Դե ես էլ իմ վիճակագրությունն ասեմ:
Բոլոր կլիենտների մոտ դրել ենք Ավաստ, շատ հազվադեպ հանդիպում են նոր վիրուսներ (որ ասենք VirusTotal-ով կամ ոչ մեկ չի բռնում, կամ2-3 անտիվիրուս):
Մենակ մի կլիենտ մեզ չլսելով գնեց Կասպեր (inernet security): Հերիք չի հա ցանցի խնդիրներ են լինում (հենց ինսթալլի ժամանակ սաղ WANMiniport-երը կոնֆլիկտ էին տվել, ցանցը լռվել էր), համ էլ ամեն գնալուց մի վիրուս ջնջում ենք, էն վիրուսներից որ Ավաստը 2 ամիս առաջ սատկացնում էր:
Այսինքն իմ վիճակագրությամբ Կասպերը կարա պաշտպանի մենակ շատ թույլ կոմպերը, որտև դրանց վրա որ Կասպերը միանում ա, էլ ոչ մի ուրիշ ծրագրի աշխատելու ռեսուրս չի մնում:
Հիմա ինչ նոր վիրոս հանդիպում է, անպայման ստուգում եմ VirusTotal-ով, Ավիրան արդեն աչքիցս ընկել է, իսկ Ավաստն ու ՆՈԴը իրենց բարձրության վրա են:
Կասպերը արդեն նույնիսկ ԴրՎեբ-ից է վատ: