User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

  1. #1
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Չգիտեմ ճիշտ տեղ եմ թեման բացել, թե չէ, ուզում եք մոդեռներ ջան, կարող եք փակել, բայց ուզում եմ իմանալ, ոնց եք դուք մտածում, փոշմանել արած բանի համար, թե չարածի: Ես մի որոշ ժամանակ առաջ անընդհատ փոշմանում էի արածների համար, բայց քիչ-քիչ անցավ էտ: Էս պահին մտածում եմ, որ մարդ պիտի անի ու եթե փոշմանի, գոնե արածի համար, որ հետո կյանքում չասի իզուր չարեցի:
    http://www.conversebank.am/am/IntBank

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Հարգելիս
    Աշխարհում չկա մի բան, որ անելուց կամ չանելուց հետո արժե փոշմանել: Հետ մի նայիր: Ավելի ճիշտ նայիր մենակ նրա համար, որ հասկանաս, գնահատես անցման արագությունը երբ դա պետք է և դադարի մոմենտ է: Սակայն ոչ մի անգամ ետ մի նայիր գնահատելու համար ճիշտ ես արել թե չէ: Եթե արել ես /կամ չես արել/ , ապա այդ մոմենտին դա էս համարել ճիշտը: Իսկ կարևորը այդ պահն է, մոմենտը: Անցյալը կամ ապագան՝ դրամք չկան, գոյություն չունեն: Իսկ ներկան կա, ու մոտեցիր այս հարցին էս տեսանկյունից:

    Մի փոշմանիր, որ ապրել ես /լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ/: Մտածիր միայն այս պահի մասին, օգտագործելով բոլոր թույլատրված հնարավորությունները, կատարելու էն քայլերը, որոնք ցանկանում է կատարել քո կամքը, էությունը, միտքը հենց էս պահին:
    Եվ վերջ… Մնացածը կեղծ է, իսկ ներկան այնքան կարճ է տևում /մի ակնթարթ/, որ դա հատկացնել կեղծ բաներին…

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (10.10.2014)

  4. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս
    Աշխարհում չկա մի բան, որ անելուց կամ չանելուց հետո արժե փոշմանել: Հետ մի նայիր: Ավելի ճիշտ նայիր մենակ նրա համար, որ հասկանաս, գնահատես անցման արագությունը երբ դա պետք է և դադարի մոմենտ է: Սակայն ոչ մի անգամ ետ մի նայիր գնահատելու համար ճիշտ ես արել թե չէ: Եթե արել ես /կամ չես արել/ , ապա այդ մոմենտին դա էս համարել ճիշտը: Իսկ կարևորը այդ պահն է, մոմենտը: Անցյալը կամ ապագան՝ դրամք չկան, գոյություն չունեն: Իսկ ներկան կա, ու մոտեցիր այս հարցին էս տեսանկյունից:

    Մի փոշմանիր, որ ապրել ես /լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ/: Մտածիր միայն այս պահի մասին, օգտագործելով բոլոր թույլատրված հնարավորությունները, կատարելու էն քայլերը, որոնք ցանկանում է կատարել քո կամքը, էությունը, միտքը հենց էս պահին:
    Եվ վերջ… Մնացածը կեղծ է, իսկ ներկան այնքան կարճ է տևում /մի ակնթարթ/, որ դա հատկացնել կեղծ բաներին…
    Ինչ խոսք ամեն ինչ շատ լավ ասել ես, ավելացնելու գրեթե ոչինչ չկա, լիովին համաձայն եմ քեզ հետ, կավելացնեմ միայն մի բան: Եթե ներկան բաց թողնեք ապա հիշեք որ ապագայում նորից կփոշմանեք չարած կամ արածի համար: Ինչպես մի տեղ Guest-ն էր ասել, մեքենա վարելուց մի նայեք հետևը ցույց տվող հայելու մեջ, ասելով վայ այ էն փոսը չպիտի ընկնեի նենց պտի գնայի և այլն… առանց առաջ նայելու քշելուց հաստատ վթար կլինի:
    Կարճ ասած պետք չի փոշմանել, ինչ եղել է ճիշտ է եղել, մեկ է չես փոխի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (10.10.2014)

  6. #4
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Ըստ իս պետք է երբեմն հետ նայել և սովորել սեփական սխալների վրա որպեսզի դրանք չկրկնվեն այսինքն ոչ թե փոշմանել արած կամ չարածի համար այլ ուղակի հասկանալ վերլուծել միգուցե ինչ արել էս ավելի սխալ է եղել քան այն ինչ հարկավոր էր անել … ամեն դեպքում չփոշմանել այլ դրանցի օգուտ քաղել դառնալ ավելի խելացի որ մյուս անգամ նման ընտրության առջև կանգնելուց արդեն շատ չերկմտես այլ կանխավ իմանաս ճիշտն ու սխալը /քո այդ պահի մտածելակերպով/
    Loading your personal settings....

  7. #5
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Մի ժամանակ առաջ ես ինքս էլ կանգնել էի նմանատիպ հարցի առաջ և չգիտեի, թե ինչպես վարվեի, այսինքն անեի այն ինչ ուզում էի, թեկուզ փոշմանեի, թե չանեի, ու գիտես որոշեցի, որ ավելի լավ է անեմ այն, ինչ իրականում սիրտս է ինձ թելադրում, քան հետո մտածեի, թե ինչու չարեցի, մեղադրեի ինքս ինձ:Խոստովանեմ, որ սրտիս ցանկությունը կատարելուց, այնքան էլ լավ վերջաբան չեղավ, սակայն չունեցա երբեք փոշմանելու ոչ մի պատճառ, հակառակը անելուց հաստատ կունենայի, ու հիմա եկել եմ այդ եզրահանգման, որ ավելի լավ է անեմ, քան չարածի համար փոշմանեմ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  8. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Եթե փոշմանելը որպես այդպիսին գոյություն ունի ուզեք, թե չուզեք, փոշմանե'ք...
    այն չարածի համար , որ հետո հնարավոր է անել...
    այն արածի համար, որ հետո էլ չանեք...

  9. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Ինչ հետաքրքիր է, հենց երեկ այդ մասին էի մտածում ու մտքիս մեջ անընդհատ կրկնում էի փոշմանել, թե ոչ: Հետո չգիտեմ ինքս ինձ չմեղադրելու կամ գուցե արդարացնելու համար մի տեսակ ներքին համաձայնության եկա ինքս ինձ հետ, որ չեմ փոշմանելու արածիս համար: Իսկ եթե վերանամ կոնկրետ դեպքից ապա ավելի վստահ կարող եմ ասել, որ ամեն դեպքում պետք է անել /չվախենալով, որ կսխալվես/, որ հետո չփոշմանես չանելու համար
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  10. #8
    փնտրում եմ... Hambik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե

    Կարծում եմ, չարածի համար է կարելի փոշմանել:
    Եթե լավ մարդ ես, ապա արածներիդ մեծ մասը ճիշտ պետք է որ լինեն: Չարժե այն փոքրամասնության համար մտածել ու առավելևս փոշմանել. ինչ եղել՝ եղել է:
    Եվ նույնը վերաբերում է չարածներին: Եթե լավ մարդ ես, ապա չարածներդ (բայց մտածածներդ որ կարելի էր անել) նույնպես մեծ մասամբ լավն էն (ճիշտ են) լինելու, այդ պատճառով, լավ մարդու համար, եթե կարելի է փոշմանել, ապա միայն չարածների համար:
    Իսկ ինչ վերաբերվում է վատ մարդուն, ապա՝
    …վատ մարդու բառապաշարում շատ հաճախ «փոշմանել» բառն էլ չի լինում:
    Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
    Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...


    Վահան Տերյան

  11. #9
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Չեմ էլ կարող հիշել, թե այն որ տարիքում էի, որ համարյա թե միշտ փոշմանում էի արածներիս համար Թերևս շատ էի փոքր Իսկ հիմա. հիմա ուրիշ է, հասկացել եմ մի բան միայն, որ արածներիս համար չեմ փոշմանում թեկուզ միայն հենց այն պատճառով, որ չարած լինելու համար հիմա չեմ ափսոսի Իսկ իրականում , երբ մի բան անելիս արդյունքն անգամ ցավ է պատճառում սրտիս ու հոգուս, ապա չեմ նեղվում, չեմ փոշմանում, որովհետև հաջորդ պահին արդեն կլինեմ առավել զգույշ, առավել շրջահայաց ու ուշադիր, փաստորեն կար օգուտ այդ քայլին գնալու, ինչ-որ տեղ նաև այսպես էլ ես սովորում ապրել Կարծում եմ, որ եթե ամեն ինչ ճիշտ լինի մեր կյանքում, ամեն բան ճիշտ անենք, առանց սխալների, ավելորդությունների, մեր կյանքը կնմանվի միագույն ժապավենի՝ առանց այն վառ գույների, որոնք տարբեր երանգներ ստանալով՝ ամենաբացից մինչև մուգ սև, իմաստավորում են մեր կյանքը, ապրելու ու պայքարելու, սիրելու ու սիրվելու են մղում մեզ
    Իսկ անել թե չանել` լսեք ձեր սրտին, որն ավելի ճիշտ պատասխան կտա, իսկ արդյունքում էլ փոշմանելու նման ստից բանի վրա ժամանակ չեք ծախսի Կյանքը շատ կարճ է, այն ապրել է պետք, իսկապես ապրել, այլ ոչ նստել ու մտածել, թե որքանով է ճիշտ կամ սխալ ձեր արած կամ չարած քայլը;
    Վերջին խմբագրող՝ Selene: 29.09.2007, 21:46:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...

  13. #11
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Արած բաներիդ համար չես ասի ափսոս,
    Չարածների համար կասես ափսո~ս, հազար ափսո~ս...
    Վահան Տերյանը նման մի խոսք ունի

  14. #12
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Դե,ինչը ,զգում ես,որ այնպես չես արել,փոշմանում ես։ Դա մարդու կամքից չի կախված; Բայց կարծում եմ չարածների համար փոշմանելը ավելի դաժան զգացում է
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  15. #13
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի համար փոշմանել, թե չարածի

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա այնպիսի որոշում, որի համար մարդ ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ չփոշմանի...
    Ասենք ամուսնանալուց հետո.
    Ուրախ գրառում:

  16. #14
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Իհարկե լինում է, որ մարդ փոշմանում է չարածի համար, բայց լինում է նաև, որ անցյալի վրա հայացք նետելուց տեսնում ու փոշմանու է, որ իր կյանքի ինչ որ փուլում նա կատարել է մի քայլ, որի պատճառով ներկայում նա հայտնվել է այդ իրավիճակում ու փոշմանում, որ հենց այդ քայլն է կատարել, բայց դա գալիս է այն բանից, որ սխալ ուղով գնալուց նա փորձ է ձեռք բերել ու հիմա միայն այդ փորձն ունենալուց հետո նա կարող է ասել, որ իր այդ քայլը սխալ էր: Այսինքն եթե սխալ լինի մարդու որոշակի կատարած քայլը՝ նա ապագայում կփոշմանի դրա համար, իսկ եթե ճիշտ լինի, ապա բնականաբար նա գոհ կլինի, որ կատարել է ժամանակին այդ քայլը, իսկ չկատարելու համար, չարածի համար մարդ փոշմանում է, երբ դժգոհ է լինում իր ներկայից, իսկ եթե գոհ է լինում, մտածում է որ ճիշտ է արել, որ այդ քայլը չի կատարել:

    Այսինքն մարդ կփոշմանի թե ոչ իր արածից կամ չարածից մեծամասամբ կախված է այն բանից թե մարդ գոհ է իր ներկայից թե ոչ: Կարծում եմ մարդ միշտ պետք է գոհ լինի իր ունեցածից (քանի որ եթե անցյալում արել կամ չի արել մի բան, ապա այդ անցյալի կոնկրետ պահի համար ու այդ կոնկրետ մարդու համար դա է ճիշտը եղել, այդքան է նա հասկացաել, այդպես զգացել ու այդպես վարվել), բայց և միշտ ձգտի դեպի ավելի լավը:

    Այս հարցին վերաբերյալ պատասխաններ է պարունակում նաև Մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի այս բանաստեղծությունը.

    Կտակ

    Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
    Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:

    Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
    Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:

    Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
    Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:

    Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
    Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:

    Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
    Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:

    Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
    Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:

    Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
    Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:

    Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
    Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  17. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արածի՞ համար փոշմանել, թե՞ չարածի

    Եթե արածտ լավ բան էր չեմ կարծում պետք է փոշմանես, իսկ եթե ինչ որ վատ բան պետք է անեյիր ու չես արել, ավելի լավ է վափշե չփոշմանես:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  2. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Նոր IDE web ծրագրավորողների համար
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.11.2009, 16:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •