նրա Նախագահ լինելու մասին.
"... Լևոնը Նախագահ է աշխատում Վազգենի՞, թե Վանոյի՞ մոտ..."





Էջանիշներ