User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Փոլ Օսթեր

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փոլ Օսթեր

    Նա 20-րդ, նույնիսկ կասեի՝ 21-րդ դարի գրող է: Կարդացել եմ միայն "The Brooklyn Follies" գիրքը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ այդքան լավը կլինի: Ճիշտ է՝ վերջն այնքան էլ դուրս չեկավ (դե ես արհեստական happy end-եր չեմ սիրում), բայց ընդհանուր առմամբ ուժեղ գործ էր: Կերպարներն էլ սպանիչ էին: Հիմա էլ "The Book of Illusions"-ն է ձեռքիս տակ: Անկեղծ ասած, չուզեցի նախորդից անմիջապես հետո կարդալ. հիասթափվելուց վախենում էի: Որոշ ժամանակ անց անպայման այդ մեկն էլ կընթերցեմ:
    Իսկ հիմա ուզում եմ տեսնել, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ծանոթ են այս գրողին ու նրա ստեղծագործություններին, ո՞ր գործերն եք կարդացել, ի՞նչ կարծիք ունեք:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոլ Օսթեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա 20-րդ, նույնիսկ կասեի՝ 21-րդ դարի գրող է: Կարդացել եմ միայն "The Brooklyn Follies" գիրքը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ այդքան լավը կլինի: Ճիշտ է՝ վերջն այնքան էլ դուրս չեկավ (դե ես արհեստական happy end-եր չեմ սիրում), բայց ընդհանուր առմամբ ուժեղ գործ էր: Կերպարներն էլ սպանիչ էին: Հիմա էլ "The Book of Illusions"-ն է ձեռքիս տակ: Անկեղծ ասած, չուզեցի նախորդից անմիջապես հետո կարդալ. հիասթափվելուց վախենում էի: Որոշ ժամանակ անց անպայման այդ մեկն էլ կընթերցեմ:
    Իսկ հիմա ուզում եմ տեսնել, թե կա՞ն արդյոք մարդիկ, որոնք ծանոթ են այս գրողին ու նրա ստեղծագործություններին, ո՞ր գործերն եք կարդացել, ի՞նչ կարծիք ունեք:
    Պոլ Օստերին գիտեմ որպես ռեժիսոր: Որպես գրող ինձ անհայտ էր մինչև քո գրելը: Հիմա նայում եմ ինտերնետում իր մասին. ահագին հետքաքրքիր արձագանքներ կան իր ստեղծագործությունների վերաբերյալ:
    Նաև հաշվի առնելով քո գնահատականը՝ կարծում եմ պիտի որ հետաքրքիր գործեր ունենա: www.lib.ru -ում միայն իր մի ստեղծագործությունը կա, ռուսերեն թարգմանված է "Стеклянный город": Ես ուզում եմ սկսել կարդալ "The Brooklyn Follies", բայց չեմ կարողանում գտնել ինտերնետում...

    Եթե դու ունես այդ գրքի անգլերեն կամ ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկես...

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոլ Օսթեր

    Ցավոք, միայն գրքային տարբերակն ունեմ: Մեծ հաճույքով կտրամադրեի, բայց եթե չեմ սխալվում, դու այժմ Հայաստանում չես գտնվում:

    Ամեն դեպքում՝ հիմա ամբողջ Եվրոպան նրանով է ողողված: Օգոստոսին Ռոտերդամի գրախանութներից մեկում իմ աչքի առաջ մի հինգ հոգի "The Book of Illusions"-ը գնեց: Այդ մեկը չեմ կարդացել, բայց իմ գերմանուհի ընկերուհին, որն ինձ նվիրել էր նախորդ գիրքը, ասում է, որ դա էլ է շատ լավ գործ:
    Գուցե գրադարաններում նայես: Կարծում եմ՝ կլինի:
    Ի դեպ, ես չգիտեի, որ Օսթերը նաև ռեժիսոր է: Ես լսել էի, որ սցենարներ է գրում:
    Գրքի ու կինոյի տարբերության մասին նա մի շատ հետաքրքիր բան է ասել: Մոտավորապես այսպես է հնչում. «Կինոն կարող ես մի քանի հոգով նայել, իսկ գրքի հետ մենակ ես մնում՝ դեմ առ դեմ»:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոլ Օսթեր

    Որոշեցի էս թեման վերակենդանացնել… Հա՛մ ես էլի ասելիք ունեմ, հա՛մ մարդիկ են հայտնվել Ակումբում, որոնք կարդացել են նրա գործերը…

    «Պատրանքների գիրքը» դեռ չեմ կարդացել… Կկարդայի, եթե զարմուհիներս ժամանակին վերադարձնեին: Փոխարենը արանքում հասցրի «Նյույորքյան եռագրությունը» մի շնչով ընթերցել: Պատկերացրեք, բավական հիասթափված եմ: Իհարկե, նույն ուժեղ լեզուն էր, բայց մի տեսակ ասելիք չունեցող գործեր էին երեքն էլ: Ու ահավոր իրար նման: Իբր դետեկտիվ էին… «Ապակե քաղաքը» դուրս չեկավ նրա համար, որ հարցականները չափից դուրս շատ էին: «Ուրվականները» քչից-շատից լավն էր. իրար հետևելու գաղափարը դուրս եկավ… Էն մյուսի անունը սկի չեմ էլ հիշում, էլի թույլ էր:

