Կարծում եմ շատերին քաջ հայտնի է «Ընտանեկան իրավիճակներ» հաղորդումը…
Սկզբից այն հեռարձակում էին «TV5» հեռուստաալիքով, իսկ այժմ՝ (նոր եթերաշրջանի սկսվելուն պես), այն ցուցադրվում է «Հ1» ի եթերում: Անձամբ ես հաճախակիորեն դիտում եմ այդ հաղորդումը եւ այն դասում եմ իմ ամենասիրելի հաղորդումների շարքին, որոնք հեռարձակվում են հայկական հեռուստաալիքների եթերով: Իսկ դրա միակ դրդապատճառը հաղորդման մեջ մեր հայ ընտանիքների եւ բոլոր ընտանիքներում էլ առկա բարդ, իսկ երբեմն էլ անելանելի թվացող իրավիճակների տեսնելն ու խորապես համոզվելն է, որ յուրաքանչյուր ընտանիքի «սիրտը» գտնվում է ընտանիքում առկա համերաշխության, փոխադարձ հարգանքի եւ սիրո մեջ: Այսպիսով. Թեմայում գրում ենք մեր կարծիքները այդ հաղորդման վերաբերյալ:
Կարծիքներ փլիզ: