Իհարկե լինում է, որ մարդ փոշմանում է չարածի համար, բայց լինում է նաև, որ անցյալի վրա հայացք նետելուց տեսնում ու փոշմանու է, որ իր կյանքի ինչ որ փուլում նա կատարել է մի քայլ, որի պատճառով ներկայում նա հայտնվել է այդ իրավիճակում ու փոշմանում, որ հենց այդ քայլն է կատարել, բայց դա գալիս է այն բանից, որ սխալ ուղով գնալուց նա փորձ է ձեռք բերել ու հիմա միայն այդ փորձն ունենալուց հետո նա կարող է ասել, որ իր այդ քայլը սխալ էր: Այսինքն եթե սխալ լինի մարդու որոշակի կատարած քայլը՝ նա ապագայում կփոշմանի դրա համար, իսկ եթե ճիշտ լինի, ապա բնականաբար նա գոհ կլինի, որ կատարել է ժամանակին այդ քայլը, իսկ չկատարելու համար, չարածի համար մարդ փոշմանում է, երբ դժգոհ է լինում իր ներկայից, իսկ եթե գոհ է լինում, մտածում է որ ճիշտ է արել, որ այդ քայլը չի կատարել:
Այսինքն մարդ կփոշմանի թե ոչ իր արածից կամ չարածից մեծամասամբ կախված է այն բանից թե մարդ գոհ է իր ներկայից թե ոչ: Կարծում եմ մարդ միշտ պետք է գոհ լինի իր ունեցածից (քանի որ եթե անցյալում արել կամ չի արել մի բան, ապա այդ անցյալի կոնկրետ պահի համար ու այդ կոնկրետ մարդու համար դա է ճիշտը եղել, այդքան է նա հասկացաել, այդպես զգացել ու այդպես վարվել), բայց և միշտ ձգտի դեպի ավելի լավը:
Այս հարցին վերաբերյալ պատասխաններ է պարունակում նաև Մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի այս բանաստեղծությունը.
Կտակ
Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:
Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:
Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:
Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
Էջանիշներ