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոլ Օսթեր

    Կարդալ ցանկացողների համար.

    http://lib.aldebaran.ru/author/oster_pol/
    DIXI
    carpe noctem

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Փոլ Օսթեր

    Ասեմ, որ «Պատրանքների գիրքն» էլ եմ արդեն կարդացել: Շատ լավն է, բայց «Բրուքլինին» չի հասնի:

  7. #7
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փոլ Օսթեր

    Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
    Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:

    Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

    Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

    Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (05.12.2009)

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փոլ Օսթեր

    Հա, կկարդամ Mr. Vertigo-ն, բայց աչքիս հաջորդ անգամ արտասահմանում հայտնվելու դեպքում: Բրուքլինն իրոք հրաշալի գործ է, նույնիսկ տատիս դուր եկավ, չնայած մենք արմատապես տարբերվող ճաշակներ ունենք:

  10. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Փոլ Օսթեր

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոլ Օստերին գիտեմ որպես ռեժիսոր: Որպես գրող ինձ անհայտ էր մինչև քո գրելը: Հիմա նայում եմ ինտերնետում իր մասին. ահագին հետքաքրքիր արձագանքներ կան իր ստեղծագործությունների վերաբերյալ:
    Նաև հաշվի առնելով քո գնահատականը՝ կարծում եմ պիտի որ հետաքրքիր գործեր ունենա: www.lib.ru -ում միայն իր մի ստեղծագործությունը կա, ռուսերեն թարգմանված է "Стеклянный город": Ես ուզում եմ սկսել կարդալ "The Brooklyn Follies", բայց չեմ կարողանում գտնել ինտերնետում...

    Եթե դու ունես այդ գրքի անգլերեն կամ ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկես...
    http://lib.rus.ec/a/9195
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
    Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:

    Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

    Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

    Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:
    Mr. Vertigo-ն արդեն ունեմ: Հույս ունեմ՝ շուտով կկարդամ: Հիմա էլ կարդում եմ նրա ամենաթարմ գործը՝ Man in the Dark-ը: Չնայած դեռ վերջին չեմ ասել, բայց սա էլ խորհուրդ կտամ: Շատ օրիգինալ գործ է:

    Էնքան հավես ա, որ երբ մի լավ գրող քեզ ժամանակակից ա լինում: Կարող ես սպասել նոր գրքերին, ունենալ դրանք ու կարդալ: Գիտես, որ առայժմ սահմանափակ չէ նրա ժառանգությունը:

  12. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օստերից միայն Տիմբուկտուն եմ կարդացել, այն աստիճանի հում, խակ, վատ գրած, վատ զարգացրած սյուժեով, անհամասեռ, ախմախ գիրք էր (օստերն ինչու՞ չի սիրում չինացիներին), որ Վերտիգոյի աննոտացիան կարդալուց հետո (На задворках «эпохи джаза», в стороне от гангстеров и бутлеггеров, кудесник Мастер Иегуди обучает малолетнего гопника Уолта летать – в прямом смысле и в переносном. Исполненная сильных чувств и неожиданных поворотов волшебная история – от признанного волшебника снова, знаменитого автора «Тимбукту» и «Нью-йоркской трилогии».) ցանկություն չեղավ կարդալ ընդհանրապես: Ու ես անցա Պերես-Ռևերտե կարդալուն, ինչի համար ընդհանրապես չեմ ափսոսացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #12
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացել եմ "Պատրաքների գիրքը", "Կողփված Սենյակը", "Ապակե Քաղաքը"...Անտարբեր եմ կարդացել , չգիտեմ էլ ինչի եմ կարդացել
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ "Պատրաքների գիրքը", "Կողփված Սենյակը", "Ապակե Քաղաքը"...Անտարբեր եմ կարդացել , չգիտեմ էլ ինչի եմ կարդացել
    Դրանք չեմ կարդացել, ճիշտն ասած չէի ուզի կարծիք հայտնել: Բայց Օստերի ոճը մի քանի առանձնահատկություն ունի, որ ինձ խիստ ձևի վանում են: Առաջինը՝ լեզվական առանձնահատկությունների իսպառ բացակայությունն է: Հարթ, կաստրատ լեզու: Առնվազն անտարբերություն է ներշնչում:
    Հետո՝ որ պահի տակ տանում է հեղինակին: Տանում է հրեաների վրա, չինացիների վրա, այլ բաների վրա: Հանկարծ հերոսը սկսում է շանը պատմել, որ չինացիները հրեշներ են, որ եթե չինացի տեսնի՝ փախնի, որովհետև չինացիներն ընկած քաղաքով շներ են որսում, որ ուտեն: Եվ այլն:
    Հա: Ամենաշատը տանում է ինքնախղճահարության վրա: Զգացվում է, որ Օստերն իրեն դնում է գլխավոր հերոսի դերում, գլխավոր հերոսին սպանում է, հետո փորձում ինքն իրեն խղճալ՝ ինչպես են իր մահը ողբում, կամ էլ չեն ողբում՝ ավելի խղճալի է: Եվ այլն:
    Երկխոսությունները: Ամբողջ գրքում երկխոսությունները մատներիդ վրա կհաշվես: Ու մեծ մասամբ դրանք մենախոսություններ են: Պոլլի, շփման կոմպլե՞քս ունես
    «Տիմբուկտուից» ավելի վատ գրած միայն մեկ անգլալեզու գիրք եմ կարդացել՝ Պալանիկի «Օրորոցայինը»: Իմ մոտ ամոթի սյանը գամված վեպերի ցուցակ կա, վերջին երկուսն այնտեղ իրենց պատվավոր տեղերն են զբաղեցրել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    SSS (28.09.2010)

  16. #14
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանք չեմ կարդացել, ճիշտն ասած չէի ուզի կարծիք հայտնել: Բայց Օստերի ոճը մի քանի առանձնահատկություն ունի, որ ինձ խիստ ձևի վանում են: Առաջինը՝ լեզվական առանձնահատկությունների իսպառ բացակայությունն է: Հարթ, կաստրատ լեզու: Առնվազն անտարբերություն է ներշնչում:
    Հետո՝ որ պահի տակ տանում է հեղինակին: Տանում է հրեաների վրա, չինացիների վրա, այլ բաների վրա: Հանկարծ հերոսը սկսում է շանը պատմել, որ չինացիները հրեշներ են, որ եթե չինացի տեսնի՝ փախնի, որովհետև չինացիներն ընկած քաղաքով շներ են որսում, որ ուտեն: Եվ այլն:
    Հա: Ամենաշատը տանում է ինքնախղճահարության վրա: Զգացվում է, որ Օստերն իրեն դնում է գլխավոր հերոսի դերում, գլխավոր հերոսին սպանում է, հետո փորձում ինքն իրեն խղճալ՝ ինչպես են իր մահը ողբում, կամ էլ չեն ողբում՝ ավելի խղճալի է: Եվ այլն:
    Երկխոսությունները: Ամբողջ գրքում երկխոսությունները մատներիդ վրա կհաշվես: Ու մեծ մասամբ դրանք մենախոսություններ են: Պոլլի, շփման կոմպլե՞քս ունես
    «Տիմբուկտուից» ավելի վատ գրած միայն մեկ անգլալեզու գիրք եմ կարդացել՝ Պալանիկի «Օրորոցայինը»: Իմ մոտ ամոթի սյանը գամված վեպերի ցուցակ կա, վերջին երկուսն այնտեղ իրենց պատվավոր տեղերն են զբաղեցրել:
    +1
    Նշածներիցս վերջին երկուսը փոքրիկ էին, թե չէ հաստատ չէի ձգի մինչև վերջ...Ինձ համար մի տեսակ չորա գրում, իսկ գրելաոճը պարտադրողա, բայց էնպես չի ,որ թափելու բանա
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  17. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինը պատահաբար ընկավ ձեռքս, նրա անունն անգամ չէի լսել:
    Mr. Vertigo: Գլխումս պայթյուն եղավ՝ այնքան լավն էր, հո կուլ չտվեցի:

    Հետո արդեն նպատակադրված փնտրում էի հեղինակին, կարդացի Moon palace և «Նյույորքյան եռագրությունը», այնքան էլ դուրս չեկավ, ճիշտ էլ նկարագրել ես, ՍԼԳ, միանման էր ամբողջը:

    Երևի այդ «Բրուքլինը» կարդամ, որ ասում եք:

    Ճաշակի հարց է, բայց Մր. Վերտիգոն իրոք կարդացեք, հետո կխոսենք:
    Էկել եմ ասեմ` կարդացել եմ, բայց անկեղծ ասած էնքան էլ դուրս չեկավ: Առաջին կեսը լավ էր, բայց հետո, իմ կարծիքով, սխալ ուղղությամբ զարգացրեց: Կամ պիտի Յեհուդիի մահով ավարտեր գիրքը, որովհետև ըստ էության պատմությունն էդտեղ էլ ավարտվում ա, կամ պիտի մի քիչ ուրիշ ձև զարգացներ, բացատրություններ փնտրեր: Հետո, սկզբում Յեհուդիին որպես կախարդ ա ներկայացնում, բայց մանրից շատ սովորական մարդ ա դառնում: Մի խոսքով, Օսթերը պիտի մենակ Բրուքլինը գրած լիներ: Վերջ, էլ իրան չեմ կարդալու:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •