Ցավոք, միայն գրքային տարբերակն ունեմ: Մեծ հաճույքով կտրամադրեի, բայց եթե չեմ սխալվում, դու այժմ Հայաստանում չես գտնվում:

Ամեն դեպքում՝ հիմա ամբողջ Եվրոպան նրանով է ողողված: Օգոստոսին Ռոտերդամի գրախանութներից մեկում իմ աչքի առաջ մի հինգ հոգի "The Book of Illusions"-ը գնեց: Այդ մեկը չեմ կարդացել, բայց իմ գերմանուհի ընկերուհին, որն ինձ նվիրել էր նախորդ գիրքը, ասում է, որ դա էլ է շատ լավ գործ:
Գուցե գրադարաններում նայես: Կարծում եմ՝ կլինի:
Ի դեպ, ես չգիտեի, որ Օսթերը նաև ռեժիսոր է: Ես լսել էի, որ սցենարներ է գրում:
Գրքի ու կինոյի տարբերության մասին նա մի շատ հետաքրքիր բան է ասել: Մոտավորապես այսպես է հնչում. «Կինոն կարող ես մի քանի հոգով նայել, իսկ գրքի հետ մենակ ես մնում՝ դեմ առ դեմ»: